19:13 28.09.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում և խորացնում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:
Վլադիմիր Բուլավինը շնորհակալություն է հայտնել միավորված կոլեգիայի 24-րդ նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր նիստ մաքսային ոլորտում մասնակից երկրների փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից չափազանց կարևոր է և նպաստում է գործընկեր պետություններում մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է երևանյան նիստում քննարկված հարցերը՝ նշելով, որ հագեցած օրակարգի շրջանակներում բավական արդյունավետ աշխատանք է իրականացվել, ինչը կնպաստի մաքսային ծառայությունների առջև դրված խնդիրների բարձր մակարդակով լուծմանն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացմանը:
19:09 28.09.2017
Ամերիկյան CNN-ը յուրահատուկ ձևով է անդրադարձել գրոսմայստեր Լևոն Արոնյանի նվաճմանը: Լրատվամիջոցը հայ շախմատիստին համեմատել է լեգենդար ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի հետ:
«Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ տիեզերագնաց չէ: Նա շախմատիստ է, աշխարհի լավագույնների շարքում չորրորդը: Եվ այս փոքրիկ, նախկին խորհրդային, շախմատային երկրում նա նաև ազգային հերոս է:
18:42 28.09.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց կենտրոն: Բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ:
Սաթենիկ Հայրապետյան
18:35 28.09.2017
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ աշխատանքներ տարվում են, բայց բուռն քննարկման արժանացած նախագիծը, ըստ որի էականորեն սահմանափակվելու է տեղեկություններ ստանալու իրավունքը, որտեղ կան վիճահարույց և ոչ հստակ ձևակերպումներ, հեղինակված չէ արդարադատության նախարարության կողմից: Այն ունի որոշ անհայտ ծագումնաբանություն»:
Սաթենիկ Հայրապետյան
18:28 28.09.2017
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, սենատոր Դևիդ Քնիզեքը Սենատում ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:
«Գործընկերներիս դիմելով` ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում, և այն պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1991-ին Իոսիֆ Ստալինն էր, ով բռնազավթեց Արցախը Հայաստանից և այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության»:
Սենատոր Դևիդ Քնիզեքը
18:12 28.09.2017
Հայաստանի փոխարտգործնախարարն արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե իբր իրենք ազատելու են այսպես կոչված ադրբեջանական հողերը: Շավարշ Քոչարյանը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ Թուրքիան վնասակար փորձեր է անում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
«Հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»:
Շավարշ Քոչարյանը։
18:03 28.09.2017
Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
17:52 28.09.2017
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
17:30 28.09.2017
Կառավարության նիստու, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում նկատվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկեր, ինչով պայմանավորված առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր:
Հանրապետության մակերևութային, մասնավորապես՝ ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավելագույն լցվածությունն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
17:24 28.09.2017
Ուգանդայի խորհրդարանում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին օրինագծի քննարկումն ավարտվել է թեժ վիճաբանությամբ ու ծեծկռտուքով: Ընդդիմադիրների նյարդերը տեղին են տվել, երբ օրինագիծը ընդունվել է:
Հիշեցնենք, որ ՈՒգանդայի նախագահն է 73 ամյա Յովերի Մուսեվենին, ով 1986 թվականից ղեկավարում է երկիրը:
17:12 28.09.2017
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Օրենքի նպատակը ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման և լուծարման ընթացակարգերի հստակեցումն է: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել ևս մեկը:
Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի և շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը և այլն:
17:02 28.09.2017
Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
16:54 28.09.2017
Գործադիրն այսօր հավանություն է տվել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել լրամշակումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ: «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:
Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:
16:42 28.09.2017
Այսօր տեղի ունեցել կառավարության հերթական նիստը, քննարկել են մի շարք օրակարգային հարցեր և վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարաականներ է տվել նախարարներին։
Առաջինը անդրադարձել են առցանց մատուցվող պետական ծայայությունների ընդլայնամն և պարզեցման հարցերին։ 2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Ինչպես նշում է վարչապետը իր խոսքում վերջին հաշվետվությունների համաձայն շուրջ 15000 մարդ արդեն օգտվել է առցանց համակարգից։ Համակարգը դեռևս թերություններով է աշխատում, մասնավորապես առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացներում, որոնք պայմանավորված են բանկերի և համապատասխան պետական մարմինների չփոխհամաձայնեցվածությամբ։
Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարական տվեց ըստ որի մինչև դեկտեմբի 30-ը պետք ձեռնարկվեն միջոցներ, հարցը քննարկեն նաև Կենտրոնական բանկի հետ և ոլորտի թերությունները շուտափույթ շտկեն։
16:16 28.09.2017
Նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է նաեւ նախկին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման հարցին, նշելով, որ նրա այդ մասին իմացել է րոպեներ առաջ: Իսկ ինչ վերաբերում է ներում շնորհելուն, ապա դա կարող է անել միայն ՀՀ նախագահը:
Սաթենիկ Հայրապետյան
16:04 28.09.2017
Գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։
15:26 28.09.2017
Գիտնականները առաջին անգամ, այսպես ասած, բարձր ճշգրտության քիմիական վիրահատություն են արել մարդու սաղմում: Նպատակը եղել է գենետիկ հիվանդության բուժումը: Սուն Յատսենի համալսրանի մասնագետները կիրառել են մ ի տեխնոլոգիա, որը կոչվում է «հիմքի խմբագրում»: Դա օգտագործվում է գենետիկ կոդում եզակի խնդիրների վերացման համար: Վիրահատությունն արվել է լաբորատոր պայմաններում ստեղծված սաղմերի վրա: Գիտնականները համոզված են, որ այս տեխնոլոգիան թույլ կտա հետագայում բուժել ժառանգական բազմաթիվ հիվանդություններ:
15:19 28.09.2017
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է «Bild» կայքը :
Հիշեցնենք, որ երեկ մյունխենցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում պարտվել են ՊՍԺ-ին (0:3), իսկ մի քանի ֆուտբոլիստներ էլ դժգոհ են մնացել մեկնարկային կազմում չհայտնվելու պատճառով:
15:06 28.09.2017
Լենինգրադի մարզի Կալպինո կոչվող քաղաքի մոտակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 50 զինվորների մասունքներ են գտնվել: Տեղացիները, հիշելով պատմությունը, փաստում են, որ 1941 թվականին հենց այդ հատվածում ռուս զինվորները կյանքի գնով հետ են շպրտել թշնամու զորքերը: Հստակ չեն կարող ասել, թե քանի զինվոր է զոհվել, բայց ըստ պատմական վկայությունների, խոսքը կարող է գնալ հազարավորի մասին:
14:47 28.09.2017
Իտալական նորաձևության տունը շարունակում է համագործակղցել աստղերի և նրնաց ժառանգներ հետ: Այս անգամ նրանց օբյեկտիվում են հայտնվել Սիլվեստր Ստալոնեի 21-ամյա դուստր Սոֆյան և 19-ամյա Սիստինը: Հայտնի բրենդը իր գովազդներում հիմնաակնում ցանակնում է զգեստներին զուգահեռ ցուցադրել իտալական մշակույթը և ընդհանուր կոլորիտը: Գովազդի տեսանյութը դեռևս համացանցում չկա, բայց փոխարենը հրապարակել են մի քանի նկարներ, որոնցում երևում է, […]
14:18 28.09.2017
«Սա սարասփելի դժբախտություն է: Մենք չենք կարողանում կարգի բերել մեր տարածաշրջանը, «մեր տանը» խաղաղություն է պետք հաստատել: Այս իրադարձությունները խոսում են այն մասին, որ Եվրոպան ծայրահեղ ճգնաժամի մեջ է», – ասել է Բելառուսի նախագահը:
14:00 28.09.2017
Առաջիկայում սպասվում են աշնանային զեղչերը, իսկ ձեր զգեստապահարանը հաստատ թաքրմացման կարիք կունենա: Որպեսզի այդ գլխապտույտ զեղչային առաջարկների ֆոնին չկորցնեք ձեր ադեկվատությունը, Shant News-ը որոշել է կազմել զգեստապահարաններում առաջնահերթ հագուստների հիմանական ցուցակը:
13:43 28.09.2017
Խնդիրները պարզելու համար համալսարանի ռեկտորի, երկու դասախոսների եւ ուսանողների հետ առանձին զրույցներ է ունեցել կրթության եւ գիտության նախարարը: Լեվոն Մկրտչյանը նշել է, որ ԲՈՒՀ-ում խնդիրներն ակնհայտն են և դրանց պատճառները պետք է ուսումնասիրել:
13:36 28.09.2017
Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում: Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: