11:21 22.04.2024
Ապրիլի 21-ին, ժամը 23։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
11:17 22.04.2024
Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։ Պարզվել է, որ փլուզվել […]
11:11 22.04.2024
Ապրիլի 19-ի ժամը 21.45-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում […]
11:05 22.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Ռոբերտ Հակոբի Վարդանյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. հունիսի 7-ին, […]
08:15 20.04.2024
111-ամյա բրիտանացի Ջոն Թինիսվուդը, ով ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Թինիսվուդը ծնվել է 1912թ. Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և իր հարսանիքն անվանում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Բլոդվեն անունով ապագա կնոջը նա ծանոթացել է պարի ժամանակ 1942 թվականին։ Տղամարդը ամբողջ կյանքում աշխատել […]
21:48 19.04.2024
Ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի […]
21:43 19.04.2024
Դաղստանի Դերբենդում սրճարաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ վիրավորվել է, ուրբաթ օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն։ «Նախնական տեղեկություններով՝ այսօր՝ մոտավորապես ժամը 19.00-ին, Դերբենտ քաղաքի Պուշկինի փողոցում, ոչ բարեկամական հարաբերությունների ֆոնին տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ Դերբենտ քաղաքի 28-ամյա բնակիչը տրավմատիկ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել տեղի 39-ամյա բնակչի ուղղությամբ և վթարի վայրից […]
21:24 19.04.2024
2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ Մայիսի 1-ից հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։ ՆԳՆ-ն մասնարամսնում ՝ էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։ Անհրաժեշտ է մուտք […]
21:14 19.04.2024
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի […]
11:56 19.04.2024
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տարել 28-ամյա Արմեն Բ.-ին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման […]
11:41 19.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ […]
11:34 19.04.2024
«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ապրիլի 19-ին Իտալիայում արտաքին գործերի նախարարության ղեկավարների և ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ քննարկել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Այս մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտնել է սոցիալական X ցանցի իր էջում: «Իրանում գիշերային պայթյունների մասին ինձ տեղեկացրել են Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք […]
11:29 19.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների […]
11:25 19.04.2024
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական խոսք է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ […]
11:21 19.04.2024
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել: Նշվում է, որ այն կրկին տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում, սակայն այս անգամ ավելի ուժեղ, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշաժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն զգացվել է հարակից […]
11:14 19.04.2024
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […]
11:09 19.04.2024
Պարագվայը չի տեսնում BRICS-ին միանալու հնարավորություն՝ Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է երկրի ֆինանսների նախարար Կառլոս Ֆերնանդես Վալդովինոսը։ «Մենք չենք կարծում, որ Պարագվայն կկարողանա միանալ խմբին: Պարագվայը դիվանագիտական հարաբերություններ ունի Թայվանի հետ: Ուստի ես չեմ տեսնում, որ Չինաստանը կբացի BRICS-ի դուռը, մենք նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք»,- ասել է […]
11:03 19.04.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել […]
10:59 19.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են […]
10:53 19.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին Միջազգային հանրապետական ինսիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների թիրախավորումն առցանց հարթակներում» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով: Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անհնար է […]
10:48 19.04.2024
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների […]
10:40 19.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
10:33 19.04.2024
Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 […]
10:27 19.04.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […]
10:18 19.04.2024
Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումը կրել է «սահմանափակ» բնույթ, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական աղբյուրին։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «դեռևս մեկնաբանություններ չունեն»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտի վրա։ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը […]
10:09 19.04.2024
Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հավելելով. Ոլորտում բարեփոխումները շարունակական են. աշխատավարձերի բարձրացում, հավելավճարների հնարավորություն, լրացուցիչ վճարովի ծառայությունների ներդրում։ Մանրամասները՝ տեսանյութում:
09:57 19.04.2024
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ արգելափակել Պաղեստինի՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման մասին բանաձեւը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները վետո էր դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ «Պաղեստինյան պետությունը ճանաչելու […]