TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Շիրակի մարզում ՔՊ-ի ռեյտինգային 7 թեկնածուների անունները հայտնի են

18:01 10.11.2018

ՔՊ կուսակցության Շիրակի մարզում ռեյտինգային 7 թեկնածուների անունները հայտնի են: SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում թեկնածուների անունները հայտնել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Ինչպես և ակնկալվում էր, այդ ցուցակում տեղ է գտել  ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ինքը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի երկու տեղակալները՝ Արա Մելիքջանյանը և Սոֆյա Հովսեփյանը, մարզպետի օգնական Էմմա Պալյանը, խորհրդական Նազելի […]

̰
Կփոխի՞ արդյոք վերջին ամիսների լռակյաց ու պասիվ կեցվածքը Շիրակի թեմի առաջնորդը

20:30 08.11.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը պետք է վերանայի իր դիրքորոշումները, դուրս գա վերջին ամիսների լռակյաց, պասիվ կեցվածքից և վերսկսի  հովվական այցերը։ Այսօր այս մասին հայտարարել են «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամները։ Բանախոսները ներկայացրել են թեմի առաջնորդի անվան հետ կապված վերջին ամիսների աղմկահարույց դեպքերը և պատճառները, թե ինչու Սրբազանը չի շփվում թեմի  հավատացյալների  հետ: Երիտասարդները հորդորել են […]

̰
Ավտովթար Գյումրիում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

19:08 08.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]

̰
Գյումրիի նախկին «Շիրակ» հյուրանոցի տեղում կառուցվող շինությունում կպահպանվի Ֆերդինանդ Առաքելյանի որմնաքանդակը

23:40 07.11.2018

Գյումրիի նախկին «Շիրակ» հյուրանոցից պահպանված 5 հիմնասյուների վրա կառուցվում է նոր համալիր կենտրոն։ Նշենք, որ սա մարզի հաստատված ներդրումային 2 ծրագրերից մեկն է։ Նախկին հյուրանոցի տարածքում նորը կառուցելու 1 մլրդ ներդրումային ծրագիրը կառավարությանն էր ներկայացրել «Բասենի  գովք» ընկերությունը։ Նոր համալիր կառույցն արտաքին ճարտարապետական տեսքով  նախկին հյուրանոցին նման չի լինելու, բայց, ըստ ներդրումային ծրագրի պահանջի, պահպանվելու է […]

̰
Գյումրին ազատվեց ևս մեկ տնակից․ Գրիգորյանները բնակարանամուտ են տոնել

22:53 07.11.2018

Գյումրիում ևս մեկ  ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնել։ Եսայան 213 /173 տնակային հասցեից Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Անի թաղամասի քարաշեն ու կոմունալ բոլոր պայմաններով երկու սենյականոց  բնակարան։ Ընտանիքը անօթևանի կարագվիճակ չունի, բայց երեք անձով 27 տարի ապրել են  տնակում։ Բնակարանը Գրիգորյաններին նվիրել է «»Ծնողազուրկ  հայ երեխաների օգնության միություն ՍՕԱՐ Հայաստան բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում համագործակցում է սոցիալական […]

̰
Գյումրիի Երևանյան խճուղում ևս շինարարները փողոցի հիմնանորոգումը կիսատ են թողնում

00:54 07.11.2018

Գյումրիում 20 օրից ավելի փակված փողոցը՝ Երևանյան խճուղին, այժմ բաց է երթևեկության համար: Այս մասին հայտնում է SHNATNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ Գյումրիի մուտքը համարվող գլխավոր փողոցը շինարարը փակել էր՝ պայմանով կամ խոստումով, որ քաղաքային ճանապարհների վերանորոգման մեծ ծրագրով հիմնանորոգումը այս փողոցում 20 օրում ավարտելու էին: Բայց այստեղ էլ շինարարը ժամկետների ձախողում ունի, իսկ փողոցը ստիպված էին […]

̰
Գյումրիի Մերկուրովի  անվան նկարչական դպրոցի սաները միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել

23:51 06.11.2018

Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել: Մրցանակը հենց այդպես էլ կոչվում է`«Հաղթանակ»: Պատանի նկարիչների միջազգային «Արտ կոմպուս» օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 2-ին Ղրիմի Յալթա քաղաքում: Մերկուրովի դպրոցից ներկայացված են եղել 30 սաների աշխատանքներ, որոնցից 13-ը մինչև 13 տարեկանների խմբում լավագույնն են ճանաչվել, ևս 3 ուսուցիչներ հավաստագրեր են ստացել: Միջազգային մրցույթի […]

̰
Գյումրիում 20-ամյա ռուս կնոջ  նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդը գրավի դիմաց ազատ է արձակվել

21:58 06.11.2018

Այսօր՝  նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00 սահմաններում, 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել գյումրեցի 28 – ամյա երիտասարդը, որը կասկածվում է 20-ամյա ռուս կնոջ  նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 28-ամյա երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Այն, որ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց իմ պաշտպանյալը, ամեն դեպքում, մենք […]

̰
Ռուս կնոջը բռնաբարելու փորձի կասկածանքով կալանավորված գյումրեցի երիտասարդի հարազատները փակել են Շիրակի մարզի դատախազության փողոցը

18:40 03.11.2018

Ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով կալանավորված գյումրեցի 28-ամյա երիտասարդի հարազատներն ու հարևաններն այսօր բողոքի ցույց են անցկացրել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել Հաղթանակի պողոտան: Երիտասարդի հարազատները պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանոր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով և ազատ արձակել նրան: Ծնողների պնդմամբ՝ իրենց որդին […]

̰
Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի սեփականատերը դատարանով պահանջում է վտարել շենքում բնակվող 3 տարեցներին

08:38 01.11.2018

Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի շենքում մնացած երեք տարեց կանանց տարածքից վտարելու որոշում է կայացվել։ Երեք ամիս առաջ է շենքի սեփականատերը հարցը վիճարկել դատարանում։ Հարցը լուծվել է հօգուտ նրա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միայնակ տարեց բնակիչներն էլ իրենց հերթին են վճիռը բողոքարկել դատարանում ու բնակարանի պահանջ են ներկայացրել, թեև մինչ այդ բնակապահովման բոլոր առաջարկները մերժել են: […]

̰
Դամասկոսի պետական սիմֆոնիկ նվագախմբի կին դիրիժորը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը

17:32 31.10.2018

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է գործունեության 25-ամյակը: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայորդաց տանն այս առիթով սիմֆոնիկը հանդես է եկել համերգով, որը  ղեկավարել է Դամասկոսի պետական սիմֆոնիկ նվագախմբի կին դիրիժորը։ Սիրիահայ դիրիժոր Արմենուհի Սիմոնյանը  ծննդով Գյումրիից է, արդեն 18 տարի է՝ ապրում ու ստեղծագործում է Դամասկոսում: Իր ծննդավայրում համերգային ծրագրով և դիրիժորությամբ հանդես է  գալիս երկրորդ […]

̰
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի նորածին եղբայրն ու մայրը դեռ կմնան բժիշկների հսկողության ներքո

17:15 29.10.2018

Նորածին Վիտյա Յուզիխովիչը և նրա մայրը՝ Աննան, դեռ բժիշկների հսկողության տակ են մնալու, թեև երկուսի առողջական վիճակն էլ նորմալ է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր տեղեկություններով՝ բժիշկները նրանց դուրս կգրեն մեկ օր անց։ Հիշեցնենք՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հոկտեմբերի 27-ի երեկոյան ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը: Երկու օրական Վիտյայի […]

̰
Ուշացումով մեկնարկած փողոցաշինական ծրագիրը Գյումրիում անավարտ է մնալու

09:45 27.10.2018

Ուշացումով սկսված շինարարությունը ժամկետների մեծ շեղումներով էլ ավարտվելու է: Նման ելք է ունենալու Գյումրիի փողոցաշինական լայնածավալ այն ծրագիրը, որին քաղաքը սպասում է դեռ 2015 թվականից: Այս ընթացքում շինարարության դանդաղ ընթացքի, երբեմն նաև դադարների, ինչպես նաև նախագծային թերությունների ու անորակ շինարարության շուրջ  հնչեցին դժգոհություններ, որի հետ համաձայն չէին պատասխանատուները: Ժամանակին չարված գործի հետևանքները այժմ բացահայտ երևում […]

̰
«Գլենդել Հիլզը» լուծարում է 5 տարի առաջ Շիրակի մարզի գյուղերի 34 անօթևան ընտանիքի հետ կնքած բնակարանաշինության պայմանագրերը

16:04 24.10.2018

5 տարի առաջ կնքած պայմանագիրը լուծարված ընկերությունը վերադարձնում է բնակիչներին։ Խոսքը «Գլենդել Հիլզ» ընկերության մասին է, որը 2013 թվականին Շիրակի մարզի 19 համայնքների 162 անօթևան ընտանիքներից 35-ի հետ պայմանագիր էր կնքել ու պարտավորվել, որ մեկ տարվա ընթացքում անօթևանների համար կորցրածի դիմաց նոր  բնակարաններ է կառուցելու։ Բայց հերթն այդպես էլ շինարարությանը չի հասել, շինընկերությունը լուծարվել է […]

̰
Արթիկի բժշկական կենտրոնի ծորակների ջուրը տարօրինակ գույնի ու բաղադրության է

23:55 22.10.2018

Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնը 15 օր է՝ մաքուր ջուր չի ստանում: Հիվանդանոցում ջրամատակարարումը  շուրջօրյա չէ, եղած ժամանակ էլ ծորակներից տարօրինակ բաղադրության ջուր է հոսում: Թեև հիվանդանոցի ջուրը Մանթաշի ջրամբարից չէ, բայց նույնքան կեղտոտ է ու կասկածելի բաղադրության, որքան ջրամբարինը, որից սնվում են Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Բժիշկները հիվանդանոցի ջրի աղտոտվածության պատճառ են համարում հաճախակի  ջրանջատումները: Օրվա […]

̰
Գյումրիի դպրոցներից հավաքած թափոնները կուղարկվեն վերամշակման

20:00 19.10.2018

Աղբավայրերում հայտնվելու փոխարեն վերամշակման ենթակա հումքը կարելի է օգտագործել այլ նպատակներով: Այսպիսի ակցիա է մեկնարկել հանրապետությունում, որին միացել են Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը և մի խումբ երիտասարդներ, նրանց աջակցում է Շիրակի մարզպետարանը: Նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ դպրոցներին իրազեկել էին թղթերը չթափել, հավաքել ու դրանք հանձնել իրենց։ «Թուղթը […]

̰
Մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը. երթևեկության համար շրջանցիկ փողոցներ են նախատեսված

22:50 18.10.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքների հետ կապված՝ մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը ՝ Երևանյան խճուղու մի հատվածը: Վարորդները երթևեկելու են շրջանցիկ ճանապարհներով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը: Շատ վարորդներ, տեղյակ չլինելով երթևեկության ժամանակավոր փոփոխությանը, հայտնվում են վթարային իրավիճակներում, գալիս ու բախվում են բետոնե արգելապատնեշներին:   «Զգուշանալ ու շրջանցել փողոցը»` երթևեկության միայն […]

̰
Գյումրիի քաղաքապետը շնորհավորել է լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ

22:18 16.10.2018

2004 թվականից  հոկտեմբերի 16-ը  Հայաստանում նշվում է Հայկական մամուլի օրը: Այն պետական, հասարակական, քաղաքական գործիչներն ու լրագրողները  նշանավորում են ի պատիվ Մադրաս քաղաքում  հայկական առաջին «Ազդարար» պարբերականի հրատարակությամբ: Այսօր  լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորել է Գյումրիի քաղաքապետը, խոսել է անաչառ ու օբյեկտիվ լրատվության դերի կարևորությունից , իսկ լրագրողի մասնագիտությունը որակել բարդ ու դժվարներից մեկը, երբ խիստ […]

