TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Samsung-ը գաղտնի էկրանով սմարթֆոն է ստեղծել

20:42 29.08.2022

Samsung-ը հեռախոս է հորինել, որի հետևի մասում թաքնված էկրան կա։ Այս մասին հայտնում է SamMobile-ը։ Արտոնագիրը հայտնաբերվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում։ Ըստ նկարագրության՝ սմարթֆոնն ունի երկու էկրան՝ օժանդակ էկրանը տեղադրված է հետևի վահանակի վրա և պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել,այս դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետևի վահանակի […]

̰
Բրիթնի Սփիրսը հրաժարվել է Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի համար առաջարկվող մեծ գումարից

20:28 29.08.2022

Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվել է նկարահանվել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, ինչի համար իրեն խոստացել են մեծ գումար վճարել։ Այդ մասին գրում է Page Six-ը։ Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, երգչուհին YouTube-ում տեղադրել է 22 րոպեանոց աուդիոհոլովակ։ Դրանում նա խոստովանել է, որ  հրաժարվել է անկեղծ հարցազրույցից։ «Ես ոչինչ չեմ ստանա այդ ամենի մասին խոսելու դեպքում:  […]

̰
Ericsson-ը կփակի իր ներկայացուցչությունը ՌԴ-ում

20:15 29.08.2022

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը մինչև տարեվերջ կփակի իր ներկայացուցչությունը Ռուսաստանում և աշխատանքից կազատի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։ Հրատարակության տվյալներով՝ ընկերությունն աշխատանքից կազատի նույնիսկ այն աշխատակիցներին, ովքեր տեխնիկական աջակցություն են ցուցաբերում հեռահաղորդակցության օպերատորների ցանցերում։ Ընկերությունը հաստատել է, որ առաջիկա ամիսներին իրենք կսահմանափակեն գործունեությունը Ռուսաստանում,  քանի որ առայժմ կատարում են հաճախորդների հանդեպ […]

̰
Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին Հունաստանի կողմից կիրառված C-300-ի պատճառով

18:15 29.08.2022

Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված այն բանի հետ, երբ հույն զինվորականները C-300 զենիթահրթիռային համակարգը ուղղել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների ուղղությամբ։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Հայտնի է դարձել, որ հունական կողմը C-300 համակարգերով բռնել և ուղեկցել է թուրքական […]

̰
Օդաչուների խցիկում ծեծկռտուք է սկսվել․ օդաչուները հեռացվել են աշխատանքից

15:53 29.08.2022

Air France ավիաընկերության օդանավի  օդաչուների խցիկում ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո ծեծկռտուքի մասնակից օդաչուներին հեռացրել են աշխատանքից։ Ընկերության ներկայացուցիչը միջադեպի մանրամասները պատմել է The Guardian-ին։ Թեև դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին Ժնև-Փարիզ չվերթի ժամանակ, այն հանրայնացվել է միայն հիմա։ Հստակեցվում է, որ չնայած օդաչուների  միջև ծագած կոնֆլիկտին՝ թռիչքը, այնուամենայնիվ, շարունակվել է, և ինքնաթիռը  բարեհաջող […]

̰
Օբամեյանգը ծեծի է ենթարկվել տան կողոպուտի ժամանակ

15:31 29.08.2022

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տուժել է իր տանը կողոպուտի ժամանակ։ Այս մասին հայտնում է La Sexta-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի գիշերը, չորս ավազակ ներխուժել է ֆուտբոլիստի տուն։ Հանցագործները խաղացողին և նրա ընտանիքին սպառնացել են հրազենով և ամրաններով: Օբամեյանգին ծեծի են ենթարկել և ստիպել հանձնել սեյֆում պահվող զարդերը։ Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն […]

̰
Իսրայելցի զինվորականները գործողություն են սկսել Հորդանան գետի մոտ

14:00 29.08.2022

Իսրայելի զորքերը գործողություն  են սկսել Հորդանան գետի արևմտյան ափի Քաբաթիա քաղաքում, գործողության ընթացքում փոխհրաձգություններ են տեղի ունենում իսրայելցիների և պաղեստինցիների միջև, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ներկայումս Քաբաթիա քաղաքում գործում են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները, տեղում փոխհրաձգություն է տեղի ունենում զինված կասկածյալների և զինվորների միջև»,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ։ Անցած գիշեր բանակը հայտնել է, […]

̰
Մահացել է Սպիտակ տան հրուշակագործը, ով այնտեղ աշխատել է ավելի քան քառորդ դար

13:00 29.08.2022

Մահացել է Սպիտակ տան հրուշակագործ Ռոլան Մեսնիեն։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Ավելի քան քառորդ դար աշխատելով և հինգ նախագահների համար քաղցրավենիք պատրաստելով՝ Մեսնիեն մահացել է ծերանոցում։ Նա 78 տարեկան էր։ Ինչպես նշել է հրուշակագործի  որդին, մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են եղել։ Խոհարարն աշխատանքի առաջարկ է ստացել Սպիտակ տանը 1979 […]

