TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ՀՀ ԶՈւ զինծառայողները նոր կոշիկներ կունենան

14:44 20.09.2017

Հայկական բանակի կոշիկները բրենդային դարձնելու ծրագիր է իրականացնելու պաշտպանության նախարարությունը։

̰

14:15 20.09.2017

Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր էլ տապալվեց

̰
Արցախ են այցելել Ամերիկացի կոնգրեսականներ Փալոնը եւ Գաբարդը

13:52 20.09.2017

Այսօր Միացյալ նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Թալսի Գաբարդը այցելել են Արցախի հանրապետություն, շրջել են մշակութային եւ կրոնական կենտրոններում, ծանոթացել տնտեսական ու մշակութային առաջընթացին, ելույթ ունեցել Ազգային Ժողովում:

̰
Կատալոնիայի Տառասա քաղաքում բախումներ են տեղի ունեցել

13:16 20.09.2017

Իսպանիայի ոստիկանությունը կատալոնական Տառասա քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ իսպանական ոստիկանությունը խուզարկել է Իսպանիայի խոշորագույն Unipost առաքման ընկերության գրասենյակները: Փոստային գրասենյակների մոտ են հավաքվել շուրջ 200 տեղացիներ, ովքեր փորձել են արգելափակել փողոցը, որից հետո սկսվել են ընդհարումները: Այնտեղ հայտնաբերվել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ անմիջական […]

̰
Վերջին 10 տարում 50 հազար ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ռուսաստան

12:38 20.09.2017

2007-2017 թթ. շուրջ 50 հազար ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են ՌԴ մշտական բնակության

̰

11:41 20.09.2017

Հայաստանի բնապահպանության նախարարի եւ Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների փոխնախարարի մասնակցությամբ կայացել է “Արփի” եւ “Ջավախեթի” ազգային պարկերի պաշտոնական բացման արարողությունը: Առաջին անդրսահմանային համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում կողմերին երկու երկրների հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել համատեղ մոնիթորինգ եւ պահպանություն:

̰
Խուզարկում են Կատալոնիայի կառավարությունը. կան ձերբակալվածներ

11:36 20.09.2017

Ուշադրության կենտրոնում են հատկապես այն կառույցները, որոնք դեր ունեն նախատեսվող հանրաքվեի կազմակերպման հետ:

̰
«Մարիա» ծովամրրիկը շարժվում է Պուերտո Ռիկո

11:17 20.09.2017

Դոմինիկյան հանրապետությունից «Մարիա» ծովամրրիկը շարժվում է դեպի Պուերտո Ռիկո:  Քամու արագությունը հասել է ժամում 280 կմ-ի:  Երկրի իշխանությունները մարդկանց կոչ են արել ոչ հուսալի տներից տեղափոխվել ապահով ապաստարաններ: Նրանք նաև նախազգուշացրել են, որ ծովամրրիկի հետևանքով կղզին մի քանի օրով կզրկվի էլեկտրականությունից և հաղորդակցություններից: Մինչ այդ ծովամրրիկը մեծ ավերածություններ է առաջացրել Դոմինիկյան հանրապետությունում: Դոմինիկայի վարչապետ Ռուզվելթ Սքերիթը […]

̰
Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել

11:13 20.09.2017

Հայ- թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել

̰
Ջոն Հանթսման. «Կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին»

11:00 20.09.2017

Սպիտակ տան կողմից Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ջոն Հանթսմանը հայտարարել է, թե կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին: Այս հայտարարությունը Հանթսմանն արել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման հարցով լսումների ժամանակ: Հանթսմանը մինչ այս զբաղեցրել է Չինաստանում և Սինգապուրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

̰
Ռումբի սպառնալիքի պատճառով Ռուսաստանում 200 հազար մարդ է տարհանվել

10:44 20.09.2017

Միայն մեկ օրում Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրականացվել է 152 օբյեկտի տարհանում։

̰
Էրդողանը կոչ է անում ԱՄՆ-ին Ռաքքան չտալ քրդերին

10:22 20.09.2017

-Կարծում եմ սխալ է, որ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ մղում է պայքար այդ կազմակերպությունների հետ համատեղ: Այդ ռազմական գործողությունները կարող են Թուրքիայի հետ համատեղ արվել:

̰
Հայաստանը կարող է չեղյալ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները

10:20 20.09.2017

Հայաստանը կարող է չեղյալ հայտարարել հայ – թուրքական արձանագրությունները

̰
Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման մեջ Մոսկվան մեղադրում է Օբամայի վարչակազմին

09:26 20.09.2017

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման մեջ ՌԴ արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին: Նա այդ մասին ասել է Associated Press -ին տված հարցազրույցում: Այն տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ -ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո: Անդրադառնալով Թիլերսոնի հետ հանդիպմանը՝ նա նշել է, որ դատելով իրենց զրույցից՝ ԱՄՆ-ին այնքան էլ դուր չի գալիս […]

̰
ՀՀ նախագահ. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է»

09:25 20.09.2017

Բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդուիրավունքների խնդիր է

̰

09:21 20.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը

̰
Աշխատավոր մրջյունների 40 %-ը «պարապ» է

20:08 19.09.2017

Պարզվում է՝ աշխատավոր մրջյունների մի զգալի մասն այնքան էլ աշխատավոր չէ: Այսպիսի եզրահանգման է եկել գիտնականների խումբը, որը երկար ժամանակ ուսումնասիրել է այս միջատների վարքը: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Plos One ամսագրում:

