TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […]

̰
ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […]

̰
Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […]

̰
Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում. «Էրմենիհաբեր»

10:47 15.05.2024

Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, […]

̰
Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին

09:00 15.05.2024

Մայիսի 15-ին Հանոյի նախագահական պալատում տեղի ունեցավ ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տկն Վո Թի Ան Սուանին Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից։ «Արարողությանը հաջոդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահվման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության փորձի […]

̰
Բլինքենն ասել է, որ Ուկրաինան մոտենում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

23:59 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան ամեն ամիս ավելի է մոտենում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալուն։ «Ժամանակն Ուկրաինայի կողմից է, քանի որ ամեն ամիս մեր համատեղ աշխատանքը մոտեցնում է Ուկրաինան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ամեն ամիս Ուկրաինան ստորագրում է ավելի շատ երկկողմ անվտանգության համաձայնագրեր, ուժեղացնում է իր պաշտպանական-արդյունաբերական համալիրը, արտադրում է ավելի […]

̰
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել

21:37 14.05.2024

Վաշինգտոնը կարող է վերանայել Թբիլիսիին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Միացյալ Նահանգները նախատեսում է Վրաստանի իշխանություններին տրամադրել 390 միլիոն դոլարի օգնություն։ Կեսը ռազմական օգնության համար է, մոտ մեկ երրորդը՝ տնտեսական զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և քաղաքացիական հասարակության համար։ Այս […]

̰
Բլինքենն ասել է, թե երբ են լինելու Ուկրաինայի նախագահական ընտրությունները

21:00 14.05.2024

Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ երկրի քաղաքացիները կհամաձայնեն, որ պայմանները դա թույլ են տալիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։ Բլինքենի խոսքերով, «բոլոր ուկրաինացիները կկարողանան օգտվել իրենց ընտրելու իրավունքից, երբ համաձայնեն, որ պայմանները թույլ են տալիս»: Նա հավելել է, որ Վաշինգտոնն […]

̰
ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

20:48 14.05.2024

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու […]

̰
Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

19:34 14.05.2024

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ  տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական ​​բանականությանն ու կիբերանվտանգությանը, […]

̰
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

18:47 14.05.2024

Մայիսի 14-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿԱՏՀ/UNECA) գործադիր քարտուղար Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՄԱԿԱՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: «Կազմակերպության գործադիր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Դեսպան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ

18:19 14.05.2024

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի զարգացմանն […]

̰
Վաշինգտոնում Գևորգ Պապոյանն ու Ջեֆրի Փայեթը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:08 14.05.2024

Մայիսի 13-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, […]

̰
Փաշինյանը հայտարարել է՝ երբ Հայաստանը կցանկանար անդամակցել ԵՄ-ին

15:34 14.05.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են այս տարի անդամակցել Եվրամիությանը։ «Ո՞ր թվականին։ Այս»,- Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում քննարկման ժամանակ նա պատասխանել է ԵՄ-ին միանալու ցանկության մասին հաղորդավարի հարցին:

̰
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ

15:18 14.05.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

14:06 14.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

̰
Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

̰
ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

12:43 14.05.2024

Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախարարը կարող է միակողմանի կարգով հաստատել եւ ընդունել պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող այնպիսի իրավական […]

̰
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

11:57 14.05.2024

Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային: Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Նա ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի […]

̰
Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […]

̰
Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

11:19 14.05.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններից […]

̰
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 38 մասնակցի

11:12 14.05.2024

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 14-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 38 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության […]

̰
Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

10:42 14.05.2024

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը: Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես անձնական տվյալների […]

̰
Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

10:13 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա կատարած այցի ընթացքում մտադիր է երկրի ղեկավարության հետ քննարկել մարտադաշտում ստեղծված իրավիճակը և Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]

̰ ̰
Իսրայելը հրետանիով գնդակոծում է Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջանները. Al Jazeera

09:37 14.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային հրետանային գնդակոծություն է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական և արևելյան շրջաններում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավերածությունների, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ պաղեստինցիները զանգվածաբար հեռանում են Ռաֆահից։ Նրանցից շատերը փախչում են Դեյր էլ Բալլահ քաղաք, որտեղ այլեւս […]

̰
BACK_TO_TOP