15:46 19.09.2017
Այսօր ազգային ժողովում մեր խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին: Կարեւորվել է իրավապայմանագրային դաշտում հայկական եւ ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարեւորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:
15:40 19.09.2017
Բաքվի ոստիկանությունը սեռական փորքրամասնությունների զանգվածային կալանք է իրականացրել: Haqqin.az պարբերականի փոխանցմամբ այս գործողությունները ձեռնարկել են, որպեսզի կարգի բերեն Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, որոնք վերջին շրջանում դարձել էին ԼԳՏԲ համայնքի հավաքատեղիներ:
Բաքվի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ վերջին շրջանում բնակիչներից բողոքները գնալով ավելանում էին: Ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրնեը՝ ձերբակալվածների թիվը գերազանցում է 100-ը:
15:36 19.09.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին իր թիկնազորին զենք չվաճառելու համար: Այս մասին հայտնել է Habertürk պարբերականը:
«Մենք կարող ենք ԱՄՆ-ից զենք գնել, բայց նրանք այդ զենքը անվճար տրամադրում են Սիրիայի ահաբեկիչներին», -ասել է Էրդողանը ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը մերժել է Թուրքիայի առաջնորդի անվտանգության ախատակիցներին զենք վաճառել այն բանից հետո, երբ էրդողանի թիկնապահները Վաշինգթոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:
15:28 19.09.2017
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում է կիսաեզրափակիչ փուլը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիան ավարտվել 1/2-1/2` ոչ ոքի է գրանցվել 32-րդ քայլում
15:22 19.09.2017
Դեսպան Նավասարդյանը նշել է. «Բոլոր գերտերությունները, որոնք առնչվում են քրդերին, դեմ են, որովհետև մտածում են, որ սա դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ, շարունակվել: Ամենից շատն անհանգստացած է Թուրքիան, որովհետև մտածում է, որ նման երևույթ կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Մեծ Քուրդիստանի ստեղծման քայլը կարող է դառնալ Թուրքիայի վերջը»:
15:06 19.09.2017
Shantnews.com-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ին տեղի ունեցող հերթական նիստի ժամանակ որոշում կկայացնի արդարադատության նախարարությանը պետական բյուջեից գումար հատկացնել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: 2017 թվականի 4-րդ եռամսյակում ԱՆ-ին կփոխանցվի 3000 եվրոյին համարժեք դրամ: Մեկ այլ որոշման համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2017 թվականի 4-րդ եռամսյակում կհատկացվի եւս 3000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
14:54 19.09.2017
Հաշվարկները ցույց են տվել, որ 4 հոգանոց ընտանիքին միայն սննդով ապահովելու համար ամսական անհրաժեշտ է 430 դոլար, իսկ հագուստի, վառելիքի, առողջապահության, կրթության և այլ առաջնային կարիքների համար՝ ամսական առնվազն 1400 դոլար:
14:34 19.09.2017
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր մեկնարկել է կիսաեզրափակիչ փուլը: Ընթացքի մեջ են առաջին դասական պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Վաղը կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
14:28 19.09.2017
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին: Այն տեղի կունենա երեքշաբթի: Պաշտոնյաները կհանդիպեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում: Պետքարտուղարության ծրագրի համաձայն՝ Լավրովի հետ առաջիկա հանդիպումը Թիլերսոնի համար կլինի միակ երկկողմ հանդիպումը, քանի որ մնացած ժամանակահատվածում նա ուղեկցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հիշեցնենք, որ դիվանագետների նախորդ հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունեցել կիրակի:Կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում փոխգործակցությունը և Ուկրաինայի իրավիճակի կարգավորման Մինսկյան համաձայնագրերի իրականացման ընթացքը:
14:18 19.09.2017
Օդեսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամանել է Կիեւ: Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահի նստավայրի դիմաց է, որտեղ պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյին զրկել իրեն քաղաքացիությունից: «Ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ դատարան դիմեմ: Նրանք հրաման են ստորագրել, բայց ինձ ոչ մի փաստաթուղթ չեն […]
13:42 19.09.2017
ԱՄՆ սենատը սեպտեմբերի 18-ին իր հավանությունն է տվել ազգային անվտանգության ոլորտում առաջարկված նոր օրինագծին, որում խոսվում է մինչև 700 մլն դոլար արժողությամբ նոր հրթիռների արտադրություն սկսելու մասին: Նման քայլով Սենատը կոչ է անում Պենտագոնին պայքարել ռուսական քարոզչության դեմ: Ազգային անվտանգության վերաբերյալ առաջարկված այս օրինագիծը ընդունվել է 89 կողմ և 8 դեմ ձայներով: Օրինագիծը պատասխան էր […]
13:25 19.09.2017
Իսպանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում հավատարմագրված Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտարարվում է անցանկալի անձ և պետք է լքի երկրի տարածքը մինչեւ սեպտեմբերի 30-ը: Համապատասխան հայտարարությունն արել է ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում։
«Այսօր կանչվել էր Հյուսիսային Կորեայի դեսպանը, նրան հայտնել են այն մասին, որ նա հայտարարվել է պերսոնա նոն գրատա և պետք է լքի երկիրը մինչ սեպտեմբերի 30-ը»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հս. Կորեայի դեսպանին արտաքսելու մասին հայտարարել էր նաև Քուվեյթը:
13:12 19.09.2017
79 օրում շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնելով հեծանիվով` շոտլանդացի Մարկ Բոմոնթը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Հեծանվորդն անցել է շուրջ 29 հազար կմ: 34-ամյա ռեկորդակիրն ամեն օր հեծանվի ոտնակները պտտեցրել է 16 ժամ՝ օրական անցնելով 370 կմ, այդ մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ»-ից: Բոմոնթը մեկնարկել է Փարիզից և 2008-ի սեփական ռեկորդը գերազանցել 44 օրով: «Դա ամենաերկար 2.5 ամիսն էր իմ կյանքում, ամենալուրջ փորձությունը, որին ես ենթարկել եմ իմ մարմինն ու ուղեղը:»,-ասել է Բոմոնտը։ Շոտլանդացին հայտնել է, որ ուղևորության հարցում իրեն ոգեշնչել է Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը։
12:39 19.09.2017
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծության է ենթարկել Սանկտ Պետերբուրգի մոտ՝ «Լուժսկիյ» պոլիգոնի մոտակայքում գտնվող հանդիսատեսին: 66.ru կայքի տեղեկություններով՝ երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ: Պորտալի զրուցակիցը ենթադրել է, որ «երկինք-երկիր» դասի հրթիռի արձակումը պատահաբար է տեղի ունեցել եւ հայտնել, որ վիրավորները լրագրողներ են: Դեպքը, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել:
12:24 19.09.2017
Նոր զելանդացի երաժիշտ Նայջլ Սթենֆորդը հրապարակել է իր «Automatica» երգի տեսահոլովակը, որտեղ Նայջլի հետ միասին երաժշտական գործիքները նվագում են գերմանական Kuka Robotics ընկերությանն հատուկ արտադրության ռոբոտները: Տեսահոլովակում կտեսնեք, թե ինչպես են ռոբոտները նվագում բաս կիթառ, հարվածային գործիքներ, դաշնամուր, իսկ վերջում վերահսկողությունից դուրս են գալիս և Սթենֆորդի հետ միասին սկսում են կոտրել երաժշտական գործիքները:
Երաժիշտը նշել է, որ շուտվանից էր ուսումնասիրում արհեստական ինտելեկտով ռոբոտներին և սրանով նա փորձել է հասկանալ, թե արդյոք ռոբոտները ընդունակ են երաժշտական գործիքները մարդկանց նման նվագել:
Այս 4 րոպեանոց տեսահոլովակի վրա Նայջլ Սթենֆորդը աշխատել է շուրջ եր
12:22 19.09.2017
Ադրբեջանի համար Արցախյան հարցին ռազմական լուծում տալու միակ տարբերակը բլիցկրիգն է, հակառակ դեպքում միջազգային հանրությունը կմիջամտի և թույլ չի տա ռազմական բախումների հետագա ծավալումը։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ հենց այս ուղղությամբ պետք է մտածեն Հայաստանի բանակի ղեկավարները։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը փորձելու է հենց այդ կերպ լուծել հարցերը, քանի որ գերտերությունները թույլ չեն տա, որ տարածաշրջանում ավելանա ևս մեկ թեժ կետ։
12:19 19.09.2017
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: Տեղի կունենան առաջին դասական պարտիաները, իսկ մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Վաղը կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
12:04 19.09.2017
Մոտ է այն պահը, երբ Հայաստանը զենքի առաջին լուրջ արտահանումները կունենա արտերկիր՝ ոլորտն այնպիսին է, որ եթե շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Վիգեն Սարգսյան ՀՀ պաշտշպանության նախարարը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտին: Վիգեն Սարգսյանի կարծիքով այս բնագավառը մեծ արդյունքներ է գրանցում: «Մեզ համար կարևոր է, որ մեր արտադրանքը, […]
11:58 19.09.2017
Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար:
11:54 19.09.2017
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Աֆղանստան կուղարկի ավելի քան 3000 զինվորական: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը: Նրա խոսքերով՝ այդ զորախմբի մեծ մասն արդեն ճանապարհին է: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը, ելույթ ունենալով ռազմաբազաներից մեկում, հրապարակել էր ամերիկյան նոր ռազմավարությունը Աֆղանստանի հարցում՝ նշելով, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին:
11:48 19.09.2017
Ֆրանսիայում ահաբեկչական սրված իրավիճակի հետևանքով և հերթական ողբերգության կանխման նպատակով Էյֆելյան աշտարակի շուրջը պատ են կառուցում։ Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ»-ից: 3 մ բարձրությամբ պատի կրկնակի պատերը Սենայի առափնյա շրջանը կբաժանեն հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան կողմերից։ Զրահապատ ապակու հաստությունը կկազմի 5 սմ, և այն կդիմակայի անգամ ինքնաձիգների կրակին։
Ենթադրվում է, որ ապակե պատը ավելի գեղեցիկ տեսք կունենա, քան ներկայիս արգելանքը, որը կառուցվել է դեռևս 2016 թվականին: Աշտարակի չորս անցակետերում կտեղադրեն մետաղյա իրեր հայտնաբերող լրացուցիչ սարքեր և դետեկտորներ:
11:22 19.09.2017
ԱՄՆ իշխանությունները հետ են վերցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորին ամերիկյան զինամթերքով ապահովելու թույլտվության շուրջ առաջարկը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թիկնապահները մեծ սկանդալի մեջ ներքաշվեցին՝ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ դաժան ծեծի ենթարկելով բողոքող ակտիվիստներին: Այդ ակտիվիստների թվում էին հայեր, հույներ, քրդեր: Հայտնի է, որ զենքի վաճառքի շուրջ պայմանագիրը գնահատվել է մոտավորապես […]
11:14 19.09.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ելույթ ունենալուց հետո պատասխանեց սփյուռքահայերի հարցերին: Ի թիվս այլ հարցերի՝ ներկաներից մեկին հետաքրքրում էր. արդյո՞ք սահմանադրական բարեփոխումներից հետո Կարեն Կարապետյանը փափագում է դառնալ վարչապետ: Հարցը վարչապետի մոտ ծիծաղ առաջացրեց, բայց այնուամենայնիվ պատասխանը չուշացավ.«Այո, ես փափագում եմ դառնալ վարչապետ»,- պատասխանեց Կարապետյանը:
