Ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը. Արթուր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+14.09 oC

Ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը. Արթուր Գրիգորյան

12:33 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, թե այդ ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, և թե նախաձեռնված ծրագրերից որոնք ունեն շարունակական բնույթ: Նա ասաց, որ պաշտոնավարման պահին իր առջև առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել, թե ի՞նչ են ձեռք բերել նախարարությունում, ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ վիճակում են դրանք, արդյո՞ք իրականանալի են, թե՞ պետք է վերանայվեն, վերաձևակերպվեն: Նախարարը հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում, որ հասկանան տիրող իրավիճակը:

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներգրավված, և դրանք հիմնականում պայմանավորված են վարկային ծրագրերով: Մեզ մոտ՝ նախարարությունում, իրականացվում են վերակառուցման, արդիականացման ծրագրեր թե՛ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, թե՛ ատոմակայանում, և թե՛ մյուս կառույցներում: Պաշտոնն ստանձնելուց հետո իմ առաջնահերթ խնդիրներից էր այդ ծրագրերն ամբողջությամբ ուսումնասիրելը: Այն ժամանակահատվածում, որ շատ արագ որոշում պետք էր կայացնել, ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց՝ ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին՝ ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200 – 230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասաց, որ ատոմակայանի՝ ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների, կարողացել են ժամանակին՝ օգոստոսի 1-ին գործարկել այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները

10:41 07.05.2024

Էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։ Կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային […] ...

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

10:01 07.05.2024

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։ Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, […] ...

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

09:47 07.05.2024

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

09:18 07.05.2024

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել Լեռնային Ղարաբաղ, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին հարց է ուղղվել ճեպազրույցի ժամանակ: Ո՞րն է այցի նշանակությունը  և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական նիստից ակնկալիքները: Հարցերին  ի պատասխան՝ Միլլերը պատասխանել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»: ...

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

21:49 06.05.2024

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

BACK_TO_TOP