TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր ստացել է իր թեստի պատասխանը

15:24 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին… Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ […]

̰
Աննա Հակոբյանի լուսանկարները Տիգրանակերտում

15:11 25.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախաձեռնել է հայկական մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները ներկայացնելու արշավ։ Արշավի մեկնարկը տրվել է Տիգրանակերտից։ Առաջիկայում կլինեն այլ պատմամշակութային վայրերում արված լուսանկարներ:  

̰
Պատգամավոր Շաքե Իսայանը Covid-19-ի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է

14:59 25.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ: Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով: Շուտափույթ ապաքինում բոլորին»:

̰
Առաջիկա օրերին կմեկնարկեն Գյումրիի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները

13:07 25.06.2020

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։ Միաժամանակ, ընկերությունը հորդորում է վարորդներին՝ սկսած 2020թ․ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս […]

̰
Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Սահմանադրության փոփոխությունները. Արարատ Միրզոյան

13:02 25.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»: Սրան կից ԱԺ նախագահը հրապարակել է նաև տեղեկագրում փոփոխությունները:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին

12:55 25.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում […]

̰
«Սերը լուսնի լույսի տակ». սիրված դորաման այսօրվանից՝ ժ. 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում էկրան կբարձրանա

12:30 25.06.2020

Այսօրվանից՝ ժամը 20:40-ից, «Շանթի» եթերում էկրան կբարձրանա ևս մեկ ճանաչված ու սիրելի կորեական դորամա՝ «Սերը լուսնի լույսի տակ»: Այս դորամայի ցուցադրությունը մեր հազարավոր հեռուստադիտողների ցանկությունն ու խնդրանքն է: Տարբեր հարթականերում իրականացված հարցումներին՝ թե ո՞ր դորաման կցանկանայիք դիտել «Արևի հետնորդները» դրամայից հետո, մեր հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը հենց այս դորաման է նախընտրել: Թերևս, հեռուստադիտողների այս մեծ սիրո […]

̰
Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու է՛լ դատավոր չես. Ֆելիքս Թոխյան

15:04 23.06.2020

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ-ի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ Թոխյանը, ըստ էության, կողմ է հարցը հանրաքվեով լուծելու տարբերակին, բայց կարծում է, որ […]

̰
Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվել. Թովմասյան

13:28 23.06.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։ ՍԴ նախագահի գնահատմամբ՝ այն Սահմանադրությունը, որի գրմանը ինքը մասնակցել է, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ «Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի […]

̰
Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան

12:52 23.06.2020

ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել, որ երեկ խորհրդարանում ընդունված նախագիծն իր վրա չի ազդում: Հիշեցնենք, որ«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ «Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ […]

̰
Անհնարին թվացող սիրո հաղթանակ. նոր դորամա «Շանթ»-ի եթերում` «Սերը լուսնի լույսի տակ»

19:02 20.06.2020

Ընդամենը մի քանի օրից «Շանթ» հեռուստաընկերության եթերում էկրան կբարձրանա ևս մեկ նոր կորեական դորամա: Այն շատերին ծանոթ ու սիրելի է, իսկ անծանոթներին դեռ կհասցնի գրավել: Այդ մասին աշխարհի տարբեր երկրներում ցուցադրությունների վարկանիշն է փաստում: Առհասարակ կորեական դորամաների ցուցադրությունը շարունակելը նաև մեր հազարավոր հեռուստադիտողների առաջարկն էր, ինչ-որ տեղ՝ նաև պահանջը: Շատերի մոտ նման ցանկությունն ակնհայտորեն առաջացավ […]

̰
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժևորել այն. Արսեն Ջուլֆալակյան

13:45 17.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛ր ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ ❗️(ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։ Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ ✅ պետությունից-կառավարություն ✅Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից […]

̰
Այսօր կդիմեմ ոստիկանություն. Գայանե Աբրահամյան

13:36 17.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, […]

̰
Ծառուկյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. «Իմ քայլը» հստակեցրել է դիրքորոշումը

21:02 15.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է արել և մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել է, որ անդրադարձել են վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգին, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու դատախազի միջնորդագրերին: Մակունցը, սակայն, ավելին չի մանրամասնել, ասել է, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն […]

