TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Ի՞նչ է խոստացել Բենիամին Նեթանյահուն. հեռախոսազրույց Երուսաղեմից

15:00 21.07.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նամակ է հղել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակում  վարչապետ Նեթանյահուն հավաստիացրել է, որ Երուսաղեմի քրիստոնեական կառույցների համար նախատեսված  հարկային նախագիծը վերջնականապես հետ է կանչվելու  քննարկումներից: Հատկանշական է, որ Իսրայելի  վարչապետի  այս նամակը պատասխան է Երուսաղեմի  գլխավոր երեք  կրոնապետերի՝ հայոց, հունաց և լատինաց պատրիարքների՝ հունիսի 18-ին Իսրայելի կառավարությանն ուղղված նամակին, որտեղ […]

̰
Շվեդիայում սիրիահայ երիտասարդի են սպանել

13:21 21.07.2018

Շվեդիայում   սիրիահայ  երիտասարդի են սպանել։ Այս  մասին Shantnews-ը տեղեկություն ստացավ սպանված հայ երիտասարդի ծննդավայր Դամասկոսից։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ վերջին տարիներին Շվեդիայում հաստատված Հարություն Լափայանը մասնակցել է փախստականների թեմայով վեճի, որի ժամանակ մեկը փշրված ապակիով վնասել է Հարութի վիզը։ Ըստ ականատեսների՝ Հարութը երկար ժամանակ անօգնական  վիճակում մնացել է փողոցում, որտեղ էլ մահացել է։ Հիշեցնենք,  […]

̰
Քիչ թե շատ զարգացած յուրաքանչուր մարդ այսօր ուզում է փախչել Թուրքիայից. Սևան Նշանյան

12:02 20.07.2018

Մեկ տարի առաջ՝ այս օրերին, թուրքական բանտից փախուստի էր դիմել հայազգի մտավորական, գրող, բառարանագետ, փիլիսոփա, գիտնական և գործարար Սևան Նշանյանը: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, և նրա դեմ հալածանքը սկիզբ է […]

̰
Հալեպի զբոսայգիներից մեկում երիտասարդ հայ աղջկա դի է հայտնաբերվել

20:39 17.07.2018

Հալեպի «Ալ Սաբիլ» զբոսայգում մահացած է հայտնաբերվել 23-ամյա հայուհի Նարինե Վարդանյանը: SHANTNEWS.AM-ն այդ մասին տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջկա մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն, իրավապահները հետաքննություն են սկսել: Հալեպյան լուրեր հաղորդող մի քանի ֆեյսբուքյան էջեր նույնպես անդրադարձել են այս խորհրդավոր դեպքին՝ առանց լրացուցիչ տեղեկություններ հայտնելու: Լուսանկարը՝ Նարինեի ֆեյսբուքյան էջից։

̰
Հալեպում հայ զինծառայող չի զոհվել. հալեպահայ լրագրող Գևորգ Ալմասյան

20:26 12.07.2018

«Հալեպում վերջերս հայ զինծառայող չի զոհվել»,-  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը, որի թվիթերյան գրառումն էին մեջբերել հայկական լրատվամիջոցները՝ նշելով, թե Սիրիայում կառավարական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Մեզ հետ զրույցում Գևորգ Ալմասյանը նշեց, որ թվիթերյան իր գրառման առիթը եղել է այն, որ վերջին օրերին Twitter-ի մի շարք էջերում ԱՄՆ-ում բնակվող […]

̰
Հալեպում գտնվող ՀՀ ԶՈՒ սպաներն այցելել են «Կիլիկյան» վարժարան

12:44 11.07.2018

ՀՀ զինված ուժերի՝ Հալեպ այցելած պատվիրավությունն օրերս այց է կատարել նաև Հալեպի հայկական «Կիլիկյան» վարժարան։ Պատվիրակությանն ուղեկցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Նրանց ընդունել են Կիլիկյան վարժարանի տնօրինությունն ու վարժարանի հովանավոր համարվող ՍԴՀԿ կուսակցության անդամները: Այս մասին Shantnews.am-ը տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից՝ տեղեկանալով նաև, որ հայ սպաները շրջել են Հալեպի պատերազմի […]

