TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Տնտեսվարողները հայտնում են, որ դիմակների գների նվազման միտում կա. ՏՄՊՊՀ նախագահ

13:26 13.03.2020

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքերով` իրենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում են: Հանձնաժողովի անդամները երեկ հանդիպում են ունեցել ալկոգել արտադրողների հետ: Ըստ նրա` Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: «Խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ […]

̰
Ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկման հիմնական պատճառը ուղևորների՝ ուղևորություններից հրաժարվելն է. Ռևազյան

13:18 13.03.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում են և աշխատում են առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ: Նրա խոսքերով` եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը: «Այն ուղևորները, որ եկել […]

̰
Իտալիայից մարտի 15-ին մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան

13:10 13.03.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ կիրակի Իտալիայից մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան: «Դրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանը պարտավորություններ ունի»,- ասել է Սինանյանը: Նրա խոսքերով` կան նաև մարդիկ,  որ ՀՀ քաղաքացի չեն, բայց ուզում են գալ Հայաստան: Ըստ Սինանյանի` […]

̰
Խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված. Զարուհի Բաթոյան

12:49 13.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ  այսօր առավոտյան Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ է գումարվել: Նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին […]

̰
Հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար «Շենգավիթ» ԲԿ-ում

15:23 11.03.2020

«Շենգավիթ» ԲԿ-ի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար: Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնագետներին աշխարհում առաջատար Zimmer Biomet ընկերության արտադրանքին, սպորտային վնասվածքների, օրթոպեդիայում առաջատար տեխնոլոգիաներին և տվյալ արտադրանքի կիրառման տեխնիկային: Սեմինարն անցկացրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած մասնագետները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Չալյանը` իր և Ջուլֆալակյանի միջև պայքարի մասին

15:35 21.02.2020

Հունահռոմեական ոճի ըմբիշ, այժմ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դժգոհություն էր հայտնել ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կատարած նախնական ընտրության դեմ։ Մասնավորապես՝ որոշում է կայացվել, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Հիշեցնենք, որ նույն քաշային կարգում է հանդես գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը: «Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային […]

̰
НТВ-ի Поедем, поедим! հայտնի հաղորդաշարի նկարահանող խումբը Հայաստանում է

18:12 11.02.2020

Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում НТВ հեռուստաընկերության Поедем, поедим! հայտնի հաղորդաշարի նկարահանող խումբը` հայտնի հաղորդավար Ջոն Ուորոնի գլխավորությամբ։ Երկու օրերի ընթացքում Ջոնը մասնակցել է ղափամայի պատրաստմանը, Սեդրակ Մամուլյանի հետ ծանոթացել հայկական ավանդական խոհանոցին, խոհարար Լուսինե Հովհաննիսյանի հետ փորձել է պատրաստել հայկական համեղ շարոց։ Նկարահանումների ընթացքում Ջոնն ու իր թիմը շրջագայելու են Հայաստանի տեսարժան վայրերով` […]

̰
Աբսուրդ է. Ալեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ոչ»-ի շտաբ չձևավորելու մասին

14:45 11.02.2020

Էդմոն Մարուքյանի հայտարարություններին արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորելուն, և այն աբսուրդ համարել: ԱԺ փոխնախագահը կասկած չունի, որ ընտրություններին բարձր տվյալներ են գրանցվելու: «Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, ճիշտ է, դեմ են «Այո»-ին, բայց ոչ մի գործողություն չեն անում, ապա ստացվում է, որ ուղղակի […]

̰
Փնտրվում է սատանա. Անի Սամսոնյանն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին

13:43 11.02.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

13:33 11.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին որոշումը. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով` Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:  

̰
«Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա. Իոաննիսյանը` ԼՀԿ-ի որոշման մասին

13:32 11.02.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության` «Ոչ»-ի շտաբ չձևավորելու որոշմանը: Իոաննիսյանը գրել է. «Եթե ինձ համար ընկալելի է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, այդուհանդերձ, «Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա հանրաքվեի մրցակցայնության վրա: Ափսոս: Իսկ հանրաքվեն, այստեղ երկու կարծիք չկա, պետք է լինի մրցակցային»: Իոաննիսյանի այս հայտարարությանն արձագանքել է Երևանի ավագանու «Լույս» […]

̰
Վարչական վարույթ է հարուցվել Լուսառատի ամբուլատորիայի հանդեպ

13:19 11.02.2020

Հիմք ընդունելով 2020թ․ հունվարի 15-ին հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ընթացքում քաղաքացի Մ․Մ․-ի և նրա երեխայի հանդեպ ցուցաբերված բուժօգնությանը և սպասարկման որակին վերագրվող խնդիրները՝ հունվարի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հարուցել է վարչական վարույթ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ։ ՀՀ ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի բժշկական սպասարկման վերահսկողության բաժնի աշխատակիցները զննում են իրականացրել Լուսառատի բժշկական […]

