TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Դեռ մեղմացումներ չեն նախատեսվում Զինված ուժերում հայտարարված կարանտինի առնչությամբ

18:45 12.08.2020

Պարետատունը դեռևս մեղմացումներ չի նախատեսում Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ կապված: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Այս փուլում Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է նա:

̰
Չինաստանում կրկին կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել

17:45 12.08.2020

Չինաստանի արևելքում գտնվող Անհոյի նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Վիրուսը հայտնաբերվել է ծովախեցգետինների փաթեթի վրա, որը բերվել է Էկվադորից ներկրվող ապրանքների հետ: Ապրանքը, որի մասին խոսվում է, գնել է Ուհուի ռեստորաններից մեկը: Վարակը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ տեղի իշխանությունները ստուգումներ են իրականացրել: Հաստատությունը նշել է, որ փաթեթավորումը սառնարանում է եղել ամբողջ ժամանակ, իսկ ծովախեցգետինների […]

̰
Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

16:59 12.08.2020

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պողոսյանը, շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի […]

̰
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

15:04 12.08.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ «2000-ից ի վեր ՄԱԿ-ն ամեն տարի օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդների միջազգային օրը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով աշխարհի երիտասարդության հիմնահարցերին։ Այս տարի դիտարկվում է երիտասարդների ներգրավումը գլոբալ նախաձեռնություններում։ Նոր կորոնավիրուսի համավարակը բացահայտեց միասնական ու համահունչ գործելու և հրատապ մարտահրավերներին ու սպառնալիքներին լուծումներ ապահովելու միջազգային համակարգի կարողություններն ամրապնդելու […]

̰
Սի Ցզինպինը չինացիներին կոչ է արել խնայել սնունդը

20:37 11.08.2020

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քաղաքացիներին հորդորել է ավելի տնտեսող լինել սննդի սպառման հարցում: Չինաստանի առաջնորդը  վատնելու սովորությունը անվանել է «տխուր և ցնցող»: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ սպառմանը՝ չնայած երկրում սննդի բավարար քանակին: Չինաստանի նախագահը նաև կոչ է արել զարգացնել խնայելու սովորությունը և անել այնպես, որ հասարակությունը վատնողությունը ամոթալի համարի և հպարտանա […]

̰
Որքան ժամանակ է COVID-19- ի դեմ ստեղծված պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ

15:40 11.08.2020

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կրկնակի ներդրման սխեման օգնում է երկարատև հակամարմինների ձևավորմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը: Վեկտորային պատվաստանյութեր օգտագործելու փորձի համաձայն (կրկնակի սխեմայի ներդրմամբ) հակամարմինները մնում են մինչև երկու տարի: Гам-КОВИД-Вак-ը վեկտորային պատվաստանյութ է, որը հիմնված է մարդու ադենովիրուսի վրա, այն փորձարկվել է մի քանի կենդանական […]

̰
Միջերկրական ծովում փրկել են ևս 160 գաղթականների Լիբիայից

15:34 11.08.2020

Լիբիայում առափնյա անվտանգությունը փրկել է 160 միգրանտների Միջերկրական ծովում և նրանց ապահով բերել է ափ: Այս մասին Twitter-ում հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Սաֆի Մշեհլին: «Մոտ 85 գաղթականներ նոր են վերադարձվել Լիբիա առափնյա անվտանգության կողմից: Նրանց մեջ վեց կին կար: Անցած գիշեր ևս 75-ը վերադարձել են Զուարի»,- գրել է Մշեհլին: Ըստ նրա՝ ՄԱԿ-ը […]

̰
Ավելի քան 20 մարդ Սուդանում մահացել է վատ եղանակի հետևանքով

14:41 11.08.2020

Սուդանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել` 16 մարդ: Ներկայիս անձրևային սեզոնին Սուդանում ընդհանուր առմամբ ոչնչացել է 4.726 տուն և վնասներ հասցրել ևս 4,628-ի: Առավել տուժած շրջաններից մեկը Խարթումն է: «Ազգային խորհուրդը կոչ է արել Նեղոս գետի մերձակայքում կամ առափնյա այլ վայրերում ապրող մարդկանց անձրևոտ եղանակի ժամանակ պահպանել անհրաժեշտ նախազգուշական միջոցները», – ասվում […]

̰
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը

14:27 11.08.2020

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը։ Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհների նորոգման համար տրամադրվել է 2.8 մլրդ դրամ: Այս մասին կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել: 

̰
«Քրդական հարցի պատճառը պետության վախն է». Ահմեթ Դավութօղլու

13:25 11.08.2020

Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, ներկայումս՝ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Դիարբեքիրում, որտեղ մասնակցում էր կուսակցության նահանգային ժողովին, մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Ասուլիսի ժամանակ նախկին վարչապետը նշել է, որ քրդական հարցի հիմնական պատճառը պետության ներսում եղած չափազանցված վախն է այդ հարցի շուրջ։ Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ներկայումս […]

̰
ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ

22:14 10.08.2020

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար: «Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը: Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Բելառուսին հարգել քաղաքացիների բողոքելու իրավունքը

21:41 10.08.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բելառուսի իշխանություններին կոչ է արել հարգել իրենց քաղաքացիների իրավունքները, ներառյալ հավաքների ազատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչի խոսքերը: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում Բելառուսի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել ժողովրդի խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների անցկցման իրավունքը»,-ասել է Դուջարիչը: Նա հավելել է, որ Գուտերեսը ուշադիր […]

