16:28 11.05.2018
Մայիսի 15-21-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում, երկրորդը` 2015 թվականին Մինսկում:
Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ համագործակցության համար:
Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջին մաս` մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները: Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:
Երկրորդ մասը՝ ֆորումի երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ:
Ֆորումի ընթացքում կաշխատեն փորձագետներ, ովքեր կորոշեն լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:
Փորձագետների կազմում են` ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):
Երևանյան ֆորումի մասնակից երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Ուկրաինան:
22:07 16.04.2025
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասինՍ․թ․ ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Կողմերը միմյանց ներկայացրին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորեցին Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների […] ...
21:52 16.04.2025
Երևանի Բագրատունյաց փողոցում մեքենա է այրվելԱպրիլի 16-ին, ժամը 18:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել են «Opel» […] ...
21:41 16.04.2025
ՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանելՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանել։ Փարիզցիների համար սա կլինի 9-րդ մասնակցությունը եվրոպական ցանկացած մրցաշարի կիսաեզրափակչում: Հինգ անգամ դա եղել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ Գավաթակիրների գավաթում և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Դրանով ՊՍԺ-ն ֆրանսիական ակումբների համար նոր ռեկորդ է սահմանեց։ Մինչ այժմ 8 անգամ եվրագավաթների կիսաեզրափակիչ հասել էր միայն «Մարսելը»: Ճիշտ […] ...
21:30 16.04.2025
Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը. ԱվինյանԱյսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասինՖեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ […] ...
21:21 16.04.2025
Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըԱյսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, […] ...