TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ». «Վեդոմոստի»

12:05 28.12.2018

Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]

̰
20 տարի եթերում. Հետաքրքիր փաստեր Եկատերինա Անդրեևայի մասին

12:26 26.12.2018

«Время»-ի հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ամփոփել է իր գործունեության 20 տարին ու իր մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնել: Մասնավորապես, BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ է գնահատում այնպիսի հաղորդավարուհիների, ինչպիսիք են Ելենա Սորոկինան ու Տատյանա Միտկովան: Բայց կուռքեր չի ստեղծում, քանի որ դա իր համար թիվ մեկ օրենքն է: 20 տարի լուրեր վարելուց հետո չի […]

̰
Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ

16:41 21.12.2018

Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ Սիրիայից, իսկ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախատեսում քրդաբնակ շրջաններում: Ցույցերն անցկացվում են քրդաբնակ Քոբանիից հարավ-արևելք գտնվող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաբազայի մոտ: Ցուցարարները պաստառներ են կրել՝ դատապարտելով քրդական ռազմական միավորների դեմ հնարավոր սպառնալիքները: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց

16:35 21.12.2018

Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց: Թագավոր Ֆիլիպն ընդունել է երկրի վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Շառլ Միշելը հրաժարական տալու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ փլուզվեց կառավարական կոալիցիան: Իշխող կոալիցիան կազմալուծվեց՝ դրա կազմից «Նոր ֆլամանդական դաշինքի» դուրս գալու հետևանքով։ Նման որոշման պատճառը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի շուրջ եղած տարաձայնություններն էին։ Այդուհանդերձ, Շառլ Միշելը պետք է շարունակի զբաղվել […]

̰
Կատալոնիայի անկախության կողմնակիցները Բարսելոնում փողոցներ են փակել

14:11 21.12.2018

Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհներ են փակում Բարսելոնում: Նրանք բողոքի ցույցեր են անում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստ անցկացնելու դեմ: Նրանց զայրացրել է այն միտքը, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշում է կայացրել նախարարների խորհրդի նիստն անցկացնել Բարսելոնում՝ դրանով Կատալոնիայի ինքնավար մարզը հավասարեցնելով Իսպանիայի մյուս շրջաններին: Փողոցներ փակելուց բացի, բարիկադներ են կառուցվել: Որոշ տեղերում ցուցարարներն անվադողեր են […]

̰
Թուրքիան չի հաստատում ռուսական С-400 համակարգերն ուսումնասիրման համար ԱՄՆ-ին տրամադրելու տեղեկությունը

14:03 21.12.2018

Թուրքիան չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ առաջարկել է ԱՄՆ -ին ռուսական С-400 համակարգերը տրամադրել  ուսումնասիրման համար: Նման տեղեկատվություն է հրապարակել Bloomberg գործակալությունը: Ըստ հրապարակման՝ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գործակալության տվյալներով՝ այդ կերպ Թուրքիան ցանկանում է ընդառաջ քայլ անել ԱՄՆ-ին՝ այդ համակարգերի գնման հարցում Վաշինգտոնի հետ ունեցած հակասությունը մեղմելու համար: Սակայն […]

̰
Լիբանանը մինչև Ծննդյան տոներ կառավարություն կձևավորի՝ վերջ դնելով յոթամսյա ճգնաժամին

11:33 19.12.2018

Լիբանանն առաջիկա մի քանի օրերին՝ մինչև Սուրբ Ծննդյան տոներ կձևավորի ազգային միասնության նոր կառավարություն: Քաղաքական գործիչները հույս ունեն, որ սա վերջ կդնի ավելի քան 7 ամիս շարունակվող վեճերին, որոնք ստվերում էին երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Կառավարությունը կձևավորվի վարչապետ Սաադ Ալ -Հարիրիի ղեկավարությամբ: Սակայն ամբողջ գործընթացը ձգձգվում է կառավարությունում պորտֆելների բաժանման հարցի պատճառով: Խոսքն այստեղ վերաբերում […]

̰
Իսրայելի վարչապետի կինը ցուցմունք կտա կոռուպցիայի գործով

17:16 07.12.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, կհարցաքննվի կոռուպցիայի մի գործով, որտեղ կասկածյալ են ինքը և վարչապետ ամուսինը: Նեթանյահու ամուսինները հարցաքննվում են, այսպես ասած, «Բեզեկի» գործով: Խոսքը երկրի հեռահաղորդակցական խոշոր՝ «Բեզեկ» ընկերությանն է վերաբերում: Ըստ մեղադրանքների՝ ընկերության սեփականատիրոջ կնոջ հետ կապերն օգտագործելու շնորհիվ նրան վերաբերող հարցերը լուսաբանելիս դրական լույսի ներքո են ներկայացրել: Բացի դրանից՝ ֆինանսական […]

̰
Թուրքիայում ռազմաօդային ուժերի ու ժանդարմերիայի 128 զինվորականի ձերբակալման հրաման է տրվել

16:58 07.12.2018

Թուրքիայում ռազմաօդային ուժերի ու ժանդարմերիայի 128 զինվորականի ձերբակալման հրաման է տրվել: Զինվորականները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: Զինվորականների մի մասին մեղադրանք է առաջադրել Անկարայի, մի մասին էլ՝ Ստամբուլի դատախազությունը: 128 զինվորականների թվում են սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու լեյտենանտներ: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական […]

̰
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 153 մարդ է ձերբակալվել, մեծ մասը՝ ուսանողներ

16:51 07.12.2018

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Փարիզում, ծայր առած ուսանողական ակցիաները նոր լարվածություն են առաջացրել: Փարիզից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Մանտ-Լա-Ժոլի քաղաքում բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 153-ի: Ձերբակալությունները կատարվել են ոստիկանության հետ թեժ բախումներից հետո: Նրանք քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանության ուղղությամբ: Ուսանողները ցույցի են դուրս […]

̰
Ֆրանսիացի ուսանողները քաոս են ստեղծել Թուլուզի փողոցներում

10:31 07.12.2018

Ֆրանսիայում դարձյալ անկարգություններ են գրանցվել: Այժմ էլ բողոքի ակցիա են արել ուսանողները՝ դժգոհելով կրթական համակարգի փոփոխություններից: Թուլուզի փողոցներում քաոս է տիրում: Ցուցարարներն այրել են աղբամաններ, շրջել ցանկապատներ: Ոստիկանության ուղղությամբ քարեր ու այլ առարկաներ են նետվել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ է օգտագործել: Երկրի իշխանությունները մտադիր են փոխել կրթական համակարգը, սակայն բուհերի ընտրության ընտրողական մոտեցումը զայրացրել է […]

̰
Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

10:02 07.12.2018

Վրացի սահմանապահներն Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, թեև նրանց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն եղել: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին: Նա նշել է, որ ԱԳՆ-ին հայտնի չեն պատճառները, որոնց համար Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել իրանցիներին մտնել երկիր: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտնել է, […]

̰
Ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով ԱՄՆ-Ն ու ՌԴ-ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

13:57 05.12.2018

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը մեղադրում է Կերչում սադրանք իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն Մոսկվային սպառնում է ծանր հետևանքներով և կոչ անում եվրոպացի գործընկերներին դարձյալ մտածել «Հյուսիսային հոսք -2» գազամուղի նախագծի նպատակահարմարության մասին: Ռուսաստանը պատասխանել է այս հայտարարությանը: ՌԴ դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ազատվել էներգակիրների մատակարարման […]

̰
Հատուկ դատախազն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին

11:02 05.12.2018

ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին, քանի որ նա օգնել է հետաքննությանը: Մասնավորապես, նա դատավորին առաջարկել է Մայքլ Ֆլինի համար սահմանել այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ: Հայտնի է, որ դեռ անցյալ տարի՝ դեկտեմբերի 1-ին, Ֆլինն  արդարադատության հետ համաձայնության եկավ օգնելու […]

̰
ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ կապված հրթիռային պայմանագրի հետ

09:54 05.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՍՄՆ-ն դուրս կգա դրանից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա պայմանների կատարմանը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործանախարարների հանդիպման շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ժամկետ է նշել. «Մենք ուրախ կլինենք, որ 60 օրվա ընթացքում Ռուսաստանը վերադառնա պայմանագրի կատարմանը: Նրանք բավական ժամանակ ունեն»: […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել 28 հոգու, այդ թվում՝ Ֆեյթուլլահ Գյուլենին

17:11 23.11.2018

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար իշխանությունները մեղադրանք են առաջադրել 28 հոգու: Նրանց թվում է իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեյթուլլահ Գյուլենը և նրա FETO կազմակերպությունը: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Անկարայի դատախազը ներկայացրել է դատարան փոխանցված մեղադրական եզրակացությունը: Դրանում գրված է, որ դեսպանի սպանությունը FETO կազմակերպության կողմից իրականացված սադրանք է՝ ուղղված թուրք-ռուսական հարաբերությունների դեմ: Հիշեցնենք, […]

̰
Եվրոպան կարող է սեփական Դոնալդ Թրամփն ունենալ, եթե չլուծի միգրացիայի խնդիրը. Հիլարի Քլինթոն

16:07 23.11.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ եթե Եվրոպան չլուծի միգրացիայի խնդիրը, ապա «սեփական» Դոնալդ Թրամփը կունենա: Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը զայրացնում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին: Քլինթոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին հզոր ազդակ հղել՝ հստակ  հասկացնելով, […]

̰
Հրապարակվել են Սիրիայում խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը

15:03 23.11.2018

Հետաքննող խումբը հրապարակել է թուրքական զինուժի կողմից խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը: Դրան զուգահեռ Մոսկվայի Բասմանի դատարանը մեղադրանք է առաջադրել Սիրիայի 9-ը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ: Ըստ դատարանի՝ նրանք ներգրավված են եղել ռազմական ապօրինի խմբավորումների կազմում: Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող SU-24M օդանավը խոցվել է թուրք-սիրիական […]

̰
Ուղերձ Ռուսաստանին, որ Ուկրաինան ամբողջությամբ առանձնանում է. Պորոշենկոյի ելույթի շեշտադրումը

11:47 23.11.2018

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրության փոփոխությունը, որը միտված է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Կիևի նպատակն ամրագրելուն, հզոր «ուղերձ» կլինի Ռուսաստանին այն մասին, որ իրենք ամբողջովին առանձնանում են: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում, դիմելով պատգամավորներին, Պորոշենկոն ագրեսոր էր անվանել Ռուսաստանին և հայտարարել, թե Ռուսաստանը հնարավորություն չունի արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունն արևմտյան երկու կազմակերպություններին: Հիշեցնենք՝ […]

̰
Լոս Անջելեսում հսկայական խցանումներ են գրանցվել

10:48 23.11.2018

Լոս Անջելեսում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող խցանումներ են: Նման իրավիճակ է գրեթե ամեն տարի՝ Գոհաբանության օրը նշելուց հետո, երբ մարդիկ տուն են վերադառնում: Այդ ընթացքում վթարները ևս անխուսափելի են: Ավելանում են շտապօգնության կանչերը, սակայն բուժանձնակազմերի տեղ հասնելը դժվարանում է նույն այդ խցանումների պատճառով: https://www.youtube.com/watch?v=RLc3EnWplqA

̰
Փարիզում վառվել են տոնական լույսերը

10:13 23.11.2018

Փարիզում վառվել են տոնական լույսերը: Այս անգամ կոճակը սեղմելու պատիվը տրվել է հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆիլդին: Նրա կողքին է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Կոճակը սեղմելուց հետո լուսավորվել է հանրահայտ Champs-Élysées-ն: Սովորաբար այս կերպ ամեն տարի Փարիզում սկսվում է Սուրբ Ծննդի ու Ամանորի նախապատրաստության շրջանը: Fashion designer Karl Lagerfeld lights up Paris' Champs-Élysées pic.twitter.com/RUAcKPiumA — […]

̰
«Սև ուրբաթ». սկսվել է ԱՄՆ-ում տոնական աննախադեպ զեղչերի շրջանը

09:44 23.11.2018

ԱՄՆ-ում սկսվեց հանրահայտ «Սև ուրբաթ»-ը: Սա այն օրն է, երբ ԱՄՆ -ում սկսվում է մեծ զեղչերի շրջանը, որով նշանավորվում է Գոհաբանության տոնը: Հենց կեսգիշերին մեծ խանութների դռները բացվել են: Դա է պատճառը, որ ամերիկյան հարյուրավոր քաղաքներում հաճախորդները պարզապես, այսպես ասած, «ռմբակոծել» են խանութները: Մեծ խանութների առջև դեռ ժամեր առաջ կիլոմետրերով հերթ են կանգնել հազարավոր հաճախորդներ […]

