14:47 26.05.2020
Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը: Ելնելով համավարակային իրավիճակից՝ այս տարի ավանդական մեծամասշտաբ միջոցառումներ չեն իրականացվում: Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը և պաշտպանության նախարարը մայիսի 26-ը կնշեն Վազիանի 4-րդ մեխանիզացված բրիգադում՝ վրացական պաշտպանության ուժերի հետ միասին: «Բոլորս պետք է հասկանանք, որ Վրաստանի անկախության և միասնության պայքարը դեռ չի ավարտվել: Բոլորիս նպատակը […]
19:30 25.05.2020
«Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից բուժվածների բարձր տոկոս: COVID-19-ով վարակվածների 72 տոկոսը բուժվել է: Այս փուլում 193 հիվանդ է բուժվում կենտրոններում: Դա մոտավորապես 26 տոկոսն է»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Վերջին տվյալներով՝ Վրաստանում կարանտինում է գտնվում 3,076 մարդ, իսկ հիվանդանոցներում՝ 300, որոնք գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Վրաստանում կորոնավիրուսային վարակի […]
18:31 25.05.2020
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն, որը, ի նշան բողոքի, հետ էր կանչվել հայրենիք Միխեիլ Սաակաշվիլիին այդ երկրում պաշտոն տալուց հետո, այսօր հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ: Հանդիպմանը դեսպանը տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Քննարկվել են Վրաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: «Մեկ անգամ ևս մեկնաբանում ենք, որ դեսպանին խորհրդակցության համար Թբիլիսի կանչելը դիվանագիտական պրակտիկայում ընդունված […]
16:40 25.05.2020
Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հերքում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոն Բայդենի միջամտությունը Ուկրաինայի գործերին: Ըստ Սաակաշվիլիի՝ իրենք երկար տարիներ աշխատել են միասին և ինքը երբեք չի նկատել, որ Բայդենը ներքաշված լինի քաղաքական վեճերի մեջ: Այս մասին նա ասել է Право на владу թոք շոուի ժամանակ; «Ես այնքան շփումներ […]
14:48 25.05.2020
«Դժվար իրավիճակը կարող է Ռուսաստանին մղել ագրեսիայի հարևան երկրների դեմ»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Financial Times-ին տված հարցազրույցում: «Համաճարակի և նավթի գների անկման հետևանքով առաջացած խնդիրները, ինչպես նաև ստեղծված քաղաքական իրավիճակը կարող են Ռուսաստանին մղել ագրեսիայի՝ արտասահմանում գերակայություն ցուցաբերելու համար»,- նշել է Զուրաբիշվիլին: «Կորոնավիրուսային պանդեմիայի» համատեքստում խոսելով Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակի […]
23:44 23.05.2020
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է որքան հնարավոր է արագ սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ փորձարկումները կամավորների վրա և այդ գործընթացում ներգրավել ազատազրկման վայրերում գտնվողներին, հայտնում է РИА Новости-ն: Դրա դիմաց քաղաքական գործիչն առաջարկում է կրճատել նրանց պատժաչափը: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ դեմ չէ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը իր վրա փորձարկել: «Խնդրեմ, խնդիր […]
23:14 23.05.2020
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հանել Վրաստանի հետ սահմանին դիտորդական թռիչքների սահմանափակումները: Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում Ռուսաստանին վերացնել Կալինինգրադի մարզում տեսչական թռիչքների սահմանափակումները, ինչպես նաև վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրի լիարժեք իրականացմանը, ինչը թույլ կտա պահպանել այս համաձայնագիրն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դրանից դուրս կգա: Այս մասին ասել է […]
20:03 23.05.2020
Արտակարգ դրությունը վերացնելուց հետո Վրաստանում թույլատրելի դարձան օրենքով նախատեսված հավաքներն ու ցույցերը: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ: Աղբյուրի համաձայն՝ միջոցառումների ժամանակ (օրինակ ՝ հարսանիքներ, տարեդարձներ, հիշատակումներ և այլն) հավաքների մասնակիցների քանակը սահմանվում է մինչև 10 մարդ: Մայիսի 23-ից Վրաստանում դադարել է գործել արտակարգ դրությունը:
17:45 23.05.2020
Ռուսաստանի ռազմական ուսումնարանի 25 ուսանող, որոնք Ռուսաստանից Ցխինվալի վերադառնալուց հետո Հանրապետական հիվանդանոցում 14-օրյա կարանտին պիտի անցնեին, մայիսի 20-ին փախել են այնտեղից: Այս մասին գրում են օսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ տեղեկությունների, իրավապահներն արդեն գտել են նրանց և վերադարձրել կարանտինային գոտի: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական ուսումնարանից 250 ուսանող է վերադարձել:
16:35 23.05.2020
Այսօրվանից Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվեց և հանվեց մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվությամբ՝ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, ժ. 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի […]
00:02 23.05.2020
Ռուսաստանը ձգտում է թույլ չտալ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին ՝ օգտագործելով բռնազավթումը՝ որպես այդ նպատակին հասնելու միջոց: Այս մասին Կիևի ֆորումի առցանց քննարկման ժամանակ ասել է ամերիկացի դիվանագետ, Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը, փոխանցում է Gruzia-Online-ը։ «Ռուսաստանը ցանկանում է արգելել այնպիսի երկրների մուտքը դաշինք, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Ռուսաստանն այդ երկրներում որոշակի […]
23:20 22.05.2020
Wizz Air-ը կվերսկսի կանոնավոր թռիչքները Վիլնյուսի և Քութաիսի միջև: Այս մասին պայմանավորվել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրտավան և Լիտվայից ժամանած նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչունասը։ Զրույցի ընթացքում վրացի նախարարը խոսել է հուլիսի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկների հմար սահմանները բացելու Վրաստանի մտադրության մասին և հավաստիացրել, որ անվտանգության առումով Վրաստանում կստեղծվեն համաճարակաբանական անհրաժեշտ բոլոր պայմանները: «Նախարարն ընդգծել է, […]
23:12 22.05.2020
«Վրաստանը պաշտպանում է «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը, քանի որ կարծում է, որ Ռուսաստանը բազմիցս խախտել է այն, ներառյալ` Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ։ ՌԴ-ն 2008թ Աբխազիայի և ՀՕ-ի անկախության ճանաչումից հետո պայմանագրի որոշակի սահմանափակումներ ձեռնարկեց՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի մերձակայքում գտնվող 10 կիլոմետրանոց գոտում թռիչքների հետ՝ նշելով, որ դրանք անկախ […]
17:15 22.05.2020
«Մենք հանգստանալու պատճառ չունենք, մեր շուրջը իրավիճակն այնպիսին է, որ համաճարակաբանական իրավիճակը կարող է վատթարանալ ամեն րոպե»,- ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքերով՝ չնայած որոշ երկրներում, ներառյալ՝ եվրոպական, սկսվել է սահմանափակումների մեղմացման քաղաքականությանը, իրավիճակը գլոբալ առումով անբարենպաստ է: «Մեր հարևան երկրներին աչալրջորեն հետևում ենք: Բոլոր չորս երկրներում, որոնց հետ […]
15:50 22.05.2020
«Այն փաստը, որ Վրաստանը բռնազավթված է, ինձ համար բավական է, որպեսզի Վրաստանն ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Կինզինգերը «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը թույլ երկիր է, որը կարող է միայն նման քայլեր ձեռնարկել: «Ռուսաստանը բացասական դեր է խաղում զանգվածային անկայունության ստեղծման առումով: Ռուսաստանը շատ ավելի թույլ է Ամերիկայից: […]
14:54 22.05.2020
