15:10 22.09.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Ղազարյանին Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ որոշում եմ՝ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար […]
14:52 22.09.2017
Ռոհանին նշել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնագրից, ապա Իրանը իրեն իրավունք կվերապահի շարունակել միջուկային հարստացման ծրագիրը և այն օգտագործել ատոմակայանի կարիքների համար՝ խաղաղ նպատակներով:
14:43 22.09.2017
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է: Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
14:35 22.09.2017
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աֆրիկյան մի շարք պետությունների հետ, որոնց փաստաթղթերը ստորագրվել են Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԽ ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցի համատեքստում:
14:06 22.09.2017
Հայաստան – Սփյուռք համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի հայ պատ•ամավոր Կարո Փայլանը այսօր լրա•րողների համար ամփոփել է այցի արդյունքները: Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, ընդ•ծելով, որ շատ կարեվոր է համայն հայության ներկայացուցիչներին տեսնել համախմբված: Փայլանը նաեվ ուրախությամբ ընդ•ծել է, որ այս ան•ամ Հայաստանը տեսել է ավելի կազմակերպված, ինքնավստահ եվ ուժեղ: Բացի […]
13:57 22.09.2017
Տաջիկստանի նախագահին կից կրոնական և ազգային ավանդույթների պետական կոմիտեի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ թաղման ժամանակ թույլատրվում է լաց լինել անձայն, արգելվում է ողբալ աղմուկով, գլուխը գետնին խփել, մազերը պոկել, ճանկռոտել դեմքը: Արգելվում է նաև թաղման թափորի հետևից ողբացող կանանց վարձել, սնունդ հյուրասիրել մարդկանց:
13:46 22.09.2017
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարական տվեց գյուղատնտեսության մասով: Տնտեսության այս ուղղությունը, որը համարվում է գերակա, էական անկում է գրանցել:
13:33 22.09.2017
Հայ – ամերիկյան առողջության կենտրոնն այսօր տոնել է իր •ործունեության 20 ամյակը: Ներկա է եղել նաեւ հանրապետության նախա•ահի տիկին Ռիտա Սար•սյանը: Ստեղծվելով 1997թ-ին, ամերկահայ բարերար Ռիթա Պալյանի եւ այդ ժամանակ Ազ•ային Ժողովի պատ•ամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով, կենտրոնը նպատակ ուներ իրականացնել կրծքա•եղձի, ար•անդի վզիկի , շա•անակա•եղձի քաղցկեղի կանխար•ելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխար•ելման ծրա•րեր եւ առողջ […]
13:11 22.09.2017
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:
12:41 22.09.2017
Կատալոնիայում օգոստոսին տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման գործում մասնակցություն ունենալու կասկածանքով եվս մեկ մարդ է ձերբակալվել: Associated Press-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Հայտարարության համաձայն, ենթադրյալ հանցակիցը 24-ամյա մարոկկացի է: Հաղորդվում է, որ նա իր անունով նյութեր է գնել պայթուցիկներ պատրաստելու համար և ավտոմեքենաներ տրամադրել ահաբեկիչներին: Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո […]
12:24 22.09.2017
Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում սեպտեմբերի 21-ին հրդեհ էր բռնկվել: Ահազանգը ԱԻՆ-ը ստացել էր ժամը 16:43-ին: Դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարարներ, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհը […]
12:18 22.09.2017
ՄԱԿ-ի Վեհաժողովի ելույթից առաջ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդիպել է Նյու Յորքի մահմեդական համայնքի հետ: Սակայն Թուրքիայի նախագահի ելույթը առանց միջադեպերի չի անցել: Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը Էրդողանի ելույթից առաջ մի խումբ ակտիվիստներ փորձել են բոյկոտել, բայց էրդողանը իր անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է ցրել ակտիվիստներին, որպեսզի նրանց պատճառով իր հանդիպումը չտապալվի:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, թե ինչպես են սև կոստյում հագած մարդիկ ծեծում ակտիվիստներին:
Այս միջադեպից հետո Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել և մահմեդական համայքի հետ հիմանակում խոսել է Գյուլեննական շարժման գործիչների փողերի լվացումից.
