Հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա. ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+17.09 oC

Հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա. ԱԳ նախարար

11:28 06.06.2019

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:

Մնացականյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որին որին ՀՀ պատվիրակությունը լայն կազմով մասնակցելու է, կառավարության տարբեր մարմինները ներկայացնող գործընկերները միանալու են ՀՀ ԱԳ նախարարին՝ կատարված աշխատանքներն ամփոփելու համար: ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա երկու կողմերի միջև, այսինքն՝ կլինի համատեղ սեփականություն:

Նախարարը հիշեցրեց՝ նախորդ տարվա հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողով

17:26 22.04.2025

2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ […] ...

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

17:20 22.04.2025

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ […] ...

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

17:14 22.04.2025

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր: Անդրադարձ է կատարվել տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարևորությանը: ...

Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

17:07 22.04.2025

Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել […] ...

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները

17:00 22.04.2025

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանը, Եվգինե Վարդանյանը, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը և ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Քննարկման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչները մանրամասնել են […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

16:54 22.04.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի և Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և […] ...

BACK_TO_TOP