11:04 19.09.2017
Ինդոնեզիայում ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Jemaah Ansharut Daulah խմբավորման անդամներից մեկին: Ձերբակալվածը հարձակում էր ծրագրել իրականացնել երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի դեմ: Տղամարդը ձերբակալվել է սեպտեմբերի 18-ին՝ Արևմտյան Ճավա նահանգի Չիրեբոն քաղաքի օդանավակայանում: Վիդոդոն այդ նահանգ էր այցելել մշակութային միջոցառման մասնակցելու: Straitstimes.com կայքի հաղորդմամբ՝ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 5 «Մոլոտովյան կոկտեյլ», դանակ, սթրայքբոլի համար նախատեսված ատրճանակ, ինչպես նաև ծայրահեղական կոչերով գրություն: Կայքը նշում է, որ վերջին շրջանում սա ահաբեկիչների կողմից նախագահի դեմ հարձակման 2-րդ փորձի կանխումն էր:
10:47 19.09.2017
Սեպտեմբերի 19-ին «Սմայլիկի» ծննդյան օրն է։ 1982-ի սեպտեմբերի 19-ին Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ առաջարկեց իրար հաջորդող երեք նշաններ օգտագործել տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար՝ վերջակետ, գիծ և փակագիծ՝ ։-) : Դա էլեկտրոնային բառապաշարի լուրջ համալրում է:ր Պահպանվել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել էր հայտարարությունների էլեկտրոնային հարթակ, որն այսօրվա ֆորումների նախատիպն էր ու համալսարանի աշխատակիցների միջեւ շփման հիմնական միջոցը։ Իր գոյության 30 տարիների ընթացքում «սմայլիկը» դարձել է էլեկտրոնային հաղորդակցության անփոփոխ մասը: Ժամանակի ընթացքում հայտնվեցին բազմաթիվ «սմայլիկներ», որոնք ունեն տարբեր իիմաստային ու զգացմունքային երանգավորումներ։
10:41 19.09.2017
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» գործակալությունից: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ապաստարաններ և զենքի պահեստներ: PKK-ի ահաբեկչական կազմակերպությունը զինված հարձակումներ է գործել պետական կառույցների եւ Թուրքիայի քաղաքացիների վրա: Ինչպես հայտնում […]
09:35 19.09.2017
«Մարիա» անունը ստացած մրրիկը երեկոյան հասել է վտանգավորության 5-րդ աստիճանի և հարվածել է Կարիբյան ավազանի պետությունների ափամերձ շրջաններին: Փոթորիկը Դոմինիկյան հանրապետությունում պոկել է երկրի վարչապետ Ռուզվելթ Սթերիթի պաշտոնական նստավայրի տանիքը, ջուրը ներթափանցել է սենյակներ: Վարչապետը նշել է, որ թեև նստավայրում է եղել, տուժածներ չկան, եւ բոլորին տեղափոխել են անվտանգ վայր: Քանդվել է նաեւ այդ հանրապետության կենտրոնական հիվանդանոցի տանիքը:
09:23 19.09.2017
«ԱՄՆ սենատի հաջորդ տարվա օրինագիծը նախատեսում է 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյուտր Պորոշենկոն: Ըստ Պորոշենկոյի, այսուհետ թույլատրվելու է նաև Ուկրաինային ռազմական օդուժ տրամադրել: Պորոշենկոն չի մանրամասնել, թե հատկապես ինչ տեսակի օդուժի մասին է խոսքը: Ուկրաինայի նախագահն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նույն օրինագծով օգնություն է նախատեսվում ուկրաինացի վիրավոր զինծառայողներին:
21:44 18.09.2017
Երկու անչափահասի ինքնասպանություն` միեվնույն օրը: Վրաստանում հետաքննություն է սկսվել փաստի առթիվ: Նախնական վարկածով, անչափահասների մահվան պատճառ է դարձել համացանցում տարբեր լեզուներով, տվյալ դեպքում` վրացերենով տարածված խաղը, երբ անծանոթ ձայնը սկզբից պարզ, անմեղ առաջադրանքներ է տալիս խաղին միացած պատանիներին, ապա կախման մեջ գցելով նրանց, բարդացնում պահանջները: Վերջին առաջադրանքով ուղղակի, թե անուղղակի կերպով պահանջում է ինքնասպանություն ինքնասպանություն […]