17:34 27.05.2020
Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում: Խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարցն ուղղվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, […]
12:36 25.05.2020
Խորհրդարանական լսումների ձևաչափով տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Խորհրդարանականները հետաքրքրվել են դիմակների շուկայում իրականացվող ուսումնասիրություններից և գների տատանումներից: Հանձնաժողովի նախագահը ասել է, որ գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի: Մանրամասները՝ տեսանյութում:
12:31 19.05.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության […]
11:59 19.05.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի հեղինակն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է: Նախագծով պատգամավորն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով՝ բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև […]
16:36 18.05.2020
Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների […]
15:54 18.05.2020
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում դատարանը շարունակել է հետազոտել գործի նյութերը: Նյութերը հետազոտելու ընթացքում հայտնի է դարձել, որ գործով ամբաստանյալ, ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր […]
15:34 18.05.2020
Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ Վարչապետի խոսնակի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը: «Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե […]
12:29 18.05.2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին քաղաքացիներն ահազանգ են ներկայացրել և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: […]
12:17 18.05.2020
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նկատելով, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, թե օրեր առաջ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը նույն Տավուշի մարզի ընձառյուծն է, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանք տարբեր կենդանիներ են։ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը մեզ բոլորիս հայտնի Արեգն է, որի անունը դրել ենք դեռ անցյալ տարի՝ Facebook-յան […]
12:10 18.05.2020
Մայիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 701: Կորոնավիրուսից բուժվել է ևս 7 մարդ: Ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը 432 է: Մահվան ելքով դեպքերի թիվը 12 է: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3890 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 357 պացիենտ: Արտերկրից […]
12:06 18.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից: Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ […]
21:38 16.05.2020
«Արևի հետնորդները». այսպես է կոչվում այն աշխարհահռչակ դրաման, որը հայերեն կրկնօրինակմամբ մայիսի 25-ից էկրան կբարձրանա «Շանթի» եթերում: Այն իր տեսակով ու ասելիքով կտարբերվի նախորդներից: Պատերազմ և սեր. այս երևույթներն են կորեական նովելի առանցքում: Այս իրողությունները մեր իրականությունում էլ բազմաթիվ ճակատագրական պատմությունների ու դրամաների հիմքում են, և այդ իմաստով նոր ֆիլմի ասելիքը բավականին ծանոթ ու հարազատ […]
17:28 16.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն։ Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը՝ […]
15:40 16.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առանձնացրել է վարչապետի հրապարակած 100 փաստերից մի քանիսը, մասնավորապես փաստեր, որոնք վերաբերում են դիզելային վառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգերի հեշտացմանը: Դրանք հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսքուքյան էջում. «47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների […]
15:39 16.05.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը […]
14:55 16.05.2020
Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել […]
14:40 16.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]
14:15 16.05.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ ֆոտոխցիկները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են նկարել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Ընձառյուծի առկայությունը կարևոր է նաև սննդային շղթաների տեսակետից, որոնք բավական բարդ են: Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային շղթաներ, որոնցով փոխկապված են բոլոր կենդանիները և բույսերը: Ապօրինի […]
13:44 16.05.2020
Շվեյցարիայի իշխանությունները որոշել են մեղմացնել կորոնավիրուսային պանդեմիայի պայքարի շրջանակում ներդրված մի շարք սահմանափակումները որոշ պետությունների հետ սահմանային անցումներում: Այսպիսով, մեղմացումները կսկսեն գործել մայիսի 16-ից, Ավստրիայի և Գերմանիայի հետ սահմաններին: Անցման թույլտվությունը կտրվի նրանց, որոնք ծրագրում են այցելել հարևան պետություններում գտնվող հարազատներին և սիրելիներին:
13:30 16.05.2020
Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում:
13:28 16.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։ Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ […]
13:15 16.05.2020
2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվեց Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ […]
14:53 09.05.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթի ժամանակ շարասյան կազմում անցել է 18 հանդիսավոր հաշվարկ` լեգենդար Т-34 տանկի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ զորահանդեսին եղել է 185 միավոր տեխնիկա: Շարասյան երկարությունը շուրջ 2 կմ է կազմել: Այս տարվա զորահանդեսը տարբերվել է […]
13:18 09.05.2020
Չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթը մեկնարկել է: Չնայած Լուկաշենկոյի հրավերին, որևէ երկրի առաջնորդ չի մասնակցում այդ միջոցառմանը: Շքերթին ներկա են հազարավոր մարդիկ՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցի: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր, որ պարզապես չեն կարող չեղարկել շքերթը։ «Դա, իհարկե, էմոցիոնալ, […]
19:45 08.05.2020
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Վարչապետը հոսպիտալացվել էր: Վարչապետի պաշտոնակատարը դարձավ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովը: Մայիսի 6-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միխայիլ Միշուստինը ապաքինվում է, բայց նա դեռ ջերմություն ունի:
16:37 08.05.2020
Ավստրալիայի Պերտ քաղաքում ուժեղ փոթորիկ է եղել: 55 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այսպիսով, քամու ուժգնությունը հասել է 100 կմ/ժ-ի, ծառերը հատվել են, տների տանիքները՝ քանդվել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:29 08.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի վերաբերյալ հրապարակում է արվել, որտեղ նշված է. «Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն […]