TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Գյումրիում մեկնարկել է երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը

18:14 21.09.2018

Գյումրիում մեկնարկել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովի վայրը պատահականորեն չի ընտրվել: Այն 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին է նվիրված: Արտերկրից ժամանած հայտնի բժիշկներն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները կփոխանցեն հանրապետության տարբեր մարզերից գիտաժողովին մասնակցող բժիշկներին: Ուռուցքաբանություն, ներքին օրգանների հիվանդություններ, առողջ ապրելակերպ. այս երեք թեմաների շուրջ բանախոսները զեկույցներ ու դասախոսություններ են վարելու։ […]

̰
Գյումրիի Կումայրի պատմական միջուկի 5 փողոցներից 4-ի նորոգումը մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման

23:15 19.09.2018

Ենթակառուցվածքներում թերի կատարված աշխատանքները խանգարում են շինարարին Գյումրիի Շիրազի փողոցում գործ սկսել: Թեև այստեղ շինարարության մեկնարկը ուշ տրվեց շինմրցույթի ձգձգումների պատճառով , որն ավարտված պետք է լիներ 4 ամիս առաջ: Ուշ հայտարարված մրցույթն էլ պատճառ է դարձել շինավարտի ժամկետների փոփոխման: Եվ Շիրազի փողոցը միակը կլինի Կումայրի պատմական միջուկի տարածքում, որի շահագործումը կտեղափոխվի հարջորդ տարի, իսկ […]

̰
Կհիմնանորոգվի Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը

21:34 19.09.2018

Մարմաշենի վանական համալիր տանող քարուքանդ ճանապարհը կվերանորգվի:  Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մոտ 3 կմ ճանապարհը տարիներով չի հիմնանորոգվել, իսկ մասնակի փոսալցումները ՝ անօգուտ են: Հիմա դեպի եկեղեցի տանող ճանապարհը վերանորոգելու համար փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտ 150 մլն դրամ գումար: Բայց աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարի: «Այս […]

̰
Մարմաշենի վանական համալիրը կվերակառուցվի. Տիգրան Ավինյան

21:15 19.09.2018

Մարմաշենի վանական համալիրը  հետագա փլուզումից կանխելու համար այս տարի վերանորոգման աշխատանքներ կտարվեն: Այս մասին SHANTNEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել : Փոխվարչապետը մեր թղթակցին փոխանցել է, որ եկեղեցու վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն դրամ: Այս տարի մասնագիտական հետազոտություն, ուսումնասիրություն […]

̰
Շիրակցի Մերոյան ամուսինների տունն իսկական տիկնիկային թատրոն է հիշեցնում

20:41 18.09.2018

Մերոյան ամուսինների տունը տիկնիկային փոքրիկ թատրոն է հիշեցնում: Տանը երեխաներ չկան, բայց ամբողջ սենյակը տիկնիկներով է զարդարված. տարբեր ազգերի տարազներ հագած տիկնիկները նրանց մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքն են: Տիկնիկներ կարելը նրանց համար առայժմ հոբբի է, բայց եթե իրենց աշխատանքը շատերին հետաքրքրի, նախագիծը կարող է և բիզնես դառնալ: Տիկնիկագործ ամուսինները ապրում ու ստեղծագործում են Շիրակի […]

̰
Գյումրեցի 13-ամյա Լիան «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակչում է

17:31 17.09.2018

Երեկ ամփոփվել են «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակիչ փուլի արդյունքները։ Լավագույն տասնյակում է հայտնվել գյումրեցի 13-ամյա Լիա Անդրեասյանը։ Այսօր նա հանդիպել է գյումրեցի երկրպագուների հետ, ներկայացրել իր տպավորությունները: Գյումրեցի աղջնակն ապրում է Մոսկվայում, վերադարձել է Հայաստան «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Լիան երաժշտական կրթություն է ստանում Մոսկվայում, հայերեն դժվար է հաղորդակցվում, այստեղ գտնվելու երկու ամիսների ընթացքում […]

̰
Արա Շիրազի քանդակներն այսուհետ կցուցադրվեն Գյումրիի հուշատուն-թանգարանում

12:48 17.09.2018

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի քանդակները տեղափոխվել են Գյումրիի հուշատուն–թանգարան, որտեղ կներկայացվեն 2 ցուցասրահում: Թանգարանին նման ժառանգություն փոխանցել է բանաստեղծի կրտսեր որդին՝ արվեստագետ Վանանդ Շիրազը: Արա Շիրազի բոլոր գործերը՝ «Հետահայաց» խորագրով, առաջին անգամ ցուցադրվել է Ազգային պատկերասրահում: Շուրջ 90 քանդակ ու գրաֆիկական պատկերներ, որոնք պահվում էին Արա Շիրազի արվեստանոցում ու երբևէ չէին ցուցադրվել, 6 ամիս […]

̰
Գյումրիում մեկնարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ» միջոցառումը

23:40 15.09.2018

Հայաստանում  մեկնարկել է  «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ը:  Միջոցառումն այս տարի ընդլայնել է սահմանները, և տանգո պարելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Իջևանում: Մեկնարկը տրվել է Իջևանից, իսկ սեպտեմբերի 15-ին արգենտինական տանգոն Գյումրիում էր: Թատերական հրապարակում ցուցադրվել է արգենտինական տանգոյի մասին պատմող փոքրիկ ակնարկային ելույթ, որից հետո վարպետության դասեր են տրվել տանգոյի սիրահարներին: «Հայաստանի և […]

̰
Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում շինարարը մի շարք խնդիրների է բախվում

18:24 15.09.2018

Գյումրիում մեծածավալ փողոցաշինական աշխատանքների ընթացքի, նախագծային թերությունների մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Սեպտեմբերի 14-ին Գյումրիի քաղաքապետարանում փակ քննարկում է կայացել՝ կապված փողոցաշինական ծրագրերի հետ: Քննարկմանը ներկա են եղել միայն շինարարության աշխղեկները, ներկա չեն եղել ո՛չ […]

̰
Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքից բնակիչների տարհանման հարցը հետաձգվում է․ խիստ վթարային շենքում անթույլատրելի սեփականաշնորհում է կատարվել

01:00 15.09.2018

Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի բնակելի շենքերի պահպանությունը վտանգված է։ Երկու շաբաթ առաջ Հանեսօղլյան 22-ում փլուզվել էր երկրորդ հարկի բնակարանի կտուրը և վնասվել առաջին հարկի բնակարանի առաստաղը: Հերթական փլուզումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը: Վթարային շենքից բնակիչների տարհանման հարցը փլուզումից հետո դարձել էր հրատապ, բայց պատասխանատուները որոշել են գործընթացը հետաձգել , պատճառները փաստաթղթային են:   Վթարային […]

̰
Գյումրիում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը

19:05 14.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրիի Աբովյան 242 հասցեում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Սրճարանի ուտեստները նրանք են պատրաստելու, մատուցելու, իսկ հաճախորդները լինելու են հասարակության բոլոր շերտերը, որոնք մեծ ցանկություն կունենան ճաշակել այս երեխաների […]

̰
Նախագծային թերություններով փողոցաշինական աշխատանքներ Գյումրիում

22:33 12.09.2018

Նախագծային թերություններն ու բնակիչների հետ անհամաձայնությունները խախտել են Գյումրիի Կոմիտաս փողոցի շինարարության ավարտի ժամկետները: Մեկ ամսից է նախատեսված փողոցի շահագործումը, բայց շինարարը չի խոստանում այն ժամանակին հանձնել: Նախ աշխատանքները ձգձգվեցին փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման պատճառով , այժմ էլ բնակչի հետ ունեն անհամաձայնություններ: Կոմիտաս փողոցում գործը հասել է մայթերի ասֆալտապատմանը, բայց շինարարությունը առաջ չի գնում մեկ բնակչի […]

̰
Շիրակի մարզում դպրոցները 2019 թվականից կանցնեն համընդհանուր ներառական համակարգի

18:50 11.09.2018

2019 թվականից դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական համակարգի։ Կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի անցումը ի՞նչ լուրջ խնդիրների կհանգեցնի և որո՞նք են դրական կողմերը: Հարցերն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը քննարկել է մարզի այն դպրոցների տնօրենների հետ, ովքեր մի քանի տարի է՝ իրականացնում են ներառական ծրագիրը: Խնդրահարույց են դպրոցների շենքային պայմանները, որոնք հնարավորություն չեն […]

̰
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային կենդանի երաժշտության հնչյունների ներքո

22:51 10.09.2018

Գյումրիի Սուրբ նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային երաժշտության հնչյունների ներքո։Երաժշտական գործիքը ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նվերն է իր քաղաքին: Եվ իր ցանկությամբ առաջին անգամ նոր երգեհոնը փորձարկել է հենց ինքը ։ Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի երազանքը վերջապես իրականություն է դարձել։ Գյումրեցի արվեստագետի ցանկությունն է եղել հենց այս եկեղեցում ունենալ երգեհոն , […]

̰
«Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակը Շիրակի մարզում

23:26 08.09.2018

Երկու տարի առաջ մեկնարկած «Մաքուր Հայաստան» համապետական ծրագիրը  դեռ շարունակվում է: Այսօր հերթական համապետական շաբաթօրյակն է կազմակերպվել: Շիրակի մարզում 263 պետական աշխատակազմ պատրաստակամություն է հայտնել մասնակցել մարզի վարչական տարածքներում իրականացվող մաքրությանը , որի համար բացի աշխատուժից` աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 միավոր տեխնիկա: Շիրակի մարզպետարանի  աշխատակազմը մաքրել է Գյումրիի «Թռչունյան տուն » երեխաների խնամքի […]

̰
Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողգործիքների պետական նվագախումբը 30 տարի անց տնակային պայմաններից շենքայինի է անցնում

23:10 06.09.2018

Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախումբն արդեն նոր շենք ունի: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը՝  ժողգործիքների պետական նվագախմբի նոր տեսաձայնասկավառակի շնորհանդեսին: Վերջապես երկար քննարկումներից ու  տարաձայնություններից հետո հայտարարվել է նվագախմբի նոր հասցեն: Երկհարկանի կառույցը Խրիմյան Հայրիկ հասցեում է, որը 88-ի աղետից հետո դատարկ է մնացել: Շենքը հիմա վերանորոգման կարիք ունի, որից հետո […]

̰
Կառուցվում է Շիրակի մարզի Նոր Ախուրյան համայնքի 3 կմ-անոց ճանապարհի կեսը

20:15 06.09.2018

88-ից հետո կառուցված այս բնակավայրը գյո՞ւղ է, ավա՞ն, թե՞ ընդամենը նորակառույց թաղամաս, դեռ անհասկանալի է թվում հենց այնտեղ ապրողների համար: Համենայնդեպս, 30 տարի անց էլ այն լիարժեք բնակավայր չի դարձել: Խոսքը Նոր Ախուրյանի մասին է, որն Ախուրյանից ընդամենը 3 կմ է հեռու: Իսկ այդ երեք կիլոմետրն անցնում է մի ճանապարհով, որը նորոգելու համար նոր ախուրյանցիները տարիներով […]

̰
Շիրակի դաշտավայրում հոլանդական կարտոֆիլի նոր սերմնացուներ են մշակել

13:06 05.09.2018

Շիրակի մարզում ամեն տարի բարձր վերարտադրության կարտոֆիլի սորտեր են ներկրվում Հոլանդիայից ու Գերմանիայից և մշակվում Շիրակի մարզի հողատարածքներում: Գարնանը Ազատանի հողերում 12 տեսակի նոր սերմնացուներ են փորձնական մշակության  ենթարկվել, որի արդյունքները տեսանելի են դառնալու բերքահավաքի ավարտին: Իսկ նոր սորտերի համար որպես փորձադաշտ 1000 մետր հողատարածք է ընտրվել: Թե նոր տեսակի սերմացուից ինչ որակի բերք է […]

̰
Ռուս բլոգերը Գյումրիում․ Օլեգ Պերևերզիևը հետաքրքրված է ազգային նվագարաններով

13:54 03.09.2018

Ճանապարհորդ–բլոգեր Օլեգ Պերևերզիևը, որը մասնագիտությամբ երաժիշտ է ու hանդիսավար է աշխատում Մոսկվայում, արդեն երկրորդ տարին է այցելում Հայաստան: Նրա ուսումնասիրության թեման հայ մշակույթն է, երաժշտարվեստն ու ոլորտի հայտնի մարդիկ: Այս տարի ռուս բլոգերի ճանապարհորդության մի մասն է կազմել է այցելությունը Գյումրի: «Շանթ» ռադիոյի ուղիղ եթերում Օլեգը խոսել է մեր ազգային նվագարանների մասին: Օլեգը հայերեն երգում է, նվագում հայկական ժողովրդական […]

̰
Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզը ընդունելություն է կազմակերպում առանց շահագործման հստակ ժամկետների

16:17 24.08.2018

Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր: Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցներից մեկում

18:40 22.08.2018

Անցած գիշեր փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքում։  Երկհարկանի շենքի բնակարաններից մեկի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, վնասել առաջին հարկի բնակարանի առաստաղը, մյուս բնակարաններում էլ ցնցումից քարաթափումներ են եղել։   Երկհարկանի շենքը գտնվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում, ինչը նշանակում է, որ պահպանության խնդիրը քաղաքապետարանի պարտավորությունն է, բայց  բյուջեի սուղ լինելու պատճառով աշխատանքներ […]

̰
Կարկտի սառցակտորներ՝ Գյումրիի Գորկի 33 շենքի նկուղում

16:35 21.08.2018

Օգոստոսի 17-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը փողոցի ողջ աղբը քշել ու լցրել են Գորկի 33 շենքի նկուղները: Այս մասին  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ իրենք բավական շատ վնասներ են կրել: Մեր թղթակցին բնակիչները ցույց են տվել շենքի նկուղը, որտեղ լցված անձրևաջրերի մակարդակը մինչև 4 մետրի էր հասնում: Դեպքից […]

̰
Շիրակի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է

17:25 20.08.2018

Այս տարի առաջին դասարանցիների թիվը Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ ավելին է։ Մարզում գործող 147 հիմնական և միջնակարգ դպրոց է հաճախելու 3233 առաջին դասարանցի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելին է 220-ով: Սրանք դեռ նախնական տվյալներ են։ Ակնկալվում է, որ թիվն ավելանալու է, և, ինչպես միշտ, առաջին դասարանցիների տեղաբաշխվածությունը Գյումրիի դպրոցներում անհամաչափ է: Որոշ դպրոցներ հազիվ […]

̰
Կարկտահարության վնասները Շիրակի մարզում

17:37 18.08.2018

Երեկ ուշ երեկոյան տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի գյուղերին։ Տուժել են Առափի, Ոսկեհասկ եւ Հայկավան գյուղերի ցանքերը։ Վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները։ Առափի համայնքում կարոտֆիլի, կաղամբի, ճակնդեղի ու բազուկի ցանքերի վնասը: Ըստ նախնական հաշվարկների՝ 70 տոկոսից ավելին է: Վնասված բերքը, գյուղացիների պնդմամբ, հնարավոր չէ վերականգնել: Գյուղացիները դրանք դաշտերից հավաքում են որպես […]

̰
Ավտոերթ Գյումրիից Երևան․ հանրահավաքին կմասնակցեն մի քանի տասնյակ գյումրեցիներ

16:15 17.08.2018

Այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է պաշտոնավարման 100 օրը:   Հանրահավաքին մասնակցող գյումրեցիների խումբն արդեն մայրաքաղաքի ճանապարհին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից կուսակցության անդամներն ու տասնյակ գյումրեցիներ ավտոերթով շարժվել են Երևան: Ի՞նչ էր հնարավոր փոխել 100 օրում, և որոնք են ժամանակավոր կառավարության աշխատանքի արդյունքները: […]

̰
Ոչ թե հյուրանոցային համալիր, այլ կանաչ գոտի. Սամվել Կարապետյանը հրաժարվել է Գյումրիի իր բիզնես նախագծից

23:14 14.08.2018

Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: […]

̰
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի Գյումրիում գտնվող խճանկարները վտանգված են

19:45 11.08.2018

Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանին։ 77-ամյա նկարչի ուշադրության կենտրոնում է Սևյանի պալատի հետագա ճակատագիրը, քանի որ այս կիսավեր ու առանց տանիքի մնացած շենքում է գտնվում նրա՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի որմնախճանկարը՝ «Սասունցիների պարը»: 30 տարիների անուշադրության հետևանքով այն հայտնվել է քայքայման եզրին է: Ֆերդինանտ Մանուկյանի այս մեկ գործը չէ, որ վտանգված է: Նախկին «Գյումրի» […]

̰
Նախկին կառավարության ընդունած որոշումը սոցծառայություններում փաստագրումների ձգձգման պատճառ է դարձել

20:58 10.08.2018

Նախկին կառավարության ընդունած որոշումն այս ամսից ուժի մեջ է մտել: Խոսքն ընտանեկան նպաստ համակարգում փոփոխությունների մասին է: Այսուհետ ընտանեկան, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն ստանալու համար քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերին ևս մեկն է ավելանում: Նպաստ ստանալու համար սոցծառայություններ ընտանիքը պետք է ներկայացնի վարկային պարտավորոււթյունների մասին տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից կամ բանկերից: Նոր որոշումն իր պահանջներով արդեն դժգոհությունների […]

̰
Մարմաշենի վանական համալիրը Մշակույթի նախարարությանը ենթակա չի եղել. Լիլիթ Մակունց

00:28 08.08.2018

Մարմաշենի վանական համալիրը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ չէ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նախարարի պնդմամբ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարությունը 2001 թվականին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման […]

̰
Գյումրիի հայտնի ֆիլմի «Վառեմ-մարեմի» պատշգամբն այս տարի էլ չի վերանորոգվի

23:35 07.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 7-ին, Գյումրիում՝ Շիրակի երկրագիտական թանգարանում, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին մարզի մշակութային խնդիրներին։ Նախարարը նախ անդրադարձել է մի քանի ամիս առաջ արված իր հայտարարությանը, թե հնարավորության դեպքում պատրաստ է լինել այն «առաջամարտիկը», որը նախարարությունը Գյումրի կտեղափոխի։ Նախարարը հիմա էլ հայտնել է, թե կառավարության որոշումից է կախված նախարարության՝ […]

̰
BACK_TO_TOP