TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ալիևն ընդդիմությանը մեղադրել է հեղաշրջում նախապատրաստելու մեջ

16:02 22.07.2020

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ պնդելով, թե «հեղաշրջում է նախապատրաստվել»։ Իլհամ Ալիևը մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը դարձյալ անվանել է «կեղտոտ տարրեր» ու «սադրիչներ»: Նա հայտարարել է, որ այդ կուսակցության անդամները փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավերել այն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության իսկ թույլտվությամբ կազմակերպված հավաքները հակառակ […]

̰
Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»

13:59 22.07.2020

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»: Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատելով կորոնավիրուսի հետ: Նա նշել է, որ Թրամփը խոստովանել է իր սխալները, երբ հուլիսի 21-ին կայացած ճեպազրույցում դիմակ է դրել և ամերիկացիներին խնդրել հետևել իր օրինակին: Փելոսին կարծում է, որ եթե նախագահն […]

̰
Անգամ պատվաստանյութը հավիտյան չի վերացնի COVID-19-ը. Օքսֆորդի պրոֆեսոր

12:17 22.07.2020

Կորոնավիրուսը մեզ հետ կմնա առաջիկա տասնամյակներում: Աշխարհը պետք է նոր իրականությանը սովորի, և նույնիսկ պատվաստանյութը չի կարող ամբողջությամբ վերացնել այն. այսպիսի հայտարարություն է արել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելլը: «Քիչ հավանական է, որ հավիտյան վերանա, չնայած պատվաստանյութի նախատիպի փորձարկման մասին Օքսֆորդի համալսարանից եկած դրական լուրերին »,- ասել է նա: Բրիտանական խորհրդարանում ելույթի ժամանակ Welcome trust […]

̰
Սերգեյ Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններին

19:13 21.07.2020

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
ԵՄ լիդերները չեն համաձայնել COVID-19-ի տուժած երկրների օգնության փաթեթի շուրջ

20:55 18.07.2020

Եվրամիության անդամ պետությունների լիդերներին չի հաջողվել համաձայնության գալ ֆինանսական օգնության փաթեթի շուրջ, որը նախատեսված է կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների տնտեսությունները վերականգնելուն: Այդ փաթեթը կազմելու էր 750 մլն, որից 500 մլրդ-ը պետք է բաշխվեր կորոնավիրուսից տուժած 27 պետություններին անվերադարձ: Իսկ 250 մլրդ եվրոն պետք է լիներ փոխառու: Սակայն Ավստրիան և Նիդերլանդները դեմ են շուրջ 500 միլիարդ […]

̰
Վախճանվել է Մարտին Լյութեր Քինգի համախոհ դեմոկրատ կոնգրեսականը

19:39 18.07.2020

ԱՄՆ-ում մահացել է դեմոկրատ կոնգրեսական Ջոն Լյուիսը: Նա 1963թ. Վաշինգտոնի դեմ հայտնի երթի 6 կազմակերպիչներից մեկն է, որտեղ Մարտին Լյութեր Քինգը հանդես եկավ իր հայտնի ելույթով՝ «Ես երազանք ունեմ»: Այն նվիրված էր աֆրոամերիկացիների իրավունքներին: Ջոն Լյուիսը 80 տարեկան էր: Անցյալ տարվա դեկտեմբերին նա հայտնել էր, որ իր մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վերջին աստիճանն է: Նա […]

̰
Ֆրանսիայում կուսումնասիրեն Իրանում խոցված ուկրաինական օդանավի «սև արկղերը»

17:39 18.07.2020

Իրանը Ֆրանսիա է ուղարկել Թեհրանում այս տարվա հունվարին խոցված ուկրաինական օդանավի «սև արկղերը»: Այս  մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մոհսեն Բադարվանդը: Դիվանագետը հավելել է, որ Փարիզ հասցված «սև արկղերի» ձայնագրությունների վերծանումը կմեկնարկի երկուշաբթի օրը: Խոսքն այն ինքնաթիռի մասին է, որն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող մարդատար օդանավը խոցվել էր […]

̰
ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

16:17 18.07.2020

ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Սերգեյ Շոյգուն ու Զաքիր Հասանովը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը: Ավելի ուշ РИА Новости գործակալության զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել այդ այդ զրույցի վերաբերյալ: Նրա խոսքով՝ հեռախոսային խոսակցությունը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող […]

̰
Ֆրանսիական Նանտում` Պողոս և Պետրոս սրբերի տաճարում, հրդեհ է բռնկվել

14:38 18.07.2020

Հրդեհ է բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում: Տաճարը գոթական ոճի մշակութային կարևոր արժեքներից է: Դեպքի վայրում աշխատում է մոտ 100 հրշեջ: Առայժմ պարզ չէ հրդեհի պատճառը: Դեպքից երկու ժամ հետո ֆրանսիական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որոնցում երևում է, որ կրակի տարածումը կանխվել է, և շենքը հիմնականում չի տուժել, սակայն վնասի չափի […]

̰
Անիմաստ բռնությունը ռիսկի է ենթարկում անմեղ քաղաքացիների կյանքը. Թոնի Քարդենաս

12:50 18.07.2020

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Թոնի Քարդենասն էլ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և շտապ քայլեր ձեռնարկելու կոչ արել: «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան: Այս անիմաստ բռնությունը ռիսկի է ենթարկում անմեղ քաղաքացիների կյանքը: Մարդկային հետագա կորուստները կանխելու համար պետք է ձեռնարկվեն լիցքաթափող քայլեր»,- գրել […]

̰
Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմատենչ սպառնալիքները սադրիչ են և անընդունելի. ԱՄՆ կոնգրեսական

12:40 18.07.2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական կոնգրեսական Դևին Նունյեսն անդրադարձել է Թուրքիայի հայտարարություններին: Նա թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմատենչ սպառնալիքները սադրիչ են և անընդունելի: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է կանգ առնեն և հարգեն Հայաստանի հետ հրադադարը»: https://twitter.com/RepDevinNunes/status/1283818135972384770

̰
Թրամփը պետք է դատապարտի ադրբեջանական ռազմական ագրեսիան. Լինդա Սանչես

11:01 18.07.2020

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Լինդա Սանչեսն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ և հայտարարել, որ ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է դատապարտի ադրբեջանական ագրեսիան: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: «Ես միանում եմ Հայկական խմբի իմ գործընկերներին՝ արտահայտելու իմ մտահգությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունների կապակցությամբ: Նախագահ Թրամփը […]

̰
Լուրեր են պտտվում՝ Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել

22:28 15.07.2020

Լուրեր են պտտվում, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին լուրը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նրան ուղղված կոշտ քննադատությանը: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ի իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ավելացրել է, որ բոլորն իրենց տեղում են եղել, իսկ […]

̰
ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին պարտավորեցրել է հաշվետվություն տալ վերջին 9 տարիների հարկային գործառնությունների վերաբերյալ

19:56 09.07.2020

ԱՄՆ Գերագույն դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել վերջին 9 տարիների հարկային պարտավորությունների կատարման հայտարարագրերը: Դատարանն այսկերպ վերջակետ է դրել ԱՄՆ-ի պատմության ամենաաղմկոտ դատական գործընթացներից մեկին, որտեղ Նյու Յորքի դատախազությունը պահանջում էր բացահայտել այդ հարկային փաստաթղթերում առկա տվյալները: Նյու Յորքի դատախազի ներկայացրած հայցի համաձայն՝ «Մազարս» հաշվապահական ընկերությունը, որը վարում էր Թրամփի հարկային գործերը, […]

̰
ԱՀԿ-ն սեփական գործունեությունը վերլուծելու համար անկախ հանձնաժողով է ստեղծում

18:56 09.07.2020

ԱՀԿ-ն փորձագիտական անկախ հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու կազմակերպության և առանձին երկրների իրականացրած գործողությունները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում: Այդ մասին այսօր հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի 194 երկրների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ժամանակ: Խումբը գլխավորելու համաձայնություն են տվել Նոր Զելանդիայի նախկին վարչապետն ու Լիբերիայի նախկին նախագահը: Հանձնաժողովի մանդատի հարցը պետք է համաձայնեցվի […]

̰
ԱՄՆ սենատորները պահանջում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

17:25 09.07.2020

ԱՄՆ 4 սենատորներ նամակ են հղել երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին և պահանջել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Նրանք ներկայացնում են և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցությունները: Պաշտպանության նախարարին ուղարկված նամակը ստորագրել են դեմոկրատ սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատորներ Թոմ Թիլլիսն ու Ջեյմս Լանկֆորդը: Հիշեցնենք, որ Ռուսաստանից […]

̰
Քանյե Ուեսթը լուրջ է տրամադրված ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու հարցում

16:11 09.07.2020

Ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում: Նա հերքել է այն լուրերը, թե մասնակցության մասին հուլիսի 4-ին իր հայտարարությունը քարոզչական հնարք է իր երաժշտական առաջիկա ալբոմի վաճառքի համար: Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այլևս Դոնալդ Թրամփի աջակիցներից չէ և պլանավորում է ընտրություններին մասնակցել որպես «Ծննդյան կուսակցության» […]

̰
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից

22:25 08.07.2020

ԱՄՆ-ն պաշտոնապես իրազեկել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից: ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը: Կազմակերպությունից դուրս գալու համար, ըստ կարգի, պետությունը հայտ է ներկայացնում և մեկ տարվա ընթացքում կատարում անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները՝ մասնավորապես վճարում անդամավճարները: Հունիսի տվյալներով՝ ԱՄՆ -ն պարտավոր էր ԱՀԿ -ին վճարել 198 […]

̰
Թուրքիան ռուսական С-400 ԶՀՀ-ի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ է անցկացրել. ԶԼՄ

18:43 08.07.2020

Թուրքիայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ են անցկացվել: Այդ մասին հայտնել է Fighter Jets World պորտալը: Փորձարկումները անցկացվել են թուրքական «Մյուրտեդ» ավիաբազայում: Այդ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Այսկերպ փաստորեն Թուրքիան անտեսել է ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ նման փորձարկումներ սկսելու դեպքում կարող են պատժամիջոցներ […]

̰
Բրազիլիայում դատի են տալիս կորոնավիրուսով վարակված նախագահին

09:40 08.07.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակված է կորոնավիրուսով: Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ նրան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց վարակման վտանգի տակ դնելու համար: Բանն այն է, որ նախագահը երեքշաբթի անձամբ դուրս էր եկել լրագրողների մոտ, որ նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի դրական արդյունքի մասին: Նախագահը և նրան շրջապատած լրագրողները դիմակ են […]

̰
Ստամբուլում սկսվել ու հետաձգվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործով դատավարությունը

17:37 03.07.2020

Ստամբուլում սկսվել է դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով դատավարությունը: Դատարանի առաջ կկանգի 20 մեղադրյալ: Դատը անցկացվել է հեռավար: Դատական այսօրվա նիստը շատ կարճ է տևել և նոր նիստ է նշանակվել նոյեմբերի 24-ին: Առաջին նիստին մասնակցել է նաև Խաշըգջիի հարսնացուն, ով վերջինն էր տեսել լրագրողին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց առաջ: «Դատական գործընթացը […]

̰
Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

19:33 01.07.2020

Սիրիայի հարցով այսօր հեռավար հանդիպում անցկացրած ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: Դրանում գրված է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս մասին ասում են նախագահները 2011-ից Սիրիայում փաստացի ընթացող պատերազմի ֆոնին: Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ողջունել են օգոստոսին Սիրիայում սահմանադրական խորհրդի նիստի անցկացումը և պատրաստակամություն […]

̰
ՌԴ-ում, դեռ քվեարկությունը չավարտված, ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակում

19:11 01.07.2020

Դեռ քվեարկությունը չավարտած՝ ՌԴ որոշ շրջաններում քվեներն արդեն իսկ սկսել են մշակել: Արդեն հաշվարկվել է քվեների 5,39 տոկոսը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել նրանց 69,76 տոկոսը, դեմ՝ մոտ 29,23 տոկոսը: Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: Քվեարկությունն  առաջին անգամ անցկացվում է մի քանի օր: Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա […]

̰
Հեռավար կկայանա Պուտին-Ռոհանի-էրդողան հանդիպումը

11:20 01.07.2020

Այսօր Սիրիայի հարցով հեռավար հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երեք երկրների ղեկավարների ելույթները բաց կլինեն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սա Աստանայի ձևաչափով 15-րդ հանդիպումն է: Դրանք մեկնարկել են 2017 թվականին։ Վերջին՝ 14-րդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերին։ Իսկ 2020 թ. մարտին Նուր-Սուլթանում նախատեսված հանդիպումը […]

̰
Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմի մի մասը կարող է տեղափոխվել Լեհաստան. Թրամփ

17:21 25.06.2020

Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքի մի մասը կարող է տեղափոխվել Լեհաստան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա այդ մասին ասել է Լեհաստանի իր գործընկեր Անդրեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պատրաստվում ենք Գերմանիայում գտնվող զորքը կայուն կերպով նվազեցնել՝ հասցնելով մինչև 25 հզ-ի: Մինչ այդ մենք ունեցել ենք 52 հազար: Գերմանիան իր […]

̰
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Հարավային Կորեայի նկատմամբ ռազմական պլանները. ԿԺԴՀ ԶԼՄ

18:40 24.06.2020

ԿԺԴՀ լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի իշխանությունը դադարեցրել է Հարավային Կորեայի նկատմամբ «ռազմական գործողությունների պլանը»: Հարավկորեական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ սկսել են ապամոնտաժել նաև քարոզչության համար սահմանին տեղակայված բարձրախոսները: Հայտնի է, որ վերջին ամիսներին Հարավային և Հյուսիսային Կորեաների հարաբերությունները խիստ լարվել էին: Հունիսի 16-ին Փհենյանը նույնիսկ պայթեցրեց Հարավային Կորեայի հետ համագործակցության միավորված շտաբը, որը […]

̰
Մեծ Բրիտանիայում մուսուլմանների մոտ COVID-19-ից մահացության ռիսկն ավելի բարձր է, քան քրիստոնյաների մոտ. ONS

18:36 19.06.2020

Քովիդ-19-ով վարակվածների թվում մուսուլմանների, հուդայականների, հինդուսների, բուդդիստների մոտ մահացության ռիսկն ավելի բարձր է, քան քրիստոնյաների մոտ: Նման տվյալներ է հրապարակել Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայությունը (ONS): Համեմատության կարգով ամենից ցածրը եղել է այն մարդկանց մոտ, որոնք կրոնական որևէ պատկանելություն չունեն: «Կրոնական այդ խմբերի մահացության ռիսկի բարձր աստիճանը մեծ հաշվով կապված է աշխարհագրական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական գործոնների և […]

̰
Նախագահական ընտրությունները՝ մարտահրավեր Լուկաշենկոյին

15:20 19.06.2020

Բելառուսում առաջիկա նախագահական ընտրությունները կարող են անկանխատեսելի արդյունքներ ունենալ: Այսպիսի կանխատեսում է արել BBC-ն: Բանն այն է, որ ըստ լրատվամիջոցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի 26-ամյա ղեկավարումից հետո մարդիկ ցանկանում են տեսնել նույնիսկ քիչ հայտնի ու քաղաքականության մեջ չեփված մարդկանց, միայն թե իշխանություն փոխվի: Նաև հայտնի է, որ երկրում միանշանակ չի ընդունվել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակումներ չմտցնելու […]

̰
Նացիստական խորհրդանիշի պատճառով Թրամփի գովազդը հեռացվել է. Facebook

13:42 19.06.2020

Facebook-ը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հոլովակը դրանում առկա նացիստական խորհրդանշի պատճառով: Այդ մասին հայտնել է Facebook ընկերությունը: Ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի և փոխնախագահ Մայք Փենսի պաշտոնական էջերի պաստառներում եղել է կարմիր եռանկյունի՝ գագաթով ուղղված ներքև. նշան, որը նացիստական համակենտրոնացման ճամբարներում եղել է քաղբանտարկյալների, մասնավորապես կոմունիստների համազգեստի վրա: Թրամփի շտաբը […]

̰
Համավարակի պատճառով Բերգամոյի քննիչները կհարցաքննեն Իտալիայի վարչապետին

19:12 12.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կորոնավիրուսի հետ կապված կհարցաքննվի Իտալիայի վարչապետը: Վարակից ամենից տուժած Բերգամո քաղաքի դատախազության քննիչները՝ Մարիա Քրիստինա Ռոտայի գլխավորությամբ, մեկնել են Հռոմ՝ հարցաքննելու երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ ստուգելու, թե որքան համարժեք են եղել նրա քայլերը կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Բանն այն է, որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և […]

̰
BACK_TO_TOP