TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Վերջին երեք օրերին ախտահանվել է ՀՀ-ից Արցախ մուտք գործած 723 տրանսպորտային միջոց

16:08 11.04.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս մասին տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ապրիլի 8-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային […]

̰
Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղացել

15:47 11.04.2020

ՏԿԵՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ից չեն կարողանում վերադառնալ. ավիաընկերությունից այլ պատասխան են տվել

17:00 10.04.2020

Տևական ժամանակ է՝ մեր հայրենակիցները Ռուսաստանից Հայաստան վերադառնալ չեն կարողանում: Այս մասին մեկ անգամ չէ, որ տեղեկացրել ենք: Շատերը Հայաստանի դեսպանատան առաջարկությամբ տեղափոխվել են հյուրանոցներ, շատերն էլ մերժել են առաջարկությունը և այս օրերին գիշերում են օդանավակայանում՝ Հայաստան վերադառնալու սպասումով: Թե երբ հնարավոր կլինի ևս մեկ թռիչք իրականացնել, անհայտ է: SHANTNEWS.am-ին հաջողվել է զրուցել թե՛ օդանավակայանում, […]

̰
Արայիկ Հարությունյանը տեսնո՞ւմ է Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն

13:04 10.04.2020

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Արցախում երեք վարակակիր կա: Այդ մասին հայտարարեց Արցախի առողջապահության նախարարությունը: Երեկ թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած Հայաստանի քաղաքացի է, որը մինչ թեստավորումը ևս գտնվել է ինքնամեկուսացման մեջ և առաջիկայում տեղափոխվելու է Հայաստան: Արցախում կորոնավիրուսը տարածվում […]

̰
Հայեր կան, որոնք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են գիշերում. մանրամասներ

19:31 09.04.2020

Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում: Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, […]

̰
Հեռավար քննարկում՝ հեռավար կրթության մասին

12:32 09.04.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Պատգամավորներից ոմանք դրան մասնակցում են աշխավայրից, ոմանք էլ՝ տնից:  Քննարկմանը այլ մասնակիցներ ևս կան՝ փոխնախարար, կրթության ոլորտի այլ մասնագետներ և այլք: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բացման խոսում ընդգծեց. «Մեր խնդիրն […]

̰
Արցախում առաջին վարակակիրը մասնակցել է համապետական ընտրություններին. զրույց Արցախի ԿԸՀ նախագահի հետ

14:06 08.04.2020

Արցախում ապրիլի 14-ին նախատեսված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց 50+1 տոկոս ձայն ստանալ, ինչի արդյունքում ամենաշատ ձայներ ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և 2-րդ տեղում հայտնված արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պետք է պայքարեն երկրորդ փուլի համար։ Վերջին օրերին, սակայն, պաշտոնապես հայտարարվեց Արցախում […]

̰
Ի՞նչ իրավիճակում են Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիները․ զրույց դեսպանի հետ

11:15 08.04.2020

Ռուսաստանում գտնվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին դժվարին իրավիճակում են հայտնվել: Շատերը ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չեն կարողանում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պայմանավորվածություն է ձեռք բերել դեպի Հայաստան մի քանի թռիչքներ իրականացնելու վերաբերյալ, որ այնտեղ մնացածները կարողանան ետ դառնալ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել […]

̰
13 մահ, 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը

13:15 06.04.2020

Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա […]

̰
ՊՎԾ-ն ներկայացրել է ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

13:10 06.04.2020

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:  Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, […]

̰
Սուրբ Գեղարդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի Անդաստանի արարողությունը

13:09 06.04.2020

Սուրբ Գեղարդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի Անդաստանի արարողության տեսանյութն է հրապարակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում:

̰
Չարենցի տուն-թանգարանն առաջարկում է «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով ծրագիրը

19:30 04.04.2020

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն իր ֆեյսբուքյան https://www.facebook.com/profile.php?id=100028998044633 էջում սկսում է ծրագիր` «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով, որը նախատեսված է մեծահասակների համար: Հայկական ժողովրդական երգերի դասական և նորովի ներկայացված տարբերակները հնարավորություն են ընձեռում վերհիշելու լավագույն ու սիրելի գործերը և վայելելու արդի սերնդի կատարումները: Ներկայացվում են նաև թեմատիկ առանձնացումներով առած-ասացվածքներ, որոնք տարբերակված են ըստ բարբառային և տեղային տարածվածության: Յուրաքանչյուր […]

̰
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը. Worldometers.info

18:46 04.04.2020

Ըստ Worldometers.info կայքի հաշվիչ տվյալների՝ Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3503-ի: Հաղորդվում է 73 մահացածի և 116 առողջացած հիվանդների մասին: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում համաճարակի բռնկման մասին: Հիվանդությանը անվանեցին COVID-19: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

̰
Երևանում քամին ծառեր է տապալել

18:20 04.04.2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նկարներ են հրապարկվել: «Քամու հետևանքները. նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, Բրազիլիայի հրապարակում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:  Տարածքից հեռացվել […]

̰
Պահպանելով սոցիալական հեռավորությունը. լուսանկար Երևանի կենդանաբանական այգուց

17:14 04.04.2020

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որին կից գրված է. «Պահպանելով սոցիալական հեռավորությունը»: 

̰
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 521-ի է հասել. TASS

17:13 04.04.2020

Ադրբեջանում բժիշկները 1 օրվա ընթացքում հաստատել են կորոնավիրուսային վարակի 78 դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 521-ի, գրում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է 5 մահացած և 32 առողջացած հիվանդի մասին: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում  համաճարակի բռնկման մասին: Հիվանդությանը անվանեցին COVID-19:

