TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերանորոգման ծրագիրը դեռ նախագծային փուլում է

16:28 05.09.2019

Մեկ տարի է, ինչ Շիրակի երկրագիտական թանգարանը փաստաթղթերով նոր հասցե ունի՝ Գյումրիի Ջիվանի 74: 7 տարի չօգտագործված Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն ամբողջությամբ վերածվելու է թանգարանի, իսկ թե երբ ու ինչ ժամկետներում, հստակեցումներ չկան: Հսկայական շենքի փակ դռները շուտ-շուտ չեն բացվում: 2 ամիս առաջ նախագծման առաջադրանք կազմելու համար են թանգարանի աշխատակիցներով եկել: Չափագրումներն ու այլ ուսումնասիրությունները […]

̰
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է

19:15 03.09.2019

Այսօր՝  սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին։ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտ 57-ամյա գյումրեցի Սամվել Մեժլումյանն իր վարած ГАЗ 24 մակնիշի 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել Ղարիբջանյան գյուղի հողագործներից մեկի կարտոֆիլի դաշտում։ Վթարի պահին դաշտում գյուղացիները կարտոֆիլի բերքահավաքի գործերով են զբաղված […]

̰
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի

17:54 31.08.2019

Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին գտել է աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ  աղբատար մեքենաներից  մեկը քաղաքի թաղամասերից հավաքած աղբը դատարկելուց հետո մոտեցել է, որպեսզի իրեն պետքական իրերն առանձնացնի և  դուրս է բերել մահացած երեխային: Նրա ահազանգով տարածք է եկել օպերատիվ […]

̰
Գյումրիի ավտոմաքսատանն աշխատելու համար մասնագիտական կադրերի ընտրության քննական փուլերը սկսված են

15:41 31.08.2019

Բարձրագույն կրթություն, համակարգչային իմացութուն, հայերենի գերազանց և օտար լեզուների բավարար տիրապետում, սրանք առաջնահերթ պայմաններն են, որոնք պարտադիր են ավտոմաքսատանը՝ մաքսային տեսուչներ աշխատելու համար: Աշխատանքային փորձն առաջնային պահանջներից չէ, սա արդեն Պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնն է լրացնելու: Թափուր տեղերը համալրվելու են ոչ թե մրցութային, այլ վերապատրաստում-քննություն արագացված կարգով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահի […]

̰
Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին

18:44 29.08.2019

Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը: Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները […]

̰
Գյումրիի աղբամաններից մեկում 2 նռնակ է հայտնաբերվել

16:38 28.08.2019

Այսօր քաղաքացուց «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Գորկի փողոցի աղբամաններից մեկում պայթուցիկ սարքեր կան: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Զննությամբ հայտնաբերվել է 2 նռնակ, որոնք ուսումնական են եղել և որևէ վտանգ չեն ներկայացնում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Հայտնաբերված […]

̰
Ի՞նչ կփոխվի Արթիկի բժշկական կենտրոնում կոսմետիկ վերանորոգումից հետո

19:30 27.08.2019

Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է: Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում […]

̰
Քաղաքի օրը՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտից, Գյումրիում մի շարք փողոցներ փակ կլինեն

23:00 23.08.2019

Քաղաքի օրվա միջոցառուների նախապատրաստությունները կենտրոնական հրապարակում  սկսվել են։ Հրապարակում  համերգի բեմն է տեղադրվում, իսկ փողոցներում ճանապարհային երթևեկության գծանշումներն են թարմացվում։ Իսկ ինչպես է կանոնակարգվելու փողոցների երթևեկությունը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Գյումրիի քաղաքապeտարանի տրանսպորտի բաժի պետը տեղեկացրել է, որ  օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են լինելու կենտրոնական մի քանի փողոցներ։ «Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան` ժամը 07.00-ին, […]

̰
Վերամշակման նոր տեխնոլոգիայով փողոցաշինություն Գյումրիում

14:00 22.08.2019

Ռեսայքլինգ մեթոդը փողոցաշինության մեջ վաղուց կիրառելի պրակտիկա է, որն առաջին անգամ փորձարկվում է Գյումրիի փողոցների կառուցապատման մեծ ծրագրում։ Նոր տեխնոլոգիան շինարարները միայն Վազգեն Սարգսյան փողոցում են օգտագործելու։ Ռոտորային խառնիչին կցված է նաև ջրային մեքենա, որը կանխում է փոշու արտանետումը միջավայր։ Մեքենայի մնացած գործողություններն ուղղված են կտրած, հանված հին ասֆալտի շերտի տեղում վերամշակմանը։ Նույնիսկ վերամշակում անցնելու […]

̰
Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնասել դեմքը

16:00 20.08.2019

Շիրակի մարզի Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնաս պատճառել: Դեմքի, գլխի, ծոծրակին հասցված վնասվածքներով Գևորգ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հոսպիտալացումից հետո առաջին բանը, որ արել են բժիշկները, եղել է փայտացման և կատաղության դեմ ներարկումը: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական […]