̰
Բրիտանական կառավարությանը մեղադրել են հնարավոր էներգետիկ ճգնաժամը թաքցնելու համար 

12:51 29.08.2022

Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում են այս ձմռանը երկրում գազի խիստ պակասի պայմաններում էլեկտրաէներգիայի անջատման հեռանկարը թաքցնելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով London Energy Consulting ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Քոքսին։ Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում միակ ելքը կարող է լինել կամ պետական ​​աջակցությունը էներգետիկ ընկերություններին, կամ նպատակային օգնությունը կարիքավորներին։ «Հնարավոր է՝ գազն այնքան սպառվի, […]

̰
Բալթյան երկրները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են առաջարկել Եվրոպային. Էստոնիայի ԱԳ նախարար

12:25 29.08.2022

Բալթյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատրաստված պատժամիջոցների ութերորդ փաթեթը ներառում է նոր սահմանափակումներ էներգետիկայի, առևտրի և տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգում։ Այս մասին գերմանական Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ Նրա խոսքով, առաջարկներում խոսվում է նաև պատժամիջոցների ցուցակներում ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների ավելացման մասին։ Էստոնիան, […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Արկտիկայում իրենց ներկայության ավելացման մասին

11:48 29.08.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է Արկտիկայում դաշինքի ներկայությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ «ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունը Արկտիկայում»,- ասել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը տարածաշրջանում՝ այնտեղ բացելով «խորհրդային ժամանակաշրջանի բազաները» և «տեղակայելով ու փորձարկելով նոր ժամանակակից զենքեր», ինչպիսիք են հիպերձայնային հրթիռները։ […]

̰
Լավրովը խոսել է Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների դիրքորոշման վրա ազդելու Արևմուտքի փորձերի մասին

11:36 29.08.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների դիրքորոշման վրա ազդելու և Մոսկվայի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու՝ Արևմուտքի փորձերի մասին: Այս մասին նա խոսել է «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրոպան «անամոթաբար» շանտաժի են դիմում՝ ստիպելով երկրներին փոխել իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։ «Դա պետք է փոխվի, […]

̰
Թուրքիան կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու արժեքը

10:47 29.08.2022

Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցնելով անցման սակագինը` համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայով իրեն տրված իրավունքների, երկուշաբթի գրում է Sabah թերթը։ Կոնվենցիան ընդունվել է 1936թ.: Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելը […]

̰
Դիետոլոգները նշել են հինգ մթերք, որոնք հատկապես վնասակար են կազմվածքի համար

00:00 29.08.2022

Ածխաջրերով հարուստ որոշ մթերքներ հատկապես վնասակար են կազմվածքի համար, նշում են դիետոլոգները։ Eat This, Not That!  կայքում նրանք նշել են  հինգ մթերքի անուն: Դիետոլոգ Լիզա Յանգն առաջինը  նշել է թխվածքները: Կալորիաների հաշվարկով մեկ թխվածքը  հավասար է չորս կամ հինգ կտոր հացի: «Դրանք հաճախ օգտագործվում են որպես նախաճաշ մի շարք հավելումներով, ինչպիսիք են սերուցքային պանիրը, գետնանուշի […]

̰
Շները փրկել են տիրուհուն արջից

23:30 28.08.2022

ԱՄՆ Վերմոնտ նահանգի Ստրաֆորդ քաղաքում շներն իրենց տիրոջը փրկել են ձագերով արջից։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Գազանը հարձակվել է 61-ամյա Սյուզան Լիի վրա, երբ նա զբոսնում էր   երկու շների՝ Ջեք Ռասել Թերիերի և Լաբրադուդլի հետ։ Շներն անհետացել են տեսադաշտից, նա սկսել է կանչել և հանկարծ բարձր ձայն է լսել։ Կինը շրջվել է և […]

̰
Ցողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են բաբախող սիրտ

23:00 28.08.2022

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են ուղեղ, բաբախող սիրտ և այլ օրգանների հիմքեր: 10-ամյա հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։ Փորձի ընթացքում կենսաբաններն աշխատել են երեք տեսակի ցողունային բջիջների՝ սաղմնային ցողունային բջիջների (ESC), տրոֆոբլաստների (TSCs) և iXEN բջիջների հետ: Գիտնականները կարգավորել են էմբրիոգենեզում ներգրավված գեների որոշակի խմբերի արտահայտությունը՝ հասնելով […]

