TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն

13:30 25.03.2020

Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից: «2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվեցին […]

̰
Մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար

18:00 24.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականությունն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելուն: Նախագծում […]

̰
Խմբակցությունների ղեկավարները՝ հարկադիր արձակուրդների գնացած քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու մասին

16:53 24.03.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է արել ֆինանսական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կտրվի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին և թե՛ աշխատողներին: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Կորոնավիրուսից այն կողմ. Էջմիածնում ընթանում են նաև սեզոնային աշխատանքներ

15:56 24.03.2020

Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համալիր միջոցառումներին զուգահեռ, Էջմիածնում ընթանում են նաև սեզոնային աշխատանքներ. ընթացքի մեջ են Էջմիածին-Երևան ճանապարհի բետոնե պատնեշի վերանորոգման և ներկման աշխատանքները:

̰
Իրանում վարակակիրների վիճակագրությունը

15:31 24.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ վիճակագրություն և կից հրապարակել աղյուսակի լուսանկարը, որը վերաբերում է երեկվա և այսօրվա թվերին:

̰
Երևանում գործարկվել են քաղաքային կոմունալ վակուումային նոր մեքենաները

15:27 24.03.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը գործարկել է քաղաքային կոմունալ վակուումային նոր մեքենաները: Համայնքային կառույցն արդեն իսկ նմանատիպ 8 տեխնիկա ունի:

̰
Առողջապահության նախարարության խորհուրդները` պատկերավոր նկարներով

13:19 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն PicsArt Armenia-ին նախարարության մշակած խորհուրդները գունավոր և գեղեցիկ մատուցելու համար»: Գրառմանը կից նա նաև լուսանկարներ է հրապարակել:

̰
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները

12:42 24.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին` խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, հարյուրավոր տնտեսվարողների էլեկտրոնային […]

̰
Նիդերլանդներում հավաքներն արգելվում են ոչ թե 100, այլ 2-ից ավելի անձանց մասնակցությամբ

12:18 24.03.2020

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Մարտի 23-ից Նիդերլանդների կառավարությունը խստացրել է ավելի վաղ մտցված սահմանակումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այսուհետև հավաքներն արգելվում են ոչ թե 100, այլ 2-ից ավելի անձանց մասնակցությամբ, բացառությամբ՝ թաղումների և եկեղեցական հարսանիքների։ – միևնույն վայրում գտնվող մարդկանց միջև տարածությունը պետք է լինի 1.5 մետրը – Ընտանիքի […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է 24.853.262 դրամի վնաս

13:41 23.03.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.500.000 […]

̰
Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ դասախոսություն է կարդացել ԵՊՀ ուսանողների համար

12:47 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]

̰
Մեր կանխատեսումները թող լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ. Սուրենյան

12:44 23.03.2020

Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է: Այս առթիվ իր «Ֆեյսբուքում» շնորհավորհել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ […]

̰
Ինքնամեկուսացման ժամանակ ևս պետք է առողջ կենսակերպ վարել. Աննա Հակոբյան

12:00 23.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինքնամեկուսացման ժամանակ ևս պետք է առողջ կենսակերպ վարել։ Առո՛ղջ եղեք և հետևե՛ք բժիշկների ցուցումներին»։

̰
Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

11:59 23.03.2020

Արցախի Հանրապետությունում մարտի 23-ի դրությամբ՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ […]

̰
Հեռավար ուսուցում Shant Digital TV-ի հետ

22:09 21.03.2020

Համախմբվել մի գաղափարի շուրջ և փորձել միասնական հաղթահարել կորոնավիրուսի բացասական հետևանքները․ սա այս օրերին համաշխարհային հանրության գլխավոր ուղերձն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ այդպիսի ուղերձ է հղել հեռավար ուսուցում կազմակերպելու համատեքստում: «Շանթ» հեռուստաընկերությունն արձագանքում է այդ ուղերձին: Արտակարգ ռեժիմում արտակարգ դասապրոցես. այսպես է լինում, երբ կարանտին է հայտարարվում և ուսումնական հաստատություններն […]

̰
Կորոնավիրուսի մասին պրոֆեսորի դասախոսության հանրային հետաքրքրություն ներկայացնող դրվագները

13:37 20.03.2020

ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Անչա Բարանովան առցանց դասախոսություն է կարդացել նոր կորոնավիրուսի առանձնահատկությունների, հիվանդության դրսևորումների, պաշտպանության ու բուժման մեթոդների մասին: Դասախոսության՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դրվագներն ամբողջացրել ենք տեսանյութում:

̰
Այսպես ժպիտով հաղթելու ենք կորոնավիրուսին. Էջմիածնի քաղաքապետ

13:25 20.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կասեք՝ ժամանակ ա գտել սելֆի անելու: Տեղարդել եմ, որ ասեմ, որ այսպես ժպիտով հաղթելու ենք կորոնավիրուսին: Չկասկածե՛ք»։

̰
Air France-ը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը

19:22 19.03.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չնայած նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։  «Մանրամասների համար կարող եք դիմել «ՍաբերաՏուր» ընկերությանը հետևյալ կապի միջոցներով․ Հեռախոս՝ 01 42 61 51 13 Էլփոստ՝ [email protected]; [email protected]»,- նշվում է հայտարարության մեջ:

̰
ԴԱՀԿ-ի կողմից կալանքի տակ դրված մինչև 500 հազար դրամ միջոցները հանել. Մարուքյանի առաջարկությունը

19:02 19.03.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է 2 ամիս ժամանակով կալանքից հանել Հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ […]

̰
Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք

18:45 19.03.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է. «Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և […]

̰
Պարետի որոշմամբ` Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

16:59 18.03.2020

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև […]

̰
Ինչպե՞ս է պետք ինքնամեկուսանալ

15:30 18.03.2020

«Ինչպես ինքնամեկուսանալ». այսպիսի վերտառությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

̰
Կապավորների վարժանքներ 2-րդ զորամիավորումում

15:29 18.03.2020

Կապի ստորաբաժանումների զինծառայողների գործնական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 17-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են վարժանքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել են կապի համակարգի արդյունավետությունն ու կայունությունը: Զինծառայողները հրահանգավորվել են հետագա աշխատանքների կազմակերպման և առկա թերությունների վերացման ուղղությամբ:

̰
Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակելու են իրականացնել հերթապահություն

13:43 18.03.2020

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Եվ այսպես՝ մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են? ✅ «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա – 094-40-65-00 ✅ «Մասիսի» ԲԿ-ի […]

̰
Հայաստանը «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը

13:25 18.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը. «?Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ ✅Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, […]

̰
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գործում է հոգեբանական ծառայություն

13:07 18.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Հարգելի քաղաքացիներ ✅Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 16.03.2020թ.-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն: Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին, նրանց հարազատներին և բուժանձնակազմին: ✅ Հոգեբանական ծառայություն մասնագետները իրականացնելու են իրենց ծառայությունը ընդունարանում և բաժանմունքներում: Գործում է նաև շուրջօրյա առցանց, հեռախոսային հոգեբանական աջակցություն և […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

12:43 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետի պաշտոնում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը […]

̰
Որոշ ավիաընկերություններ չեղարկել են իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը

12:16 18.03.2020

Արտակարգ իրավիճակով պայմանավորված` որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը և հրապարակում ցանկ. • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած […]

̰
Արցախի պետնախարարը ծանոթացել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին

18:00 17.03.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց

16:06 17.03.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման […]

̰
BACK_TO_TOP