TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է հանգել ընդհանուր եզրակացության. Լիլիթ Մակունց

17:50 08.07.2020

Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում առանձին չդասավանդելու նախաձեռնությանը։ «Կարծում եմ՝ քրիստոնեությունը և հայ եկեղեցին թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար, շատ կարևոր դեր են ունեցել, և […]

̰
Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ. Մակունցի պատասխանը Ալիևի հայտարարություններին

17:30 08.07.2020

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ շատ քիչ բան էր փոխվել Ալիևի վերջին և դրան նախորդած ելույթի միջև։ «Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն […]

̰
Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում ոչինչ չանող և պարզապես «կոճակ սեղմող» իմքայլականների մասին

16:44 08.07.2020

Խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրել են՝ երբ ուսումնասիրում ենք 7-րդ գումարման պատգամավորների գործունեությունը, տեսնում ենք, որ ձեր խմբակցությունում էլ կան պատգամավորներ, որ ողջ տարվա ընթացքում ելույթ չեն ունեցել, հարց չեն տվել, նախաձեռնությամբ հանդես չեն եկել, այդ պատգամավորներին նախկինում ասում էին «կոճակ սեղմողներ», որոնք պարզապես գալիս են, դակում օրենքներն ու գնում, դուք […]

̰
Լիլիթ Մակունցի պարզաբանումը դիմակ չկրելու համար տուգանքների խստացման նախագիծը շրջանառությունից հանելու մասին

16:28 08.07.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝  դիմակներ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը շրջանառությունից հանել են, որովհետև կարծում են, որ ավելի շատ քննարկելու անհրաժեշտություն է եղել։ «Կարևորագույն մոտեցումը պետք է լինի անել առավելագույնը, որ քաղաքացիների մոտ հնարավորինս քիչ գրանցվի վարակը, այսինքն՝ ելակետը հենց սա է, ոչ թե մարդկանց տուգանելու նպատակ դնելը։ Հետևաբար այդ նպատակին հասնելու […]

̰
Շատ հնարավոր է, որ այն նորից շրջանառվի. Միրզոյանը՝ դիմակների տուգանքները բարձրացնելու նախագծի մասին

15:37 08.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմակներ կրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը քննարկվում է, դեռ վերջնական հստակեցում չկա, և դա է պատճառը, որ այն հանվել է շրջանառությունից: «Շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն և նախագիծը նորից շրջանառվի»,- ասել է ԱԺ նախագահը: Նրա գնահատմամբ՝ սա ոչ թե […]

̰
Սա արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալու մասին

14:28 08.07.2020

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև պատգամավորներին տրված պարգևավճարներին: Նրա խոսքերով՝ 580 մլն դրամ, պարգևավճարի տեսքով, տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար: «Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Խոսքը մեծ միլիոնների մասին չէ, ինչպես պատկերացնում են ոմանք: Կարող ենք համարել հարկի, կարող ենք […]

̰
Արարատ Միրզոյանը նշում է՝ հաճույքով կստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

14:02 08.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ նախկին անդամների և նախկին նախագահի՝ ՄԻԵԴ դիմելու հանգամանքին: Միրզոյանը հայտարարել է, որ նրանք իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը: «Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, […]

̰
Ինչու՞ շատերին չեն թեստավորում, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողներին՝ համոզվելու համար, որ վարակված են. նախարարը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցերին

12:43 07.07.2020

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: SHANTNEWS.am-ը նախարարից հետաքրքրվել է, թե այս շրջանում Հայաստանում կա՞ թեստերի քանակի խնդիր: Հարցրել ենք՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ հիվանդը դիմում է բժշկի, պարզվում է, որ նա ունի երկկողմանի թոքաբորբ, բայց այդպես էլ նրան չեն թեստավորում: Լինում են դեպքեր, երբ պոլինիկաներում հիվանդին ասում են. «Դուք հաստատ […]

̰
Ֆրանսիացի ջիհադիստը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

23:32 04.07.2020

Փարիզի դատարանը դատապարտել է ֆրանսիացի ջիհադիստ Թայլեր Վիլիուսին 30 տարվա ազատազրկման. նա ներգրավված է Սիրիայում երկու մարդու մահապատժի մեջ: Այս մասին հայտնում է «Փարիզիեն» թերթը: Հրապարակման մեջ նշվում է, որ Վիլիուսը ժամանել է Սիրիա 2012 թվականին և արագորեն «բարձրացել է «Իսլամական պետություն» խմբավորման հիերարխիկ սանդուղքով»: 2013-ին նա դարձել է խմբի ֆրանկո-բելգիական մարտիկների ճամբարի «էմիր», և […]

̰
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

16:55 04.07.2020

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգի շրջանակում իրականացնում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: Ծրագիրը նպատակ ունի ապահովել Մի­քա­յել Նալբան­դյա­նի լիակատար գրական ժառանգության մատչելիությունն […]

̰
Դիտարկումներ «Սևան ազգային պարկի» քաղաքային լողափի տարածքում

16:36 04.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը

16:20 04.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:

̰
ՊԲ-ում ամփոփել են մարտավարական զորավարժությունների արդյունքները

16:17 04.07.2020

Հուլիսի 4-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ս.թ. հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը: Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և […]