̰
Սննդաբանը զգուշացրել է դդմիկի վտանգավորության մասին

23:00 28.08.2022

Դդմիկը չի կարելի չարաշահել գաստրիտի դեպքում, քանի որ այն ավելի շատ վնաս կհասցնի առողջությանը, քան օգուտ, զգուշացրել է սննդաբան  Եվգենի Արզամասցևը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է մարդկանց այս և մի քանի այլ կատեգորիաներ, որոնք պետք է զգուշորեն ներառեն այս մթերքը իրենց սննդի մեջ։ Մասնագետի խոսքով՝ դդմիկը  պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որի ավելցուկը […]

̰
Դիետոլոգն անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետեւանքները

22:30 28.08.2022

Ձմերուկի չափից շատ ուտելը կարող է առաջացնել միզաքարային հիվանդություն, փքվածություն և արյան շաքարի մակարդակի բարձրացում, զգուշացրել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետեւանքները։ Շաքարային դիաբետով, ինսուլինի դիմադրողականությամբ և նյութափոխանակության խանգարումներով մարդիկ ավելի լավ է խուսափեն ձմերուկի չափից ավելի օգտագործումից, զգուշացրեց նա: Կորոլեվան  նաև հորդորել […]

̰
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր երեք հարսանյաց զգեստները

21:39 28.08.2022

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը  ցուցադրել է Ralph Lauren-ի իր շքեղ զգեստները, որոնցում նա ամուսնացել է հոլիվուդյան կինոաստղ Բեն Աֆլեքի հետ։ Այս մասին հայտնում է Vogue-ը։   Ջեյ Լոն հանդերձանքն անվանել է առասպելական: Զգեստի ուշագրավ դետալը, որով հարսնացուն քայլում էր դեպի զոհասեղան, անթիվ դարսերն են:Օգտագործվել է հազար շարֆ ու 500 մետր գործվածք : 30  […]

̰
Սննդաբանը զգուշացրել է մրգերի չափից ավելի օգտագործման վտանգների մասին

21:00 28.08.2022

Դիետոլոգների  ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան URA.RU-ին տված հարցազրույցում խոսել է մրգի չափից ավելի օգտագործման վտանգների մասին։ Նրա խոսքով, մրգային թթուների ավելցուկը կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա։ «Ստամոքսի և աղիների քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ դա կարող է սրացում առաջացնել։ Դա կարող է լինել թթու խնձորից, սալորից», – […]

̰
Porsche-ն վիրտուալ հիպերքարը կվերածի արվեստի մեքենայի

20:00 28.08.2022

Porsche-ն վիրտուալ հիպերքարը կվերածի արվեստի մեքենայի: Նախագծի հեղինակը  ժամանակակից նկարիչ Vexx-ն է: Արտ մեքենաները ասոցացվում են BMW մեքենաների հետ, սակայն 2022 թվականին Porsche-ն կներկայացնի մեքենայի սեփական տարբերակը՝ արվեստի գործի վերածած։ Նոր  արտ- մեքենայի առանձնահատկությունը կլինի ոչ միայն մրցարշավային մեքենայի օգտագործումը որպես հիմք, այլև նրա «բնավորությունը»: Առաջին անգամ սպորտային նախատիպի հիման վրա կստեղծվի արտ-մեքենա, որը մշակվել […]

̰
Մոսկվայում կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

19:20 28.08.2022

Հաջորդ աշխատանքային շաբաթվանից մոսկվացիները կզգան ջերմաստիճանի կտրուկ անկում, իսկ շաբաթվա կեսից կարող են տեղումներ սկսվել։ Այս մասին հայտարարել է «METEO» պրոգնոստիկ կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը, հայտնում է NEWS.ru-ն։ Օդերևութաբանը կանխատեսել է, որ «առաջիկա աշխատանքային շաբաթը բոլոր առումներով շրջադարձային կլինի»։ «Եղանակը աննախադեպ արագ կցրտի և կանցնի իրական աշնանային եղանակի։ Ջերմաստիճանը սրընթաց կփոխվի և աշխատանքային շաբաթվա վերջում […]

̰
Այս վիտամիններն անհրաժեշտ  են իմունիտետի համար

19:00 28.08.2022

Ցինկը, վիտամին C-ն և բուժիչ բույս անդրոգրաֆիսը  կօգնեն ամրապնդել իմունային համակարգը, ասում է ամերիկացի դեղագործ Ռաջի Սաննիդին։ Այս մասին հայտնում է Eat This, Not That! կայքը: «Առողջ իմունիտետը շատ կարևոր է, քանի որ այն վարակների դեմ մեր պաշտպանության առաջին գիծն է», – ասել է Սաննիդին: Նա նշել է, որ իմունային համակարգի գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ […]