̰
Քուվեյթում կորոնավիրուսից առաջին հիվանդն է մահացել. KUNA

17:00 04.04.2020

Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսից մահացած առաջին մարդու մասին, հաղորդում է KUNA-ն: Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ մահացել է էմիրությունում բնակվող Հնդկաստանի 46-ամյա քաղաքացի: Վարչությունը հայտարարել է նաև վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 62 նոր դեպքի մասին: Երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 479 մարդու: Միևնույն ժամանակ, բուժվել է 93 մարդ:

̰
Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

16:44 04.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2գնաճ և 7 գնանկում: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ […]

̰
Ֆրանսիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, կան զոհեր

16:36 04.04.2020

Դրոմի ֆրանսիական դեպարտամենտի Roman-sur-Isère կոմունայում դանակով տղամարդը հարձակվել է անցորդների վրա, երկու մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է BFMTV-ն: Հարձակման հետևանքով երկու մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել: 1987 թվականին ծնված հարձակվողը կալանավորված է: Հայտնի է, որ նա արմատներով Սուդանից է: Հարձակվելու դրդապատճառները պարզվում են:

̰
Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձել է 55 743

15:57 04.04.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 4-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. Վարակակիրների թիվն ավելացել է 2.560-ով, Ընդհանուր՝ 55.743, Մահացածների թիվն ավելացել է 158-ով, Ընդհանուր՝ 3.452, Ապաքինվածների թիվն ավելացել է 1.801-ով, Ընդհանուր՝ 19.736:

̰
Հրանտ Թոխատյանը շատ հետաքրքիր է պատմում, ես էլ եմ մեկ-մեկ լսում. Արայիկ Հարությունյան

15:50 04.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ փոքրիկներին զբաղեցնելու կարիք կա, հեքիաթներ կարդացեք նրանց համար: Եթե այդ պահին չեք կարող, միացրե’ք Հրանտ Թոխատյանի հեքիաթները: Մեծ բավականություն կստանան: Հրանտ Թոխատյանը շատ հետաքրքիր է պատմում, ես էլ եմ մեկ-մեկ լսում ? Բոլոր հեքիաթներն՝ այս հղումով.  https://bit.ly/3bR7Sx7»

̰
Արցախում ձեռք է բերվել ախտահանիչ սարք, որը նախատեսվում է օգտագործել ՊԲ զորամասերում

13:18 04.04.2020

«Առողջ Արցախ» հասարակական ծրագիրն ընդլայնում է իր գործունեության շրջանակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաղորդվում է, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի նվիրատվությամբ ձեռք է բերվել ախտահանիչ սարք, որը նախատեսվում է օգտագործել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Սարքի օգտագործումը նախատեսվում է իրականացնել Պաշտպանության բանակի զորամասերում, ինչպես նաև Արցախի Հանրապետության խոշոր բնակավայրերում:

̰
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 500-ի. «Ինտերֆաքս»

12:50 04.04.2020

Ղազախստանում բժիշկները հաստատել են կորոնավիրուսային վարակի 36 դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցնում է 500-ի, գրում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով հանրապետական գործադիր շտաբին: Մեկ մարդ էլ մեկ օրվա ընթացքում մահացել է, և դա մահվան ելքով չորրորդ դեպքն է եղել: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում համաճարակի բռնկման մասին: Հիվանդությանը պաշտոնապես տրվեց «Քովիդ-19» […]

̰
Արցախցի դպրոցահասակ երեխան լացախառն ձայնով բողոքում է հեռավար դասապրոցեսից

12:29 04.04.2020

Արցախի Հանրապետության կրթության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում դպրոցահասակ փոքրիկը բողոքում է հեռավար դասապրոցեսից։ «460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ էդքան սըվորիլուց»,- լացելով պատմում է փոքրիկը։ Նախարարությունը հոլովակին կից հորդորել է ուսուցիչներին երեխաներին շատ չծանրաբեռնել այս օրերին։

̰
Քանի՞ անձ է տուգանվել ՀՀ պարետի որոշումները խախտելու համար

18:09 02.04.2020

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ից 15-ի դրությամբ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4842 անձի նկատմամբ, 2261-ը՝ մայրաքաղաքում, 2581-ը՝ մարզերում։ Ոստիկանությունից բնակչությանը ևս մեկ անգամ […]

̰
Այս պահին Կապանում ունենք 9-ը, Մեղրիում՝ 8 դեպք. Սրբուհի Գրիգորյան

16:30 02.04.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի սյունեցիներ, այս պահին Կապանում ունենք 9-ը, Մեղրիում՝ 8 դեպք։ Մյուս համայնքներում չկա։ Հետևե՛ք ցուցումներին։ Այս օրերին, երբ նաև բանկոմատներից օգտվելու անհրաժեշտություն կա՝ կապված թոշակների և աշխատավարձերի ստացման հետ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, հետո ախտահանեք ձեռքերը»։

̰
Լոռու մարզում վարակակիրների թիվը հասել է 5-ի

16:22 02.04.2020

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպիսին է կորոնավիրուսային իրավիճակը մարզում. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: […]

̰
Աղավնաձորում 14-օրյա մեկուսացումից դուրս եկող կանանց ճանապարհել են ծաղկեփնջերով

16:18 02.04.2020

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]

̰
Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն

15:45 02.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով և ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։ Պարետի որոշմամբ […]

̰
Մանրամասներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին

15:37 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:

̰
BACK_TO_TOP