̰
Հայաստանի յուրահատուկ «դեսպանը». Հայկական դրամը 25 տարեկան է

13:01 22.11.2018

25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության առաջին արժույթը՝ դրամը: 1993թ-ի նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրմամբ արգելվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը: Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994-ին՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ […]

̰
ՌԴ-ն Արևմուտքին մեղադրում է շանտաժի մեջ

17:48 21.11.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է շանտաժի և կաշառելու մեջ, որպեսզի այդ միջոցներով հնարավոր լինի հասնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության իրավասությունների ընդլայնմանը: Այդ մասին նա խոսել է Բելառուսում իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Միջոցը, որով արևմտյան մեր գործընկերները վերաբերվում են այդ խնդրին, ձևը, որով նրանք փոխում են կոնվենցիայի բնույթն […]

̰
Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը

16:56 21.11.2018

Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը: Հիշատակի արարողությունն անցկացվել է Եվրամայդանի 5-րդ տարելիցի կապակցությամբ: Այնտեղ են հավաքվել զոհերի հարազատներն ու ցույցերի մասնակիցներ: Հայտնի է, որ այդ ցույցերը սկսվեցին 2013-ի նոյեմբերին, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետաձգեց Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու պլանները՝ այդ պահին նախընտրելով Ռուսաստանի հետ հարաբերությունների չխաթարումը: Դրանից հետո սկսվեցին […]

̰
«ԱՄՆ-ն առաջնային է». Թրամփը պաշտպանել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները

12:55 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա կապերը՝ չնայած The Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը, որի մեջ մեղադրում են երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ Սալմանին: Այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցություն հայտնում Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին սատարելու փոխարեն, նա պատասխանել է. «ԱՄՆ-ն առաջնային է: Սաուդյան Արաբիան ինձ հետ կապ չունի: Ինձ հետ […]

̰
«Հյուրիեթ»-ը մեջբերումներ է հրապարակել սաուդցի լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից

12:37 21.11.2018

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը մեջբերումներ է հրապարակել լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից՝ առաջին անգամ հատվածներ հրապարակելով հենց Խաշըգջիի խոսքից: Առաջին ձայնագրության համաձայն՝ Խաշըգջիին բռնել են այն պահին, երբ նա մտել է վիզաների բաժանմունք: Դա պայմանականորեն անվանել են Ա բաժին: «Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս»,- լսելի է լրագրողի ձայնը: Ձայնագրությունում լսելի են միմյանց […]

̰
65 զոհ, 631 անհետ կորած. Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքը

16:00 16.11.2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի: Անհետ կորած է համարվում 631 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հատուկ հանդերձավորված մասնագետներն ավերակներում ու այրված մեքենաներում մարդկանց աճյուններ են փնտրել: Կալիֆոռնիայի հարավային հատվածում հրդեհի երկու խոշոր օջախ կա: Դրանք շարունակում են մեծ վտանգ ներկայացնել: Վերջին տվյալներով՝ Փերեդայզ քաղաքն ամբողջությամբ ոչնչացել է: Հրդեհները շարունակվում են արդեն 2 […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Խաշըգջիի սպանության հետ կապ ունեցող 17 սաուդցիների նկատմամբ

15:41 16.11.2018

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ կապ ունենալու մեջ կասկածվող 17 սաուդցիների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: «Պետքարտուղարությունը կշարունակի կարևոր փաստեր որոնել: Մենք կխորհրդակցենք Կոնգրեսի հետ և կաշխատենք այլ երկրների հետ՝ պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր ներգրավված են սպանության մեջ»,- ասել է Նաուերթը: Պատժամիջոցները պետք է սահմանվեն […]

̰
Բրիտանիան Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեի չի գնա

10:15 16.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել է, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել է, որ չի վախենում հրաժարականից, Brexit-ի հարցում հաստատակամ է: Հայտարարությունը նա արել է, ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կանի, եթե առաջիկա օրերին նրան անվստահություն հայտնեն՝ Brexit-ի հարցով տարաձայնությունների հետ կապված: Հիշեցնենք, որ Brexit-ի նախագծին Մեյի կաբինետի նախարարների մի […]

̰
BACK_TO_TOP