«Գյուլենականների հետ կապ ունեցող դպրոցները, գործակալությունները դեռևս աշխատում են ԱՄՆ-ում և ընդհատակյա զբաղվում են փողերի լվացմամբ: Մենք ԱՄՆ-ի ղեկավարությանը փոխանցել են 89-ից ավելի ապացույցներ նրանց գործունեության մասին: Հուսով ենք, որ ԱՄՆ-ը կկարողանա բացահայտել իրական ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը իր ելույթում:
12:15 22.09.2017
Զինված խմբի գործով այսօր տեղի ունեցող դատական նիստում կտրուկ վատացել է գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը: Դատական նիստն ընդմիջվել է, քանի որ Շիրխանյանի համար շտապօգնության բրիգադ են հրավիրել: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է զարկերակային ճնշման և ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով:
12:05 22.09.2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի հաղորդմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում:
«Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, թեև ես դա չեմ ցանկանում, մենք կշարունակենք նույն կերպ»:
Մերկելը հավելել է նաև, որ Գերմանիան շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիների ազատ արձակմանը հասնելու համար: Կանցլերը համամիտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված քննադատությունների հետ: Գերմանիայի կանցլերը նշել է, որ Թուրքիան հեռանում է իրավական պետության մասին իրենց պատկերացումներից:
11:30 22.09.2017
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը խոստացել է խիստ քայլեր ձեռնարկել ի պատասխան ՄԱԿ-ի վեհաժողովին Դոնլադ Թրամփի արած հայտարարությանը այն մասին, որ եթե անհրաժեշտությունը լինի, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ոչնչացնել այդ պետությունը: Այս մասին հայտնել է Հս Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Նրա խոսքերով ՄԱԿ-ի վեհաժողովին Կորեական թերակղզում լարված իրավիճակը շտկելու մասին համոզիչ փաստարկներով և առաջարկներով […]
11:13 22.09.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել Դոնբասում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայելու Կիևի առաջարկին: Մասնավորապես, Ուկրաինայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցել է Ուկրաինայի առաջարկները, որոնք հնչեցվել էին դեռևս 2015 թ.: Ուկրաինայի արևելքում, օկուպացված տարածքում ՄԱԿ ԱԽ մանդատով խաղաղարարներ տեղակայելու մասին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ […]
11:05 22.09.2017
«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա – Գյումրի չվերթն իրականացնող «Boeing»-ը ստիպված է եղել վայրէջք կատարել Մինվոդիոիմ, քանի որ ուղևորներից մեկն սկսել է ծխել թռիչքի ժամանակ եւ հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին: Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ օդանավերն ստիպված կլինեն արտահերթ նման դեպքերում վայրէջք կատարել: Տեղեկացվել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր […]
11:00 22.09.2017
Իսպանիայի էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է Կատալոնիայի ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել ինքնավար մարզի ղեկավարներին, եթե նրանք համաձայնեն չեղարկել անկախության շուրջ հոկտեմբերի 1-ին նախատեսված հանրաքվեն: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը (լուսանկարում): Հիշեցնենք, որ Մադրիդի իշխանությունները կտրականապես դեմ են Կատալոնիայի առաջիկա հանրաքվեին, որը կարող է հանգեցնել ինքնավար մարզի անկախացմանը, եւ ամեն կերպ փորձում […]
10:45 22.09.2017
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Մասնավորապես ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչը թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում:
10:35 22.09.2017
ԱՄՆ նախկին հինգ նախագահները միասնական կոչ են արել նվիրաբերություն կատարել «Հարվի» և «Իրմա» մրրիկների հետևանքները վերականգնելու և տուժածներին օգնելու համար: Խոսքը վերաբերում է Ջիմի Քարտերին, ավագ և կրտսեր Ջորջ Բուշին, Բիլ Քլինթոնին և Բարաք Օբամային: Նախկին նախագահները ստեղծել են One America appeal հիմնադրամը, որը աջակցել է ավերիչ մրրիկներից տուժածներին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն […]
10:32 22.09.2017
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հարցին՝ արդյոք նախատեսված է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաեւ՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»: Նալբանդյանն անդրադարձել […]
10:18 22.09.2017
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ «T-40» մակնիշի տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած երիտասարդն ընկել […]
20:10 21.09.2017
Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի վերջին երկու պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը այդպես էլ չէին որոշել հաղթողին, և բանը հասավ «Արմագեդոնին»: Այդպես է կոչվում թայ-բրեյքի վճռական պարտիան, որի արդյունքով պետք է որոշվեր, թե ով է դուրս գալիս մրցաշարի եզրափակիչ: Ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվեր […]
20:01 21.09.2017
Չինաստանի Կենտրոնական բանկը հորդորել է բանկերին դադարեցնել բոլոր տիպի գործարքները Հյուսիսային Կորեայի հետ
19:42 21.09.2017
Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի վերջին երկու պարտիաները դարձյալ ավարտվեցին ոչ-ոքի: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը այդպես էլ չորոշեցին հաղթողին, և բանը հասավ «Արմագեդոնին»: Այդպես է կոչվում թայ-բրեյքի վճռական պարտիան, որի արդյունքով պետք է որոշվի հաղթողը: Ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Արոնյանը խաղալու է […]
18:59 21.09.2017
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր վթարված ավտոբուսի ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ Shantnews.com-ը հայտնել էր, որ թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը բախվել էր բետոնե պատին, 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ տուժածներից 7-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Նրանց թվում մի երեխա է եղել: Հիվանդանոցում մնացած տուժողներից մեկի ոտքն է կոտրվել, մյուսի թոքը վնասվել, երրորդին դեռ հետազոտում են:
18:48 21.09.2017
Հայտնի մարզական ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսպանական Լա Լիգայում ստեղծված իրավիճակը: բանն այն է, որ երկրի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանում առայժմ 7 միավորով հետ է մնում «Բարսելոնա»-յից: Մոմանիի ծաղրանկարում պատկերված են եևրկու ակումբների առաջատարները՝ Մեսսին և Ռոնալդուն: