TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր շենք ունի

19:50 07.08.2018

Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր հասցե ունի՝ Ջիվանու 74 : Գյումրու Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն այսուհետ վերածվում է երկրագիտական թանգարանի։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շենքի տնօրինումը պաշտոնապես հանձնել են Շիրակի երկրագիտական թանգարանին։ Նարեկ Բաբայանի խոսքով՝ պետական […]

̰
Գյումրիի Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացել է 83-րդ թատերաշրջանի բացումը

11:11 06.08.2018

Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան»-ը հեքիաթի պրեմիերայով բացվել է 83-րդ թատերաշրջանը։ Փոքրիկ հանդիսատեսի համար նախ թատրոնի բակում կազմակերպվել է մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառում, որից հետո փոքրիկները դիտել են տիկնիկային ներկայացումը։ Հանրապետությունում առաջին տիկինիկային թատրոնը հիմնվել է Գյումրիում։ 83-ամյա պատմություն ունեցող թատրոնում բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել։ Այսօր էլ տիկնիկային թատրոնի տնօրինությունը, […]

̰
«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիրը Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ է

23:33 04.08.2018

«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը Հարավային Աֆրիկայից Հայաստան է եկել մեկ ամիս առաջ: Իսկ Գյումրիում մեկ օրով լինելու նպատակը երիտասարդների հետ հանդիպումն էր, որոնց հետ զրույցը միայն գործարարությանը չէր վերաբերում: Գյումրի այցելելն էլ պատահական չէր, փորձագետի կինը՝ Լենան, Գյումրիից է:  SHANTNEWS.am- ի թղթակցի հետ զրույցում Դավիթը խոսել է նաև իր արմատների մասին […]

̰
Մարմաշենի վանական համալիրում գերխոնավացման հետևանքով քարաթափումներ են տեղի ունենում

18:12 03.08.2018

Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է, ավելին, արդեն տեղի են ունենում քարաթափումներ: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառ է նշվում՝ գրունտային ջրերի մակարդակը բարձր է, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր […]

̰
ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի և նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի դատական հայցի քննությունները կրկին հետաձգվել են

21:15 02.08.2018

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը։ Դատական նիստին դարձյալ ներկա է եղել միայն հայցվոր կողմը, պատասխանող կողմից՝ ՇՀՊ-ից, ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ այս նիստին կողմերը պետք է ներկայացնեին գործին առնչվող […]

̰
Գյումրիում փողոցաշինական ծրագիր է իրականացվում մի շարք բացթողումներով

17:42 01.08.2018

Նախագծային թերությունե՞ր, թե՞ ընդամենը անհրաժեշտությունից բխած փոփոխություններ… Խոսքը Գյումրիի Կոմիտաս փողոցում ընթացող շինաշխատանքների մասին է: Երեք ամիս է, ինչ այս փողոցը շինհրապարակի է վերածվել, մեծածավալ աշխատանքներ են կատարվում, սակայն դրանք ընթանում են ոչ կանոնավոր: Փողոցաշինության նախագիծն ավարտված է, շինարարությունն էլ սկսած, պարզվում է՝ դեռ փոփոխություններ են արվում ու մի քանի անգամ: Շինարարության ընթացքում առաջ են […]

̰
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են

14:43 30.07.2018

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են: Դրանք գտնվում են Գյումրիի նախկին գալվանոմետրերի գործարանում: Վթարային շենքում որմնանկարների պահպանության մասին խոսք լինել չի կարող, թեև Մինասի այս գործերը պահպանվող հուշարձանների ցանկում են: Երկու որմնանկարների առանձին հատվածներ արդեն կորսված են: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բարձրաձայնում է դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին: Դրանք Մինասի այն գործերից են, […]

̰
Գյումրիում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է երկու մեքենայի ու գլխիվայր շրջվել

14:10 28.07.2018

Այսօր՝ հուլիս 28-ին, Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար։ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացի փողոցում կորցրել է կառավարումը և բախվել կայանած երկու՝ Mercedes և OPEL մանկնիշների մեքենաներին։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով բախվել է երկու ավտոմեքենային. ուժեղ հարվածից մեքենան այնուհետ գլխիվայր շրջվել է։ […]

̰
Ֆրանսահայ հրուշակագործը վարպետության դաս է անցկացրել հացի սոցիալական արտադրամասի շահառուների համար

18:44 27.07.2018

Արդեն 6 ամիս է՝ Գյումրիում գործում է հացի սոցիալական արտադրամաս, որտեղ աշխատում կամ աշակերտություն են անում սոցիալապես անապահով ընտանիքների ու Գյումրիի խնամքի կենտրոնների շահառուները։ Արտադրամասը կոչվում է «Բոն ապետի»: Հուլիսի 27-ին աշխատողների համար վարպետության դաս է անցկացրել ֆրանսահայ հացթուխ Գրեգ Գերգերյանը: Սովորեցրել է ֆրանսիական մրգային թխվածքների պատրաստման գաղտնիքները: Գրեգ Գերգերյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ թե ինչպես […]

