Ռուսական կողմը տեղյակ է, որ Հայաստանում նախատեսում են սահմանափակել ՌԴ վարորդական վկայականի գործողությունը․ փոխոստիկանապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Ռուսական կողմը տեղյակ է, որ Հայաստանում նախատեսում են սահմանափակել ՌԴ վարորդական վկայականի գործողությունը․ փոխոստիկանապետ

14:27 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նոր նախագիծը նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։

Խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրին, որ Ռուսաստանում թեև օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական վկայականով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը, այն գործնականում չի կիրառվում։ Հակոբյանը նաև զգուշացրեց, որ կարիք չկա հակադրվելու նման վարք դրսևորել դաշնակից պետության նկատմամբ։

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց, որ այս նախագծում որևէ հակադրվելու միտում չկա։ Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։

«Ի՞նչ ասվեց մեզ (ռուսական կողմից-խմբ․)։ Ասվեց՝ դրվո՞ւմ են բացառություններ, դուք էլ ձե՛ր օրենսդրությամբ բացառություններ նախատեսեք։ [Ասվեց, որ] եթե մենք նախատեսում ենք ձեր քաղաքացիների համար, դուք էլ նախատեսեք մեր քաղաքացիների համար»,- հայտնեց Քոչարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

21:48 06.05.2025

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

21:36 06.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 8-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից […] ...

BACK_TO_TOP