̰
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթերը ԱԺ-ում են

18:31 15.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից. Մակունցը՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին

17:49 15.06.2020

Որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որի մասին տեղեկացել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին անդամներ, գուցե միայն խմբակցության ղեկավարը և որից պաշտպանվելու առաջին քայլը  եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես «քաղաքական պրոցես» կամ «քաղաքական ճնշում». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ […]

̰
ԱԺ-ում դրական եզրակացություն է ստացել «ԵԱՏՄ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

17:03 15.06.2020

Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը: Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով […]

̰
Ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան

16:53 15.06.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան։ Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Աբովյան քաղաքի գլխավոր ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այսպիսով 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում հիմնանորոգվելու […]

̰
Այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. Անի Սամսոնյան

13:44 15.06.2020

Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Իր գործողություններով դա փաստում է իշխանությունը, օրինակ՝ երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը և այդ […]

̰
Չեմ կարծում, որ բռնություն է կիրառվել կին պատգամավորների նկատմամբ. Արփինե Դավոյան

13:38 15.06.2020

Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը, խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, ասել է, որ իրենց գործողություններով որևէ սահման չեն անցել, որևէ քաղաքական հետապնդում իրենց իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել։ «Քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես […]

̰
Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ. Սիմոնյանը՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

12:29 15.06.2020

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը, ԱԱԾ-ի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոսել է այն հայտարարությունների մասին, թե ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել և որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական երանգ ունի: «Իրավական գործընթացն ունի ժամկետ: Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

14:16 13.06.2020

Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

13:30 13.06.2020

Հունիսի 13-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 208 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց

13:06 13.06.2020

Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է   հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95  անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։ ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին,  շարունակել են  հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

̰
ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու ադրբեջանցիների մոտ հայտնված տվյալները իրակա՞ն են, թե՞ կեղծ. վարչապետի խոսնակ

12:22 13.06.2020

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցի հիվանդների/կոնտակտավորների տվյալներ են հանրայնացրել: Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է: Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու համար, SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսանկ Մանե Գևորգյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին աշխատանքներ է տանում՝ ճշտելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել […]

̰
Քրեական պատասխանատվություն` փաստաբանի և նոտարի գործունեությունը խոչընդոտող ցանկացած սուբյեկտի նկատմամբ

14:08 11.06.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ցանկացած անձի կողմից փաստաբանի ու նոտարի գործունեության խոչընդոտումը քրեականացնել: Գործող կարգավորումներով` նման արարքը պատժվում է միայն պաշտոնատար անձանց կողմից իրականացվելու դեպքում: Պատգամավորներն առաջարկում են նաև խստացնել վերոնշյալ հանցանքի համար պատիժը: Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

̰
Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում

12:50 11.06.2020

Երևանի քաղաքապետարանի վարչական երկու շենքերի «Մեկ պատուհան» գրասենյակները շարունակում են ընդունել քաղաքացիներին՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները: Սոցիալական հեռավորություն պահելու նպատակով գրասենյակի մուտքի մոտ արվել են հատուկ գծանշումներ, քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

̰
Փոփոխությունների առաջարկ դատական գործերի քննության ընթացակարգում

12:38 11.06.2020

Կառավարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և քրեական գործերի քննության ընթացակարգում ներմուծել գրավոր ընթացակարգի հնարավորությունը: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: Գործադիրը կարծում է, որ նախագիծն արդյունավետ կլինի նաև կորոնավիրուսի պայմաններում դատարանի աշխատանքի տեսանկյունից:

̰
Սա չի նշանակում ճեղքում հակահամաճարակային պրոցեսի. Թորոսյանը թվերի նվազման և ապաքինվածների ավելացման մասին

16:09 09.06.2020

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է վերջին օրերի ապաքինվածների թվի կտրուկ աճին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի խորհրդարանի հայտարարությունը կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

18:33 08.06.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ, Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը, Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ 2020-ի հունիսի 6-ին ԱՀ […]

̰
BACK_TO_TOP