TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Ոչ բոլոր ազատագրական պայքարներն են մեզ հոգեհարազատ

13:41 26.09.2017

Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին հայկական կողմի արձագանքը գոնե հիմա պետք է լինի կշռադատված և զգացական դաշտից դուրս: Այսօր հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական պետությունը ինչպիսի հարաբերություններ պետք է հաստատի անկախության ուղին բռնած քրդական ինքնավարության հետ:

̰
Շահումով խաղերի և խաղատների գործունեության դաշտում փոփոխություն կլինի

13:25 26.09.2017

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Գործող օրենքի համաձայն Մեղրի, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներից բացի, որտեղ թույլատրվում է խաղատների կառուցումը և շահումով խաղեր կազմակերպելը, մյուս այլ վայրերում նույն գործունեությունն իրականացնելու համար պահանջվում է 40 միլիարդ դրամի ներդրում և կառավարության թույլտվություն Օրենքում բաց կա. ի՞նչ անել ու քանի լիցենզիա տրամադրել, եթե, օրինակ, այդ պահանջվող 40 միլիարդ ներդրել է ոչ թե մեկ, այլ մի քանի անձ: Նոր նախաձեռնությամբ կարգավորվում են այդ բացերը:

̰
«Սիփան» գործարանի պայթյունից տուժածը վիրահատվելու է

12:59 26.09.2017

Սիփան պահածոների և ոչ ոգելից խմիչքների գործարանի պայթյունից տուժած, 61-ամյա Գառնիկ Բաղդասարյանը դեռ Աբովյան բժշկական կենտրոնում է: ՇանթՆյուզին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածի վիճակը բավարար է, վիրահատության անհրաժեշտություն կա:

̰
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

12:55 26.09.2017

Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները: Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների շարքում է լինելու Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգելի գնումը: Նախագահների հանդիպման օրակարգում լինելու է նաև «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցեր:

̰
Պայթյուն վրաց-ռուսական սահմանին

12:44 26.09.2017

Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին պայթյուն է տեղի ունեցել: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու հոգի: Պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, եղել է գազի բալոնի բռնկումը: Քրեական գործ է հարուցվել:

̰
Քրդստանի անկախության հռչակումն անորոշ գործընթաց է. արևելագետ

12:37 26.09.2017

Թեև սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի ինքնավար նահանգում և հարակից բնակավայրերում տեղի ունեցավ անկախության հանրաքվե՝ որոշելով անջատվել Իրաքի կառավարումից ու անկախություն հռչակել, բայց այդ գործընթացը կարող է տարիներ տևել: Այսօր հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ պաշտոնական Բաղդադի հետ քրդերի բանակցությունը երկար է տևելու, մանավանդ Իրաքը հիմա պատրաստ չէ ճանաչել քրդերի անկախությունը:

«Քրդստանը հիմա մասնակի շրջափակման մեջ է, հարևան բոլոր պետությունները պաշտոնապես փակել են օդային ու ցամաքային սահմանները, թեև Թուրքիան որոշ խողովակներով դեռ շարունակում է կապ պահել: Բաղդադն էլ այս իրավիճակում կոչ է արել այլ երկրներին դադարեցնել հաղորդակցությունը Էրբիլի հետ, քանի որ սահմանադրորեն հանրաքվեն անօրինական էր: Այս պարագայում քրդերը ստիպված են Իրաքի կառավարության հետ բանակցել»:
Բանախոսը նաև անդրադարձել է Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշելով, որ թեև թուրքերը զգացմունքային հայտարարություններ են անում, բայց շարունակում են գործարքներ կնքել Քրդստանի հետ, առևտուր անել հիմնականում նավթի ոլորտում:

̰
131 տրանսպորտային միջոց  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել

12:33 26.09.2017

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 131 տրանսպորտային միջոց

̰
Երկու ոսկե մեդալ Եվրոպայի պատանեկան առաջնությունում

12:10 26.09.2017

Սեպտեմբերի 22-ին Կոսովոյի Պրիշտինա քաղաքում մեկնակած ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ պատանի ծանրամարտիկները շարունակում են հաջող ելույթները: Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը մինչև 15 տարեկանների մրցաշարում նվաճել է 50 կգ քաշային Արա Պողոսյանը: Նա երկամարտում գրանցել է 186 կգ արդյունք:

̰
Ավագ դպրոց՝ Արմեն Երիցյանի անունով

11:52 26.09.2017

Երևանում այսօր բացվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից ավագ դպրոց: Ուսումնական այս հաստատությունը կրելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար լուսահոգի Արմեն Երիցյանի անունը: Թեև դպրոցն իր գործունեությունը սկսել է հենց ուսումնական տարվա սկզբից, բայց պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր: Դպրոցի բացմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի կրթության և գիտության նախարարները, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Արմեն Երիցյանի հարազատները:

̰
Հայաստանի մարդու իրավունքների  պաշտպանը Բուխարեստում է

11:43 26.09.2017

Սեպտեմբերի 20-23-ին Բուխարեստում տեղի է ունեցել Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։  Վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել ելույթով։ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Իր ելույթում ՀՀ մարդու իրավունքների […]

̰
Ծխախոտի դեմ պայքարն ու ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականությունը

11:35 26.09.2017

Երևանում այսօր մեկնարկել է հայ- ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը: Համաժողովի բացման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարն ասել է, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք երկար տարիներ օրակարգում են: Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը:

Համաժողովի բացմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Նա իր խոսքում նշել է, որ հայ-ռուսական առողջապահական համաժողովն ավանդական հարթակ է դարձել, որը նպաստում է երկու երկրների առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ է տալիս աշխատել միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում և այլ միջազգային կազմակերպություններում:

«Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը», -ասել է Վերոնիկա Սկվորցովան:

Համաժողովի շրջանակներում կազմակերպված են նաեւ սեկցիոն նիստեր: Դրաբնցից մեկի ժամանակ ՌԴ-ից ժամանակ պատվիրակությունը ներկայացրել է, թե ինչպես են կարողացել իրենց երկրում 22 տոկոսով կրճատել ծխողների թիվը: Ըստ հյուրերի՝ դրա համար անհրաժեշտ երկու պայման կա՝ ծխախոտի գնի բարձրացում եւ խոշոր չափերի տուգանքներ սահմանված կանոները խախտելու համար:

Ինչպես հայտի է Ռդ-ում արդեն վաղուց արգելված է ծխել հասարակական վայրերում: Հայաստանում նմանատիպ սահմանափակումներ սահմանող մի հայեցակարգ է մշակվում:

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

11:28 26.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Կառավարության ղեկավարը Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը գնահատել է որպես գործնական և կառուցողական: Վարչապետը ողջունել է նաև Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:
Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը:

̰
Իրաքում մահապատժի են ենթարկել 42 ահաբեկիչների

11:24 26.09.2017

Իրաքում մահապատժի են ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 42 անձիք։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մահապատժին ներկա են եղել դատապարտյալների հարազատները։ Գերատեսչությունում նշել են, որ մահապատիժը իրագործվել է Էն-Նասիրիա քաղաքի բանտում։ Դատապարտվածները մեղադրվել են իրաքցի զինծառայողների սպանության և ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Մահապատժի ենթարկված բոլոր անձիք եղել են սուննի մահմեդականներ։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է զանգվածային մահապատիժը։ «Մահապատիժը հանդիսանում է անդառնալի և դատապատելի պատիժ, որը չպետք է կիրառվի ոչ մի դեպքում»,-ասվում է կազմակերպության հայտարարությունում:

̰
ՌԴ-ում առողջության ապահովագրությունից կարող են օգտվել նաև միգրանտները

11:17 26.09.2017

Հայ-ռուսական առողջապահական համաժողովի շրջանակում ՀՀ ժամանած ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան այսօր ՌԴ միգրանտներին վերաբերող հայտարարությունէ արել: Նա ասել է, որ միգրանտները հնարավորություն կունենան ՌԴ-ում ստանալ անվճար բուժօգնություն՝ գործատուի կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության փաթեթի միջոցով: Ըստ Վերոնիկա Սկվորցովայի՝ ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտը կարող է անվճար օգտվել շտապօգնության, հրատապ բուժօգնության ծառայություններից, այդ թվում՝ անհապաղ վիրահատություն և ծննդալուծում:

̰
Հայոց ցեղասպանության բանաձևի թուրք համահեղինակը կարող է դառնալ Մերկելի կոալիցիոն գործընկերը

10:56 26.09.2017

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում տեղ կզբաղեցնի 14 թուրք պատգամավոր, նրանցից 10-ը՝ կանայք: Գերմանիայի «Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը նախօրեին հայտնել է, որ իշխանությունների հետ կոալիցիայի մեջ մտնելու համար իրենց միակ նախապայմանը Փարիզի կլիմայական համաձայնագրի պայմանների իրականացումն է: Ջեմ Օզդեմիրը հայկական լսարանին հայտնի է որպես Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած մարդ:

̰
Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը

10:49 26.09.2017

Իվետա Մուկուչյանը Youtube-ի պաշտոնական ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դեպի նոր իրականություն»: Երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, երգի բառերը Իվետան գրել է Ավետ Բարսեղյանի հետ: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

̰
Ռուսական ավիացիան հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին

10:35 26.09.2017

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է սիրիական Իդլիբ նահանգում «Իսլամական պետության» դիրքերին տրված ավիահարվածների տեսանյութերը: Դրանք հրապարակվել են ՌԴ ՊՆ թվիթերյան էջում: Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ անցած օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով հետախուզությունից հետո ռուսական ավիախմբի օդանավերը 10 հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերին: Այդ տարածքը հեռու է բնակավայրերից: Հարված […]

̰
Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում սուրճ խմել աշխատավայրում

10:23 26.09.2017

Արիզոնայի համալսարանի մասնագետները պարզել են, որ աշխատավայրում գտնվող բաժակների 90 տոկոսի վրա վտանգավոր մանրէներ կան: Բանն այն է, որ հաճախ գրասենյակների խոհանոցներում սպունգները հաճախ չեն փոխվում, իսկ դրանք նպաստում են մանրէների տարածմանը: Պարզվել է, որ այդ սպունգների ընդամենը 1 խ/սմ-ի վրա այնքան բակտերիա կա, որը 7 անգամ գերազանցում է մոլորակի բնակչության թիվը: Դրանց թվում հաճախ հանդիպում է Moraxella osloensis վտանգավոր բացիլը, որը կարող է ծանր ախտահարում առաջացնել հատկապես թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ: Այդ բակտերիայի մասին կարող է հուշել սպունգից եկող տհաճ հոտը:

̰
Ավելի քան 93 տոկոս ԱՅՈ

10:16 26.09.2017

Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:

̰
Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցությունը գերազանցել է 80%-ը

19:29 25.09.2017

Իրաքի Քուրդիստանի կենտրոնական ընտրական կոմիտեն հայտարարել է, որ հեռավոր շրջաններում չեն հասցրել մասնակցել հանրաքվեին, ուստի նրանց համար լրացուցիչ ժամանակ է հատկացվել:

̰
Սինոպսիսի տնօրենը` գիտաժողովի նպատակների մասին

19:17 25.09.2017

Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին ընթանում է «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։ Համաժողովի նպատակնեի մասին «Շանթնյուսի» հետ խոսել է «Սինոպիսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը: 

̰
Պայթյուն «Սիփան» գործարանում

19:03 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Շանթնյուզին գործարանի պահակը հայնել է, որ […]

̰
«Միսս Հայաստան 2017» մրցույթի հաղթողից վերցրել են թագը

18:50 25.09.2017

  Երեկ տեղի ունեցած Միսս Հայաստան 2017 մրցույթը քննադատություններից բացի նաև սկանդալներից զերծ չմնաց: Մինչ համացանցում ակտիվ քննարկում էին  հայաստանյան գեղեցկուհիներին, ապա այդ ընթացքում միջոցառումից հետո կուլիսներում մրցույթի հաղթողից վերցրել են թագը: Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պարզաբանել է, որ սցենարական սխալի պատճառով է ամեն ինչ եղել: Թագը նվիրած ոսկերչական ընկերությունը որոշել է այն հետ վերցնել, […]