̰
Հուլիս 2-ը Թուրքիայի ալևիների համար սգո և ցասման օր է

19:50 02.07.2018

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 2-ը համարվում է Թուրքիայի ալևի համայնքի սգո օր: 1993թ. մեծ թվով Սվազի բնակիչներ (մեծամասնությամբ սուննի-իսլամ) hարձակում են գործել քաղաքի «Մատիմաք» հյուրանոցի վրա: Այնտեղ հավաքված են եղել մեծ թվով ալևի մտավորականներ և ազդեցիկ գործիչներ, որոնք մասնակցում էին 16-րդ դարի ալևի բանաստեղծ Փիր Սուլթան Ապտալի հիշատակին նվիրված հավաքի: Նույն հավաքին մասնակցել է նաև ալևի […]

̰
Մենք ճնշումների ենք ենթարկվում, բայց վաղվա խաչերթը կկայանա. Կարեն Պետրոսյան

19:58 29.06.2018

Վաղը Մայր Աթոռում նախատեսված հավաքը կայանալու է: Այսօր այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք ենթարկվում են տարբեր ճնշումների, սակայն վճռել են վաղվա հավաք-խաչերթը կայացնել: «Մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, մեր խնդիրը Գարեգին Բ-ի հետ է և պահանջում ենք իր հրաժարականը»,- ասաց նա: […]

̰
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին Երուսաղեմում  հայկական խաչ են նվիրել

17:23 28.06.2018

Պաշտոնական այցով Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն այսօր այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են երկրի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդները: Shantnews.am-ի Երուսաղեմի աղբյուրը տեղեկացնում է, որ Քեմբրիջի դուքսի դիմավորման արարողության ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացնում էր Սուրբ Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Ս. Հարության տաճարում Արքայազն Ուիլյամն այցելել […]

̰
Էրդողանի հաղթանակով Արամ Աթեշյանն ամրապնդեց իր դիրքերը. Տիրան Լոկմագյոզյան

14:14 27.06.2018

Վերլուծելով Թուրքիայի ընտրությունների ազդեցությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա՝ Թուրքիայի հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Էրդողանի հաղթանակով Արամ Աթեշյանն ամրապնդեց իր դիրքերը»: Լոքմագյոզյանի կարծիքով՝ ստամբուլահայ համայնքն այսօր դժվար օրեր է ապրում: «Պոլսում հայկական համայնքը այսօր բոլոր առումներով պառակտված է։ Համայնքը կանգնած է լուրջ   մարտահրավերների  առջև, որոնցից ամենահրատապը համայնքում օտար ամուսնությունների թվի […]

̰
Էրդողանին լավ օրեր  չեն սպասվում. Րաֆֆի Հերմոն Արաքս

14:10 27.06.2018

«Թուրքիայում քաոսային վիճակ է տիրում. գուցե և այն քողարկված է, սակայն ակնհայտ է, որ երկիրը մտել է վտանգավոր մի փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ստամբուլահայ գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ունեցած բոլոր պետական կառույցներն օգտագործել է խորհրդարանում մեծամասնական ուժ դառնալու նպատակով, բայց […]

̰
Հայկական հացն աշխարհում ամենահամովն է. լիբանանցի հայտնի ճանապարհորդ-խոհարարն այցելել է Հայաստան

16:56 26.06.2018

Լիբանանցի հայտնի վլոգեր, ճանապարհորդ-խոհարար Անտոնի Ռաֆայելն իր YouTube-յան ալիքում գովասանքով է խոսել Հայաստանի մասին՝ հրապարակելով վերջերս Հայաստան կատարած այցելության տեսանյութը: Վլոգերը, որ հայտնի է հատկապես ազգային խոհանոցների մասին իր հաղորդումներով, Հայաստանում այցելել է նաև մարզեր, եղել է Ջերմուկում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և այլուր, նկարահանումներ կատարել տարբեր վայրերում՝ իր հետևորդներին ծանոթացնելով հայկական խոհանոցին: Անտոնի Ռաֆայելի հաղորդումը […]

