13:17 28.09.2017
Սպիտակ գիրքն այն փաստաթուղթն է, որտեղ ներառված են ԵԱՏՄ-ի խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք խնդիրներ են առաջացնում ինտեգրացիոն միավորման շրջանակում ապրանքների ազատ տեղաշարժի, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի համար:
13:01 28.09.2017
Նոր կանոնը սահմանվել է Ֆրանսիայում ընդունված նոր օրենքի շրջանակում: Դրա նպատակն է մոդելներին պաշտպանել անորեքսիայից: Ֆրանսիայի սոցիալական և առողջապահական հարցերով նախարար Մարիսոլ Տուրանի կարծիքով՝ սխալ է երիտասարդներին Photoshop-ով մշակված լուսանկարներ ցուցադրելը, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում ու մարդկանց մոտ ցածր ինքնագնահատականի, բարդույթների ու դեպրեսիայի առիթ են դառնում:
12:41 28.09.2017
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչ Ջավադ Ղուրբանովը, «Վրացական երկաթուղիներ»–ի գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն եւ Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Ահմեդ Արսլանը գնացքով Թբիլիսիից ուղեւորվել են Ախալքալաք եւ ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Ջավադ Ղուրբանովը լրատվամիջոցներին հայտնել է, որ երկաթուղին արդեն պատրաստ է շահագործման։
12:16 28.09.2017
ՀՀ Կառավարությունը պետբյուջեի պահուստային ֆոնդից 10 միլիոն 400 հազար դրամ հատկացրեց գործադիր մարմնի աշխատակազմին՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու համար:
12:00 28.09.2017
Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ժամանակ տեղի է ունեցել Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրությունը:
11:40 28.09.2017
Իրաքի Քրդստանի տարածքում անկացված անկախության հանրաքվեին նաև տեղի հայերն են մասնակցել: Նրանց մեծ մասը կողմ է քվեարկել անկախությանը: Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է 2009-2013թթ. Քրդստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Շահին Բաքոյանը:
11:32 28.09.2017
Մարզական խաղերը մեկնարկել են 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:
11:17 28.09.2017
Իր հերթին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից քրդական ինքնավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։ Ավելին, նախարարը հայտարարել է, որ նման հարց չի էլ քննարկվել Թուրքիայի կառավարությունում։
11:02 28.09.2017
Վազգեն Խաչիկյանը 2014թ. դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը նրանից նաև բռնագրավել էր 261 մլն դրամի գույք։
10:45 28.09.2017
Մեղադրյալը խոստովանել է մեղքը՝ նշելով, որ երկար ժամանակ ինքը չի կարողացել հանդուրժել հարևանների ներկայությունը և որոշել ուղղակի ազատվել նրանցից:
10:25 28.09.2017
Թուրքիան սեպտեմբերի 29-ից դադարեցնում է դեպի Իրաքի Քրդստանի Էրբիլ եւ Սուլեյմանի միջազգային օդանավակայաններ թռիչքները: Դա բացատրվել է որպես պատասխան սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի, որին սկզբունքորեն դեմ էր հանդես եկել թուրքական իշխանությունը:
19:02 27.09.2017
Կրքերն այսօր թեժացել են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ: Միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչով […]
18:08 27.09.2017
Չեխիայում ապրող հայ ուսանողուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում։ Նա ընդամենը 18 տարեկան է: Մրցույթն անցկացվում էր Տալլինում: Մրցույթին մասնակցել է 120 երիտասարդ գիտնական՝ ԵՄ և այլ երկրներից: Հաղթողը 3.5-7 հազար եվրո և հեղինակավոր միջազգային հետազոտական կազմակերպություններում ստաժավորում անցնելու հնարավորություն է ստանում։ Սա աղջկա առաջին հաղթանակը չէ։ Ավելի վաղ Կարինան պարգև է […]
17:27 27.09.2017
«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին: Ելնում ենք այն հանգամանքից, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ Քրդական ինքնավար շրջանի միջեւ բոլոր վիճելի հարցերը կարող են եւ պետք է կարգավորվեն կառուցողական եւ հարգալից երկխոսության ճանապարհով, որը կոչված կլինի միասնական իրաքյան պետության շրջանակում համակեցության փոխընդունելի բանաձեւի մշակմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
17:26 27.09.2017
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ մեջբերելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը: Ըստ գրառման՝ նախարարը ասել է. «Հուսով ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները, և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի կառավարությունը կխուսափեն լարվածությունից և լուծումներ կգտնեն առկա հարցերին»։
17:01 27.09.2017
«Շատ ուրախ եմ: Առաջիկայում նախևառաջ պատրաստվում եմ հանգստանալ, իսկ հետո էլի պայքարել, ոնց որ միշտ»,- ասել է Լևոն Արոնյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակից հետո պատասխանելով լրագրողների հարցերին: Միաժամանակ նա նշել է, որ գոհ չէ իր խաղից, սակայն կարծում է, որ սա հարսանիքից առաջ լավ նվեր է Արիանայի համար: Խոսելով իր հակառակորդի մասին՝ Արոնյանն ասել է, […]
16:34 27.09.2017
Մեքսիկայի Չիխուախուա քաղաքում զինված դիմակավոր անձինք հարձակում են գործել թմրանյութերից վերականգնողական կենտրոնի վրա, որի հետևանքով սպանվել է 14, վիրավորվել՝ 8 մարդ: Ականատեսների հաղորդմամբ՝ հարձակվողները կրում էին զինվորական հագուստ և զինված էին հրացաններով: Ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակման շարժառիթն առայժմ հայտնի չէ: Անվտանգության ուժերին դեռ չի հաջողվել բռնել հանցագործության պատասխանատուներին: Սա նման կենտրոնների վրա հարձակման առաջին դեպքը չէ […]
16:33 27.09.2017
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության […]
16:25 27.09.2017
Ազգային ժողովում այսօր պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժոցղովի նիստում ներկայացվել է նախագիծ, որը վերաբերում էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրերի կատարման ընթացքին:
Սաթենիկ Հայրապետյան
16:17 27.09.2017
Լեւոն Արոնյանը 2-րդ անգամ նվաճեց շախմատի Աշխարհի Գավաթը: 12 տարի անց նա կրկնեց 2005-ի հաջողությունը: Թբիլիսիում Արոնյանի ու չինացի Դին Լիժենի միջեւ կայացած դասական շախմատի պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Հաղթողի կոչումը որոշվեց թայ-բրեյքում:Առաջին պարտիայում սպիտակներով հանդես եկող Արոնյանը կարողացել է հաղթանակ տանել: Երկրորդում ևս հայ շախմատիստը չեզոքացրել է Լիժենի առավելությունը: Այս կերպ շախմատիստն նաև ինքն […]
16:14 27.09.2017
Երեւանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցում է 13 երկրի շուրջ 150 շախմատիստ, այդ թվում՝ միջազգային 20 գրոսմայստեր, միջազգային եւ ՖԻԴԵ-ի 25 վարպետ: Գլխավոր կազմակերպիչն է Երեւանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով: Այս պահին ընթանում է մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը: Քանի […]
15:55 27.09.2017
Մարտին Սքորսեզեն ֆիլմ է նկարահանում ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կյանքի մասին: Նախագահին կմարմնավորի օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն: Դերասանը և ռեժիսորը առաջին անգամը չէ, որ միասին են աշխատում։ Այս ֆիլմը կլինի նրանց արդեն 7-րդ միասնական աշխատանքն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկայում սպասվում է Դի Կապրիոյի մասնակցությամբ Սքորսեզեի «Սատանան սպիտակ քաղաքում» ֆիլմի թողարկումը։ Վերջին […]
15:39 27.09.2017
Lionsgate-ը հրապարակել է նոր «Գոթթի» ֆիլմի թրեյլերը: Կինոմանները Ջոն Տրավոլտային վերջապես տեսան հայտնի գանգստեր Ջոն Ջոզեֆ Գոթթիի կերպարում։ Ուշագրավ է, որ ֆիլմում Տրավոլտայի կինն էլ մարմնավորում է գանգստերի կնոջը՝ Վիկտորյային։ Ֆիլմում նկարագրված է քրեական հեղինակության կյանքի 3 տասնամյակների գանգստերական կարիերան: Նա փորձում է խուսափել ձերբակալություններից և դրան զուգահեռ ձգտում է պահպանել իր ընտանիքը։ Ֆիլմի ռեժիսորը Քեվին Քոնելին […]