̰
Օդերևութաբանները կանխատեսել են Մոսկվայում շոգ եղանակի ավարտը

18:47 28.08.2022

Մոսկվայում օգոստոսի 28-ին կիրակի օրը կլինի վերջին  շոգ օրը:   Դրանից հետո սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, խոստացել է «Ֆոբոս» կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա պարզաբանել է, որ սա Մոսկվայում այս  ամառվա վերջին շոգ օրն է: Այնուհետև ամեն ինչ կորոշվի արևմտյան  «անտիցիկլոնով, տեղումները քիչ հավանական են, նկատելիորեն շատ ամպեր կլինեն, շոգը […]

̰
Գիտնականները նշել են հակատարիքային ամենաարդյունավետ սննդային հավելումը

18:30 28.08.2022

Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ GlyNAC պարունակող հավելումները՝ գլիկինի և N-ացետիլցիստեինի համադրությունը, դանդաղեցնում են ծերացումը և կանխում տարիքային հիվանդությունների զարգացումը:  Հետազոտության արդյունքները հրապարակված են The Journals of Gerontology Series A-ում: Հետզոտությանը մասնակցել է 24 տարեց և 12 երիտասարդ: Առաջինները բաժանվել են 12 հոգուց բաղկացած երկու խմբի, որոնցից մեկը ստացել է պլացեբո, իսկ մյուսը՝ […]

̰
Անասնաբույժը փրկել է սողանքի տակ թաղված շանը և ձագերին

18:15 28.08.2022

Թուրքիայում անասնաբույժը փրկել է  սողանքի տակ մնացած շան ու նրա ձագերի կյանքը,- հայտնում է Daily Mail-ը։ Սոներ Բույումեզն աշխատում էր Թուրքիայի հեռավոր շրջաններից մեկում գտնվող ֆերմայում` այնտեղ սողանքից անմիջապես հետո շան նվնվոց է լսել  և հասկացել,որ կենդանին օգնություն է կանչում: Անասնաբույժը վազել է սողանքի վայր և արագ հայտնաբերել  շանը, որը մինչև պարանոցը բարձրացել էր ցեխով […]

̰
Բժիշկը խոսել է հարթ կոշիկների վտանգների մասին

18:00 28.08.2022

Երկար ժամանակ հարթ կոշիկներ կրելիս ցավում են կրունկներն ու ոտքի միջին հատվածը, բացատրել է օրթոպեդ, վնասվածքաբան, Էվոտրեն ֆիթնես դպրոցի համահիմնադիր Դմիտրի Գորկովսկին։ Մարդու ոտքը կարող է դիմակայել երկար քայլելուն կամ վազքին, բայց՝  խոտի վրա, իսկ ասֆալտի, սալահատակների և այլ կոշտ մակերեսների վրա երկար քայլելը կարող է վնասել, ասել է բժիշկը։ Ուստի, որպեսզի ոտքերի ծանրաբեռնվածությունը նվազագույնի […]

̰
Մասնագետները նշել են երիկամների համար ամենաօգտակար մթերքների տասնյակը

17:43 28.08.2022

En Son Haber-ի մասնագետները թվարկել են տասը մթերք, որոնք օգտակար են երիկամների առողջության համար: Միջերկրածովյան դիետան լավ է երիկամների առողջության պահպանման համար։ Ամեն օր կերեք ամբողջական ձավարեղեն և շաբաթական մի քանի անգամ լոբազգիներ կերեք։ Արժե նաև սննդակարգում ներառել կենդանական սպիտակուցի աղբյուրներ՝ սպիտակ միս և ձուկ: Անպայման սննդակարգում ավելացրեք սեզոնային մրգեր և բանջարեղեն, որոշ ընկույզներ: Այն […]

̰
105-ամյա հերոսն իր սիրելի վիսկիի մեկ բաժակն անվանել է երկարակեցության գաղտնիքը

17:30 28.08.2022

Մարջորի Ստյուարտը Շոտլանդիայից նշել է իր 105-ամյակը և նշել, որ  իր սիրելի վիսկիի մեկ բաժակն՝է իր  երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։ Հարյուհինգամյա  կնոջ սիրելի ոգելից խմիչքը J&B շոտլանդական վիսկին է, որը նա նախընտրում է խմել հեռուստացույցով սպորտ դիտելիս։ Կինը կարծում է, որ հենց ալկոհոլն է իրեն օգնում ակտիվ մնալ և դրական նայել […]

̰
Մեծ Բրիտանիայի ապագա թագուհու ազգականը սնանկացել է և ինքնասպան եղել

17:12 28.08.2022

Բրիտանացի արիստոկրատ Չարլզ Վիլյերսը, որը բրիտանական թագուհու ապագա ամուսնու՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի ազգականն է, նախկին կնոջ հետ երկարատև դատավարությունից հետո սնանկացել և ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է The Times թերթը։ Լոնդոնի Durrants հյուրանոցի հյուրասենյակում տնային տնտեսուհին հայտնաբերել է 59-ամյա տղամարդու դի։ Վիլյերսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2014 թվականին և արդեն ութ տարի  կինը […]

̰
BACK_TO_TOP