-
22:01
25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
-
09:46
24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
-
08:56
22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
-
12:41
21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...
-
12:40
20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...