̰
Թուրքիայի ընտրություններից մենք դուրս եկանք բարձր ճակատով. Սելինա Դողան

20:35 25.06.2018

«Այս ընտրություններից մենք շատ ավելի ուժեղ դուրս եկանք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, հայազգի Սելինա Դողանը։ Դողանը, մեկնաբանելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները, նկատեց, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները գոհ են գրանցված արդյունքներից։ «Բոլորդ գիտեք, թե ինչ դժվարին պայմանների մեջ ենք գործում, ու եթե հաշվի առնենք այդ պայմանները, պետք է […]

̰
Սիրիահայ լուսանկարիչը Փարիզում մրցանակի է արժանացել

14:23 22.06.2018

Սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանն օրերս Փարիզում կայացած PX3 2018 լուսանկարչական մրցույթում Պատվո մրցանակի է արժանացել։ Այս մասին տեղեկացնում է «Հալեպ-սուլայմանիյա» ֆեյսբուքյան էջը։ Աղբյուրը նշում է, որ լուսանկարչության հանդեպ Հակոբի հետաքրքրությունը մեծացել է հատկապես Սիրիայի պատերազմի թեժանալուց հետո։ Աղբյուրը նշում է նաև, որ սև ու սպիտակ լուսանկարների սիրահար Հակոբը Փարիզի ցուցահանդեսին մասնակցել է «Պատերազմի ճարտարապետություն», «Տարբեր […]

̰
Կասեցվել են Կորյուն աբեղայի պարտականությունները

13:10 22.06.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ հունիսի 21-ի տնօրինությամբ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել հայր Կորյունի կեցությունը մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները: Սուրբ Գայանե […]

̰
Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի արձագանքելու Երեւանից հնչող կոչերին

11:18 20.06.2018

Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել կոչերին, որոնք հնչել են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից: Հայաստանում ստեղծված «Նոր  Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն  Պետրոսյանն օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  էր, թե իրենք  պատրաստվում են նախաձեռնության  անունից դիմել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանին՝  խնդրելով  միջամտել եւ օգնել լուծելու հարցերը: […]

̰
 Թուրքական ուժերը մուտք են գործել Մանբիջ

17:17 18.06.2018

Թուրքական ուժերը մուտք  են գործել սիրիական Մանբիջ քաղաք: Այս մասին հայտնում  է թուրքական «Միլլիյէթ»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ուժերի Մանբիջ մուտք  գործելը կապված է շաբաթներ առաջ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Անկարա համաձայնության հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանային հատվածում գտնվող Մանբիջում ամերիկյան և ֆրանսիական զորքերից բացի, կան նաև քրդական ջոկատներ:   Լրատվական մի շարք  գորածակալություններ  մեկնաբանելով             թուրքական ուժերի մուտքը […]

̰
Ինչպես Մոսկվայում տապալվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող ամերիկացի հեղինակի գրքի շնորհանդեսը

13:56 15.06.2018

Մամուլն արդեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող  ամերիկացի  դիվանագետ  Էդվարդ Էրիքսոնի «Թուրքեր և հայեր. ապստամբների հետ պայքարի ուսումնասիրություն» ռուսերեն գրքի շնորհանդեսի տապալմանը: Մոսկվայի «Գրքի տուն» կենտրոնում կազմակերպված գրքի շնորհանդեսին մոսկվայաբնակ  մի խումբ  հայ   երիտասարդներ մոտեցել  են թրքամետ դիվանագետին ու բողոքել գրքում ներկայացված նրա մոտեցումների դեմ։ Հայ երիտասարդները, փաստարկներ բերելով, նշել են,  որ իրենք Հայոց ցեղասպանությունից  […]

