TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

Հրապարակվել է Մոսկվայում հայ գործարարի սպանության տեսանյութը. РЕН ТВ

16:10 06.10.2017

Կադրերից դատելով՝ մարդասպանը գործարարին դարանակալել է բակում, նրա ուղղությամբ մի քանի կրակոց արձակել հեռացել հեծանվով:

̰
Սերժ Սարգսյանն ընդունել է համանախագահներին

16:03 06.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

̰
Կարագի թանկացումը պայմանավորված է միջազգային գներով

15:42 06.10.2017

Սպառողական շուկայում գրանցված գնաճին հետեվում են մասնագետները

̰
Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց

15:35 06.10.2017

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Սոցիալական ցանցերում տարածվել է նրա հրաժարականի դիմումը: Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում ստեղծված ճգնաժամը` նա անիրականանալի է համարում իրագործել իր վրա դրված պարտականությունները:

̰
ՀԱԷԿ-ը կարդիականացվի

15:26 06.10.2017

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը:

̰
Քրեական հեղինակության գործը կքննի դատարանը

15:20 06.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին:

̰
Առողջապահության նախարարը պոլիկլինիկա չի այցելել:

15:19 06.10.2017

«Ինձ պետք չի եղել պոլիկլինիկա այցելել, դրա համար էլ չեմ այցելել», ասել է առողջապահության նախարարը ամփոփիչ ասուլիսի ընթացքում, երբ լրոգրողները հետաքրքվել են՝  արդյո՞ք նախարարն առիթ է ունեցել դիմել պոլիկլինիկական ծառայությանը և ի՞նչ կարծիք ունի տրամադրվող որակի մասին։ «Գուցե այնքան էլ կարգապահ չեմ եղել, որ չեկապների կամ սկրինինգների գնամ։ Չեմ այցելել պոլիկլինիկա, որովհետև չեմ այցելել, ոչ […]

̰
870 ադամանդ փորձել են ապօրինի տեղափոխել Վրաստան

15:15 06.10.2017

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները բռնագրավել են ավելի քան 870 ադամանդ, որը Վրաստան է տեղափոխվել Հայաստանից: Արտակ Խուլյան

̰
Սերժ Սարգսյանն ընդունել է Դենիս Մանտուրովին

15:06 06.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

̰
Սպասվում է մեծ թռիչք տուրիզմի ոլորտում.նախագահ

15:01 06.10.2017

Տուրիզմի ոլորտը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող ենք այս ոլորտում մեծ թռիչք ապահովել: Այս մասին այսօր է նշել է նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

̰
Թանկացումն այն է, երբ այդ ապրանքը էժան չի վաճառվում. Գալուստ Սահակյան

14:50 06.10.2017

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ թանկացումները կապված են երկրի տնտեսական վատ վիճակի հետ:

̰
Բիզնեսը ծառայություններ է մատուցում. Լ.Ալթունյանը` ապահովագրության մասին

14:41 06.10.2017

Տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարը խոսել է նաև առողջապահական ապահովագրության խրագրից: Լևոն ալթունյանն մասնավորապես ասել ՝ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները։ «Բիզնեսը ծառայություններ է […]

̰
Առողջապահության ոլորտն էլ կունենա հաշտարարի ինստիտուտ

14:32 06.10.2017

Այն մասին, որ առողջապահության ոլորտը ևս հաշտարար է ունենալու, Առողջապահության նախարար Լևոն ալթունյանն ասել է մեկ տարվա գործունեությունն ամփոփելու ժամանակ: Առողջապահության նախարարը մասնավորապես ասել ՝ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը […]

̰
Պապիկները կարող են շարունակել ծխել. Լևոն Ալթունյան

14:25 06.10.2017

Այոօր լրագրողների հետ հանդիպել ու աշխատանքային տարին է  ամփոփոփել ՀՀ առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանը: Ասուլիսի ժամանկ Ալթունյանն անրդարձել է նաև ծխախոտի դեմ տարվող պայքարի ծրագրերին և ասել, որ երիտասարդները, որպես կանոն, սկսում են ծխել՝ տուրք տալով նորաձեւությանը։  Այդ պատճառով էլ ծխախոտի դեմ պայքարում պետք է շեշտը դնել հենց հարցի հուզական կողմին։ Ծխելը պետք է Հայաստանում […]

̰
Արտահանումը դեպի Իտալիա աճել է.նախագահ

14:19 06.10.2017

Իտալիայի Հանրապետությունում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

̰
Դեղերի գները կիջնեն

14:15 06.10.2017

«Օնկոլոգիայում լայնորեն օգտագործվող հերցեպտինը, որ շուկայում արժի 680 հազար դրամ, բանակցությունների շհորհիվ հավանաբար կսկսվի վաճաձվել 400 հազար դրամով»,  այսօր լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հավելելով, որ  բանակցություններ են վարում մի շարք մատակարարների հետ և շուտով  դեղերի գները զգալիորեն իջնելու են: Մեր  հարցին, թե քանի դեղատեսակի մասին է խոսքը, Ալթունյանը պատասխանել է: «կարող […]

̰
«ԱՄՆ-ն վերածվում է ատրճանակի»․ ինստալյացիա

14:14 06.10.2017

Լաս Վեգասի հրաձգության և ԱՄՆ-ում զենքի վաճառքի ազատության մասին քննարկումների համատեքստում ամերիկացիները տարածում են երկու տարի առաջ ներկայացված ինստալյացիա, որին շուրջ պտտվելով նայելիս ԱՄՆ քարտեզը վերածվում է մեծ ատրճանակի։ Ինստալյացիան կազմված է տարբեր տեսակի հրազենից։

̰
Ներսես Պողոսյանի փաստաբանը դատավորին մեղադրել է կանխակալության մեջ

14:11 06.10.2017

Արայիկ Պապիկյանն իր ելույթում պնդեց, որ դատավորը կողմնակալ է և ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

̰
Ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

14:10 06.10.2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:

̰
ՀՀԿ խմբակցության հայտարարությունը Գեղամյան-Փաշինյան միջադեպի վերաբերյալ

14:09 06.10.2017

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ԱԺ-ում նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը.

̰
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում է

14:04 06.10.2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:

̰
Թուրք հնագետների բացահայտումը. Սանտա Կլաուսը մահացել է

13:56 06.10.2017

Թուրքիայի հարավում գտնվող քրիստոնեական մի կիսավեր եկեղեցու մոտ հնագետները գտել են գերեզման, որի տապանաքարին գրված է եղել «Նիկոլայ» անունը: Դա նրանց հնարավորություն է տվել եզրակացնելու, որ այդ գերեզմանը պատկանում է հենց Սուրբ Նիկոլային՝ հաշվի առնելով, որ նա մոտավորապես այդ վայրերում է ապրել:

̰
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է համանախագահներին

13:51 06.10.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

̰
Մեկնարկում է Մամուլյանական կինոշաբաթը

13:45 06.10.2017

Հոկտեմբերի 9-13-ը ամերիկահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 120-ամյակի առթիվ կկազմակերպվի Մամուլյանական կինոշաբաթ։

̰
Անկարան պատրաստվում է փակել  Քրդստանի հետ ցամաքային սահմանը

13:30 06.10.2017

Պաշտոնական Անկարան պատրաստվում է փակել նաև Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը, եթե երկրի ղեկավարները չչեղարկեն անկախության հանրաքվեի արդյունքերը:

̰
Նոր հնարավորություններ Հիդրոմետին

13:24 06.10.2017

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում համագործակցության համաձայնագիր է կնքվել ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և միջև:

̰
Արցախ այցելած թուրքերը վախենում են հեռանալ հայրենիքից

13:20 06.10.2017

Պատվիրակության անդամները վախենում են այցելել այլ երկրներ՝ իրենց նկատմամբ Բաքվի ձեռնարկելիք միջոցառումների պատճառով:

̰
Մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժության երկրորդ փուլը

13:05 06.10.2017

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը: Ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ: Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության շրջանակում գործողությունները խաղարկվում են երկու պետությունների տարածքում, իրականացվում է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք: Հոկտեմբերի 3-ին ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: Հետախուզության ղեկավարման կետի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը: Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում շարունակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլը: Զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարի կողմից առաջադրվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզության ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում. – հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն, – հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով, – հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում: Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈՒ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը: «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

̰
Հայտնի է խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

12:51 06.10.2017

Նոբելյան մրցանակին արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN):

̰
Հետախուզվողը բերման է ենթարկվել  օդանավակայանում

12:49 06.10.2017

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Նազարեթ Ե.-ն:

̰
BACK_TO_TOP