Բողոքի ակցիա. տղամարդը բարձրացել է արագաչափի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Բողոքի ակցիա. տղամարդը բարձրացել է արագաչափի վրա

13:26 25.06.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:

Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:

Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:

Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվեց կատարել ոստիկանների պահանջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

18:54 24.04.2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս […] ...

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

18:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:25 24.04.2024

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը: Հյուրերին դիմավորել և դեպի հուշահամալիր է ուղեկցել Հայոց ցեղասպանության […] ...

Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

17:55 24.04.2024

Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։ Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ […] ...

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:39 24.04.2024

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և դեպի հուշահամալիր է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել […] ...

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

15:50 24.04.2024

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […] ...

BACK_TO_TOP