10:12 12.06.2020
Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել միջազգային ավիաչվերթներ և թույլ կտա արտասահմանցի զբոսաշրջիկներին լողափեր այցելել: Առաջնահերթ նախատեսվում է բացել Կարմիր ծովի լողափերը, այդ թվում՝ Հարավային Սինայում, ապա նաև միջերկրածովյան հատվածը։ Հիշեցնենք, որ Եգիպտոսն իր օդանավակայանները փակել էր մարտին՝ փորձելով այդ կերպ կանխել կորոնավիրուսի տարածումը: Սրան զուգահեռ ԱՀԿ-ն հայտարարել է, որ աֆրիկյան տարածաշրջանում Քովիդ-19 -ի պանդեմիան սկսում […]
17:25 10.06.2020
ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում ամերիկյան զորակազմի թվաքանակը նվազեցնելու հարցը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև սեպտեմբեր 9-ը, 5 հազարով նվազեցնել Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմը: Այժմ Գերմանիայում գտնվում է ամերիկացի 34, 500 զինվորական: Ամերիկյան կողմը […]
16:33 05.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու համար և նշել, թե Իրանի հետ հնարավոր է գործարք անել: Նա այդ մասին գրել է թվիթերյան էջում՝ անդրադառնալով Իրանում ամերիկյան ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթի՝ բանտից ազատ արձակմանը: So great to have Michael home. Just arrived. Very exciting. Thank you to Iran. Don’t […]
11:49 05.06.2020
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենքերը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Մերձավոր Արևելքից, քանի որ այնտեղ ապակառուցողական դեր է խաղում: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից Ռուսաստանին հեռու պահելն ԱՄՆ-ի համար անկյունքարային է եղել 45 տարիների ընթացքում: «Իսկ այժմ նրանք այնտեղ ապակառուցողական դեր են խաղում: Եվ մենք, ուղիղ ասած, կարծում ենք, որ նրանք այնտեղից պետք է […]
19:57 03.06.2020
Եվրամիությունը մերժել է Ռուսաստանը G7-ի կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահի գաղափարը: «Ռոյթերս» գործակալության համաձայն՝ Եվրամիությունը նաև զգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ նա չի կարող միակողմանիորեն փոխել Մեծ յոթնյակի խմբի կանոնները: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեծ յոթնյակի հունիսին նախատեսված գագաթնաժողովը կհետաձգի մինչև սեպտեմբեր, կամ ավելի ուշ շրջան, միաժամանակ կընդլայնի հրավիրյալ երկրների ցանկը՝ ներառելով Ավստրալիան, […]
19:20 15.05.2020
«Ֆեյսբուքի» տեսազանգերի հարթակը կոչվում է Messenger Rooms: Այդ մասին իր էջում հայտնել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նման տեսակոնֆերանսներ կարելի է ստեղծել Facebook և Messenger հավելվածների միջոցով: Սակայն անգամ, եթե մարդը Facebook-ի և Messenger-ի օգտատեր չէ, տեսակոնֆերանսին հնարավոր է միանալ հղմամբ՝ այն բացելով հեռախոսի կամ համակարգչի բրաուզերում: Պետք է պարզապես գրել անունը և սեղմել «միանալ» […]
13:30 15.05.2020
Կորոնավիրուսի կարանտինի պատճառով փոխնակ մայրերից ծնված շուրջ 50 նորածին երեխաներ մնացել են Ուկրաինայի հյուրանոցներից մեկում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Նրանց պետք է ուղարկեին այլ երկրներ՝ Միացյալ Նահանգներ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, քանի որ նրանց ծնողները հենց այդ երկրների քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան: Ըստ նրա՝ այս տեսանյութը […]
12:21 15.05.2020
Իսպանիայի լողափերում կառավարությունը սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ սարքեր է տեղադրում։ Առաջինը Ֆուենգիրոլա քաղաքն է: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լապտերների սյուների վրա հատուկ սքաներներ են ամրացվում, որոնք սենսորների միջոցով հետևում են լողափում հանգստացողների քանակին: Դրանից բացի, հեռախոսային հավելվածի միջոցով մարդկանց տեղյակ են պահելու այդ շրջանի առավել շատ ծանրաբեռնված հատվածների մասին։ Ներկայացվող քարտեզը մշակվել […]
16:20 08.05.2020
Ամերիկացի կասկածյալ նախկին զինվորականները Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտնեցին, որ Կոլումբիայի կողմից մոտորանավակներով երկիր ներխուժելու փորձ անողներից երկուսը ամերիկացիներ են՝ նախկին զինվորականներ՝ 34-ամյա Լյուկ Դենմանը և 41-ամյա Էրին Բերրին, ապա հաղորդվեց, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանը խոստովանել է, որ իր համախոհների հետ մտադիր էր գրավել Կարակասի օդանավակայանը: […]
16:57 22.04.2020
