TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը

12:01 05.10.2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]

̰
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Շառլ Ազնավուրին

11:33 05.10.2018

Ֆրանսիան այսօր ազգային հարգանքի տուրք կմատուցի Շառլ Ազնավուրի հիշատակին: Դա տեղի կունենա Փարիզի Ռազմական թանգարանում, որը հայտնի է նաև «Հաշմանդամների պալատ» անունով: «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունն ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է: Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրը կլինի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն: Ըստ կարգի՝ դագաղը […]

̰
Խոշոր վթար Տվերում. կա 13 զոհ

11:28 05.10.2018

ՌԴ Տվերի մարզում խոշոր ավտովթարը 13 մարդու կյանք է խլել: Դա տեղի է ունեցել ավտոբուսի և երթուղային տաքսու բախման հետևանքով: Կա 2  վիրավոր: Տուժածներին տեղափոխելու համար դեպքի վայր է ուղարկվել նաև «Մի-8» ուղղաթիռը և շտապօգնության 6 մեքենա: Դեպքի վայր է մեկնել նաև Տվերի մարզի ղեկավար Իգոր Ռուդենը: Դատախազությունը հետաքննություն է իրականացնում:

̰
Սիրիայի հարցով դերակատարների հակասությունն աղետալի կլինի. Ստեֆան դե Միստուրա

11:25 05.10.2018

Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի հարցով տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև չհասկացվածությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նա հատկապես հիշատակել է Իդլիբը, որտեղ հնարավոր ճակատամարտը կարող է լինել ամենաաղետալին՝ գերազանցելով Սիրիայում մինչ այդ տեղի ունեցած մարտերը: Բանն այն է, որ մի կողմում 3 մլն բնակչություն է, մյուս կողմում՝ մոտ […]

̰
Ովքե՞ր են ռուս հետախույզ-ցանցահենները. ԱՄՆ-ը 7 անուն է հրապարակել

10:00 05.10.2018

ԱՄՆ հատուկ ծառայությունները հրապարակել են այն 7 ռուսների անունները, ովքեր կասկածվում են տարբեր երկրներում ցանցահենային գործունեություն իրականացնելու մեջ: Այդ երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Նիդերլանդները: Իրականում այս ցանցահենները, ըստ ամերիկյան կողմի, ՌԴ  Հետախուզության գլխավոր վարչության անդամներ են: Ամերիկացի վերլուծաբան Մարկ Սիմակովսկին հայտարարել է, որ այս բոլոր մեղադրանքները կապ ունեն նախկինում ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտությունը […]

̰
Գորբաչովին խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ. ՆԱՏՕ

17:03 03.10.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ժամանակին ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին ոչ մի խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության: Սթոլթենբերգի խոսքերով՝ մեծ պետությունները չեն կարող այս հարցում փոքրերի փոխարեն որոշում կայացնել: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է պետությունների ժողովրդավարական […]

̰
Մերկել-Էրդողան մամուլի ասուլիսը կարող էր ձախողվել Էրդողանի «կամակորության» պատճառով

18:16 28.09.2018

Թուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ձախողել իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ասուլիսը, քանի որ ասուլիսին ներկա է եղել թուրքական ընդդիմադիր «Ջումուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը՝ առանց հարց տալու իրավունքի: Երբ էրդողանը սպառնացել է չմասնակցել ասուլիսին, Դյունդարը հայտարարել է, որ ինքը չի մասնակցի, ուստի ասուլիսում Մերկելը հատուկ անդրադարձել է այդ միջադեպին: «Այն […]

̰
Միջադեպ Մերկել-Էրդողան մամուլի ասուլիսի ժամանակ

16:32 28.09.2018

Մերկել-Էրդողան մամուլի ասուլիսի ժամանակ մի ակտիվիստ ներխուժել է ասուլիսի սրահ, ընդհատել է Էրդողանի խոսքը, որի պատճառով Էրդողանը դադարեցրել է ելույթը: Ակտիվիստին սրահից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները: Էրդողանը մի պահ կանգ է առել, հայացքներ փոխանակել Անգելա Մերկելի հետ, որից հետո սկսել է ծիծաղել: Ակտիվիստը կրել է շապիկ, որի վրա թուրքերենով գրված է եղել «Ազատություն լրագրողներին»: […]

̰
Նեթանյահուն Պուտինին իր տխրությունն ու ափսոսանքն է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ

12:52 21.09.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր «տխրությունն ու ափսոսանքն» է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ: Այդ մասին Նեթանյահուն ասել է իր հեռուստատեսային ուղերձի ժամանակ: Նեթանյահուն նշել է, որ այս ամենում մեղավոր է Իրանը, որը փորձում է Սիրիայի տարածքն օգտագործել Իսրայելի դեմ հարվածներ իրականացնելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ռազմական […]

̰
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողները ձերբակալված են եղել Նիդերլանդներում. Bellingcat

12:16 21.09.2018

Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի վերաբերյալ անկախ հետաքննություններ իրականացնող Bellingcat օնլայն հրատարակությունը տեղեկություններ է հրապարակել, համաձայն որոնց՝ երկու կասկածյալները հենց այն մարդիկ են, ովքեր ձերբակալվել էին Նիդերլանդներում: Այդ մասին Bellingcat-ին հայտնել է Նիդերլանդների իրավապահ մարմինների իր աղբյուրը: Ավելի վաղ շվեյցարական ու նիդերլանդական թերթերը հայտնել էին, […]

̰
Ֆրանսիական Նանտում ներգաղթյալների ճամբարն ապամոնտաժվել է

17:44 20.09.2018

Ֆրանսիական Նանտում ապամոնտաժել են ներգաղթյալների ճամբարը: Քաղաքի կենտրոնում գտնվող վրանային ճամբարում ապրում էր շուրջ 500 հոգի: Նրանց ավտոբուսներով հեռացրել են՝ տանելով քաղաքի արվարձաններում գտնվող սպորտային համալիրներ: Դրանք կլինեն ժամանակավոր կացարաններ: Ներգաղթյալների ճամբարը քաղաքի կենտրոնում հայտնվեց գարնանը, երբ տասնյակ ներգաղթյալներ սկսեցին օթևանել քաղաքի սրտում: Ճամբարն ապամոնտաժելու և նրանց հեռացնելու որոշումը կայացրել է դատարանը: Գործողությանը մասնակցել է […]

̰
Կիմ Չեն Ինի հետ բանակցությունները կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի. Գուտերեշ

12:27 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները շատ կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում: «Այն, ինչը մենք չենք պատրաստվում անել, միջամտելն է բանակցություններին կամ զուգահեռ նախաձեռնություններով հանդես գալը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային […]

̰
Իսրայելի օդուժի ղեկավարը Մոսկվայում կքննարկի ռուսական օդանավի կործանման թեման

11:33 20.09.2018

Իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիկամ Նորկինն այսօր մեկնում է Մոսկվա: Հանդիպման առանցքում կլինի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման: Մինչ այս հայտնի է դարձել, որ դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը: Միաժամանակ ռուսական կողմը մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք հանգեցրել են  ինքնաթիռի կործանման: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել էր, որ […]

̰
Վաշինգտոնն ուզում է՝ մինչև 2021թ․-ի ավարտը Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ազատվի միջուկային զենքից

10:51 20.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Փհենյանի հետ, որպեսզի մինչև 2021 թ-ի ավարտը Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ազատվի միջուկային զենքից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների միջև երեկ կայացած հանդիպման ժամանակ: Պոմպեոն Հյուսիսային Կորեայի […]

̰
Հունական ափերից մեկը հսկա սարդոստայնով է պատվել

10:38 20.09.2018

Հունական Այտոլիոկոյում ափերից մեկը հսկա սարդոստայնով է պատվել: Մասնագետները դա համարում են սեզոնային ֆենոմեն: Այդ հսկա սարդոստայնը հյուսում են Տետրագնատա կոչվող սարդերը՝ զուգավորման համար: Այդպիսի սարդոստայնների հյուսմանը նպաստում է շատ տաք եղանակը, որը հանգեցնում է միջատների, այդ թվում սարդերի այս տեսակի կտրուկ աճի: Մասնագետների խոսքով՝ սարդերի այս տեսակները վտանգավոր չեն մարդու համար, վնաս չեն հասցնի նաև […]

̰
Անգլիական դատարանը հօգուտ Ուկրաինայի որոշում կայացրեց Յանուկովիչի 3 մլրդ դոլարի «պարտքի» գործով

15:17 14.09.2018

Անգլիական դատարանը հօգուտ Ուկրաինայի որոշում կայացրեց Յանուկովիչի 3 մլրդ դոլարի «պարտքի» գործով: Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է, այսպես ասած, Յանուկովիչի պարտքը՝ 3 մլրդ դոլար: Բանն այն է, որ 2013-ին, երբ Ուկրաինան պետք է կնքեր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, Ռուսաստանը խոստացավ 15 մլրդ դոլար վարկ տրամադրել Ուկրաինային՝ անգլիական օրենսդրության համաձայն թողարկված եվրոպական պարտատոմսերի փոխարեն: Այն ժամանակվա նախագահ […]

̰
Ռուսաստանը կասկածվում է շվեյցարական լաբորատորիայում լրտեսելու մեջ

14:20 14.09.2018

Ռուսաստանին մեղադրում են Սկրիպալների թունավորումը հետաքննող շվեյցարական լաբորատորիայում լրտեսելու մեջ: Այդ մասին գրել են նիդեռլանդական NRC Handelsblad  և շվեյցարական Tagesanzeiger թերթերը, որոնք համատեղ հետաքննություն են անցկացրել: Ըստ նրանց տվյալների՝  Նիդեռլանդներում ձերբակալվել է երկու ռուսաստանցի, որոնք կասկածվում են «Սպիեց» կոչվող լաբորատորիայից տվյալներ գողանալու փորձ անելու մեջ: Լրտեսության մեջ կասկածվողները դեռ գարնանն են ձերբակալվել Հաագայում և արտաքսվել Մոսկվա: Ըստ բացահայտված տվյալների՝ […]

̰
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը

13:53 14.09.2018

Սկրիպալների թունավորման պատճառաբանությամբ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մանիշա Սինգհը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները շատ խիստ կլինեն: «Ռուսաստանը ԱՄՆ-ին հնարավորություն չի տվել տեսչական ստուգումներ իրականացնել քիմիական զենքի ոչնչացման ռուսական օբյեկտներում: Այդ կերպ Կրեմլը երաշխիքներ չի տվել, որ քիմիական զենք ապագայում չի կիրառի, ինչը նոր պատժամիջոցներ չկիրառելու պայման էր»,- […]

̰
Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը կհամագործակցի Մյուլլերի գրասենյակի հետ դատական երկրորդ գործից խուսափելու համար

11:34 14.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը սկսել է բանակցել ընտրական գործընթացում ռուսական միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի հետ՝ իր մեղքն ընդունելու համար: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները և «Ռոյթերս» գործակալությունը: Դա արվում է դատական երկրորդ գործից խուսափելու համար: Հաղորդվում է՝ այդ գործարքի և դրա պայմանների մասին կհայտնեն այսօր, դատարանում: […]

̰
Մեկ զոհ, տասնյակ վիրավորներ. գազի արտահոսքի պատճառով Մասսաչուսեթսում 70 պայթյուն է տեղի ունեցել

10:15 14.09.2018

Գազի արտահոսքի պատճառով ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել: Մեկ մարդ մահացել է: Կան վիրավորներ: Գազի խոշոր արտահոսքը պայթյունների է հանգեցրել Մասսաչուսեթսի հիմնանակում երեք քաղաքներում՝ Լորենսում, Անդովերում և Հյուսիսային Անդովերում: Ընդհանուր հաշվով մոտ 70 պայթյուն է որոտացել: Լորենսում նախնական տվյալներով՝ մահացել է 1, վիրավորվել 13 մարդ: Մահացածը 18-ամյա Լեոնել Ռոբսոնն է: Նա մեքենայում […]

̰
Սնոուդենի բացահայտած գաղտնալսումների վերաբերյալ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Մեծ Բրիտանիայի

16:15 13.09.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումներին առնչվող վճիռ: Այն ուղղված է Մեծ Բրիտանիայի դեմ: Վճռում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից զանգվածային վերահսկողությունը խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Այս գործը Եվրոպական դատարան է ներկայացվել մի […]

̰
Ընտրություններում օտարերկրյա միջամտությունը կանխելու համար Թրամփը պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել

11:02 13.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պետք է միակողմանի պատժամիջոցներ սահմանվի օտարերկրյա կազմակերպությունների և անձանց նկատմամբ, ովքեր կմիջամտեն ԱՄՆ ընտրություններին: Այդ մասին հայտնել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ փորձ է՝ կանխելու արտաքին միջամտությունն ԱՄՆ ընտրություններին: Դոնալդ Թրամփն ավելացրել է խստագույն միջոցառումները, որոնք երբևէ սահմանվել են […]

̰
Պուտինը մասնակցել է Հեռավոր Արևելքում անցկացվող զորավարժություններին

10:19 13.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է երկրի պատմության մեջ Բրեժնևի ժամանակներից ի վեր անցկացվող ամենամեծ զորավարժություններին: Դրանք անցկացվում են Տրանս- Բայկալ շրջանում: Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինվորական, մոտ 1000 միավոր ավիատեխնիկա, 36 հազար զրահապատ մեքենա, մոտ 80 նավ և այլ տեխնիկա: Դրանց կմասնակցեն նաև Չինաստանի ժողովրդական բանակի մոտ 3000 զինծառայողներ: Սրան զուգահեռ Ռուսաստանը […]

̰
Սիրիական Իդլիբը՝ ՌԴ-Իրան-Թուրքիա հանդիպման օրակարգում

16:48 07.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]

̰
Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի

21:00 06.09.2018

The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

20:52 01.09.2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում […]

̰
Միջերկրական ծովում ՌԴ-ն ռազմածովային ու օդատիեզերական ուժերի համատեղ զորավարժություն է անցկացնելու

12:12 31.08.2018

Սեպտեմբերի մեկից Ռուսաստանն սկսում է ռազմածովային և օդատիեզերական ուժերի համատեղ զորավարժություն, որն անցկացվելու է Միջերկրական ծովում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Կորոլյովը: Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի 26 ռազմանավ՝ ներառյալ երկու սուզանավ, նաև 34 օդանավ ու ուղղաթիռ: Նա նաև նշել է, որ հրետանային ու հրթիռային միջոցներ կներկայացվեն: […]

̰
3D պրինտերի շնորհիվ կույր զույգը կարողացել է «տեսնել» իրենց դեռ չծնված երեխային

12:04 31.08.2018

3D պրինտերի շնորհիվ արգենտինացի կույր ծնողները կարողացել են, այսպես ասած, տեսնել իրենց դեռ չծնված երեխայի դեմքը: Մարիո Պելիզերիի գլխավորությամբ բժշկների թիմը հետևյալն է արել՝ նրանք երեխայի դեմքի սոնոգրաֆիկ պատկերը տպել են 3D պրինտերով, որից հետո ապագա ծնողները կարողացել են շոշափել այն՝ հնարավորություն ունենալով պատկերացում կազմել դեռ չծնված երեխայի դեմքի մասին: Դա արվել է կնոջ՝ 18 ամսական […]

̰
Առնո Բաբաջյանյանի որդին՝ Կոբզոնի մասին

16:05 30.08.2018

Հանրահայտ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ի հիշատակ Իոսիֆ Կոբզոնի: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: Դրանից մեկում երևում են Կոբզոնը և Առնո Բաբաջանյանը, մյուս երկու լուսանկարներում Կոբզոնն ու Արա Բաբաջանյանը միասին են նկարված: Լուսանկարներին ուղեկցող գրառման մեջ Արա Բաբաջանյանը մեծատառերով գրել. «Կյանքից հեռացավ մեծ մարդ, մեծ քաղաքացի, […]

̰
Renault ընկերության նոր՝ C սեգմենտի քրոսսովերի համաշխարհային պրեմիերան

12:49 30.08.2018

Renault ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելը: C սեգմենտի քրոսսովերի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «Շանթ» ՀԸ «Ավտոշքերթ» ծրագրի հեղինակ Երվանդ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/autoshkert/posts/2102151283168966?__xts__[0]=68.ARCtK0fR5Lg47-oxU4K5nUFsuQYKcBxprBWC41KeqYeelPSmihp53A6v2LO5qm1QRn6uWHhzAaqvzVijLNp3MkOTlS8PXI27LoSFNIVMqnkCtnA5e_rlgTiUIXlWjvF5VDf9zgo&__tn__=-R

̰
BACK_TO_TOP