̰
Կաթողիկոսն այսօր քաղաքական հենարան չունի. տեր Կորյուն աբեղա

14:49 13.06.2018

«Եթե խոսում են, որ մենք եկեղեցու դեմ ենք հանդես գալիս, վստահաբար պիտի ասեմ, որ մենք եկեղեցու դեմ դուրս չենք եկել և մեր պահանջն արդար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեր Կորյուն աբեղա Առաքելյանը, որն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներից է: Նրա կարծիքով՝ իր պահվածքի համար Մայր Աթոռը որևէ հիմք չունի իրեն կարգալույծ անելու։ […]

̰
Դիմելու ենք Երուսաղեմի Նուրհան պատրիարքին. Կարեն Պետրոսյան

13:20 13.06.2018

«Մենք  դիմելու ենք Երուսաղեմի Նուրհան պատրիարք: Մենք Նուրհան պատրիարքին դիմելու ենք ու ասելու՝ պատրիարք հայր, արի՛ ու տե՛ր կանգնիր մեր եկեղեցուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը։ Պատասխանելով SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե նոր միաբաններ միանալո՞ւ են իրենց շարժմանը, Կարեն Պետրոսյանն ասաց. «Էջմիածնում այսօր տագնապի մեջ են և դրա […]

̰
ՀՀ քաղաքացի սիրիահայերին չեն թողնում մուտք գործել Վրաստան

14:29 09.06.2018

Վրաստանի իշխանությունները սիրիահայերի համար խոչընդոտներ են ստեղծում՝ Վրաստան մուտք գործելու առումով: Այս մասին    Shantnews.am-ին  հայտնեց օրերս ցամաքային ճանապարհով Թբիլիսի մեկնել փորձած մի սիրիահայ` նախընտրելով չներկայանալ: «Անցակետի  պատուհանին մոտեցանք, երբ հայկական անձագիրս ներկայացրի, ոստիկանը  թերթեց  էջերը, նայեց դեմքիս, հասկացա, որ մի բան այն չէ: Հետո բարձրախոսով կապվեց իր վերադասի հետ ու մոտենալով ինձ, անգլերենով ասաց, քանի […]

̰
Լիբանանում հայ ուսուցիչների «կադրային ջարդ» է տեղի ունեցել

16:37 05.06.2018

Հայ Բարեգործական ընդհանուր միության  Լիբանանի վարժարաններում «կադրային ջարդ» է տեղի ունեցել։  Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են Բեյրութից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ շուրջ քսան հայ  ուսուցիչներ, առանց հիմնավոր պատճառների,  հեռացվել են դպրոցներից։ Բեյրութի  հայ համայնքում  շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ուսուցիչների աշխատանքից ազատման պատճառը քաղաքական է: SHANTNEWS.am-ին այս մասին տեղեկություն փոխանցած աղբյուրներից մեկը նաև հայտնեց, որ «կադրային  ջարդ»-ի պատճառը Լիբանանի՝ վերջին խորհրդարանական […]

̰
«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը

11:38 04.06.2018

«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա  ասում էր՝ մի մոռացեք  ձեր  անցյալը, պահեք ձեր արմատները»,- քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։ Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. […]

̰
Քնեսեթում Հայոց ցեղասպանության բանաձևը կքննարկվի հունիսի առաջին կեսին. պատրիարքարանի դիվանապետ

12:35 02.06.2018

Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է ուղարկել Իսրայելի օրենսդրիր մարմնի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի  Էդելշթեյնին։ Երուսաղեմից տեղեկանում ենք, որ հայոց պատրիարքը նամակում իր հիասթափությունն է հայտնել Քնեսեթի օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը հանելու առթիվ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, խոսնակը նախապես պատրիարքին տեղեկացրել էր այդ հարցը Քնեսեթում քվեարկության դնելու մտադրության մասին: Shantnews.am-ը կապ հաստատեց […]

