Այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է. Գագիկ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+16.09 oC

Այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է. Գագիկ Ծառուկյան

12:54 13.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և մասնավորապես՝ պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին, նշեց.

«Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք, ասել ենք՝ այսօր եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, վարկի տոկոսների նվազեցում, հարկի պակասեցում: Մարդը գնացել է հեղափոխության, այսօր լիարժեք դնել-կրճատել, այդ մարդիկ գործազուրկ ո՞նց են մնալու: Թեկուզ 10 հազար են ասում, բայց այդքան չէ, 30 տոկոսը 90 հազար է, նրանց պետք է ապահովել աշխատանքով: Կրճատում են, թող մարդկանց աշխատանքով ապահովեն, աշխատավարձերը տան, մինչև լիարժեք աշխատատեղեր կլինեն, թե չէ մենք չենք կարող մասնակից լինել: Ժողովուրդը սպասել է, որ ավելի լավ պետք է ապրի, աշխատավարձերը բարձրանան, այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է, նա չի մտածում լավ ապրելու մասին, մա մտածում է պարտքերն ու վարկերը փակելու մասին, որ հանկարծ փողոցում չմնա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով

11:06 03.05.2024

Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերին

10:26 03.05.2024

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […] ...

Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը

10:12 03.05.2024

Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, որում ասվում է. «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն […] ...

Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է. հավաքական տեսանյութ «Արևիք» ազգային պարկից

10:07 03.05.2024

Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է. հավաքական տեսանյութ «Արևիք» ազգային պարկից

Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքը։ Ընձառյուծը […] ...

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

22:28 02.05.2024

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […] ...

BACK_TO_TOP