23:37 21.05.2024
Լեհաստանի արտգործնախարարությունը չի հաստատի Իսրայելին զենք մատակարարելու առաջարկները, որպեսզի լեհական զենքը չօգտագործվի Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին RAR գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։ «Մենք չենք ունենա երաշխիք, որ լեհական զենքը չի ծառայի Իսրայելին՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար», – ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «հարձակմանը Իսրայելի պատասխանը […]
20:58 21.05.2024
ԵՄ-ն չի կասկածում Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ լինելու լեգիտիմության հարցում, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Ուկրաինական հասարակությունը և հիմնական քաղաքական կուսակցությունները չեն կասկածում, թե ով է օրինական նախագահը: Եվ մենք ևս կասկած չունենք, թե ով է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին է»,- ասել է նա։ Ստանոյի խոսքով՝ […]
20:43 21.05.2024
Լոնդոնից Սինգապուր չվերթն իրականացնող Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռում սաստիկ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել, մի շարք ուղևորներ տուժել են, հայտնում է ավիաընկերությունը։ «Մենք կարող ենք հաստատել, որ Boeing 777-300ER ինքնաթիռում կան տուժածներ և մեկ զոհ»,- գրել է ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բանգկոկի օդանավակայանում։
20:35 21.05.2024
Իսրայելը կշարունակի գործել Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի ոչնչացվել՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հնարավոր որոշմանը վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տալու մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Իսրայելը կտրականապես մերժում է այս կառույցի մեղադրանքները, դրանք համարում […]
20:06 21.05.2024
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հունիսի 9-ին նշանակված Եվրախորհրդարանի ընտրություններից հետո ծրագրում է այցելել Նոր Կալեդոնիա (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում): Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ կառավարության խոսնակ Պրիսկա Թևենոն ասել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է Նոր Կալեդոնիա մեկնելու իր մտադրության մասին։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են քաղաքական երկխոսություն հաստատել […]
16:18 21.05.2024
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է IRIB հեռուստաալիքը: Օդանավակայանում կազմակերպվել է պատվո արարողություն. զոհվածների մարմինները դիմավորել է պատվո պահակախումբը։ Դագաղները տեղափոխում են իրանցի զինվորները։ Դիակները բերվել են Air Force One-ով, այն ինքնաթիռով, որով […]
16:05 21.05.2024
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել նախագահական ընտրությունների անցկացմանը հունիսի 28-ին՝ ավիավթարի հետևանքով Էբրահիմ Ռայիսիի մահից հետո, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդի ներկայացուցչին։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին: Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և […]
16:00 21.05.2024
Սլովակիայի Ազգային խորհուրդը հատուկ բանաձևով միաձայն դատապարտել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը։ Խորհրդարանը կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին առաջնորդվել 2023 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնցով ձևավորվել է կաբինետ՝ Ֆիցոյի գլխավորությամբ։ Նրա դեմ մահափորձը, ինչպես նշված է փաստաթղթում, իրականացվել […]
15:45 21.05.2024
Եվրամիությունը դեռևս չի հասել լիակատար անկախության Մոսկվայից էներգետիկ ոլորտում, քանի որ շարունակում է ստանալ ռուսական գազ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Արդյո՞ք մենք լիովին անկախ ենք։ Ոչ: Մենք դեռևս որոշակի քանակությամբ գազ ենք ներկրում», – ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների համապատասխան հարցին:
15:33 21.05.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու ուղիները։ «Մենք քննարկել ենք, թե ավելին ինչ կարող ենք անել միասին տնտեսական ճակատում, որպեսզի համոզվենք, որ ռուսական ռազմական մեքենան աջակցություն չի ստանում», – ասել է Սունակը Վիեննայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Վարչապետը չի հայտնել քննարկվող […]
22:55 20.05.2024
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:
12:15 19.05.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […]
11:53 19.05.2024
Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
22:34 18.05.2024
Մազերի կանոնավոր ներկումը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Նա բացահայտել է դրա անսպասելի վտանգը բժիշկ Փիթերի հետ զրույցում։ Մագոմեդովան, վկայակոչելով 2019 թվականի վերջին International Journal of Cancer-ում հրապարակված գիտական տվյալները, ասում է, որ մազերը տարին մեկ անգամ ներկելը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը ինը տոկոսով։ «Ավելին, աֆրիկյան ծագում ունեցող կանայք շատ […]
12:50 18.05.2024
Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […]
23:59 17.05.2024
Քաղցկեղը կարող է բուժվող լինել նույնիսկ ուշ փուլում, ամեն ինչ կախված է հիվանդության տեսակից և մետաստազների տարածվածությունից, ասել է ուռուցքաբան Դենիս Ռոմանովը։ Բուժման հավանականությունը փորձագետը գնահատել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Ռոմանովի խոսքով, շատերն իմանալով, որ քաղցկեղ ունեն, խուճապի են մատնվում և հուսահատվում։ Այնուամենայնիվ, իրականում նույնիսկ հիվանդության ուշ փուլեր ունեցող մարդիկ ապաքինվելու հնարավորություն ունեն։ «Ուշ փուլը […]
23:07 17.05.2024
Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել […]
