15:37 02.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:
14:46 02.04.2020
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր խոնարհումը բերելով 2016 թ. Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
13:43 02.04.2020
«Ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք ստացած տղաներն են: Նրանցից մի քանիսը վիրավորվել են հենց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Տղաները 2019-ին մասնակցեցին «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին, որի մասին հայտարարել էր ՀՀ նախագահ, «Երևան իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նպատակն է զինհաշմանդամներին ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել: Ծրագրին մասնակցած տղաներից […]
13:30 02.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրվա առիթով: Գրառման մեջ տեղ է գտել նաև Արմին Թեոֆիլ Վեգների մտքերից մեկը. «Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»: Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ. ապրիլի 2-ին Երզնկա […]
13:25 02.04.2020
Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016 թվականի ապրիլը լոկ Հայրենիքին սպառնացող հերթական ադրբեջանական վտանգի չեզոքացումը չէր։ Այն եկավ ապացուցելու, որ հայ ժողովրդի միասնականությունը անխախտ է և ամեն մի նոր սերնդի հետ ավելի է ամրանում։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Արցախը միայնակ չէ. անկախ մեր բնակության վայրից, […]
13:52 28.03.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ զանգահարել է պատահական հեռախոսահամարներով և փորձել պարզել, թե քաղաքացիներն ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին: Այդ ընթացքում վարչապետը ասել է, որ փնտրում է սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների` կառավարության գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար. «Երեկվա խոսակցությունը, որ ուղիղ եթերում էր, ըստ էության, որոշակիորեն ազդեց: Դրանից […]
13:45 28.03.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել նոր փոշեկուլների աշխատանքից և կից գրել. «Աբովյան պուրակ, «Պլանի գլուխ»՝ մաքրություն։ Նոր փոշեկուլները՝ գործի մեջ»։
21:19 27.03.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են. «Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով»:
21:03 27.03.2020
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ նաև գործող վիզա […]
17:15 27.03.2020
Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի […]
14:54 27.03.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։ «Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- ասել է Սիմոնյանը։
13:08 27.03.2020
Արտակարգ դրության օրերին Հայաստանում տրանսպորտի սահմանափակումների մասին ասուլիս է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նա ասել է, որ առայժմ որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են, սակայն, նախատեսվում է պարետի որոշման մեջ փոփոխություններ անել և արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները: Փոխնախարարի խոսքերով` օդային ուղևորահոսքը 20 օրվա ընթացքում նվազել է 7.5 անգամ, իսկ թռիչքներն […]
18:40 26.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի և «Նորք» ԻԿՀ տնօրենի հերթական ամենօրյա շրջայցից։
18:20 26.03.2020
Կառավարության մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի էին հրավիրվել Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք մշակել են գյուղատնտեսության ոլորտում ներդնելու և կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար: Խոսքը հիմնականում արտոնյալ վարկերի տրամադրման մասին է: Արման Խոջոյանի խոսքով՝ բոլոր գործիքները, որոնք մշակել են, ուղղվելու են նրան, որ գյուղացու համար 0 տոկոս տոկոսադրույք սահմանվի: […]
15:07 26.03.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։ Այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած […]
14:12 26.03.2020
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել. «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, […]
14:05 26.03.2020
«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից: Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը։
13:37 26.03.2020
«Կհանդիպենք թատրոնում, երբ այս ամենն անցնի»,- Նարեկ Դուրյանը տանն է և հորդորում է բոլորին պահպանել սահմանված կանոնները:
13:13 26.03.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ AC19.am հավելվածը կօգնի կողմնորոշվել` արդյո՞ք առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, և հասկանալ՝ առկա է արդյոք բժշկական հստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՝ ոչ. «Հարգելի համաքաղաքացիներ, Google play համակարգում արդեն պաշտոնապես հասանելի է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ներկայացված AC19.am հավելվածը, որը Ձեզ կօգնի կողմնորոշվել արդյոք […]
12:50 26.03.2020
2019 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը համալրած գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուները ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
12:46 26.03.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պարետի որոշումն այն մասին, որ տեղաշարժի թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր: Կից՝ պատգամավորը գրել է. «1. Սա սեյվ արեք ձեր հեռախոսում: 2. Դրսում, երբ ձեզ է մոտենում ոստիկան, պահանջեք ներկայանալ: 3. Եթե մուննաթ գա, […]
12:35 26.03.2020
Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները: Ներկայացնենք գործող օրենսդրական կարգավորումներն ու առկա վերահսկողության համակարգը.
17:47 25.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մոտ արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի սահմանափակումները անպատասխան հարցեր են առաջացրել: Նրա խոսքերով` աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։ Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, նա ընդգծեց օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը, որոնք տանն են մնալու և հետևաբար գումար չեն վաստակելու: «Այս պահին […]
16:03 25.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումներից: Գագիկ Ծառուկյանի խոսքերով` կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից և պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: «Ես դժգոհ եմ ցուցաբերված մոտեցումից: Այսօր բոլոր սահմաններում, օդանավակայանում պետք է թեստեր լինեին, որ մարդկանց […]
14:06 25.03.2020
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մի շարք միջոցառումներ է կասեցրել և հետաձգել: «Ս.թ. մարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, […]
13:40 25.03.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսմեն Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները: Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: […]