Վարորդների բալային համակարգը չի տարածվի օտար համարանիշներով մեքենաների վարորդների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

Վարորդների բալային համակարգը չի տարածվի օտար համարանիշներով մեքենաների վարորդների վրա

15:18 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը, որի նախագիծն այսօր ներկայացվեց Ազգային ժողով, չի տարածվելու օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Պաշտոնյան նշեց, որ այդպիսի մեքենաների վարորդների համար պատասխանատվության այլ միջոցներ են գործում, ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, սակայն բալային համակարգ չի կարող սահմանվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […] ...

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

11:14 02.05.2024

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից։ ԲԴԽ-ից հավելում են, որ Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։ ...

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար

10:49 02.05.2024

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շեփսի, թագավորության զինված ուժերի բարձրագույն հրամանատարության, Կիպրոսի Ակրոտիրի բրիտանական ռազմակայանի, ինչպես նաև Իսրայելի աջակցության երեք ընկերությունների դեմ, որոնք ուղղված են պաղեստինցի ժողովրդի իրավունքները ոտնահարելուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական ռեժիմի գործողություններին […] ...

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին

10:26 02.05.2024

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […] ...

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

10:15 02.05.2024

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ ✅Հանդիպման ժամանակ քննարկվել են տարնսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ ✅Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային […] ...

BACK_TO_TOP