23:06 15.05.2024
Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան: Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում […]
20:37 15.05.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցություններն ու սահմանազատման գործընթացը և ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում այս օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
20:32 14.05.2024
Էրեկտիլ դիսֆունկցիան սրտանոթային հիվանդության վաղ նախազգուշացնող նշանն է: Նման աննկատ ախտանիշի մասին զգուշացրել է ընդհանուր պրակտիկանտ Հիլարի Ջոնսը, գրում է The Sun-ը։ Ջոնսի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում սրտի կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ «Ահա թե ինչու է կարևոր իմանալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը»,- ընդգծել է բժիշկը։ Թերապևտը բացատրել է, որ սրտի և անոթային հիվանդությունների զարգացմամբ նախ սկսվում […]
20:13 14.05.2024
COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, Omicron շտամի ածանցյալն է: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Վիկուլովը։ Ավելի վաղ Fox 5-ը հայտնել էր, որ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ԱՄՆ-ում տարածվում է նոր տեսակի կորոնավիրուսի շտամների նոր խումբ, որը կոչվում է FLiRT: Դրանից գերակշռող շտամը KP.2-ն է, […]
09:28 14.05.2024
Խալերի արագ աճը և անհասկանալի սահմանների հայտնվելը մելանոմայի առաջին նշաններից են, զգուշացրել է իսրայելական Manor Medical բժշկական կենտրոնի բժիշկ և բժշկական տնօրեն Ալեքսանդր Կանևսկին։ Բժիշկը Lente.ru-ին նշել է մահացու հիվանդության այս և այլ ախտանիշներ։ Բժշկի խոսքով՝ մելանոմայի վտանգը կայանում է նրանում, որ քաղցկեղի մյուս տեսակների համեմատ քաղցկեղի այս տեսակն ունի մահացության ավելի բարձր ցուցանիշ։ «Ցավոք, […]
08:56 14.05.2024
Ավստրալացի միլիարդատեր Ռոբերտ Ուայթը, ով իր ունեցվածքով երկրում զբաղեցնում է 141-րդ տեղը, գաղտնի նշանադրվել է 38-ամյա Ալեսանդրա Էդդիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ե՛վ Ուայթը, և՛ Էդդին գաղտնի են պահել նշանադրությունը, սակայն այդ մասին իմացել է ավստրալական The Sunday Telegraph տաբլոիդը։ Միաժամանակ Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ միլիարդատերը դեռ ամուսնության առաջարկ չի […]
08:11 14.05.2024
Սննդաբան և թերապևտ Նատալյա Լազուրենկոն ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը: NewsInfo.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ջուրը կարևոր է, եթե մարդ որոշի սկսել ճիշտ սնվել և ազատվել ավելորդ քաշից։ Մասնավորապես, այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու մետաբոլիտները։ Ինչպես բացատրել է Լազուրենկոն, նիհարելիս մարդն այրում է ճարպային պաշարները, ինչպես նաև ազատվում ավելորդ հեղուկից, և […]
13:40 12.05.2024
Ամեն տարի աշխարհում մելանոմայի՝ մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում։ Ուռուցքաբան Միխայիլ Պիլխը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ են մեծացնում հիվանդության առաջացման վտանգը և ինչու է այն այդքան վտանգավոր։ Ըստ բժշկի՝ 45-50 տարեկանից ցածր կանանց մոտ այս տեսակի քաղցկեղով հիվանդացությունը շատ ավելի բարձր է, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ։ Իսկ […]
23:23 11.05.2024
Շատերը սոցցանցերում հետևում են կեղծ փորձագետների խորհուրդներին և գումար կորցնում: Ֆինանսական փորձագետ Նիկիտա Կոնևը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ առաջարկություններ են խանգարում ձեզ խուսափել խաբեբայություններից ու խնայել: Նա թվարկել է սխալ խորհուրդները: «Առաջին խորհուրդն է՝ շատ ծախսեք, և ավելին կվերադարձնեք: Նման համոզմունքները հանգեցնում են նրան, որ մարդը սկսում է ապրել իր հնարավորություններից վեր և չի […]
22:58 11.05.2024
Բրիտանացի համաճարակաբան և սնուցման հետազոտող Թիմ Սպեկտորի խոսքերով՝ առանց կոֆեինի սուրճը հարուստ է բջջանյութով, որը կարևոր սննդանյութ է մարսողության և բարեկեցության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Առանց կոֆեինի սուրճն այն սուրճն է, որից արհեստականորեն հեռացվել է կոֆեինը: Այս ազդեցությունը ձեռք է բերվում հացահատիկները տաք ջրով մշակելու, ինչպես նաև հետագա թրջման և զտման միջոցով: […]
21:19 11.05.2024
Մանկական սննդի հետ կապված բազմաթիվ առասպելներ կան, որոնք կարող են հանգեցնել վատ (և հաճախ շատ վտանգավոր) ուտելու սովորությունների: Հիմնականներից մի քանիսին Газета.Ru-ի հետ զրույցում անդրադարձել է էնդոկրինոլոգ Դարիա Խայկինան։ Առաջին առասպելը, որը նա նշել է, այն է, որ «մանուկներին շատ կաթ է հարկավոր ամուր ոսկորների համար»: «Այո, կաթը կալցիումի լավ աղբյուր է։ Եվ դա լավ […]
08:51 11.05.2024
Մարդու լյարդի կողմից կոֆեինի մշակման արագությունը կարգավորվում է հատուկ CYP1A2 գենով: Մարդիկ, ովքեր դրա պակասն ունեն, կարող են վատ ինքնազգացողություն ունենալ և անքնություն զգալ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Օքսֆորդի Բրուքսի համալսարանի գիտնականների հետազոտությանը։ Հետազոտողների կարծիքով՝ սուրճի նկատմամբ տարբեր ռեակցիաները գենետիկորեն են պայմանավորված։ Կոֆեինը կարող է մնալ […]
21:06 10.05.2024
Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, գնաճի արագացումը, համաշխարհային կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացումը և Չինաստանի թույլ ՀՆԱ-ն ներկայումս գլխավոր ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտնում է Vedomosti թերթը՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանների՝ Economic Outlook վերանայմանը։ ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետ Քլեր Լոմբարդելլին ասում է, որ գործոնները կարող են խաթարել փորձագետների […]