13:31 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է […]
11:34 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահացած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով. «Հարկ է արձանագրել, […]
21:25 06.06.2020
Սա Սագօի ընտանիքի և առօրյայի՝ այս օրերի թերևս ամենաբնորոշ պատկերն է: Ծաղիկներ, գրքեր ու դեղորայք` մի տեսակ սիմվոլիզմ կա այս ամենում: Հատկապես հիմա, երբ շատ է տարածված «կորոնավիրուսից հետո էլ կա կյանք» արտահայտությունը: Ծաղիկները հենց այդ կյանքի խորհուրդն ունեն, որոնք, ի դեպ, այգու ցանկապատի արանքից Սագօի կինը՝ Անուշն է ստացել ընկերուհիներից՝ դեղերի հետ: Գործընկերոջս ընտանիքում […]
14:18 06.06.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 16։30-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։ Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, […]
20:12 04.06.2020
Անսպասելի և անկանխատեսելի՝ հաճախ այսպիսին է կորոնավիրուսային հիվանդությունը, որ կարող է գլխիվայր է շրջել ամեն ինչ և սկսվի պայքարը, պայքար մահվան դեմ: Սրանում կհամոզվեք, երբ SHANTNEWS.am-ի զրուցակցին լսեք: Գևորգ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակվել մոտ քսան օր առաջ: Նրա մոտ հիվանդությունը սկզբում ընթացել է առանց ախտանշանների, սակայն, երբ արդեն հիվանդանոցից դուրս գրվելու շեմին է եղել, ամեն […]
19:53 03.06.2020
Պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
20:02 01.06.2020
Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները, հայտարարել է վարչապետն այսօր տեղի ունեցած պարետատան հերթական քննարկումից հետո: Հերթական ճեպազրույցը, սակայն, տեղի է ունեցել կառավարական առանձնատան բակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է իր առողջական վիճակին: Հիշեցնենք, որ վարչապետի և նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստը դրական է:
15:23 01.06.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պարեկային ոստիկանություն ստեղծելու նախագիծը և դրական եզրակացություն տվել: Մերժվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնցից մեկով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել է պարեկային ծառայության ընդունելությունը սահամանփակել երկու խումբ մարդկանց համար՝ ոստիկանության ծառայողների և նրանց, ովքեր ունեն որևէ տեսակի բարձրագույն կրթություն: Առաջարկը մերժվել է: ՀՀ արդարադատության նախարարի […]
13:44 01.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի: Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք՝ պատգամավորը վարչապետի տիկնոջ հարազատ եղբայրն է, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
12:33 01.06.2020
Քանի որ անցած շաբաթ վարչապետը եղել է նաև խորհրդարանում, լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյո”ք պատգամավորների շրջանում թեստավորումներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնում են: Լիլիթ Մակունցն ասել է, որ այդ օրն իրենք դիմակներով են եղել և կարծում է՝ որևէ խնդիր չի առաջանա: Մանրամասները՝ տեսանյութում:
20:09 30.05.2020
Կորոնավիրուսի պայմաններում ՀՀ արտաքին գործերի նախարարության և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամենօրյա աշխատանքը շարունակվում է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ֆեյսբուքյան էջում տեղադրելով այս տեսանյութը.
16:10 30.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմներին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ, որն ընդունվեց ԱԺ կողմից ս.թ. մարտի վեցին և ուժի մեջ մտավ ապրիլի երկուսին, սահմանվեցին երկու առանցքային փաստաթղթերի ընդունման պահանջներ, որոնք էապես կբարելավեն կրթությունից դուրս մնացող երեխաների՝ կրթության մեջ ընդգրկման, ինչպես […]
15:48 30.05.2020
ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող […]
15:39 30.05.2020
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեսանյութի կապակցությամբ, որտեղ ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։ «Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։ Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել […]
13:27 30.05.2020
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: Միաժամանակ տեղեկացնում […]
19:43 28.05.2020
Պարետատան նիստից հետո վարչապետը հանդես է եկել ճեպազրույցով և պատասխանել նաև երկու լրատվամիջոցի մեկական հարցի: Վարչապետն այսօր նաև «Շանթ» հեռուստաընկերության հարցին է պատասխանել: «Պարբերաբար խոսվում է, որ առավել խորացման և իրադրության ծանրացման պարագայում հնարավոր է նորից կարանտինի սահմանում կիրառվի: Ի՞նչ չափորոշիչների պարագայում է նախատեսվում գնալ այդ քայլին և խստացման ի՞նչ մակարդակ կարող է ունենալ ենթադրյալ […]
18:47 28.05.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ունենք ծանր վիճակում գտնվող 316 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 53 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 17 քաղաքացի: Նա ասաց նաև, որ շարունակվում է ավելացվել մահճակալների քանակը և մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 […]
18:42 28.05.2020
Պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակի ամենամեծ օջախը իրենց վերլուծություններով Երևանն է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության […]
16:52 28.05.2020
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ-ն՝ որպես մոտ և հուսալի գործընկեր Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և կլինենք նաև ապագայում։ Հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք։ Եղեք առողջ»,- գրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
13:55 28.05.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Այսօր բոլորս միասին տոնում ենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Երկար դադարից հետո հայ ժողովուրդը բարդ տարածաշրջանային պայմաններում, Ցեղասպանությունից […]
13:43 28.05.2020
ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ առաջին հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «1918 թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի միահամուռ կամքի ու Մայիսյան հերոսամարտերում կերտած պատմական հաղթանակների շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, և իրականություն դարձավ բազմաթիվ հայ սերունդների դարավոր իղձը՝ հայոց անկախ պետականության վերականգնումը։ Իր երկուսուկեսամյա գոյության ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծեց մի արժեհամակարգ, […]
13:27 28.05.2020
Առաջին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ուղերձում նշված է. «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի առաջին հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի […]
13:15 28.05.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն Շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Շուրջ մեկ դար առաջ՝ 1918թ. մայիսի 28-ին մենք հիմքեր ստեղծեցինք անկախ պետականության համար՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Այս տոնը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ է հանդիսանում՝ ոգեշնչելով և վստահություն ներշնչելով […]
13:05 28.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Խորհրդանշական է, որ Երևանում, պաշտոնական առաջին հանդիպումը հենց Մայիսի 28-ին ենք անցկացնում»:
12:47 28.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»:
21:30 27.05.2020
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ շինարարական որոշ ընկերությունների աշխատանքն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, դրա պատճառն էլ այն է, որ որոշ ընկերություններ բանկային երաշխիքի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես «Ռաշըն վոյաժ»-ը: «Այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյանների ընտանիքի հետ, իսկ Իջևանի համայնքապետի […]
21:23 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը: Հարցին անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վարակվելու վտանգը 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար, երկու նման օջախ ունենք, […]
21:21 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը մինչ իր հարցին անցնելն անդրադարձավ վարչապետի՝ ընդդիմության «ատկատների» մասին նրա այսօրվա հայտարարության կապակցությամբ: Պատգամավորը հիշեցրեց վարչապետի այն հայտարարությունը, որ «յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»: Մանրամասները՝ տեսանյութում։
19:53 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական աջակցության ծրագրերը թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից շատ խնդրահարույց էին, ինչը բոլոր քաղաքացիներն են տեսնում, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ընդդիմադիր խմբակցությունը բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն չունի, և որ իրենց էլ շատ քաղաքացիներ շնորհակալական […]