TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով արտակարգ նիստ է գումարում

09:51 10.07.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արտակարգ նիստ է գումարում ՝ քննարկելու Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը: Նիստը հրավիրվել է ԱՄՆ -ի կողմից: Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ գերազանցել է ուրանի հարստացման՝ 2015 թ․-ի պայմանագրով նախատեսված չափաքանակը: Խոսքը վերաբերում է 300 կգ հարստացված ուրանի չափին: Իրանը հայտարարել է, որ գերազանցել է այդ չափաքանակը պայմանագրից ԱՄՆ -ի դուրս […]

̰
Իսրայելում ցույց են տվել Քրիստոսի «անցած ճանապարհը»

11:39 06.07.2019

Հետաքրքիր բացահայտում Իսրայելում: Պեղումներից հետո Իսրայելը ցույց է տվել հնագույն ճանապարհը, որով, ըստ իսրայելական կողմի՝ Հիսուս Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար: Այդ ճանապարհը գտնվել է կարտոֆիլի դաշտի տակ: Այդ մասին հաղորդում է Dailymail-ը: Լրատվամիջոցի աղբյուրի հավաստմամբ՝  Երուսաղեմի տաճար տանող ճանապարհը սկիզբ էր առնում աղբյուրից, որտեղ ուխտավորները նախքան տաճար գնալը մաքրում էին իրենց մարմինները: […]

̰
Երկու երկրաշարժ 2 օրվա ընթացքում. Կալիֆորնիայում սեյսմիկ ակտիվություն է նկատվում

11:06 06.07.2019

6, 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ -ի երկրաբանական ծառայությունը: Ըստ ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջկրեստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի պատճառով Լաս Վենգասում դադարեցվել է բասկետբոլի NBA-ի լիգայի «Նյու Օռլեան Պելիկանս» – «Նյու Յորք Նիկս» խաղը: Սա երկրորդ երկրաշարժն է վերջին 2 […]

̰
ԱՄՆ-ին ուրախացրել է Ջիբրալթարում իրանական նավթատարի կալանումը. Բոլթոն

09:57 05.07.2019

ԱՄՆ նախագահի՝ ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է Ջիբրալթարում իրանական նավթ տեղափոխող նավթատար տանկերի կալանումը: Նա հայտարարել է, որ դա գերազանց նորություն է: Նա հայտարարել է, որ իրանական նավթով լցված տանկերը գնում էր Սիրիա: Բոլթոնի խոսքով՝ ԱՄՆ -ն կշարունակի խանգարել Իրանին նավթ վաճառել: Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակը Ջիբրալթարում կանգնեցրել է Grace 1 նավթակիր […]

̰
Ավիացիոն շքերթ՝ԱՄՆ-ի անկախության օրը

09:43 05.07.2019

ԱՄՆ-ում անկախության օրվա ավիացիոն շքերթը բացել է նախագահական առաջին ինքնաթիռը: Ապա նախագահ Դոմալդ Թրամփը ելույթ է ունեցել և շնորհավորել հայտարարելով, որ ոգին, խիզախությունը, վեհությունը, վստահությունն ու հավատարմությունը ԱՄՆ -ը դարձրել են բացառիկ երկիր: Նրա ելույթից հետո օդ են բարձրացել  բազմաֆունկցիոնալ կործանիչները, ռմբակոծիչները, հարվածային ուղղաթիռները: Թրամփի խոստացած ցամաքային տեխնիկան առավել համեստ է եղել: Ռազմական շքերթին հաջորդել […]

̰
Մեյն ու Պուտինը կոշտ խոսակցություն են ունեցել

16:40 28.06.2019

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող […]

̰
Անգելա Մերկելը հիանալի ընկեր է և հրաշալի կին. Թրամփը գովել է Գերմանիայի կանցլերին

16:20 28.06.2019

Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: […]

̰
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

09:50 28.06.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Այնուհետև երկրորդ պայթյունն էր տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության ավտոկայանատեղիում: Պայթյուններից 1 մարդ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին: Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումն ընթացքի մեջ է

09:45 28.06.2019

Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]

̰
Հնդկաստանում շոգի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել

19:29 21.06.2019

Հնդկաստանում շոգի պատճառով 101 զոհ է գրանցվել: Զոհերն առավելապես գրանցվել են հնդկական Պատնա քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է մոտ 50 աստիճանի: Ավելի քան 560 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով: Երկրի իշխանությունները նշել են, որ զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան: Շոգ եղանակը շարունակվում է արդեն 11 օր: […]

̰
Ինդոնեզիայի լուցկու գործարաններից մեկում հրդեհի հետևանքով 30 մարդ է մահացել

19:27 21.06.2019

Ինդոնեզիայում լուցկու փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի […]

̰
Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը

16:10 20.06.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքերով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում: Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ […]

̰
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց երկրորդ անգամ առաջադրվելու մասին

10:46 19.06.2019

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]

̰
Իրանական թնջուկ. զենքերի ու նյարդերի պատերազմ

14:30 14.06.2019

Պարսից ծոցը հակամարտությունների օջախ Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում: Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի […]

̰
Քարդաշյանն իմ ընկերն է. Դոնալդ Թրամփ

10:02 14.06.2019

Քիմ Քարդաշյանը եղել է ամերիկյան շոուբիզնեսի աստղերից մեկը, որ երեկ այցելել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցելու արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը: Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին: Լրատվամիջոցները նկատել են, որ նա նստած է եղել Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Թրամփի խորհրդական […]

̰
Թրամփի մամուլի խոսնակը լքում է Սպիտակ տունը

09:49 14.06.2019

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում: «3․5 տարի հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և տուն կվերադառնա՝ հրաշալի Արկանզաս»: After 3 […]

̰
40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետը Իրան կմեկնի

14:29 12.06.2019

Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրան է մեկնում: Բարձր մակարդակի այսպիսի այց չէր եղել 1978-ից ի վեր: Իրանում Սինձո Աբեն հանդիպումներ կունենա Իրանի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ թռիչքը նա հայտնել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքում առկա լարվածությամբ: «Իմ ուժերի ներածին չափ ես կցանկանայի խաղաղության ու կայունության դեր խաղալ այս […]

̰
Հաագայի դատարանում Ուկրաինան պահանջել է թույլատրել նավթ արդյունահանել Սև ծովում

14:25 12.06.2019

Ուկրաինան պահանջում է թույլ տալ իրեն նավթ արդյունահանել Սև ծովում: Այդ պահանջը Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել երկրի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Ուկրաինային զրկել է Սև ծովում նավթ ու գազ արդյունահանելու իրավունքից, իսկ ինքը ավելի քան 9 մլրդ խմ բնական գազ է արդյունահանել: Զերկալի համար ընդունելի չէ նաև այն մոտեցումը, որ Հաագայի դատարանը […]

̰
Մակրոնը կսատարի Մերկելին, եթե նա ստանձնի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը

13:05 12.06.2019

«Եթե Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ դառնա, ապա ես նրան կսատարեմ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ մասին ասել է շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մակրոնի խոսքերով` Եվրոպան նոր դեմքերի և հզորության անհրաժեշտություն ունի: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո վերջանում է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերի պաշտոնավարման ժամկետը: Եվ այժմ հարց է, թե ով […]

̰
Կոնկրետ ազդանշաններ դեռ չկան. ՌԴ ԱԳՆ-ն՝ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին

11:34 12.06.2019

«Կոնկրետ ազդանշաններ դեռ չկան: Հրապարակային հայտարարությունները նախապատրաստություն չեն»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը: Հիշեցնենք, որ մինչ այս Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Ճապոնիայում՝ Օսակայում […]

̰
Հյուսիսային Կորեայում զանգվածային կախաղանների պոլիգոններ են գտնվել

11:07 12.06.2019

Հյուսիսային Կորեայում պոլիգոններ են գտնվել, որոնք նախատեսված են եղել զանգվածային կախաղանների համար: Այնտեղ մահապատժի են ենթարկել երկրի վարչակարգին հակառակ արտահայտվողներին: Այդ պոլիգոնները մոտ 318-ն են: Transitional Justice Working Group իրավապաշտպան կազմակերպությունը մոտ 610 հյուսիսկորեացի փախստականների հետ հարցազրույցներ է արել և տվյալները ներկայացրել հենց այդ հարցազրույցների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ մահապատիժներն իրականացվել են գետերի ափերին, […]