Ինչպես հաջողվել է պարզել ուսումնասիրողներին՝ աշխատավոր մրջյունների 40 %-ը յուրատեսակ «պահեստազոր» է այն դեպքերի համար, երբ աշխատողներն ինչ-որ պատճառով շարքից դուրս են գալիս: Չաշխատող մրջյունների մի մասն էլ, որովայնի մասում սննդանյութեր է կուտակում և հանդես գալիս սննդային յուրատեսակ պահեստի կարգավիճակում:

̰
Հրապարակել են «Tomb Raider:Lara Croft» ֆիլմի թիզերը

19:51 19.09.2017

Հնագետ Լարա Քրոֆթի երկրպագուների համար ֆիլմի ստեղծողները այսօր կրկնակի անակնկալ են մատուցել: Միանգամից հրապարակել են ֆիլմի նոր պոստերը և թիզերը: Հայտնի համակարգչային խաղի հերոսուհի՝ Լարա Քրոֆթին մարմնավորել է 28-ամյա շվեդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը:

̰
Շվեյցարիայում արգելել են հասարակական վայրերում փակել դեմքը

19:18 19.09.2017

Շվեյցարիայի Սենտ Գալլեն կանտոնի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է հասարակական վայրերում փակել դեմքը: Դա վերաբերում է ինչպես հիջաբին, այնպես էլ ցուցարարներին, ովքեր սիրում են դեմքերը փակել կտորներով կամ դիմակներ կրել:

̰
Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

19:02 19.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերն անդրադարձել են մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը:
Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:

̰
Այսօր նախագահ Սարգսյանը ելույթ կունենա ՄԱԿ-ում

18:43 19.09.2017

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօրվանից մեկնարկել է 72-րդ Գլխավոր ասամբլեայի Քաղաքական բանավեճը: Աշխատանքային այցով Նյու Յորք է մեկնել նաև Հայաստանի նախագահը, ով այսօր պետք է ուղերձով դիմի մոլորակի ղեկավարներին: Նյու Յորքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սերժ Սարգսյանի ելույթը նախատեսված է այսօր 5-րդ և 6-րդ պլենար նիստերի ընթացքում, որոնք սկսվում են Երևանի ժամանակով 23:00-ին: Իսկ մինչ այդ տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջին անգամ ուղերձով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

̰
Արենի քարանձավը լուսավորվել է

18:29 19.09.2017

«Թռչունների քարայր» կամ «Արենի 1» անունով հայտնի քարանձավի պահպանման աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Քարանձավն արդեն լուսավորվել է, կան անցուղիներ, տեղադրվել են ինֆորմացիոն ցուցանակներ: Ծրագրի հովնավորը Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է, որը քարանձավի պահպանման աշխատանքները սկսել էր 2013 թվականից: Մոտ 53 հազար դոլար է հատկացվել այդ նպատակով:

̰
Ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալակիր

18:06 19.09.2017

Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

̰
Ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյան

17:21 19.09.2017

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր մեկնաբանել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:

«Նախարարը ներկայացրել է այն, ինչ-որ բազմիցս հրապարակվել է, այսինքն, երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Նախարարը ներկայացրել է երկու բան. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա եւ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որեւէ զենքի համար հասանելի չլինի»,- այսօր՝ սեպտեմբերի 19-ին, համաժողովի ժամանակ ասաց Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

̰
Ի՞նչ կանեիք, եթե սա պատահեր Ձեզ հետ

17:08 19.09.2017

Զավեշտալի դեպք է պատահել ավստրալական Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ:  Հյուր եկած կանանցից 6-ը պատահաբար նույն զգեստն են ընտրել հանդիսության համար:Հաղթահարելով տհաճ զգացողությունը՝ նրանք միասին լուսանկարվել են ու կադրը հրապարակել Facebook-ում: «Իրականում մենք հարսնաքույրեր չենք, այլ սովորական հյուրեր»,-գրել է կանանցից մեկը՝ Դեբի Սպերանցան:  

̰
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման սպասումով

16:40 19.09.2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հաստատել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ծրագրերը: Ինչպես հայտնել է Շեֆերն ԱՊԱ-ին՝ ինքը եւ մյուս համանախագահները սեպտեմբերի 18-ից ամբողջ շաբաթ Նյու Յորքում են լինելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու համար՝ չհստակեցնելով, թե հանդիպումը կոնկրետ երբ է տեղի ունենալու: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ […]

̰
Ոստիկանությունը փնտրում է խարդախության զոհերին

16:24 19.09.2017

Ոստիկանությունը խնդրում է արձագանքել խարդախի հանցավոր գործունեությունից տուժածներին

̰
Ռուսաստանում ներքին ռոումինգ այլևս չի լինի

16:18 19.09.2017

ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայության փոխնախագահ Անատոլի Գոլոմոզինը հայտարարել է, որ վերջնաժամկետ է նշանակվել դեկտեմբերի 15-ը: Այդ ընթացքում 4 խոշոր օպերատորները պարտավոր են վերանայել բջջային կապի տարիֆները և ամբողջ Ռուսաստանի համար սահմանել միասնական սակագներ:

̰
Հանդիպել են Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

16:08 19.09.2017

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ 72-րդ Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստորլտենբերգի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Anadolu լրատվական գործակալությունից: Հանդիպումն անցել է դռնփակ ռեժիմով եւ տևել է մոտ 40 րոպե: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել […]

̰
Սուտ մատնության երեք դեպք

16:01 19.09.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

̰
BACK_TO_TOP