̰
Լույս է տեսել Լեւոն Տեր Պետրոսյանի  հոդվածների ժողովածուն

18:39 25.09.2017

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»  վերնագրով անգլալեզու գիրքն արդեն լույս է տեսել: Այդ մասին տեղեկանում ենք գրքի խմբագիր Արման Գրիգորյանի Ֆեյսբուքի էջից: Գրքում զետեղված են Տեր-Պետրոսյանի հոդվածները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Ըստ խմբագրի՝ գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են այս խնդիրները․ «Այն նաև […]

̰
Մարզիկը ճկույթով քաշում է գնացքի երկու վագոն

18:28 25.09.2017

Ազատ ոճի ըմբշամարտիկ Յուրի Սաքունցն այսօր սահմանեց հերթական ռեկորդը: Մարզիկը ճկույթ մատով  քաշեց գնացքի երկու վագոններ, որոնք ընդհանուր առմամբ կշռում էին 44 տոննա: Արդեն ռեկորդը սահմանելուց հետո Շանթնյուզ լրատվականի հետ զրույցում Յուրին պատմեց, որ առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում, քաշել է 2 տոննա կշռող մեքենա, որի մեջ եղել են նաեւ 4 ուղեւորներ. «Շատ երկար […]

̰
Լոռիում կարկուտ է տեղացել

18:16 25.09.2017

Այսօր ժամը 16.00-ի սահմաներում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Վայրկյանների ընթացքում կարկուտը ծածկել է Վանաձորի  փողոցները:

̰
Իրաքի խորհրդարանը պահանջել է զորքեր մտցնել Քրդերի հետ վիճահարույց տարածքներ

18:03 25.09.2017

Մինչ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է ընթանում, Իրաքի խորհրդարանը բանակի գերագույն հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Աբադիիից պահանջել է զորքեր տեղակայել երկրի վիճահարույց հյուսիսային շրջաններում, որոնք վերահսկվում են Քրդստանի ինքնավար շրջանի կողմից: Իրաքի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է ենթարկվել խորհրդարանի քվեարկությանը:Զինված հակամարտության վտանգների մասին խոսելիս Աբադիի խոսնակը նշել է, որ եթե այդ տարածքներում բախումներ լինեն, ապա դաշնային […]

̰
Ինչ էին քննարկել ՌԴ ԿԳ նախարարի հետ

17:54 25.09.2017

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլյեւայի հետ հանդիպումից հետո նրա հայաստանցի գործընկեր Լեւոն Մկրտչյանը լրագրողներին է ներկայացրել քննարկումների օրակարգը եւ այս համատեքստում իր նախարարության նպատակները: 

̰
«Տրուբայի տերն ու տեղափոխողներն են հանցագործները». ամբաստանյալ

17:41 25.09.2017

Սամվել Բաբայանի եվ մյուսների գործով դատաքննության ժամանակ ուսումանասիրվել են քրեական գրրծի նյութերը

̰
«Կատալոնիայի անկախության հանրաքվեն կկայանա». Կարլես Պոիչդեմոն

17:29 25.09.2017

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը կասկած չունի, որ հոկտեմբերի 1-ին ինքնավար շրջանում նշանակված անկախության հանրաքվեն կկայանա: Այս մասին նա հայտնել է Ֆրանս Ինտեր ռադիոընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:Պուչդեմոնին հարց են տվել՝ արդյոք վերջին օրերին Իսպանիայի կենտրոնական իշխանությունների կողմից շուրջ տասը միլիոն քվեաթերթիկների առգրավումը և Կատալոնիայի իշխանության ներկայացուցիչների ձերբակալությունը չի խանգարի նշված ժամկետներում հանրաքվեի անցկացմանը: «Մենք կանխատեսում էինք […]

̰
BACK_TO_TOP