TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

«Հայրենիքի պաշտպանի օրը» նշել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում

22:33 23.02.2019

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազամաբազայում փետրվարի 23-ին բաց դռների օր է հայտարարվել: Հայ-ռուսական միացյալ զորքերը նշել են «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ամեն տարի տոնը զորամասում զինվորական շքերթով են սկսվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հայ-ռուսական միացյալ զորքերի համատեղ միջոցառմանը զենքն ու զինտեխնիկան ևս ցուցադրության են հանել: Հատուկ միջոցառումների և իրադարձությունների օրերին ռազմաբազայում սա արդեն ավանդույթ […]

̰
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ավելի քան 91 մլն դրամ հարկադիրին բռնագանձել չի հաջողվում

23:44 22.02.2019

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վերջին կառույցն է, որտեղ հայտնվում են կարգազանց այն վարորդների փաստաթղթերը, որոնք ժամանակին չեն մուծում տուգանքները: Հարկադիրն էլ պարտավորեցնում է վճարել ուշացրած վճարումները, ավելին՝ հարկադիրի ծառայության սահմանած տույժերն էլ հետը: 5 տարվա վաղեմության տուգանքների գործեր կան հարկադիրում, որոնց մեծ մասն  անցած տարվա կիրառած համաներումից մաքրվել է, խոսքը տասնյակ հազարների հասնող օրինախախտ վարորդների […]

̰
Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ

00:10 21.02.2019

Կուր գետը Թբիլիսին բաժանում է երկու մասի, իսկ քաղաքի երկու մասերը միմյանց հետ կապվում են կամուրջներով: Դրանք կապող ճանապարհ են նաև Թբիլիսիի հայկական թաղամասերի համար: Հայկական ամենամեծ՝Սոլոլակ ու Հավլաբար թաղամասերը այդ բաժանման նույն կողմում են: Հայերն իրենց հետքն ունեն Վրաստանի մայրաքաղաքի ճարտարապետության նաև մշակույթի ու հասարակության տարբեր խավերի ձևավորման մեջ: Արհեստավորների, մեծահարուստների ու հայտնի մտավորակների համար […]

̰
Թբիլիսին ևս թումանյանական է… Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվելու Թբիլիսիի իր տանը

23:45 20.02.2019

Տարին հոբելյանական է երկու հայ հանճարների ՝ Թումանյանի և Կոմիտասի համար: Միջոցառումներ կանցկացվեն ամբողջ տարին ոչ միայն Հայաստանում, այլև Թբիլիսիում: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ ՝  նախօրեին եղել է Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը: Հայաշատ Սոլոլակ թաղամասում գտնվող բանաստեղծի տունը, որպես գիտամշակութային կենտրոն 2 տարի առաջ է վերանորոգվել, […]

̰
Շիրակի մարզում տասնյակ քրգործեր վերաբերում են դպրոցներում ենթադրյալ չարաշահումներին. կարճված որոշ գործեր վերաբացվել են

22:00 17.02.2019

Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կոռուպցիոն, պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքեր են արձանագրվել: Այս դեպքերով դպրոցների ու կրթական այլ հաստատությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցված, հարցաքննվում են թե՛ մանկավարժական հանրույթները, թե՛ ծնողները: Նախորդ տարվանից մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված տասնյակ քրեական գործերից առայժմ կարճվել են 2-ը, բայց կան նաև վերսկսված քննություններ: […]

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակում Տեառնընդառաջի խարույկ է վառվել

23:13 13.02.2019

Այսօր ՝ փետրվարի 13-ին, Գյումրիի կենտրոնական հրապարակում նշվել է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տեառնընդառաջի տոնը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ժամերգությունից հետո կենտրոնական հրապարակում վառվել է  Տեառնընդառաջի խարույկը։ Սրանով ավետելով տերունական տոնի սկիզբը՝ կատարվել է նաև Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Երիտասարդները Տեառնընդառաջի տոնը հայկական երգ […]

̰
Աշոցքի համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու

23:49 12.02.2019

Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17- ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրված  թեկնածուները 7-ն են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է: Իսկ վերջինս SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե ինչու էր հրաժարական տվել. «Հեղափոխությունից հետո հանրապետության վարչապետը կոչ […]

̰
Պետությունը վերադարձնում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շահառուների 25 հազարից ավելի վճարած գումարները

10:38 12.02.2019

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների համար Պետեկամուտների կոմիտեում գումարների վերահաշվարկի գործընթացը վերսկվել է: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին, որոնց ամենամսյա պարտադիր կուտակային վճարներն առավելագույն աշխատավարձի չափով կազմում են 5 տոկոս, և կուտակվող կենսաթոշակային գումարի չափը 25 հազար դրամը չպետք է գերազանցի: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաշվապահ Էլզա Գինեցյանը պատմել է, […]

̰
Գյումրիի մանկապարտեզների վարձավճարների չափը բարձրացել է

12:20 07.02.2019

Մեկ ամիս է ՝ «Ծիածան», «Գոհար», «Լիլիթ» և «Լիանա» մանկապարտեզներում  մեկ երեխայի  հաշվարկով  վարձերն ավելացել են 500 և 1000 դրամներով: Թանկացնելու պահանջ  24 մանկապարտեզից  4-ում միայն  այս տարվանից է առաջ եկել: Ծնողների համաձայնությամբ, հետո էլ  քաղաքապետարանի թույլտվությամբ վարձի չափ են բարձրացրել, որ հիգիենիայի պարագաների ու այլնի համար ծնողներից գումարներ հավաքելը բացառեն, բացի դրանից, սննդի որոշ […]

̰
Շմոլ գազից թունավորում Գյումրում

12:30 04.02.2019

Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի 281/1 տանը շմոլ գազի արատահոսքից տուժել է բնակչուհին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 64-ամյա Գոհար Մարտիրոսյանի ինքնազգացողությունն առավոտյան վատացել և դիմել է շտապ բուժօգնություն: Կին շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտոն: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն. այս մասին մեր թղթակցին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ […]

̰
Նոր բուժսարքավորումների բացակայության և նեղ մասնագետների պակասի պատճառով տուժում է բուժումը

19:33 30.01.2019

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում բուժսարքավորումների բացակայությունը և նեղ մասնագետների պակասը հանգեցրել է հիվանդների արտահոսքի։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նման պայմաններում հիվանդները չեն կարող ստանալ համալիր բուժում։ Երկար տարիներ է, ինչ Հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսերին չի հաջողվում նորացնել բուժտեխնիկան։ Պետական միջոցներն ու վճարովի ծառայություններից գոյացող գումարներն էլ չեն բավարարում այդ նպատակին օգտագործելու համար: Շիրակի […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման հաղթարշավն ԱՄՆ-ում

20:00 28.01.2019

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ Ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հունվարի 27-ին բեմադրվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Լանթելման Աուդիտորիում» սրահում: 812 տեղանոց դահլիճում առաջին ներկայացման տոմսերն ամբողջությամբ սպառված են եղել ներկայացումից օրեր առաջ: Աճեմյանցիները նախատեսած երկու ներկայացումից բացի, կխաղան ևս երկուսը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի […]

̰
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումներն առաջին անգամ եմ լսում. Արմեն Սարգսյան

23:48 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ լսել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները: Հայ և արտասահմանյան  դասականների հայտնի ստեղծագործությունները սելու համար արժեր Գյումրի գալ: Այս կարծիքն է հայտնել նախագահը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյա հոբելյանական համերգից հետո լրագրողների հետ զրույցում: «Առաջին անգամ նվագախմբին  կենդանի կատարմամբ լսեցի, մինչ այս՝ ձայնագրություններով էի լսել: Սա ինձ ու տիկնոջս համար […]

̰
Շիրակի մարզի Աշոցք համայնքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման կենտրոն

21:19 26.01.2019

Հայաստանի հյուսիսային բնակավայր Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման վայր: Այսօր` հունվարի 26-ին,  Աշոցքում բացվեց դահուկավազքի կենտրոն: Այն կառուցվել է ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 2 կիլոմետր և ավելի երկարության մրցուղում ոչ միայն պրոֆեսիոնալ դահուկորդները, այլև ձմեռային մարզաձևերի սիրահարները կարող են մարզումներ անցկացնել: Այսօր Աշոցքում էին հավաքվել  Հանրապետության այլ […]

̰
Գյումրեցիներն արել են գրեթե անհասանելին՝ Սիմֆոնիկ նվագախումբ են ստեղծել. նախագահ

12:20 26.01.2019

Գյումրիում 1988թ. աղետից հետո հատուկ մարդիկ հատուկ համառությամբ կարողացան ստեղծել Սիմֆոնիկ նվագախումբ: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի 25-ամյա հոբելյանին: «Ոչ սովորական օր է այսօր, որովհետև երկրաշարժից հետո, երբ այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր էին, ընդամենը մի քանի տարի հետո գյումրեցին որոշեց, որ պիտի սիմֆոնիկ նվագախումբ ունենա, դա հատուկ […]

̰
Տան անդամ եմ դարձել. մի ոտքս Գյումրիում է, մյուս ոտքս՝ Երևանում. Արմեն Սարգսյան

11:57 26.01.2019

«Մշակութային քաղաք Գյումրիին համերգասրահ է պետք»,- SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը բազմիցս բարձրաձայնել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի տնօրինությունը:  Նախագահ Արմեն Սարգսյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե երբ կքննարկվի Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը: Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ես ձեզ […]

̰
Գյումրիի մոտ 100 տնակներում վարձով ապրող ընտանիքներ են

00:45 26.01.2019

Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ քաղաքում տնակների հաշվառման ու բնակարանների բաշխման գործընթացներում նախնական խախտումների վերաբերյալ հաղորդումները: Նույն հիմնադրամի  ուսումնասիրությունները վերաբերում են նաև վարձակալությամբ տրված տնակների խնդրին: Ովքեր են նախկին տերերը, ինչպես են այդ տնակները դառնում վարձով տարածքներ, պատճառները մի քանիսն են, որոնք դեռ պարզաբանումների կարիք ունեն: Այս ուղղությամբ  Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան բաժնում հստակ […]

̰
Արմեն Սարգսյանն ու Տիգրան Մանսուրյանը ներկա են եղել Գյումրիում պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանին

22:15 25.01.2019

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր նշել է հիմնադրման 25-ամյակը: Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագախումբը դասական երաժշտության համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Հայաստանի նախագահը SHANTNEWS.ам -ի թղթակցի հետ զրույցում խոսել է մշակութային քաղաք Գյումրիի հետ իր սերտ կապի ու հետագայում իր այցելությունների […]

̰
Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման

00:53 23.01.2019

Ժողովրդական նվագարաններից մի շարք գործիքներ Գյումրիի երաժշտական դպրոցներում չեն դասավանդում: Իսկ խնդիրը նոր չէ, չկան և՛ գործիքներ, և՛ մասնագետներ: Մասնագետներով ու գործիքներով համալրում չի ստացվում, դրա հետ մեկտեղ դպրոցներում աշակերտների թիվը չի փոխվում, սա այն բանից հետո, երբ վարձավճարները թանկացան: Երկրորդ գործիքին տիրապետելու համար սահմանվել է ավելի բարձր վճար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս […]

̰
Գյումրիում ռուսական համայնքը նշել է Քրիստոսի մկրտության տոնը, կատարվել է Ջրօրհնեքի կարգ

18:42 19.01.2019

Ռուս ուղղափառ եկեղեցիներում հունվարի 18-ին և 19-ին նշում են Քրիստոսի մկրտությանը տոնը: Սուրբ մկրտության տոնը Հայաստանում ևս նշում են, ռուսական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ Գյումրիում, որտեղ ռուսական մեծ համայնք է ապրում, արդեն 10 տարի Չերքեզի ձորում ջրօրհնեքի արարողություն է կատարվում, որից հետո մաքրագործվելու համար ջուր են մտնում ուղղափառ եկեղեցու հետևորդները: Ռուսական համայնքի ներկայցուցիչներից շատերն առաջին […]

̰
Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

18:29 19.01.2019

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության […]

̰
Շիրակի մարզի դպրոցներում մեծ թվով բացակայություններ կան, մեծ մասը՝ հիվանդության պատճառով

14:03 18.01.2019

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերը դեռ նվազման միտում չունեն: Շիրակի մարզի դպրոցներում  և մանկապարտեզներում բացակայությունների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդության տարածվածությունը հաշվի առնելով՝ ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել: Եվ  դժվար է ասել, թե բացականերից քանիսն են հիվանդ: Այս օրերին պոլիկլինիկական ծառայություններում դիմելիությունը կրկին աճել […]

̰
Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․ կա 3 տուժած

21:04 15.01.2019

Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան:   Բախումը եղել է բավական ուժգին, որի  հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են […]

̰
Խորհրդային գաղափարախոսություն քարոզող խաղալիքների ցուցադրման բաց թանգարան Գյումրիի հյուրատներից մեկում

19:50 14.01.2019

Տոնածառը՝ որպես Նոր տարվա խորհրդանիշ, սովորություն է թողնել մինչև հին տոմարով նշվող Ամանորը, իսկ հնում բնական եղևնին պահում էին ավելի երկար՝ մինչև մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասար: Բայց զարդարանքն էլ ուրիշ է եղել՝ հիմնականում բնական մրգերով: Իսկ մեկ դար առաջ, երբ ԽՍՀՄ-ում եղևնին ոչ թե Սուրբծննդյան, այլ Նոր տարվա խորհրդանիշ համարվեց, զարդարանքի թեմատիկան ևս փոխվեց: Սկսեցին արտադրվել խորհրդային  […]

̰
Գողացել են Գյումրիի թիվ 18 դպրոցի նոր տեղադրվող ջեռուցման մարտկոցները

21:15 12.01.2019

Այսօր՝ հունվարի 12-ի լուսադեմին, գողության դեպք է տեղի ունեցել Գյումրիի թիվ 18 դպրոցում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը: Վերջինս առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, դպրոցում շինարարություն իրականացնող ընկերության վարպետների հետ, բացելով սպորտդահլիճի դուռը, տեսել է, որ նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան: «Առավոտյան եկանք սպորտդահլիճի դուռը բացեցինք, տեսանք, որ ջեռուցման մարտկոցները գողացել են, արագ […]

̰
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 4 տարի անց Մյասնիկյան 188 տանը ոչինչ չի փոխվել

18:12 12.01.2019

Այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանության օրը դարձյալ բացվեցին Մյասնիկյան 188 հասցեի տան դռները:  Ողբերգությունից 4 տարի անց այս տանը գրեթե ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Տեղում էին նաև տան ամանորյա զարդարանքները, որոնք պատից կախված են 2015 թվականից: Տան պատերից նույնիսկ հեռացված չեն քննչական գործողությունների հետքերը: 4 տարի փակ ու անբնակ […]

̰
Տասնօրյա տոնական արձակուրդից հետո մեծ հոսք կա դեպի պոլիկլինիկաներ

15:57 09.01.2019

Գրիպն ու սուր շնչառական վարակները հանրապետությունում չեն նահանջում: Տարվա այս ժամանակահատվածում վիրուսների ակտիվացումը մասնագետներն օրինաչափ են համարում և դարձյալ շեշտում, որ իրավիճակը վերահսկելի է: Շրջանառվում է գրիպի H1N1 տեսակը՝ բոլորին հայտնի խոզագրիպը: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված, սա նաև պայմանավորված է տասնօրյա  տոնական արձակուրդներով: Գյումրիի պոլիկլինիկաներ ևս  դիմելիությունն աճել է, իսկ վերին շնչուղիների գանգատներով դիմողների մեծ մասը երեխաներ են: Այս […]

̰
Գյումրիի թատերական հրապարակում տղամարդ է հանկարծամահ եղել

21:02 07.01.2019

Այսօր ՝ հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրիի թատերական հրապարակում, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել անձը չպարզված տղամարդ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ մոտ 40 տարեկան տղամարդը երկար ժամանակ նստած է եղել նստարանին, այնուհետև անցորդները նկատել են, որ նա չի շարժվում, ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր հասնելով՝ բժիշկները արձանագրել են նրա […]

̰
Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզի Ախուրյան գյուղում

12:08 07.01.2019

Երեկ՝ հունվարի 6-ին՝ երեկոյան ժամը 22։30-ի  սահմաններում, Ախուրյան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին ու բախվել հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Ախուրյանի բնակիչ Մանուկ Ճանճուղյանը, տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել  փրկարարները: Մեքենայում եղել է մեկ  ուղևոր, որն անցորդների օգնությամբ տեղափոխվել  է «Գյումրի» բժշկական կենտրոն: Տուժածը՝ 38-ամյա Ռաֆիկ Հակոբյանը, […]

̰
Գյումրեցի 77-ամյա տղամարդը բնակելի շենքի պատուհանից ընկել է ու մահացել

14:30 31.12.2018

Այսօր ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Շտապ բուժօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ շենքերից մեկի շքամուտքի մոտ տարեց տղամարդ է ուշագնաց եղել: Վերջինիս մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am– թղթակցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Ավելի ուշ պարզվել է, […]

̰
BACK_TO_TOP