14:05 17.08.2019
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին՝ Մարտի 1-ի քրգործի, հրապարակվող ցուցմունքների հետ կապված:
«Ես քաջատեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող:
Միքայելյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան:
«Ես կարծիք չեմ կարող հայտնել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկուց՝ Սամվել Կարապետյանից, սպասո՞ւմ էր, որ նա կարող է զորք բերել, կրակ արձակելու հրաման տալ, Միքայելյանը պատասխանեց.
«Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար»:
Միքայելյանը չցանկացավ պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշեց.
«Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար»:
21:51 05.02.2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցերԲրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ ...
21:39 05.02.2025
Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինենԱնգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...
21:28 05.02.2025
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել ենԱվելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […] ...
21:17 05.02.2025
Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել ենՈստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են: Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: […] ...
21:11 05.02.2025
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներըՓետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև […] ...