TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
-0.91 oC

Արոնյանը ևս մեկ ոչ-ոքի խաղաց

18:27 21.09.2017

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու ուժեղագույն ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի դիմակությունը հասավ բլիցին՝ 5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիա:  10+10 րոպե ժամանակով երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ ոքի: Դիմակայության ընդահնուր հաշիվն է՝ 3:3: Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց չինացի Դին Լիրենը, որը թայ-բրեյքում պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին՝ […]

̰
Թուրք գործիչները կողմ են հարաբերությունների ջերմացմանը

18:24 21.09.2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած թուրք գրոծիչները կարծում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման 2008 թվականին մեկնարկած գործընթացը կարող է շարունակվել:

̰
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

17:57 21.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:

Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաև Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաև այն կարևոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականներին և հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ այն հսկայական աշխատանքի համար, որ տարիներ ի վեր նրանք իրականացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

ԱՄՆ կոնգրեսականները նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: Հանդիպմանը ներկա կոնգրեսականներից նրանք, ովքեր առիթ են ունեցել անկախության առաջին տարիներին լինելու Հայաստանում, նշել են, որ երկրում զգալի փոփոխություններ են եղել, և դրական տեղաշարժերն ակնառու են:

Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նրանք նաև իրենց տպավորություններն են կիսել Հանրապետության Նախագահի հետ Արցախ կատարած այցելությունից՝ նշելով, որ տպավորված են Արցախի ժողովրդավարական առաջընթացով:

̰
Խմբագիրն ինքնասպան է եղել

17:48 21.09.2017

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Յուրի Նիկիֆորովը ինքասպանություն է գործել դեռևս անհայտ պատճառներով: Նրա մարմինը՝ կախված վիճակում սեփական տան բակում տեսել է կինը:

̰
Երևանում ավտոբուսը բախվել է բետոնյա պատին

17:41 21.09.2017

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Նախնական տեղեկություններով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

̰
Վարչապետի ուղերձը՝ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ

17:05 21.09.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ: Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։ Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր […]

̰
Դոդոնին կհեռացնեն Մոլդովայի նախագահի պաշտոնից ռուսամետության պատճառով

17:01 21.09.2017

Նախագիծը քննարկման դնելու համար կողմ են արտահայտվել խորհրդարանի 11 պատգամավորներ: Անհրաժեշտ է 101 պատգամավորների առնվազն 1/3-ի համաձայնությունը:

̰
Ադամանդ  Վրաստանի պատրիարքի համար. նոր սկանդալ Վրաստանում

16:40 21.09.2017

Վրաստանի մամուլում գաղտնի ձայնագրություն է հրապարակվել` պատրիարք Իլյա Երկրորդին տարիներ առաջ կտակված թանկարժեք քարի փոխանցման մասին: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Վրաստանի պատրիարքի ռեֆերենտ Շորենա Թեթրոաշվիլիի հետ հեռախոսով կապվել է Աֆրիկայում գտնվող վրացի զինծառայող Ալեկո Ամաղլոբելին: Նա ռուսախառն վրացերենով տեղեկացրել է պատրիարքի ռեֆերենտին, որ Աֆրիկայում մահացել է մի մարդ, ով 1977 թվականին պատրիարքի հետ միաժամանակ գտնվել է Հունաստանում և մահից առաջ նրան կտակել է 40 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իր: Անծանոթ հայրենակիցը Թեթրոաշվիլիին խնդրել է միջնորդել կտակը պատրիարքին հանձնելու հարցում: Էլիսո Կիլաձեի հավաստմամբ, իր աղբյուրը վստահեցրել է, որ պատրիարքին անծանոթ անձը իրոք կտակել է 40 մլն դոլարի արժողությամբ թանկարժեք քար:

̰
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

16:27 21.09.2017

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Արտգործնախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։ Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։ Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ են ընդունել «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի եւ երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։ Նախարարները քննարկել են նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը եւ ժամանակացույցը։

̰
Արոնյան- Վաշիե-Լագրավ զույգի հաղթողը դեռ պարզ չէ

16:15 21.09.2017

Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի պատասխան պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով 26 քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւերով պարտություն էր կրել: Ամերիկացի Ուեսլի Սոնը և չինացի Դին Լիրենը ևս թայ-բրեյքի երկրորդ պարտիան ավարտեցին ոչ ոքի:

Այժմ կանցկացվի եւս երկու՝ 10 րոպեանոց բլից պարտիա: Պարտիաների ընթացքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ ստորև:

̰
Պարգևատրման հանդիսավոր արարողություն անկախության տոնի առթիվ

15:57 21.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

̰
Տուգանք Ղրիմի վրայով թռիչքներ իրականացնելու համար

15:43 21.09.2017

Կիևի տնտեսական դատարանը ռուսական ավիաընկերությանը մոտ 380 հազար դոլար տուգանք է սահմանել Ղրիմի վրայով թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը: Հայտը ներկայացրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունը: Սարգանի խոսքով` ավիաընկերությունը չի վճարել Սև ծովի երկնքում թռիչքային ծառայություններ մատուցելու համար:

̰
Քաղաքական ու հոգևոր առաջնորդներն այցելել են «Եռաբլուր»

15:35 21.09.2017

Անկախության տոնի առիթով այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել հայկական երկու հանրապետությունների քաղաքական եվ հոգեվոր առաջնորդները, բարձրաստիճան պաշտոնյաններ:

̰
Մեզ նոր տարածքներ են պետք. Մովսես Հակոբյան

15:27 21.09.2017

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի խոսքով, այսօր Արցախում ստեղծված է այնպիսի պաշտպանական համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի։

̰
Ինչո՞ւ Մարտին Շուլցը ծնկի չի գա Էրդողանի առաջ

14:36 21.09.2017

Քաղաքական գործիչը Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ փախստականների խնդրի պատճառով չի պատրաստվում լռել և աչք փակել Թուրքիայի ձևական դեմոկրատիայի վրա:

̰
«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

13:49 21.09.2017

Ծրագրի ընթացքում տեղական եւ արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաեւ տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ:

̰
Սաակաշվիլին Ուկրաինայում անհետացել է

13:37 21.09.2017

Տեղական ԶԼՄ-ները փորձել են նրա փաստաբանից պարզել Սաակաշվիլիի գտնվելու վայրը , բայց վերջինս տեղյալ չի եղել: Իսկ նրա թիկնապահները հավաստիացրել են, որ քաղաքական գործչի հետ ոչինչ չի պատահել և նա կվերադառնա հյուրանոց:

̰
Վարչապետը հերքել է ռուսերենի հայեցակարգի մասին լուրը

12:54 21.09.2017

Լագրողներին հարցին՝ ինչո՞ւ է որոշվել ռուսաց լեզվի մասին հայեցակարգ մշակել, և արդյոք չի պատարստվում վերանավել իր որոշումը, վարչատետը պատասխանեց, որ նման հանձնարարական չի եղել:

̰
Ախորժելի առավոտ. ինչպե՞ս են նախաճաշում տարբեր երկրներում

08:30 21.09.2017

Բարի լույս: Իհարկե, շատերը նախընտրում են առավոտյան քնել մինչև վերջին վայրկյանը, բայց կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, որոնց համար, անկախ զբաղվածության աստիճանից, նախաճաշելը ամենակարևոր ու նաև հաճելի գործերից է: Յուրաքանյուր մարդ իր նախաճաշի անհատական ճաշացանկն ունի: Իսկ ShantNews-ը ներկայացնում, թե ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում: 1, Մեծ Բրիտանիա Միացյալ թագավորությունում արդեն դարեր շարունակ նախաճաշի ճաշացանկը […]

̰
Քրդստանի նախագահ. «Քրդստանն Իրաքի հետ բանակցությունների կգնա անկախությունից հետո».

20:17 20.09.2017

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին անկախության հանրաքվեի հարցով հանդիպել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ: Դրանից հետո Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեն կկայանա, իսկ դրանից հետո իրենք բանակցությունների կգնան Բաղդադի հետ:«Հանրաքվեից հետո Բաղդադի հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Բարզանին:Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն […]

̰
Ի՞նչ էր անում Լեյլա Ալիևան ՄԱԿ -ում հոր ելույթի ժամանակ

19:23 20.09.2017

Մինչ Իլհամ Ալիևը փորձում էր լուրջ դեմքով Խոջալուի մասին ադրբեջանական հերթական խեղաթյուրումներում համոզել համաշխարհային լիդերներին, նրա դուստրը փորձարկում էր սելֆիի իր ունակությունները: Համապատասխան լուսանկարը իր թվիթերի միկրոբլոգում առաջինը տարածել է ՀՀ նախագահի օգնական Նաիրի Պետրոսյանը՝ ուղեկցող երկտողով. «Այն, ինչ ցանկանում էիք իմանալ Ալիևի ընտանիքի մասին, սակայն վախենում էիք հարցնել»,- գրել է Նաիրի Պետրոսյանը: Դրան զուգահեռ […]

̰
Գորիսում դիզենտերիայի դեպք է գրանցվել

18:38 20.09.2017

Գորիսում դպրոցներից մեկում արձանագրված բռնկման հետևանքով բժշկական օգնության է դիմել 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի ժամանակ հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  Ըստ նախարարության տվյալների՝ 27 հիվանդից […]

