12:50 08.01.2020
Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի: «ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները […]
12:32 08.01.2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»: «Ուշադրությամբ հետևում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք Է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը, ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումը վարչակազմի կողմից և պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը: Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ […]
14:20 27.12.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձայների 72,5 տոկոսով հաղթել է ներկուսակցական պայքարում: Սա հնարավորություն կտա գլխավորել «Լիկուդ» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Դրանք նախատեսված են 2020թ. մարտի 2-ին: Սա Իսրայելում վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ արտահերթ ընտրություններն են: Անցած շաբաթներին Իսրայելի խորհրդարանը ստիպված եղավ ինքնալուծարվել կառավարություն ձևավորելու երրորդ անհաջող փորձից հետո: 120-տեղանոց Կնեսետում Նեթանյահուի կուսակցությունն ունի […]
13:55 27.12.2019
Չիլիում անտառային հրդեհների հետևանքով մոտ 250 տուն է այրվել: Ավելի քան 700 մարդ անօթևան է մնացել: Հրդեհները մոլեգնել են չիլիական ծովափերից մեկի՝ Վալպարասիո քաղաքի աղքատ շրջաններին հարակից տարածքներում, որտեղ տները հիմնականում փայտաշեն են: Վալպարասիոն հայտնի է իր գունավոր փայտե տներով, որոնք շատ հայտնի են զբոսաշրջիկների շրջանում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
13:40 27.12.2019
Իրանում՝ Բուշերի ատոմակայանին մոտ տարածքում, 5, 1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բուշեր քաղաքից արևմուտք, որտեղ գտնվում է նույնանուն ատոմակայանը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 38, 3 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ՝ նոյեմբերի 8-ին, […]
11:40 20.12.2019
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության մոտ տեղի ունեցած կրակոցներից: Իրավապահները պարզել են հրաձիգի ինքնությունը: Նա Մոսկվայի մարզի բնակիչ, 39-ամյա Եվգենի Մանյուրովն է: Նախկինում եղել է ձեռնեցեր, իսկ նրա ընկերությունը զբաղվել է կոմերցիոն ոլորտում խորհրդատվություններով, սակայն ընկերությունը 2015 -ին լուծարվել է: Նախնական տեղեկություններով՝ նա զբաղվել է հրաձգությամբ և նույնիսկ մրցանակային տեղեր զբաղեցրել […]
12:32 18.12.2019
ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր քվեարկության կդնի Ռուսաստանից ԱՄՆ-ի պաշտպանության մասին օրինագիծը, որը հայտնի է Դասկա անվանումով: Դրանով արգելք է դրվում այն գործառնությունների վրա, որոնք կարող են առնչվել նավթարդյունաբերությանը, բանկային ներդրումներին, կիբերսեկտորին և նավաշինական ոլորտի այն ընկերություններին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են նախագահ Պուտինի շահերից ելնելով և աջակցում են այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների […]
10:15 11.12.2019
Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, Մեծ Բրիտանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններն իրականացնելու որոշումը կայացվեց Բրեքզիթի շուրջ լուրջ քաղաքական բանավեճից հետո: Այժմ էլ սպասվում է, որ ընտրություններից հետո շատ լուրջ բանավեճ կլինի այս հարցով: Քաղաքական ուժերը հնարավոր է բանավեճ ծավալեն հետևյալ տարբերակների շուրջ՝ անցկացնել կոշտ Բրեքզի՞թ, այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալ առանց հանրաքվեի՞, նոր հանրաքվե՞ անցկացնել ԵՄ-ին […]
17:40 29.11.2019
Հաագայում ընթացող կոնֆերանսի ընթացքում Իրանը դարձել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի անդամ: Նրա անդամակցությունը երկու տարի ժամկետով է՝ 2020-2022թթ. համար: Իրանի թեկնածությունն առաջադրվել է կազմակերպության Ասիական խմբի կողմից: Խումբն առաջարկել է, իսկ կոնֆերանսի անդամները հաստատել նրա թեկնածությունը: Սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ԱՄՆ-ն փորձում էր արգելափակել Իրանի հնարավոր անդամակցությունը Գործադիր խորհրդում ՝ […]
15:33 29.11.2019
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը կարճատև արարողության ընթացքում իր լիազորությունները հանձնեց նոր ղեկավարին՝ Շառլ Միշելին: Նա մինչ այս զբաղեցրել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետի պաշտոնը: Եվրոպական խորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից։ Խորհրդանշական արարողությունը կայացել է Բրյուսելի «Եվրոպա» շենքի շքասրահում, որտեղ տեղի են ունենում եվրոպական գագաթնաժողովներն ու խոշոր միջազգային […]
10:23 27.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմփիչմենթի հարցով կանչվել է լսումների: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական հարցերով կոմիտեի ղեկավար Ջեպորդ Նադլերը նամակ է ուղարկել Թրամփին՝ դեկտեմբերի 4-ին հրավիրելով լսումների: Նամակը հրապարակվել է կոմիտեի կայքում: Նադլերը նշել է նաև, որ Թրամփի մասնակցությունը լսումներին ոչ թե իրավունք է, այլ առավելություն և Կոնգրեսի կողմից հարգանքի նշան: Թրամփը չի բացառել, որ ցուցմունք […]
10:15 27.11.2019
4 երկրների՝ Ուկրաինայի, Էստոնիայի, Շվեդիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կոչ են արել Ռուսաստանին չխոչընդոտել Ազովի ծովի նավահանգիստներով ուկրաինական նավերի անցմանը և հարգել երկրի տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն: Հայտարարությունը տարածել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը: Ռուսաստանի Դաշնային խորհրդի ինֆորմացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, ի պատասխան, քննադատություն է հնչեցրել: Նա նաև […]
17:54 22.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կարևորության մասին: Նա այդ մասին ասել է Քրիստոնեադեմոկրատական միության կուսակցության համագումարի ժամանակ: Նրա խոսքերով՝ դա Գերմանիայի շահերից է բխում՝ չնայած այն դժվարություններին, որոնց բախվել են: Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտության մասին Մերկելը խոսել էր նաև հուլիսին: Ռուսաստանում մեկնաբանել են այդ հայտարարությունը: Պետդումայի արտաքին գործերի […]
16:43 22.11.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակում 68 տոկոս է կազմում ժամանակակից տեխնիկայի և զինամթերքի քանակը: Նման հայտարարություն նա արել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում՝ խոսելով մինչև 2030-ը երկրի զինուժի առջև կանգնած դրված խնդիրներից: Նրա խոսքերով՝ զինտեխնիկայի որոշ օրինակներ իրենց բնութագրիչներով մոտ մեկ տարով գերազանցում են արևմտյան նմուշները: Պուտինը կոչ է արել այդ […]
10:10 22.11.2019
Իսրայելի գլխավոր դատախազությունը կաշառքի, մեքենայությունների ու վստահության չարաշահման հատկանիշներով մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը: Ինքը՝ Նեթանյահուն, հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները և այդ ամենը անվանում հեղաշրջման փորձ: Սա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում գործող վարչապետին: Հիշեցնենք, որ կոռուպցիայի ու մեքենայությունների […]
09:52 22.11.2019
Ադրբեջանի առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Մոսկվայում է: Երեկ նա հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մեդվեդևը նրա այցը համարել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության ու բարեկամության անմիջական հաստատում: Մեդևեդևը հիշել է իր այցն Ադրբեջան, որը տեղի է ունեցել 2016 թ-ին: Ալիևան էլ իր հերթին ասել է, թե Մոսկվան իր համար […]
12:10 21.11.2019
Հակադրությունների միասնությունը դարձավ Իրանի և Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հիմնական բնորոշիչը: Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլևիի նախաձեռնած Սպիտակ հեղափոխությունը այլ բան չէր նշանակում, քան երկիրը տանել արևմտականացման ճանապարհով: Բայց ժամանակին Արևմուտքի հետ սերտ համագործակցող շահական Իրանը ամեն դեպքում սկսեց ինքնուրույն խաղալ՝ դուրս գալով Արեւմուտքի վերահսկողությունից: 1979թ. Իսլամական հեղափոխությունը տապալեց շահական ռեժիմը: Հեղափոխությունը […]
10:21 15.11.2019
Կոնգրեսում շարունակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները: Դրանք իմփիչմենթի հարցով պատմության մեջ առաջին հրապարակային լսումներն են: Այսօր կոնգրեսականների առջև ելույթ կունենա Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Ի դեպ, Մարի Յովանովիչն ԱՄՆ դեսպանի կարգավիճակով աշխատել է նաև Հայաստանում: Դեսպանը Կիևից հետ էր կանչվել հանկարծակի: Եվ դա արվել էր Թրամփի նախաձեռնությամբ: Նա մեղադրվել […]
10:10 15.11.2019
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]
15:48 08.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, թե այժմյան թեկնածուներից որևէ մեկը ի վիճակի չէ նախագահական ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին, ուստի ինքն է մտադիր մրցապայքարի մեջ մտնել: Նա այս շաբաթ կներկայացվի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավի նախնական ընտրություններին մասնակցելու համար: Այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու […]
12:40 08.11.2019
Չինաստանից դեպի Եվրոպա է մեկնում բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, ապա մուտք գործում Եվրոպա և անցնելով եվրոպական մի քանի երկրներ` հասնում է Չեխիա: Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: […]
12:54 01.11.2019
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել այսպես ասած ինքնիշխան «Ռունետի մասին» օրենքը: Այդպես են կոչվում օրենսդրական այն փոփոխությունները, որոնցվով պահանջվում է կապի օպերատորներից տեղադրել այնպիսի սարքեր, որոնցով տեղեկատվության ֆիլտրացիա կկատարվի: Այդ հատուկ սարքերը պետք է տրամադրի «Ռոսկոմնադզորը»: Օրենքի հեղինակները նշում են, որ այդ կերպ հնարավոր կլինի ռուսական ինտերնետը պաշտպանել հնարավոր բոլոր սպառնալիքներից: Չնայած օրենքն այսօր […]
10:10 01.11.2019
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է կառավարության ձևավորման դավանքային մեթոդին վերջ տալու և քաղաքացիական կառավարություն ձևավորելու մասին: Մինչ այս, կառավարությունում պորտֆելները բաժանվում էին, իսկ խորհրդարանում էլ ղեկավար կազմը որոշվում էր՝ ըստ դավանանքի: Աունն այդ մասին ասել է հեռուստատեսային իր ուղերձում: Նա նաև կոչ է արել Լիբանանի ժողովրդին ճնշում գործադրել իրենց խորհրդարանական ներկայացուցիչների վրա՝ չեղարկելու ներկա […]
12:23 10.10.2019
2009-ի հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ, նախապես էինք պլանավորում ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել՝ նախ` Երեւանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում, սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:
20:50 09.10.2019
Թուրքական զինուժը հատել է Սիրիայի սահմանը և ռազմական գործողություններ է իրականացնում: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան էջում: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ թուրքական ավիացիան հարված է հասցրել մի քանի բնակավայրերի: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն քրդական բնակավայրերում խուճապ է սկսվել: Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են […]
17:47 09.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]
17:40 09.10.2019
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]
14:00 02.10.2019
«Ես կարծում էի, թե կդառնամ Ջամալի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը»: Այս խոսքերն է ասել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի ընկերուհին շվեդական ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հատիս Չենգիզի խոսքերով՝ իրենք ամեն ինչ նախապատրաստել էին, այդ օրը պետք է նաև հարսանիքի օր նշանակեին: Եվ ինքը հյուպատոսարանի մոտ հենց այդ մասին էր […]
11:49 02.10.2019
Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]
10:46 02.10.2019
Իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին հայտնելուց մեկ օր անց Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկել: Այն արձակվել է ատոմային սուզանավից: Արձակման փաստը հաստատել են Հարավային Կորեան ու Ճապոնիան: Առայժմ հակասական տեղեկություններ են հաղորդվում երկու կողմերից հրթիռների քանակի մասին. ըստ կորեական կողմի՝ 1 հատ է եղել, ըստ ճապոնականի՝ 2: Հյուսիսային Կորեան չի […]