16:29 08.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի վերաբերյալ հրապարակում է արվել, որտեղ նշված է. «Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն […]
16:20 08.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Եվ մեր հավաքական ուժը «Շուշա» բառը նորից մեսրոպատառ «Շուշի» դարձրեց»:
13:21 08.05.2020
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Ուղերձում նշվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Պատմական իրադարձությունները կարևորվում են այնքանով, որքանով դրանք ուղենիշային են դառնում ապագայի ընթացքի համար: Հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից Հակոբ Պարոնյանը նկատել է. «Ի՞նչ է պատմությունն․ ետիդ նայիլ, առջևդ տեսնել», իսկ մեր քաղաքական պատմության մեկ այլ ականավոր մեկնաբան Պարույր […]
12:28 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք […]
12:00 08.05.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․ Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք: ➡️24 հոգի բուժվել է, ➡️27 հոգի բուժում է ստանում, որից՝ ❗️19 հոգի՝ Քաջարանից, ❗️5 հոգի՝ Գորիսից, ❗️2 հոգի՝ Կապանից, ❗️1 հոգի՝ Մեղրիից։ Մեղրիի հիվանդի […]
13:50 07.05.2020
Խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջինիս աշխատասենյակում: Մոտ քառասուն րոպե տևած հանդիպումից հետո Փաշինյանը հեռացել է լրագրողների հարցերին չպատասխանելով՝ ընդամենը ասել է, որ սուրճ են խմել: Հանդիպումից մանրամասներ է հայտնել Մարուքյանը: Նա ասել է, որ զրույցի թեման Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություններն ու շահարկումներն են եղել: […]
16:55 30.04.2020
2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, հանցագործության դեպքերը Հայաստանում աճել են: Ընդհանուր առմամբ գրանցվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 8,8 տոկոսով: Այս մասին խորհրդարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների աճը: Գլխավոր դատախազը մանրամասներ է […]
11:58 30.04.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ըստ այդմ՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը: Պատգամավորը նախագիծն այսօր ներկայացրել է Պետաիրավական […]
17:17 21.04.2020
Երեկ գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող ՀՀ քաղաքացիներին: Շատերն իրենց միջոցներով տուն են վարձակալել և սպասում են Հայաստան վերադառնալուն: Նրանց հավաստիացրել են, որ ապրիլի 22-ին հնարավոր է կազմակերպեն իրենց վերադարձը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» չվերթ չլինելու պատճառով մնացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանցից շատերը […]
13:17 20.04.2020
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հիշեցնում է. «Էլեկտրասյուներին, ծառաբներին, և չնախատեսված այլ վայրերում հայտարարություններ փակցնելն այսուհետ ենթադրում է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։ «Գովազդի մասին» օրենքում կարարված լրացման համաձայն՝ ⛔Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը ?Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, ? հենասյուների վրա ? էլեկտրասյուների վրա ? ծառաբներին ? քաղաքային կահավորանքների […]
13:16 20.04.2020
Ապրիլի 19-ին՝ ժամը 14:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել խոշոր եղջերավոր անասունին։
13:10 20.04.2020
Արարատի մարզի Նարեկ համայնքում կանայք այլևս միմյանց սուրճի չեն հրավիրում, համայնքի բնակիչների մեծամասնությունն էլ իրենց այգիներում է. գյուղատնտեսական աշխատանքների շրջան է: Համայնքի կամավոր միավորման խմբի ղեկավար, աշխատակազմի քարտուղար Անիկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իրենց համայնքում այլևս կանգառներում մարդիկ չեն կուտակվում: Համայնքում ախտահանման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սոցիալական օգնության միջոցառումներ: Անիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, քանի որ համայնքում […]
13:08 20.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է տարածել կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն: Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ […]
18:12 18.04.2020
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության: «Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները: Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը: Կարմիր կամուրջ […]
16:19 18.04.2020
