15:43 11.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման տեսանյութով՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին: Տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից, և տոնական օրերն իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»։
19:30 10.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հարցազրույց է տեղադրվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ: «Էլեկտրոնային գործիքների ներդրումը պետական կառավարման համակարգում. հարցազրույց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ։ ✔️Էլեկտրոնային հարցումների միասնական համակարգ՝ www.e-request.am ✔️Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ www.azdararir.am ✔️Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք՝ www.e-draft.am»,- գրառմանը կից հարցազրույցի տեսանյութն է հրապարակվել:
19:07 10.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 19.08.2019 թվականի ժամը 21:00-ից մինչև 20.08.2019 թվականի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, […]
17:29 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման […]
17:10 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման […]
15:11 10.12.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2009 թվականին որոշում է կայացված եղել, որ տասը տարվա ընթացքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց վարձակալության տրամադրվել կառավարության սահմանած […]
17:02 09.12.2019
2020-ի բյուջեով կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից հրապարակվել է նաև այս լուսանկարը:
13:51 09.12.2019
Խորհրդարանն այսօր չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին համարժեք փոխհատուցում տալու մասին հարցը: Դրան անդրադարձել է այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով առաջարկում էինք, հատուցում վճարել նաև մարտական գործողությունների ժամանակ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։ Օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է կառավարության, ԿԲ-ի և […]
13:50 09.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին: «Ծածուկ օրենքի նախագիծ՝ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված: Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության […]
13:30 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ […]
13:20 09.12.2019
2018թ. ապրիլից հետո պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 14%-ով` այս տարվա սեպտեմբերին կազմելով 614 հազար 459 մարդ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում` գրառմանը կից այս լուսանկարը հրապարակելով.
12:44 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին` ժամը 09:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ […]
12:30 09.12.2019
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից: Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության […]
11:34 09.12.2019
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետության քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպություն, ընդունել է 2019 թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Այդ հարցն այնտեղ բարձրացրել են Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել […]
13:00 06.12.2019
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին: Հանդիպմանը մասնակցել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրել է Խորհրդի լիազորությունների շրջանակը, […]
12:35 06.12.2019
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում է The Miami Herald-ը: Հայտնի է, որ երկու տղամարդիկ անհաջող փորձ են կատարել թալանել զարդերի խանութը: Ավազակները, սակայն, շուտով ստիպված են եղել թաքնվել ոստիկանությունից, ուստի առևանգել են […]
12:30 06.12.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղետի գոտու վերականգման համար շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել 2020 ՀՀ պետական բյուջեով։ Գյումրին մեջքը շտկելու է։ Հ.Գ. ԱԺ լիագումար նիստում այն ընդունվեց, ընդդիմադիր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկել»։
14:00 04.12.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, նախնական տվյալներով, հանգանակվել է տասը միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասունյոթ դոլար: Դրամահավաքի ցուցանիշներն այսօր հիմնադրամի տնօրենն է ամփոփել: Հայկակ Արշամյանը նկատել է, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Մասնակցության առումով առաջատարներն են Հայաստանն ու Արցախը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նվիրատվությունների դեպքում, սակայն, […]
17:40 30.11.2019
Նոյեմբերի 29-ին` ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել: […]
17:16 30.11.2019
Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին: Այս մասին գրառում է կատարել Զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում: «Հատուկ շնորհակալություն նկարահանումներին աջակցելու համար»,- նշվում է կոմիտեի գրառման մեջ:
17:12 30.11.2019
Մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Արցախում է եղել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Հանդիսությանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն […]
16:20 30.11.2019
Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: […]
16:10 30.11.2019
ՀՀ կառավարությունը «Գյուղական տուրիզմի զարգացում՝ Կառավարության և ՄԱԿ-ի աջակցությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:
14:43 30.11.2019
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել էր, որ «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի […]
18:50 23.11.2019
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի […]
17:08 23.11.2019
«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած […]
16:45 23.11.2019
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը: Նա մասնավորապես գրել է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է […]
16:07 23.11.2019
Նոյեմբերի 23-ին` ժամը 06:03-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է անասնագոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին: Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝ մոտ 50 քմ: […]
15:24 23.11.2019
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսել է ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։ Ոստիկանության պետի ժամանակավոր […]
17:20 22.11.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերլուծությունը կատարել է «Twiplomacy» միջազգային կայքը: «Աշխարհի առաջնորդները «Ֆեյսբուք»-ում վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվում հենց այդ ցուցանիշներին: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի […]