TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց

16:06 17.03.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման […]

̰
Էջմիածնի փողոցներն ախտահանվում են

15:49 17.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունենք կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները: Այսօր ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նաև տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ ախտահանում»:  

̰
Մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ռեկտոր ընտրվեր, տեղի չի ունենա

15:43 17.03.2020

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Իրաքում հրթիռակոծել են միջազգային կոալիցիայի ռազմաբազան

15:20 17.03.2020

Երեքշաբթի մի քանի հրթիռներ են պայթել իրաքյան ռազմաբազայի տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը: Ըստ տեղեկությունների՝ Բաղդադից հարավ տեղակայված Բասմայա ռազմաբազայի վրա հարձակում է կատարվել նվազագույնը երկու հրթիռով: Հրթիռային հարձակման հետևանքով հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է News.am-ը:

̰
Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից փակ կլինի անորոշ ժամանակով

15:17 17.03.2020

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն  է տարածել. «Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամանակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և […]

̰
Առողջապահության նախարարությունը կներմուծի 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ

15:16 17.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս մասին նշվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

15:13 17.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 14:56-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Արագածոտնի մարզի Արագածի […]

̰
Ի՞նչ դիմումներ է հնարավոր ներկայացնել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում մարտի 16-23-ը

14:45 17.03.2020

ՀՀ կադաստրի կոմիտեն տեղեկացնում է. «Հարգելի’ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, առցանց մատուցվող ծառայությունները զարգացնելու, ինչպես նաև ձեր ժամանակը խնայելու նպատակով որոշվել է. ⏰սույն թվականի մարտի 16-ից 23-ը Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում հնարավոր է ներկայացնել միայն դիմումների հետևյալ տեսակները. ✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, ✅ Իրավունքի դադարման պետական գրանցման, ✅ Անշարժ գույքի հասցեի […]

̰
Գավառի բնակչի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. մարզպետ

14:17 17.03.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ. ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը, և արձանագրվեց բացասական արդյունք։ Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»։

̰
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

14:15 17.03.2020

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախտումների առկայության դեպքում անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ: Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ […]

̰
Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս. Սուրենյան

14:07 17.03.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս։ Սա է բնության օրենքը։ Ամեն բան լավ է լինելու, կտեսնեք?»:

̰
Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում

13:50 17.03.2020

Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի […]

̰
ԵՊՀ-ն անցնում է առցանց դասավանդման

13:43 17.03.2020

ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել դասապրոցեսների վերաբերյալ: «Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու […]

̰
Կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

13:27 17.03.2020

Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում: Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի […]

̰
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

13:09 17.03.2020

Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

̰
ԶԼՄ-ներով կորոնավիրուսի մասին հրապարակումների սահմանափակման մասին

12:48 17.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։ Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ […]

̰
Օգտագործե´ք տանը մնալու հնարավորությունը հայկական ստարտափներ ուսումնասիրելու համար. կառավարություն

12:20 17.03.2020

ՀՀ կառավարությունն առաջարկում է օգտագործել տանը մնալու այս հնարավորությունը հայկական ստարտափներ ուսումնասիրելու, ինչու չէ նաև նոր մտքեր գեներացնելու համար: Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակների հերոս» հաղորդումը, որն այս անգամ պատմում է Fimetech և Chessify ընկերություների հիմնադիր Գոռ Վարդանյանի մասին:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

12:12 17.03.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Մանրամասներ Իտալիայից Երևան կատարած թռիչքի մասին

13:35 16.03.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Իտալիայում ՀՀ դեսպանության և «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության աջակցությամբ հատուկ չվերթ իրականացվեց՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ 1. Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում։ 2. Ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում, լրացվել են հասցեական քարտեր։ […]

̰
Մասնագետներն ուսումնասիրել են Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման դեպքը

13:27 16.03.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջիններս թատրոնի տնօրեն […]

̰
Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը հետաձգվում է. Wizz Air-ը չեղարկել է արտերկիր բոլոր չվերթները

12:59 16.03.2020

Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվայից և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը […]

̰
Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից. Զոհրաբ Մնացականյանը` Հռոմից Երևան թռիչքի մասին

12:56 16.03.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է կատարել գիշերը Հռոմից Երևան իրականացված  թռիչքի մասին: «ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական «Ատլանտիս» ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար […]

̰
Հոգևորականները Թբիլիսիի փողոցները կօրհնեն կորոնավիրուսի դեմ

12:48 16.03.2020

Սամեբա (Սուրբ երրորդություն) առաջորդանիստ եկեղեցում նախօրեին անցկացրած պատարագի ընթացքում հոգևորականները հայտարարել են՝ մարտի 17-ին երթով շարժվելու են դեպի Թբիլիսիի կենտրոնական փողոցներ և օրհնելու են դրանք: Այս մասին գրում է aliq.ge-ն: Հոգևորականները խորհուրդ են տվել նաև օրը երեք անգամ կորոնավիրուսի դեմ աղոթել: «Երկրում տիրող վիճակից ելնելով պետությունը որոշակի միջոցներ է ձեռնարկել, դա վերաբերում է նաև եկեղեցուն: […]

̰
Բախվել են դեռևս անհայտ և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ, 3 վիրավոր

12:40 16.03.2020

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի […]

̰
Նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն. ծառայության հորդորը քաղաքացիներին

12:24 16.03.2020

Հայաստանի միգրացիոն ծառայությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, ✔️Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով խրախուսում ենք նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն։ ➡️Խորհրդակցական բնույթի տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել. ✅ ՌԴ մուտքի արգելքի հարցերով՝ 060 275 007/060 275 023, ✅ Գերմանիայից հարկադիր վերադարձած քաղաքացիների համար՝ 060 275 020, ✅ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով՝ 060 275 009/060 275 […]

̰
Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. Ռոմանոս Պետրոսյան

12:14 16.03.2020

Կոտայքի մարզպետարանը ևս այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին: Այս մասին տեղեկանում ենք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:Նա նաև հայտնել է, որ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: «➡️Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական […]

̰
Քանի՞ քաղաքացի իրավունք ունի մասնակցել հանրաքվեին. ոստիկանությունը թվեր է հրապարակել

12:10 16.03.2020

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք […]

̰
Իտալիայից ժամանածները մեկուսացվել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

11:56 16.03.2020

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: «Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային […]

̰
Կորոնավիրուսը և սպորտը. ի՞նչ իրավիճակ է մարզաշխարհում

20:30 14.03.2020

Կորոնավիրուսը լարվածության մեջ է պահում նաև մարզական աշխարհը: Համաճարակը խաթարել է տարբեր մրցաշարերի բնականոն ընթացքը: Համաճարակի պատճառով հետաձգվել ու հետաձգվում են սպորտային բազմաթիվ խոշոր մրցաշարեր: ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ  Անգամ աշխարհի ամենամեծ ու մասշտաբային սպորտային միջոցառման անցկացումն է հարցականի տակ: Չնայած միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է արել պատրաստվել խաղերին պլանավորվածի պես՝ Հունաստանում դադարեցվել է օլիմպիական ջահի […]

̰
Ի՞նչ են հորդորում ՀՀ ԱԳՆ-ից դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

20:34 13.03.2020

Ի՞նչ աշխատանքներ են տարվում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Քանի հոգի և երբ կփոխադրվեն Հայաստան. այս հարցերի պատասխաններն է պարզել SHANTNEWS-ը և լսել նաև ՀՀ ԱԳՆ-ի հորդորները ուղղված ՀՀ քաղաքացիներին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
BACK_TO_TOP