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը սոցիալական աջակցության գծով ծրագրեր է գործարկել: 8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից: Ընդամենը պետք է այցելել https://dimum.ssa.am/ կայք և համապատասխան ծրագրի բաժնում մուտքագրել Ձեր տվյալները: Եթե շահառու եք, ապա համակարգը Ձեզ կտեղեկացնի, թե որ բանկից պետք է ստանաք գումարը:
14:58 18.04.2020
Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվել է հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել է համարանիշը, վարել […]
14:02 18.04.2020
Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- […]
18:12 16.04.2020
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Նա պարզաբանել է, թե ինչու այս օրերին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել և Ռուսաստանում մնացած հայերին Հայաստան բերել: Բացի դրանից՝ դեսպանը տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն նրանք […]
16:24 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել նաև Ստեփանակերտում գտնվող «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը: «Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում […]
16:08 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել նաև դիտորդները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլի ժամանակ: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ դիտարկված երկու տեղամասերում նկատվել է քվեախցիկում ընտրողների կողմից լրացուցիչ թղթերի շրջանառություն, ինչն առերևույթ նման է քվեաթերթիկների կարուսելի: Դրանց վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին […]
15:18 15.04.2020
Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի ԱԺ կողմից դիտորդական առաքելության ղեկավար Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլն անցել է ավելի հանգիստ մթնոլորտում, որը պայմանավորված է, ըստ նրա, թե՛ թեկնածուների քիչ քանակությամբ, թե՛ նրանով, որ առաջին փուլում նաև ԱԺ ընտրություններն էին տեղի ունենում: Նրա կարծիքով՝ այս անգամ ազդեցություն է ունեցել նաև թեկնածուների կոչը: Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանը ընտրություններին […]
14:23 15.04.2020
Ընտրությունների առաջին և երկրորդ փուլի ընթացքին է անդրադարձել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա ասել է, որ քվեարկության օրը 18 ահազանգ է եղել, 7-ով քրեական գործ է հարուցվել: Բեգլարյանի խոսքերով՝ բաց քվեարկության, օգնողի ինստիտուտի որոշ կասկածելի դեպքեր են եղել, որոնք բնականաբար, իրավապահ մարմինները պետք է քննեն և համապատասխան գնահատականները տան։ Ըստ նրա՝ դեպքերի ճնշող մեծամասնությունը […]
13:32 15.04.2020
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա խոսել է տեղի ունեցած ընտրությունների, առաջիկա անելիքների և կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունների հետաձգման կոչերի մասին: Նրա գնահատմամբ՝ այս ընթացքում ընտրությունները հետաձգելու վերաբերյալ այդ կոչերն ընդամենը քաղաքական բնույթ են կրել: «Նրանք, նախօրոք հասկանալով ընտրության արդյունքները և հիմք ընդունելով համաճարակը, փորձել են քաղաքական երանգավորում տալ: Մեր […]
12:12 15.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Նա նաև տեղեկացրել է, որ Արցախում համաճարակի օջախ համարվող Միրիկ համայնքում քվեարկել է 12 ընտրող, Մոշաթաղում՝ 59 ընտրող: Ըստ նրա՝ սա բավական ցածր ցուցանիշ է նախկինում կայացած ընտրությունների համեմատ:
18:41 14.04.2020
Արցախում 1 ժամից կփակվեն ընտրական տեղամասերը. անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրողների ընդհանուր թիվը, վերջին տվյալներով՝ 103.637 է: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ևս քվեարկել է, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություններ չենք տեսնում»,- մասնավորապես ասել է Բակո Սահակյանը:
16:37 13.04.2020
Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ժամը 08։00-ից ընդհանուր առմամբ կբացվի 282 ընտրատեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում: Ընտրողների նախնական ընդհանուր թիվը 102 815 է: Արցախի նախագահը հայտարարել է՝ ընտրությունները կանցկացվեն՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, SHANTNEWS.am-ը պարզել է Արցախի ԿԸՀ նախագահից: Սրբուհի Արզումանյանի խոսքերով՝ առաջին փուլի […]
16:30 11.04.2020
Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանիչ հաբ, 70 լիտր ախտահանող նյութ, 5 հեռակա ջերմաչափման սարքեր՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ […]