«Ընտրություններից հետո մի խումբ մարդիկ փորձում են փոխել դրանց արդյունքները». Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

«Ընտրություններից հետո մի խումբ մարդիկ փորձում են փոխել դրանց արդյունքները». Սերժ Սարգսյան

21:31 19.04.2018

Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների հիման վրա։ Մարդկանց կարծիքները կարող են լինել սուբյեկտիվ, դրա համար էլ կան հատուկ մասնագիտացված, այդ թվում և միջազգային կառույցներ, որոնք գնահատում են ընտրությունների որակը։ Եվ այդ գնահատականներով՝ ընտրություններն արտահայտել են հայ ժողովրդի կամքը։ Այս պնդումը Սերժ Սարգսյանն արել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, և չեմ բացառում, որ խախտումներ են եղել տարբեր տիպի, տարբեր տեսակի։ Բայց այդքան համատարա՞ծ, ու այդ մարդիկ չե՞ն տեսել դա։ Հարյուրավոր դիտորդներ են եղել, չե՞ն տեսել։ Հիմա խոսում են համատարած ընտրակաշառքների մասին։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թվականին, երբ ամեն ինչը նկարում է՝ հեռախոսից սկսած, ամեն ինչ ուղիղ եթերում է, հանկարծ մի տեղ չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»։

Սարգսյանի խոսքով՝ փաստվեց, որ որոշ տեղերում դպրոցների տնօրենների վրա պարտադրանք է եղել, պարզեցին, որ մի տեղ ընկերության սեփականատերը փորձել է ուղղորդել, բայց այդ մի քանի դեպքով կարծիք չի կարելի կազմել։

Վարչապետի խոսքով՝ կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ Սերժ Սարգսյանը սա երկրի զարգացման տեսակետից անընդունելի է համարում։

«Բոլոր միջազգային կառույցները միաբերան ասում են, որ այս տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության կայացումն է։ Բա այդպիսի քաղաքացիական հասարակություն, ու չկարաղացա՞ն մարդկանց կաշառք բաժանելը ֆիքսել»,– նշել է Սարգսյանը։

«Հայաստանում ընդհանրապես տեղի ունեցած ընտրություններից հետո մեղադրում էին ընտրությունների կազմակերպիչներին, որ լցոնումներ են եղել, որ եղել է կրկնակի քվեարկություն, որ նույնիսկ գերեզմաններից են մարդիկ եկել քվեարկել, նորից գնացել, պառկել և այլն»,– ասել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքերով՝ իր խնդրանքով Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլ գործընկերներ Հայաստանին ցուցաբերեցին տեխնիկական օժանդակություն, և հնարավոր եղավ տեխնիկապես այնպես սարքավորել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջացավ ընտրությունների վերաբերյալ։ Բայց այդ դեպքում էլ ընտրողների թիվն ավելի շատ էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ։

«Այսինքն՝ նախորդ ընտրություններին այդ մեղադրանքները ուղղակի հերյուրանքներ էին, չէ՞»,– նշել է Սերժ Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ

15:33 24.04.2025

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Իմանգալի Տասմագամբետով

15:30 24.04.2025

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Իմանգալի Տասմագամբետով

Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։ «Հայաստանը դուրս չի եկել, սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք գնացել են կամ գնում են, այդպիսի հարց […] ...

Ստյոպա Մկրտչյանի թիմը հաղթել է առաջատարին

15:20 24.04.2025

Ստյոպա Մկրտչյանի թիմը հաղթել է առաջատարին

Խորվաթիայի առաջնության 31-րդ տուրում «Օսյեկը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է առաջատար «Ռիեկային»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը երրորդ հանդիպումն է անցկացնում առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 34 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Ռիեկան» 51 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ...

Հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը․ Զախարովա

15:10 24.04.2025

Հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։ «Հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի […] ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ին կնվազի 2-3 աստիճանով

15:07 24.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ին կնվազի 2-3 աստիճանով

​Երևանում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, […] ...

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

15:05 24.04.2025

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ […] ...

BACK_TO_TOP