Իրանը ռազմական առաջին արբանյակն է արձակել: Այդ մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Պատասխանատուների խոսքերով՝ արձակումը հաջողությամբ է իրականացվել: «Նուր» անվանումը կրող արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկելուն մինչ այս նախորդել էին մի քանի անհաջող փորձեր: Ըստ վերլուծաբանների՝ արբանյակի արձակումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առումով լարված պայմաններում: Այդ լարումը սրվեց հունվարին՝ […]
20:00 10.04.2020
Այսօր խորհրդանշական օր է Փարիզում: Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից մեկ տարի անց փոքրիկ արարողություն է տեղի ունեցել: Այն նվիրված է եղել Ավագ ուրբաթ օրվան: Ըստ եկեղեցական արարողության՝ Քրիստոսի Փշե Պսակի առաջ կատարվել է փակ արարողություն: Տաճարում մեկ տարի անց հնչել է «Ավե Մարիա»-ն: Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել 2019-ի ապրիլի […]
18:40 17.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում […]
16:48 11.03.2020
Ամեն ինչ սկսվել էր Պետական դումայի արձակման ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկմամբ, որի մասին մի քանի ամիս արդեն շշուկներ էին պտտվում: Բայց այդ հարցով քննարկումը չստացվեց, ու սահմանադրական փոփոխությունների հարցերը քննարկելիս հանկարծ ամբիոնին է մոտենում պատգամավորներից մեկը՝ մեզ հայտնի առաջին կին տիեզերագնաց, հիմա արդեն քաղաքական գործիչ Վալենտինա Տերեշկովան և նման հայտարարություն անում. «Փոփոխությունների […]
10:08 06.03.2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո հարաբերական անդորր է Իդլիբի գրեթե ողջ տարածքում: Հրադադարի մասին պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել կեսգիշերին: Սա հետևեց մինչ այժմ Իդլիբում ընթացող ռազմական թեժ գործողությունների փուլին, որից հետո Թուրքիան հայտարարեց նոր օպերացիա սկսելու մասին, որը կրում էր «Գարնանային վահան» անունը: Փորձագետները կարծում էին նույնիսկ, որ […]
09:57 06.03.2020
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը: «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյո՞ք «հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։ Նրա խոսքով՝ իրենք, սակայն, չեն կարող նման […]
10:30 28.02.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ-ն ու դրա անդամ պետություններին՝ այդ կառույցի, ըստ նրա, անմխիթար վիճակում լինելու համար: Նրա խոսքով՝ այն ազատությունները, որոնք ժամանակին հռչակվել են, այժմ գոյություն չունեն կամ ամբողջական ծավալով չեն գործում: Կապիտալի, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը գլխավոր սկզբունքներից է եղել, սակայն դրան նույնիսկ չեն հասել: Նրա խոսքով՝ պատճառն այլ […]
19:53 26.02.2020
Կորոնավիրուսի չինական վիճակագրությունը ԱՀԿ պաշտոնական վերջին տվյալներով՝ աշխարհում զոհերի թիվը հասել է 2764-ի, որից 2715-ը՝ Չինաստանում։ Վարակվածների թիվը 81 հազար է, 78 հազարը՝ Չինաստանում: Կորոնավիրուսի տարածման արագությունը Չինաստանում զգալիորեն նվազել է: Եթե նախորդ օրերին 24 ժամում զոհերի թիվը 100-ի սահմանում էր, ապա այժմ կիսով չափ կրճատվել է: Զգալի փոփոխություն է նկատվում նաև նոր դեպքերի գրանցման […]
10:10 26.02.2020
Պարզվում է` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը զանգահարել է Սպիտակ տուն, որպեսզի իշխանություններին զգուշացնի ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մասին: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարկ Սամերսը: Մասնավորապես, նա ասել է, որ Ասանժը պահանջել է միացնել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ասել է, որ շտապ է, քանի որ գաղտնի փաստաթղթղերը հայտնվել են երրորդ ձեռքում, և պետք […]
17:00 21.02.2020
Ռուս-թուրքական բանակցությունները, որոնք անցկացվում են մի քանի փուլով, գրեթե արդյունք չեն գրանցել: Փոխարենը Իդլիբում խիստ լարվել է իրավիճակը: Թեժ մարտեր են ընթացել: Երեկ մարտեր են մղել Իդլիբում հակամարտության երկու կողմերին աջակցող ուժերը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը: Սիրիական ընդդիմադիր ուժերը թուրքական հրետանու օգնությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը: Ռուսական «Սու-24» օդանավերը կրակ են բացել […]
16:20 21.02.2020
Արդյոք կարո՞ղ են թուլանալ ռեֆորմիստների դիրքերը Իրանում Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Մեծ է հավանականությունը, որ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակից ռեֆորմիստները կթուլացնեն դիրքերը: Սա տեղի է ունենում Իրանի համար բավական դժվար ժամանակահատվածում՝ տնտեսական ու ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ Արևմուտքի կողմից: Վերջին օրերին էլ Իրանը բախվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի: Իրանում Մեջլիսի ընտրություններում առաջին ընտրողների […]