̰
Հայաստանը հյուրընկալում է «Summit of Minds»-ը

18:25 07.06.2019

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Մտքերի հայկական գագաթնաժողով» («Armenian Summit of Minds») անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի […]

̰
Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

09:52 07.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի  փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]

̰
Հռոմի պապը Ռումինիա է ժամանել

17:41 31.05.2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա հովվապետական այցով Ռումինիա է ժամանել: Նրան օդանավակայանում դիմավորել է նախագահ Քլոզ Յոհանիսն ու կինը, ռումինացի կարդինալներ, հարյուրավոր մարդիկ: Հռոմի պապը պատրաստվում է պատարագ մատուցել Բուխարեստի Սուրբ Ջոզեֆ տաճարում և քարոզ կարդալ:  

̰

17:22 31.05.2019

Չինաստանում սկսել է գործել 5G ինտերնետով ավտոբուսը: Այն գործում է Գուանչժոու քաղաքում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկհարկանի ավտոբուսի ուղևորները ընթացքի ժամանակ, այսպես ասած, վայելում 5G ինտերնետի հնարավորությունները: Դրանից օգտվելու համար ընդամենը պետք է մեկ անգամ սքանավորել 5G QR կոդը: Սա իր արագությամբ 10 անգամ գերազանցում է 4G կապը:

̰
Մենք նրան հաղթանակի գավաթ կպարգևենք. «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքու չմեկնած Հենրիխ Մխիթարյանի մասին

16:02 29.05.2019

Բաքվում «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղից առաջ ասուլիսի մասնակցող «Արսենալի» երկու ֆուտբոլիստները անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է նշանակում Մխիթարյանի՝ թիմի հետ չլինելը, «Արսենալի» հույն խաղացող Սոկրատիս Պապաստոպուլոսը նշել է. «Մխիթարյանի հետ գիտենք իրար 5-6 տարի, ուստի ես լավ եմ ճանաչում նրան: Շատ լավ ընկեր է: Ուստի ես գրել եմ […]

̰
Թերեզա Մեյը հազիվ է զսպել արցունքները. Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա

15:08 24.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]

̰
Եվրախորհուրդը վերականգնում է Ռուսաստանի ձայնի իրավունքը

17:32 17.05.2019

Եվրախորհուրդը վերականգնում է Ռուսաստանի ձայնի իրավունքը: ԵԽ նախարարների կոմիտեն համապատասխան հռչակագիրն ընդունվել է այսօր՝ Հելսինկիում կայացած նստաշրջանի ժամանակ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն է հայտնել, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հավանություն է տվել արդարության վերականգնման իրենց հետևողական գծին: Լավրովը նշել է, որ ընդունված հռչակագիրը ճանապարհ է բացում այն ճգնաժամը հաղթահարելու համար, որը ստեղծվել […]

̰
Եվրահանձնաժողովը չի կարող արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը. Անգելա Մերկել

12:21 17.05.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը՝ չնայած ԵՄ նոր դիրեկտիվի գոյությանը: Խոսքը վերաբերում է Ռուսաստանից Եվրոպա այլընտրանքային գազատարին: Նրա խոսքով՝ նոր դիրեկտիվը ծրագիրը վճարկելու շատ հնարավորություններ է տալիս, սակայն այն կանգնեցնել հնարավոր չէ: Մերկելն այդ մասին ասել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում: Մերկելը նաև նշել […]

̰
Ամերիկյան երկու ռազմանավ մուտք է գործել Պարսից ծոց

10:32 17.05.2019

Ամերիկյան երկու ռազմանավեր՝ McFaul (DDG-74)-ը և Gonzalez (DDG-66)-ը, մուտք են գործել Պարսից ծոց: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի կայքը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին: Հաղորդվում է, որ ռազմանավերը մուտք են գործել Հորմուզի նեղուցի տարածքով: Պենտագոնի տվյալներով` նավերի անցման ժամանակ որևէ միջադեպ կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ոչ մի դիմադրություն չի եղել: Ավելի վաղ […]

̰
BACK_TO_TOP