̰
Ինչո՞ւ է Ուրիխանյանը դուրս գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

13:15 11.02.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալուն: Այդ առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծարգո՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքականության մեջ եմ, իսկ ԱԺ-ում ՝ երեք գումարումների պատգամավոր: Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ, որոնցում ստիպված եմ […]

̰
Ճարպիկ քարակզաքիսը. թաքնված տեսախցիկի կադրերը

20:19 10.02.2020

Բնության համաշխարհային հիմնադրամի, WWF-ի հայաստանյան գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որտեղ գաղտնի տեսախցիկները Հայաստանում ֆիքսել են քարակզաքիսի:

̰
Փաստաբանը հայտնել է Լյուբով Ուսպենսկայայի դստեր «ախտորոշման» մասին

19:30 10.02.2020

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նախկին ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Բենխինը НТВ հեռուստաընկերության «Звезды сошлись» հաղորդաշարի եթերում ասել է, որ նրա դուստր Տատյանա Պլաքսինան ունի «ախտորոշում»: Ըստ Բենխինի` Տատյանան չի կարող խոսել իր անունից: «Մարդը իսկապես տրավմայի է ենթարկվել: Նրա արած ամեն ինչ պետք է դիտարկել նրա վիճակի պրիզմայով»,- վստահեցրել է նա: Ստուդիայում ներկա հյուրերը կասկածել են նրա […]

̰
Շնորհավորում եմ գործընկերոջս՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք. Մխիթար Հայրապետյանը` Վաղարշակ Հակոբյանին

14:49 10.02.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կարևոր որոշում կայացվեց. հաստատվեց Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի կազմը: Ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Շնորհավորում եմ գործընկերոջս ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք»:

̰
Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

14:29 10.02.2020

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության հանգամանքները

14:21 10.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի […]

̰
ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 2019թ. վերջի դրությամբ

17:48 05.02.2020

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հրապարակել է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 2019թ. վերջի դրությամբ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Թատերական ոլորտի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում

16:42 05.02.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորներ Հարություն Բաբայանի և Արթուր Մանուկյանի հետ այսօր Ազգային ժողովում ընդունեցինք թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ: ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ […]

̰
Կառավարության գործունեության հունվար ամսվա ամփոփումը

15:25 04.02.2020

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալել կառավարությունը հունվար ամսին. գործադիրի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այդ մասին պատմող տեսանյութ:

̰
Ինչպե՞ս նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

14:25 04.02.2020

Ինչպե՞ս նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը խորհրդատվական լուսանկար-ուղեցույց է հրապարակել:

̰
ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել ԱԳԼՃԿ-ների ոլորտում միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները

14:19 04.02.2020

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու […]

̰
Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս

14:01 04.02.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս տարբեր խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս ավելի ուշադիր լինել: «Հարգելի քաղաքացիներ,  վերջին շրջանում «Ֆեյսբուքում» տարածվում են փակ խմբերի անանուն գրառումներ, որոնցում մարդիկ իրենց անձնական կյանքից դրվագներ են ներկայացնում։ Չնայած որ պատմությունները անանուն են գրվում՝ դրանցում ներկայացված դրվագները, մարդկանց բնութագրումները և այլ տվյալներ կարող են հնարավորություն տալ նույնականացել գրառման […]

̰
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար

13:17 04.02.2020

Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Այդ աշխատանքային խմբի մասին գրառում է կատարել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի,  մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Սահմանված ժամկետում աշխատանքային խումբը վերհանելով […]

̰
Նա կողպում էր դուռն ու խեղդում ինձ. Ուսպենսկայայի դուստրը մեղադրել է մորը

19:30 03.02.2020

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի միակ դուստրը` Տատյանա Պլաքսինան, հայտարարել է, որ մայրը ծաղրում է իրեն: Այդ մասին նա հաղորդել է NTV հեռուստաալիքի «Աստղերը հավաքվել են» շոուի եթերում: Ըստ նրա` ինքը «շատ վախեցած է եղել» մոր կողմից այդ վերաբերմունքի պատճառով:  Միևնույն ժամանակ, արտիստի դուստրը նշել է, որ «լռությունն ավելի վատ է»: «Նա կողպում է դուռը և սկսում […]

̰
Քննարկում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի վերաբերյալ

14:07 03.02.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգային հիմնական հարցը բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի քննարկումն էր: Քննարկվել են […]

̰
Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծում ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար

13:50 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝ 1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն […]

̰
ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանությունը տնտեսել է խոշոր դրամական միջոցներ

13:42 03.02.2020

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: ՀՀ ոստիկանության կողմից ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման […]

̰
Ահազանգ ռումբի վերաբերյալ

13:37 03.02.2020

Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին  911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի […]

̰
BACK_TO_TOP