̰
Լուկաշենկոն ասել է, որ ցուցարարները ցանկացել են գրոհել նրա նստավայրը

20:51 10.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ցուցարարները ցանկացել են գրոհել նրա նստավայրը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Լավ է, որ հատուկջոկատայինները նրանց պահեցին: Եթե ​​նրանք հասնեին Անկախության պալատ (նախագահական նստավայր), ապա այնտեղ արդեն լուծումն այլ կլիներ, անվտանգության ծառայությունն աշխատում է այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև ավելացրել է, որ այդ ժամանակ «նրանք իրենց […]

̰
Լևոն Սարգսյանը կալանավորվել է. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

16:04 10.08.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով […]

̰
ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ

15:58 10.08.2020

Եվրամիությունը կարող է դիտարկել երկրում նախագահական ընտրություններից հետո նոր պատժամիջոցների կիրառումը Բելառուսի դեմ, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը: Նախարարը նշել է, որ Բելառուսում «ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից և իշխանությունների գործողություններից»: Դրանից առաջ ԵՄ որոշ երկրներ դատապարտել են նախագահական ընտրությունները՝ դրանք անվանելով հակաժողովրդավարական:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել

11:34 10.08.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում […]

̰
Արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ. ՊԵԿ պաշտոնյա

15:29 07.08.2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում: Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: ՊԵԿ պաշտոնյան անդրադարձել է 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքներին: Նրա խոսքերով՝ միջոցառումների արդյունքում 731 […]

̰
100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

15:08 07.08.2020

Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Այս մասին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Նրա խոսքերով՝ նշված 100 հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք […]

̰
Ասել, որ մենք պետք է հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից, իհարկե, ճիշտ չէ. Փաշինյանը ներկայացրել է ՇՄ նորանշանակ նախարարին

11:54 31.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Էրիկ Գրիգորյանին և շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին համատեղ աշխատանքի համար: Վարչապետը, նաև շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին, իր խոսքում ընդգծել է, որ աշխարհում բնության նկատմամբ կան ծայրահեղ մոտեցումներ, մի դեպքում հանդիպում […]

̰
Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը. Վահրամ Ավետիսյան

19:39 30.07.2020

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել է կառավարությունը: Տևական ժամանակ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների և Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների […]

̰
Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ

16:47 27.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, երեկ Սևանի լողափերից մեկում խնջույք է տեղի ունեցել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ: Մակունցի խոսքերով՝ Հայկ Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ինքը որևէ միջոցառում չի իրականացրել: «Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ այլ քաղաքացիներ […]

̰
Կարծում եմ` Թուրքիան չի դառնա այս կոնֆլիկտի ուղղակի կողմ. Մակունց

16:40 27.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Տավուշի սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Թուրքիայի սատարող հայտարարությունների մասին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը խրախուսում է Թուրքիայի ներգրավվածությունը: Լիլիթ Մակունցի կարծիքով՝ սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունը գնում է այս կոնֆլիկտում Թուրքիային հնարավորինս ներգրավելու ճանապարհով. «Կարծում […]

̰
Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք, կորուստները նյութական են․ Արծրուն Հովհաննիսյան

23:39 14.07.2020

Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը. այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը: «Փաստացի, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր […]

̰
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ Ա․ Հովհաննիսյան

23:35 14.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հանգիստը սկսվել է մոտ ժամը 18։00-ից»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` կրակոցները համեմատաբար քիչ են, լարվածությունն էլ նվազել է:  

̰
ՀՀ ԶՈՒ-ի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակը մոտենում է 10-ի

23:24 14.07.2020

Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում խոցված ԱԹՍ-ների քանակը մոտենում է 10-ի: ՀՀ ԶՈՒ-ի կողմից դիրքային բարելավման մասին հարցին Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել: Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Վիրավորների կյանքին վտանգ […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

17:44 10.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր գործընկեր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում […]

̰
Զինվորական երդման արարողություն. շարքերում նաև կանայք են

17:39 10.07.2020

Հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն։ Զինծառայողները երդվել են​ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը։

̰
Մեքենավարման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

17:21 10.07.2020

Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

̰
Պարզ է դառնում, որ այդ որոշման կայացման դրությամբ իրենք դիմում կամ գանգատ ներկայացրած չեն եղել. փաստաբանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

19:22 09.07.2020

Մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ որոշման կայացման դրությամբ իրենք դիմում կամ գանգատ ներկայացրած չեն եղել, որովհետև տեքստում նշված է, որ իրենց համար բաց է դիմում ներկայացնելու հնարավորությունը. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նախկին երեք դատավորների միջնորդությանը: Հիշեցնենք, որ Մարդու […]

̰
Շրջանառվող անունների 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը, Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուների մասին

13:03 09.07.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՄԻԵԴ որոշմանը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին 3 դատավորների պահանջների վերաբերյալ: Սիմոնյանի խոսքերով՝ իրենք նման ակնկալիք չեն էլ ունեցել, որ միջանկյալ միջոց կկիրառվի, և առհասարակ այդ որոշման հետ կապված որևիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Լրագրողները հետաքրքրվել են նաև ՍԴ […]

̰
BACK_TO_TOP