14:16 12.02.2020
Սիրիական Իդլիբում ընթացող թեժ մարտերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերն ու նրանց աջակցող ռուսական զինուժն են մեղավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ: Էրդողանը նրանց մեղադրել է նաև Իդլիբում խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումներ իրականացնելու մեջ: «Իդլիբում ռեժիմն ու նրանց հետո գործող ռուսական ուժերը և Իրանի կողմից աջակցություն ստացող գրոհայինները մշտապես […]
15:06 22.01.2020
ՌԴ նախագահն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը և երկրի համար անհրաժեշտ համարել կառավարման նախագահական ամուր համակարգը: Այդ մասին նա ասել է Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: «Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես […]
13:08 17.01.2020
Լավրովի խոսքում բավական մեծ հատված նվիրված էր ԱՄՆ-ին վերաբերող գործընթացներին: Ըստ նրա` պետք չէ կանխատեսումներ անել ԱՄՆ-ի գործունեության վերաբերյալ. «ԱՄՆ-ն փորձում է հետաձգել ժողովրդավարական ու բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորումը»: Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրացումը Լավրովը «տագնապային» է համարել, ապա, անդրադառնալով միջուկային գործարքին ու Եվրոպական երկրների կողմից ձեռնարկվող միջոցներին, հետևյալն է ասել. «Տեղի է ունենում այն, ինչի […]
12:54 17.01.2020
«Երկրի հիմնական օրենքը բազային, առանցքային նորմ է, որով որոշվում են մեր բոլոր գործողությունները: Միջազգային ցանկացած պարտավորություն չպետք է հակասի Սահմանադրությանը»,- ասել է նա: Սերգեյ Լավրովի ասուլիսը տեղի է ունենում ՌԴ նախագահի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և կառավարության՝ ողջ կազմով հրաժարական տալուց երկու օր անց: Ըստ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների՝ Սերգեյ Լավրովը կարող է այլևս մաս չկազմել […]
12:38 17.01.2020
«Աշխարհը շարունակում է տենդի մեջ մնալ: Ապակայունացնող գլխավոր գործոնը մնումէ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի քաղաքականությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն մրցակցային անազնիվ մեթոդներ է օգտագործում, որի օրինակներից մեկը «Հյուսիսային հոսք-2»-ին հակազդեցությունն է: Ըստ նրա` Ռուսաստանի քաղաքականությունը ուղղված է միջազգային լարումը թուլացնելուն: Ռուսաստանը փորձում է նպաստել գլոբալ անվտանգությանը: […]
14:46 15.01.2020
Հայաստանին առնչվող որոշակի ուսումնասիրությունների արդյունքներ են հրապարակվել Human rights watch իրավապաշտպան և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Դրանցում անդրադարձ է կատարված մարդու իրավունքների և միգրացիայի խնդիրներին: Ներկայացնում ենք զեկույցների որոշ շեշտադրումները: Human rights watch իրավապաշտպան կազմակերպության Համաշխարհային զեկույցում աշխարհի մոտ 100 երկրների մասին վերլուծություններ են: Այդ շարքում նաև Հայաստանն է: Իրավապաշտպան կազմակերպությունը ընդհանուր անդրադառնալով 2018 […]
18:21 10.01.2020
Ավիացիայի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լարված հարաբերությունների ժամանակահատվածում սխալմամբ քաղաքացիական օդանավեր են խոցվել՝ զոհերի պատճառ դառնալով: Դրանցից որոշները SHANTNEWS.am-ը ներկայացնում է ստորև. Անավարտ թռիչք Ամստերդամից Կուալա Լումպուր 2014թ. ամռանը Դոնբասի տարածքում խոցվեց Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ուղևորատար օդանավը: Այն, որ այն խոցվել էր, ոչ ոք չէր կասկածում: Բայց ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում: Հետաքննությունը […]
13:50 10.01.2020
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան The New York Times-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար ֆիքսված է, ըստ թերթի, իրանական հրթիռով Թեհրան-Կիև թռիչքն իրականացնող օդանավի խոցման պահը: Կադրերը տրամադրել էր իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, որը մինչ այդ տեսանյութը հրապարակել էր իր թվիթերյան էջում և «Տելեգրամ» ալիքում: Օգտատերը գրել էր, որ տեսանյութի հավաստիությունը չի կարող հաստատել: […]
15:10 08.01.2020
Ավստրալիայում դիտավորյալ հրդեհումներ իրականացնելու փաստով 24 հոգու մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը: Նոյեմբերից սկսած՝ ոստիկանությունը մոտ 180 մարդու նկատմամբ օրինական միջոցներ է կիրառել, որից 40-ը՝ անչափահասներ: Երկրում շարունակվող աննախադեպ հրդեհների հետևանքով արդեն 24 մարդ է մահացել: Կրակի ազդեցությունը զգալի է գրեթե բոլոր նահանգներում, սակայն երեք նահանգ առավելապես տուժել է: […]