̰
Գյումրիի Գերցեն փողոցում շինաշխատանքները հասել են ասֆալտապատմանը

19:20 15.08.2019

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]

̰
Գյումրիի շուկայի մսի բոլոր վաճառակետերում սառնարաններ են տեղադրվել

16:17 14.08.2019

Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրիի շուկայի տարածքի մսի վաճառակետերում հերթական ստուգայցն է իրականացրել Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս անգամ Վայոց ձորի տեսչական մարմնի մասնագետներն էին գործուղվել Շիրակի մարզ: Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մի շարք խախտումներ էր հայտնաբերել Գյումրիի շուկայի մսի վաճառակետերում: Խախտումները վերաբերում էին առանց փորձաքննության և ոչ սառնարանային պայմաններում պահվող […]

̰
Փոխակերպվող կրթության մասին համաժողով. Գյումրիում նշվել է Երիտասարդության միջազգային օրը

18:43 12.08.2019

Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]

̰
Դելֆինարիումը բացվեց․ կենդանիների համար ստեղծված պայմաններն այդպես էլ չեն ուսումնասիրվել

23:31 09.08.2019

Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, […]

̰
Արթիկի հեղեղատարները մաքրվելու են, պատնեշներ են կառուցվելու

22:20 09.08.2019

3 տարի առաջ Արթիկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն: Հիշեցնենք, որ 2016-ին սելավաջրերը ողողեցին քաղաքի մի շարք թաղամասեր, իսկ պատճառն Արթիկի 2 հեղեղատարների խցանված վիճակն էր: Տարիների ընթացքում հեղեղատարներն են լցվել տուֆի՝ նախկինում գործող հանքերի արտադրական թափոնները, ինչի հետևանքով հուները փակվել են: Կառավարությունը 2016-ին 172 մլն դրամ էր հատկացրել մաքրման և պատնեշների […]

̰
Մայրը վերադարձրել է Գյումրիի մանկատան բակում թողած երկվորյակներին

14:08 08.08.2019

Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ […]

̰
Գյումրիում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը երաժշտական նվագախմբերում աշխատում էր որպես շեփորահար

12:44 08.08.2019

Գյումրիում օգոստոսի 7-ին կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ N զորամասի նվագախմբում ծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանն աշխատում էր նաև «Անի» փողային նվագախմբում՝ որպես շեփորահար, դասավանդում էր նաև թիվ 6 երաժշտական դպրոցում: Նա հավասարակշռված և կիրթ երիտասարդ էր։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Սամվել Մեժլումյանի երաժիշտ գործընկերները։ Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է […]

̰
Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի նախկին կարի գործարանի կիսավեր շենքը աղբադաշտի է վերածվել

19:59 07.08.2019

Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի լքված շինությունը քաղաքային աղբադաշտ չէ, բայց աղբի ծավալներով ու պարունակությամբ չի զիջում: Շենքը մինչև 88 թիվն է կառուցվել, կարի արտադրամասի համար, որն այդպես էլ չի գործարկվել: Շենքը սեփականատեր ունի, բայց բնակիչները չգիտեն՝ ով է, այն սեփականաշնորհելուց հետո քանդել են, անտեր ու անտեսված շինությունն էլ դարձել է հենց նույն թաղի բնակիչների համար […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին

16:13 07.08.2019

Երևանից Գյումրի տանող Երևանյան խճուղում մեկ տարի ընթացող շինարարությունը վերջապես ավարտվում է: 3 կմ երկարությամբ փողոցում ջրահեռացման համակարգը նոր է, նորն է լինելու լուսավորության ցանցը: Երևանյան խճուղու համար էլ, ինչպես մյուս փողոցներում, մեկ տարում մի քանի անգամ նախագծային փոփոխություններ եղան: Հիմա աշխատանքի վերջը կարծես երևում է: Փողոցը երթևեկության 4 գոտի է ունենալու, դա հնարավոր է […]

̰
«Շանթի» հայտնի հեռուստասերիալի դերասանուհին առաջին անգամ թատրոնի բեմ դուրս կգա Գյումրիում

15:00 05.08.2019

Տեսահոլովակի նկարահանման համար որպես տաղավար ընտրվել էր պատմական Ռուսթավելի փողոցը, որը քաղաքի ճարտարապետական կոլորիտի մի մասն է: Փողոցը փակ էր անցորդների համար, բայց տեսահոլովակի նկարահանումը հետաքրքրվողների պակաս չուներ: Ներկայացումը հայտնի է հանդիսատեսին, բայց դերասանական կազմն է նոր: Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում ու այս պիեսում խաղալու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստասերիալների նկարահանումներին զուգահեռ Իննան Գյումրիում […]

̰
Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տունը կվերականգնվի․ Վահագն Վերմիշյան

17:52 03.08.2019

Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունը վերականգնելու նախաձեռնությունն  իրականություն է դառնում: Այս մասին SHANTNEEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Վահագն Վերմիշյանն այցելել է Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան, հանդիպել է Մինասի որդու՝ Արման Ավետիսյանի հետ: Թանգարանում ծանոթացել է նկարչի անձնական իրերին և աշխատանքներին, հետո եղել այն տանը, որը նախատեսվում է վերականգնել: […]

̰
Մեծահարուստ Դրամփյանների գերդաստանի շենքը պահպանման կարիք ունի

19:18 30.07.2019

Կումայրի պատմական միջուկի եզակի կառույցներից է Գորկու 30 հասցեի շենքը: Ալեքպոլցի մեծահարուստ Դրամփյանների հարստություն համարվող շենքի նկուղային հատվածում էր Գյումրի ռեստորանը: Ժամանակին մարդաշատ ու հայտնի երգիչների հավաքատեղին իր քաղաքային կոլորիտով ՝ քարե կամարաձև պատերով, մնացել է շատերի հիշողություններում: Այստեղ է գտնվում է նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի որմնաքանդակը: Ռեստորանային հատվածի սեփականատերը ռեստորանի արտադրության վարիչն […]

̰
Գյումրեցի 3 տարեց կանանց հարկադրաբար վտարում են՝ առանց կեցության խնդիրի լուծման

19:51 26.07.2019

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 տարեց բնակիչներին շենքն ազատելու 20 օրյա ժամկետ է տրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տարեսկզբին Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի սեփականատիրոջ ու վթարայինում բնակվող 3 տարեց կանանց դատական գործն ավարտվեց վտարման վճռով, որն անփոփոխ մնաց երեք բնակիչների տարբեր ատյաններում բողոքներ ներկայացնելուց հետո: Հիմա նրանց առջև ժամկետ է դրվել […]

̰
Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցը տնօրեն չի ընտրել

18:15 26.07.2019

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում այսօր` հուլիսի 26-ին, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացվել։ Հայտարարված մրցույթի միակ  թեկնածուն Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Բաղդասարյանն էր։ Թիվ 20 դպրոցից տնօրենի թեկնածության մեկ հավակնորդ կար՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մհլամյանը, բայց չի կարողացել առաջադրվել տնօրենի հավաստագրի ժամկետը լրանալու պատճառով։ Միակ թեկնածուով մրցույթը տևել […]

̰
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը

16:41 25.07.2019

Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային […]

̰
Ապօրինի ջրօգտագործումը՝ Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերի ջրազրկման պատճառ

16:36 23.07.2019

Ամռան շոգին՝ առանց ջրի: Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի 6 շենքերում ջուր չկա: Ամռան սկսվելուց ի վեր շենքերին ջուր մատակարարում են մեկ ժամ, սա լավագույն դեպքում էր, իսկ վերջին մի քանի օրերին ընդհանրապես ջուր չի հասնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բուլվարայինի 9 հարկանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում հավաքած վերջին 2 դույլ ջուրը […]

̰
Գյումրիում պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է

18:20 22.07.2019

Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]

̰
Անվտանգության փորձաքննություն անցնող Գյումրիի կարուսելներն ու դատարկ զբոսայգիները

17:00 17.07.2019

Հին կարուսելներ ու հետաքրքիր ժամանց անցկացնելու փոքր հնարավորություններով զբոսայգիներ․..Այսպիսին են հիմա Գյումրիի երեք զբոսայգիներից երկուսը, որոնք մի քանի տարի առաջ բավական հետաքրքիր ու մարդաշատ ժամանցի վայրեր էին համարվում: Խոսքը կենտրոնական՝ հայտնի Գորկայի և Սայաթ -Նովա փողոցին հարող Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգիների մասին է։ Արմեն Տիգրանյանի զբոսայգին այնքան էլ հին չէ, քաղաքի կենտրոնում բացվել է 90-ականներին: […]

̰
Խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում

23:01 15.07.2019

Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում անասունների անկման դեպքեր են գրանցվել: 10 օրում գյուղի 4 տնտեսության 11  հորթերն  են սատկել: Առայժմ միայն հորթերի շրջանում են անկումները։ Գյուղի վնաս կրած տնտեսություններից մեկը Միլիքյաններինն է։ Նրանց անասնագոմում եղած հորթերից 7-ն արդեն սատկել են: Առանց թաղելու, հողաշերտով ծածկելու, սատկած կենդանիներին տեղափոխել են անասնագոմից հեռու, որով հիվանդության տարածումը չի կանխվի: […]

̰
Երբեք բռնություն չի գործադրվել․ շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան գոմում 8 տարի պահելու փաստը

18:16 15.07.2019

Այսօր ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է հիշյալ դեպքում կասկածվողի՝ անասնաֆերմերի հետ, ում մոտ աշխատել է աղջիկը։ Ֆերմերը Մարմաշեն համայնքի բնակիչ, 36-ամյա Ռուբեն Թորոսյանն է, որը մեր թղթակցին պատմել է, որ շուրջ 30 տարեկան աղջիկը` Աստղիկ […]

̰
BACK_TO_TOP