̰
Հեռավար ժողով՝ ԱԱՏՄ ողջ աշխատակազմի մասնակցությամբ

14:33 04.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեսչական մարմնի ողջ կազմի մասնակցությամբ անցկացվել է հեռավար ժողով։ Պահպանելով սոցիալական հեռավորությունը մյուսներից՝ Ավագյանը համակարգչի դիմաց խոսել է առանց դիմակի, որպեսզի հեռավար ժողովի շուրջ 150 մասնակցին առավել լսելի լինի իր խոսքը։ Քննարկման առանցքում եղել են կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր, առաջին կիսամյակում և […]

̰
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

14:01 04.07.2020

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

̰
Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից. Երևանի քաղաքապետարան

17:31 03.07.2020

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը մեծ քանակի մարդկային ռեսուրս և տեխնիկա է ներգրավել տարածքը մաքրելու համար։ «Կրկին և կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին մաքուր պահել քաղաքը»,- հորդորում է քաղաքապետարանը:

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին

16:18 03.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը։

̰
Շարունակվել են մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

15:13 03.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։ Այնուհանդերձ, արձանագրվել […]

̰
Իտալացի բժիշկները թոքերի օդափոխության սարք են նվիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին

15:00 03.07.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իտալացի բժիշկները մեզ թոքերի օդափոխության նման սարք են նվիրել: Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար: Սրանով ավելի հարմար է, ինչպես նաև հնարավոր է հիվանդին նստեցնել, և նա կարողանում է ինքնուրույն ջուր խմել»:

̰
Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը. Պեսկով

14:48 03.07.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը, բայց դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել, հաղորդում է Gazeta.Ru- ի թղթակիցը: Ըստ նրա՝ այս հարցը պետք է ուղղվի կառավարությունում գտնվող շտաբին: «Դուք գիտեք, որ որոշ պետությունների հետ կապեր են ձեռք բերվում, բայց մինչ այժմ որևէ կոնկրետ […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 93 հիվանդ է բուժվում

13:50 03.07.2020

Հուլիսի 3-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4760 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3406 նմուշառման հետազոտություն, հուլիսի 2-ին հաստատվել է […]

̰
ԱԺ-ում սկսվում են ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները

13:35 03.07.2020

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսում ենք ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները։ Անորակ, անհամապատասխան շինարարական պարագաներով և որոշ դեպքերում նույնիսկ սառը ջրի խողովակներով անցկացված և տասնամյակների ընթացքում քայքայված համակարգը մշտապես վթարների և ջերմակորստի պատճառ է հանդիսացել՝ պետական բյուջեի համար հաճախ առաջացնելով լրացուցիչ, չհիմնավորված ծախսեր։ Շատ կարևոր մի […]

̰
Արցախում մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

13:23 03.07.2020

Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակահամաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր: Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում (https://bit.ly/2VDrCi4), համաձայն որի՝ մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը:

̰
Սպանության փորձ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

13:06 03.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2020թ.  հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով […]

̰
Գրադարաններն` առցանց. ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը

12:44 03.07.2020

Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով 2020 թվականի մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համավարակի դեմ պայքարը նոր գործիքակազմերի ներդրման, գրադարանավարների և ընթերցողների ներուժի բացահայտման, աշխատանքային բազմազանության պարտադրված հնարավորություն է դարձել: […]

̰
«Էրմիտաժը» կսկսի հյուրեր ընդունել հուլիսի 15-ից

12:38 03.07.2020

Սանկտ Պետերբուրգում գտնվող «Էրմիտաժ» պետական թանգարանը հուլիսի 15-ից կրկին կբացի իր դռները այցելուների առջև: «Հարգելի ընկերներ, մենք հիանալի նորություններ ունենք: Էրմիտաժը վերսկսում է այցելուների ընդունելությունը հուլիսի 15-ից»,- գրված է թանգարանի VKontakte-ի էջում: Ավելի վաղ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնել էր, որ թանգարանի աշխատանքը նախատեսվում է վերսկսել հուլիսին: Էրմիտաժը մարտի 17-ից փակվել է այցելուների համար՝ […]

̰
Ինչո՞ւ ՍԴ դատավորները պետք է 12 տարի պաշտոնավարեն. պարզաբանում է պատգամավորը

16:38 02.07.2020

«Արարատ» մամուլի ակումբում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանի և Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: Պատգամավորներն անդրադարձել են Սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, ինչպես նաև խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին: Նրանց խոսքով՝ սահմանադրական ավելի լայնամասշտաբ փոփոխությունները դեռ առջևում են, իսկ այս փոփոխությունները արել են  Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար: Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանն […]

̰
Պատգամավորի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը

11:55 02.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին պատգամավորը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը` կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել և ինքնամեկուսացման մեջ են։ Հաղթահարեցին մեր ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ շնորհիվ, ճիշտ և թիրախային բուժման շնորհիվ, մինչդեռ իրենց բուժվելն անհավանական […]

̰
Աղբահավաք աշխատանքներ «Դիլիջան» ազգային պարկի Ջուխտակ և Մաթոսավանք վանքերի մերձակայքում

17:30 01.07.2020

«Զբոսաշրջային վայրերի մաքրման» սոցիալական արշավը շարունակվում է։ Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում արշավի մասնակիցները մեկնել են «Դիլիջան» ազգային պարկի Ջուխտակ և Մաթոսավանք վանքերի շրջակա հատվածներ: «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ […]

̰
«Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախին տրամադրվել է Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը

15:40 01.07.2020

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով: Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն […]

̰
BACK_TO_TOP