̰
Արթիկի փողոցներում փոսալցումներ են կատարվում Հյուսիս-հարավ մայրուղու քանդած ասֆալտի թափոններով

17:49 26.07.2018

Արթիկ քաղաքի բյուջեում չկա այնքան գումար, որով հնարավոր լինի փողոցաշինական մեծ աշխատանք կատարել: Խոսքը ոչ միայն հիմնային ասֆալտապատման մասին է, այլև ընթացիկ նորոգումների: Հատկացված 8 միլիոն դրամով կարողանում են կենտրոնական հատվածներում փոսային նորոգումներ կատարել, բայց դա էլ անում են ոչ թե որակյալ ասֆալտով, այլ ասֆալտի մնացորդներով, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Տարբերակը, որն այնքան էլ արդյունավետ […]

̰
«Հաց բերողի» հիշատակին նվիրված ակցիա Գյումրիում

15:03 26.07.2018

Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակին: Նախաձեռնող խմբի անդամներն անցորդներին հաց ու խմորեղեն են բաժանել: Հիշեցնենք՝ երկու տարի առաջ այս օրը Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց հասցրել ՊՊԾ գնդում […]

̰
Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին

21:24 23.07.2018

Այսօր Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես  Օյունջյանին։ Արվեստի դպրոցում, որը կառուցվել է բարերարի հովանավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները,  մտավորականներ,  «Օյունջյան» դպրոց-վարժարանի մանկավարժական հանրույթն ու բարերարի միակ ազգականը` Նինա Օյունջյանը , որն ապրում է Երևանում։  Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո երախտավոր գյումրեցիները ծափերի ներքո […]

̰
Վերանորոգվում է Հարթաշենը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող միակ կամուրջը

18:30 19.07.2018

Վերակառուցվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղը մայրուղու հետ կապող միակ ճանապարհը: Նախագիծը կազմվել էր դեռ երկու տարի առաջ, բայց շինարարական աշխատանքները չէին մեկնարկում գումարների բացակայության պատճառով: Հիմա ֆինանսական աղբյուրը կա. Աշոցքի 15 գյուղերի խոշորացման արդյունքում կենտրոնացված բյուջեով հնարավոր է դարձել կամուրջը վերանորոգել: Այս մասին SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:   Նշենք, […]

̰
Շիրակի մարզում բժիշկների թափուր աշխատատեղերը տարիներով չեն համալրվում

16:39 19.07.2018

Շիրակի մարզում ներկայումս բժշկի ավելի քան 40 թափուր տեղեր կան, որոնք չեն համալրվում 15 և ավելի տարիներ։ Մարզի միակ մանկական հիվանդանոցը տարիներ շարունակ մանկական նեյրովիրաբույժի, վիրաբույժի, մանկաբարձ-գինեկոլոգի և այլ մասնագետների հայտեր է ներկայացնում, տնօրենը հանդիպումներ է ունենում ապագա բժիշկների հետ, դիմում է նախարարությանը, սակայն արդյունքում վերոնշյալ մասնագետներին չի կարողանում բերել Գյումրի, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը […]

̰
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին

15:14 18.07.2018

Այսօր Գյումրիի «Օյունջյան» դպրոց-վարժարանում հարգանքի տուրք են մատուցել նյույորքաբնակ, հայ բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները մոմավառություն և ծաղիկներ են խոնարհել բարերարի կիսանդրու մոտ: Հիշեցնենք, որ հայազգի բարերարը, խիստ վատառողջ լինելով, ցանկություն էր հայտնել վերադառնալ Գյումրի և հենց ծննդյան օրը՝ հուլիսի 13-ին մասնակցել իր հովանավորությամբ նոր ֆիլհարմոնիյայի […]

̰
Գյումրեցի 8-ամյա Սոնա Քոչարյանը Հայաստանը կներկայացնի Իսպանիայում կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը

14:52 17.07.2018

Հուլիսի 11-ին Ջերմուկ-2018 պատանեկան 13-րդ միջազգային մրցաշարից Գյումրիի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցի սան Սոնա Քոչարյանը հաղթանակով է վերադարձել: 8-ամյա շախմատիստուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Իր տարիքային խմբում Սոնան ուժերն է չափել տարբեր երկրների մասնակիցների հետ: Վաստակելով առավելագույն միավորներ՝ երկրորդ կարգի շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցել Շախմատի աշխարհի առաջնությանը, որը կկայանա աշնանը՝ Իսպանիայում: Այս մասին […]

̰
BACK_TO_TOP