̰
Թուրքիայի դպրոցներում ջիհադ կդասավանդվի

17:26 20.09.2017

Թուրքիան իրականացրած նոր փոփոխություններով այսուհետ դպրոցում կդասավանդեն ջիհադի հիմունքներ, իսկ էվոլյուցիայի տեսության հետ սովորողները կծանոթանան համալսարանում:  Դպրոցում այդ փոփոխությունները կանդրադառնան առաջին, հինգերորդ և իններորդ դասարանի դպրոցական ծրագրերի վրա: Անցյալ ամիս Թուրքիայի ուսուցիչների արհմիության ղեկավարը կարծիք էր հայտնել, որ նոր բարեփոխումները գաղափարախոսական բնույթ են կրում:

̰
Happy B-Day Սոֆի Լորեն. դերասանուհու լավագույն 5 ֆիլմերը

16:48 20.09.2017

Այսօր լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենի ծննդյան օրն է: Իտալուհին այսօր նշում է իր 83-ամյակը: Բայց կինոաշխարհի գիտակները նշում են, որ այս թվերը նրան չեն խանգարում լինել միշտ գեղեցիկների շարքում. 2006 թվականին Սոֆի Լորենը համարվել է մոլորակի ամենագեղեցիկ կինը: Նա միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է, իսկ շքեղ ամսագրերը դերասանուհու համար նոր ֆոտոշարք կազմակերպելու առիթները բաց չեն […]

̰
Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

16:35 20.09.2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 տարով որակազրկել «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին: Նման որոշում է կայացվել ՀՀ բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բացի որակազրկումից, նրա հարազատ թիմը տուգանվել է 250.000 դրամով, ինչպես նաև «Գանձասարի» հետ խաղում գրանցել է տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով։ Հիշեցնենք, որ խաղի ավելացած ժամանակում մրցավարը Արկադի […]

̰
ԱՄՆ-ն բարդացնում է վիզաների տրամադրումը

16:18 20.09.2017

Երկրորդ անգամ վիզա ստացողներն պատասխանատու են լինելու իրենց առաջին այցի համար։

̰
«Բարսելոնա»-ն իր աջակցությունն է հայտնել կատալոնացիներին

15:47 20.09.2017

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնում կատալոնացիներին Իսպանիայից անկախանալու հարցում. «Վերջին օրերին, և հատկապես այսօր տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալով, կապված Կատալոնիայում քաղաքական իրավիճակի հետ, «Բարսելոնան», հավատարիմ մնալով իր պատմական նվիրվածությանն ազգի պաշտպանությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն ու ինքնորոշմանը, դատապարտում է ցանկացած գործողություն, որը կարող է խոչընդոտել այդ իրավունքների ազատ իրականացմանը: Այդ […]

̰
Ինչպե՞ս տղա ունենալ. հրապարակվել են հետազոտության արդյունքներ

15:36 20.09.2017

  Ինչպե՞ս տղա ունենալ. այս հարցը փորձել են պարզել Հայաստանում նման թեմայով հետազոտության հեղինակները: Մասնավորապես, այսօր ներկայացվել է «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» անունը կրող հետազոտության արդյունքները: Դա իրականացվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում: Նման ուսումնասիրությունն իրականացնողները պարզել են, որ մարդիկ նախընտրում են հաշվարկի մեթոդը: Ըստ նրանց՝ […]

̰
Բարսելոնայում բողոքի ցույցեր են՝ կապված պաշտոնյաների ձերբակալությունների հետ

15:36 20.09.2017

Շուրջ 2000 մարդ ցույցի է դուրս եկել Բարսելոնայի Էկոնոմիկայի վարչության շենքի դիմաց: Նրանք բողոքում են ձերբակալությունների և խուզարկությունների դեմ, որոնք իրականացվել են Իսպանիայի իշխանությունների կողմից Կատալոնիայի պետական մարմիններում: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Կատալոնիայում անկախության հանրաքվեի հետ կապված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էր 16 պաշտոնյայի: Կառավարական շենքերում, ինչպես նաև այլ հաստատություներում խուզարկություններ էին անցկացվել: Գվարդիականները որոնում էին […]

̰
«Խոշոր համաժողովները գաղափարների համար են». ՀՀ Սփյուռքի նախարար

15:30 20.09.2017

«Ընդհանրապես խոշոր համաժողովներն ամփոփում են եղածը, եւ գաղափարներ են առաջադրում, այստեղ որևէ գործնական քայլ չի լուծվում», – ասել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ամփոփելով «Հայաստան-Սփյուռք-2017» համաժողովը: Եռօրյա համաժողովն ամփոփովել է այսօր՝ համատեղ հայտարարության հրապարակմամբ: Սփյուռքի նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է նաև այն մասին, թե ինչ գործնական քայլերի սպասել այս համաժողովից հետո: Մանրամասներ՝ տեսանյութում. […]

̰
BACK_TO_TOP