̰
Իմ դեմ նոր զրպարտություններ են տարածվում. Արամ Աթեշյան

14:17 01.06.2018

Թուրքիայում լուրեր են տարածվել, թե Պոլսի պատրիարքական շրջանակները հայերին կոչ են անում, որ հունիսին սպասվող նախագահական ընտրություններին զորակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի կուսակցությանը:  Մասնավորապես նման մտահոգություն է հայտնել «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մամուլին ասելով. «Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառույցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահության ժամանակ համայնքին վերադարձվեցին կալվածքներ, հետևաբար պետք […]

̰
Ղամիշլիում քրիստոնյաների են առևանգել. չի բացառվում, որ նրանց մեջ հայեր լինեն

15:21 31.05.2018

Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում քրիստոնյաների և հայերի են առևանգել։ Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Հայ թերթ» կայքը։ Աղբյուրն իր տեղեկությունները քաղել է Ասորիների համաշխարհային խորհրդից, որն այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Ղամիշլիի քուրդ զինյալ խմբավորումների ղեկավարության հրամանով 50-ից ավելի քրիստոնյաներ են առևանգվել՝ նպատակ ունենալով ապահովել նրանց զինվորագրումը և մասնակցությունը […]

̰
Գերմանիայում հայերը ծեծել են միմյանց. իրավապահները չեն կարողանում ավարտին հասցնել գործը

19:05 30.05.2018

Գերմանիայի տեղական իշխանությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է դարձյալ հայտնվել, այսպես կոչված, «հայկական մաֆիան», որի մասին պարբերաբար, 2015 թվականից ի վեր, ծանուցել է «Ազգ» թերթի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը: Ըստ պարբերականի՝ օրեր առաջ Այհսֆելդ մարզային շրջանի Վորբիս քաղաքում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերի երկու, այսպես ասած, միմյանց թշնամի խմբավորումների միջև ծեծկռտուք է եղել: Միջադեպի վայր են […]

̰
Լևոն Էքմեքճյանի աճյունի հետ կապվածը թյուրիմացություն է. թուրք իրավապաշտպան

15:22 29.05.2018

Թուրքիայում 1983 թվականի հունվարի 23-ին կախաղան բարձրացված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքճյանի աճյունը ստանալու հարցով մի քանի տարի առաջ Թուրքիայի իշխանություններին էր դիմել նրա փարիզաբնակ եղբայրը՝ Համբարձում  Էքմեքճյանը: Հավանություն ստանալուց և երկու տարվա աշխատանքներից հետո, 2016 թվականին Լևոն Էքմեքճյանի աճյունն ուղարկվել էր Փարիզ: Ինչպես հայտնի է, այդ աճյունի հետ կապված վերջերս սկանդալային բացահայտում է տեղի ունեցել: […]

̰
«Լեւոնի  աճիւններուն փոխարէն կնոջ եւ շան աճիւններ».ԱՍԱԼԱ-ի մարտիկին հարազատները վրդոված  են

12:35 28.05.2018

«ԱՍԱԼԱ»-ի (Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ) «Խրիմյան Հայրիկ» գործողության մարտիկ Լևոն Էքմէքճեանի աճիւններու հարցը մեծ վրդովմունք յառաջացուցած է Լեւոնի հարազատներուն եւ ընկերներուն համար: Այս մասին յայտնած է Լեւոնի հարազատ եղբայրը` Դրօ Էքմէքճեան, որ այս մասին հանդէս եկած է մամլոյ ասուլիով: Ան մասնաւորապէս ըսած է. «Եղած ոսկորները կնոջ եւ շան ոսկորներ դուրս եկան: Իմ կասկածս ան […]

̰
Թուրքական լիրան փլուզվում է

14:32 11.04.2018

Երեկ անկումային օր էր թուրքական լիրայի համար. այսպես է գրել թուրքական Hurriyet daily news պարբերականը՝ նշելով, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հատկապես Սիրիայում ընթացող զարգացումներն իրենց բացասական ազդեցությունն են գործել երկրի ֆինանսական վիճակի վրա:

̰
BACK_TO_TOP