̰
Գյումրիի համատիրությունները նորոգում են շենքերը երկրորդական շուկայից ձեռք բերված շինանյութով

13:35 15.10.2018

24.5 մլն դրամ՝ Գյումրիի 18 համատիրություններին: Այս տարվա քաղաքապետարանի հատկացումն է, որը նախորդ տարվանից ավելին է մոտ 2 միլիոնով: Գումարը համատիրություններին բաշխվել է ամեն տարվա նման՝ ոչ հավասարաչափ։ Հաշվի առնելով քաղաքի բնակֆոնդում եղած շենքերի վիճակը՝ հատկացված գումարները կբավարարեն միայն մասնակի նորոգումների համար։ Իսկ որպեսզի ավելի շատ շենքեր ներառվեն նորոգման աշխատանքներում, ինչպես ամեն տարի, համատիրությունները շինանյութը […]

̰
Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին․ Լևոն Շիրինյան

17:59 13.10.2018

Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Առաջիկայում շարժումը նաև հանդես կգա նոր հայտարարությամբ՝ արդեն որպես կուսակցություն: Քաղաքագետ Լևոն Շիրինյանից բացի, ասուլիսի բանախոսներն էին նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Սուքիասյանը և Վարդան Սրտաշյանը: Նրանք խոսել են Քրիտոնեա-դեմոկրատական շարժման՝ ընտրություններին […]

̰
Երկու շաբաթ է` Մանթաշի ջրամբարից Արթիկի գյուղերին կասկածելի բաղադրության ջուր է հասնում

16:05 12.10.2018

Շիրակի մարզում ոռոգման սեզոնին ջրի բացթողնման, ինչպես նաև տեղումների բացակայության պատճառով Մանթաշի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է, ինչն էլ անհետևանք չի մնացել, քանի որ հենց այս ջրամբարից է խմելու ջուր հասնում Արթիկի տարածաշրջանի տասնյակ գյուղերի: Ջրի ծավալը նվազելու հետևանքով տիղմը և այլ մանրէներ ջրի երես են դուրս եկել: Բաց ջրամբարով սպառողը ստանում է չմանրէազերծված ջուր, […]

̰
Հազարավոր հայ երեխաների կյանքեր փրկած Բոդիլ Բյորնի հիշատակին՝ հոգևոր երաժշտության համերգ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

00:00 11.10.2018

Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաները նրան մայրիկ էին ասում. խոսքը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի մասին է, ով 1915 թվականի մղձավանջը իր աչքերով է տեսել, փրկել ու կյանք է տվել հայ երեխաներին : Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Գյումրիում նորվեգացի միսիոներուհու հիշատակին հոգևոր երաժշտության համերգով Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդես է եկել Նորվեգիայի Կրագերո քաղաքի Կանտորի երգչախումբը: Նրանց հետ […]

̰
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանը մեկնարկել է կատակերգությամբ

20:30 08.10.2018

Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի պիեսով բացվեց 153-րդ նոր թատերաշրջանը: Ֆրանսիացի դրամատուրգի «Բայ-բայ լեդի» կատակերգությունը նոր մոտեցումներով ու նոր ռիթմով հրավիրյալ դերասանները խաղացին աճեմյանցիների հետ: Նոր թատերաշրջանին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր ներկայացումներ ևս ունենալու է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 153-րդ թատերաշրջանի բացումը աճեմյանցիները հանդիսատեսի […]

̰
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի կարգադրիչները մի քանի ժամով փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

00:12 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի 7 կարգադրիչներով  գործադուլ են արել՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին Բարձրագույն դատական խորհրդի ընդունած նոր որոշման դեմ, համաձայն որի՝ 7 կարգադրիչները տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մարզի առաջին ատյանի Աշոցքի դատարանը ունի մեկ նախագահ և 7 կարգադրիչ: Երեք օր առաջ կարգադրիչները ծանուցում […]

̰
Վալերիյ Օսիպյանը մասնակցել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժնի բացմանը

19:12 29.09.2018

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժինը նոր շենք ունի, որը շահագործման է հանձնվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նորակառույց շենքում կգործեն Կումայրիի ոստիկանության բոլոր՝ անձնագրային, քննչական, փորձագիտական բաժանմունքները: Նույն հարկի տակ կգործի նաև Հայաստանի ոստիկանության «Դինամո» մարզական կազմակերպությունը։ Ոստիկանապետը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շենքային պայմաններին։ «Շենքային պայմանները […]

̰
Քննարկվում է Գյումրիում ՃՈ-ի նոր տարածքի հարցը․ Վալերիյ Օսիպյան

18:30 29.09.2018

Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության նորակառույց Կումայրի բաժնում ժամանակավոր տեղակայվելու է նաև  ճանապարհային ոստիկանությունը, մինչև կլուծվի նոր տարածքի հատկացման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Խնդիրը ոստիկանապետը քննարկել է  ոստիկանության Կումայրիի նորակառույց շենքում անցկացրած փակ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են մարզային ոստիկանության բոլոր բաժանմունքների պետերն ու աշխատակիցները, մարզային և […]

̰
Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայանները համալրվել են նոր մեքենաներով

14:21 28.09.2018

Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայանները համալրվել են նոր մեքենաներով։ Հայաստան ներկրված 200 մեքենաներից 14-ը հատկացվել են Շիրակի մարզին, 1-ը՝ Ախուրյանի, 1-ը՝ Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի, 3-ը՝ Արթիկի, 1-ը՝ Ամասիայի կայաններին: Գյումրիի շտապ բուժօգնության կայանին տրամադրվել է 8 մեքենա, որից 3-ը ռեանիմոբիլ է։ Գյումրիի շտապ բուժօգնության կայանի ավտոպարկում թարմացում եղել էր 7 տարի առաջ: Դրանից հներն […]

̰
Շիրակի մարզպետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձը

21:58 26.09.2018

Այսօր ՝ սեպտեմբերի 26-ին`ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիում ինքնասպանության դեպք է կանխվել: Մոտ 30–ամյա երիտասարդ տղա փորձել է իրեն ցած նետել Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող  շենքերից մեկի պատշգամբից: Տարածքով անցնելիս է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով փորձել է երիտասարդ տղային համոզել իջնել պատշգամբից: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցել է, որ իրեն հաջողվել է […]

̰
Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին

21:46 26.09.2018

Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին: Բյորնը 1905 թվականին եղել է Օսմանյան կայսրությունում, սկզբում` Մեզրե, այնուհետև` Մուշ նահանգներում, որտեղ օգնել է հայ որբերին: Նա ականատեսի աչքերով լուսանկարել ու աշխարհին ներկայացրել է Հայոց ցեղասպանության անմարդկային հետևանքները: 1922 թվականին միսիոներուհին այցելել է Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Հայոց […]

̰
Հավասար իրավունքների ու տեղաշարժման հավասար պայմանների բացակայությանն ուղղված ակցիա Գյումրիում

16:58 22.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Գյումրիի կետրոնական հրապարակում քայլերթ էր կազմակերպվել սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությամբ: Այն կարևոր ուղերձ ուներ՝  «Նայի՛ր մարդուն, ոչ թե սայլակին»: «Հասարակությունում բոլորն են հավասար» և այլ գրություններով պաստառներով հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են եկել փողոց: Այս քայլարշավն ուղղված էր անհավասար իրավունքների բարձրաձայնմանն ու լուծմանը։   Գյումրիի կենտրոնական հրապարակով շրջելն էլ է անհարմար սահմանափակ […]

̰
BACK_TO_TOP