«Մենք կայացրել ենք որոշումներ, որոնք թույլ կտան քաղաքացիներին աշխատել և եկամուտներ բերել իրենց ընտանիքներին»,- ասել է վարչապետ Գախարիան Համակարգող խորհրդի նիստից առաջ: Նրա խոսքերով՝ արտակարգ դրության հետ մեկտեղ կչեղարկվի նաև պարետային ժամը, ինչին կհաջորդի որոշակի թեթևություն: Բոլորը, սակայն, պետք է հասկանան, որ որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք […]
19:00 21.05.2020
Մայիսի 20-ին Վրաստանում 12-րդ դասարանցիների համար ավարտվել է դպրոցական ուսումնական պրոցեսը: Համաճարակաբանները, սակայն, արգելել են ավանդույթ դարձած ավարտական խնջույքներ կազմակերպելը: «Այս տար ոչ մի խնջույք: Եկող տարի, երբ կորոնավիրուսը նահանջի, մենք դա կրկնակի կտոնենք»,- ասուլիսին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Այս տարի առաջին անգամ վրացական դպրոցներում Վերջին […]
18:44 21.05.2020
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է օրերս «Ռուսթավի-2» ՀԸ եթերից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարությանը: Ավելի վաղ Վրաստանի նախագահը, խոսելով վրաց-ռուսական հարաբերությունների մասին, հայտարարել էր, որ աշխարհում «ամեն ինչ փոխվում է» և եթե ինքը «համապատասխան իրավիճակ» տեսնի, ապա կարող է և հանդիպել ՌԴ նախագահի հետ: «Ըստ էության, Վրաստանի նախագահը ցանկանում է, որ […]
16:30 21.05.2020
Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների` մոր և նրա երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Բոչորիշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլոգաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Մենք ընդունել ենք հաստատված ախտորոշմամբ երկու նոր հիվանդի: Նրանք մայր և երեխա են կարանտինային գոտուց: Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է Սոլոգաշվիլին:
15:57 21.05.2020
Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով ՝ վրացական կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի 2020-ի խորհրդարանական ընտրությունները երկրում անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներով և հաջող: «Բոլորս լավ հասկանում ենք, մեր նպատակն է շարունակել սահմանադրական գործընթացը: Բոլորի համար նպատակը արդյունավետ, հաջող, խաղաղ և ժողովրդավարական ընտրություններն են: Դա կառավարության պատասխանատվությունն է, և Վրաստանը կանի հնարավորինս, որպեսզի երկրում անցկացվեն հաջող, լիովին թափանցիկ, […]
15:14 21.05.2020
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ թեև ինքը լավ հարաբերություններ ունի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, սակայն վրացի հոգևորականների կոչերը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, միջամտություն են երկրի ներքին գործերին և անընդունելի են: «Օրինակ՝ հայտարարությունները, թե դեմ պատվաստումներն անցանկալի են: Նախ՝ դեռ պատվաստանյութ չկա և հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի Վրաստանում, երկրորդ՝ սա միջամտություն է […]
21:30 20.05.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն օնլայն ասուլիսում հայտարարել է, որ շատերն են խոսում կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ ալիքի մասին: Ըստ նրա՝ Եվրոպայի կտրվածքով նման ենթադրություն է արել անգամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը: Սակայն, ըստ Գամկրելիձեի, խնդրի շուրջ ճշգրիտ կանխատեսում, Աստծուց բացի, չի կարղ անել և ոչ […]
20:22 20.05.2020
«ԵՄ-ում մենք շատ պահանջկոտ էինք «Վրացական երազանքի» նկատմամբ: Այժմ ժամանակն է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կատարեն իրենց պարտականությունները` կառուցողական համագործակցության տեսանկյունից»,- Twitter-ում ասել է Եվրախորհրդարանական Նաչո Սանչես Ամորը: Նա դրական է գնահատել ընդդիմադիր գործիչներ Գիգի Ուգուլավայի ու Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ նախագահ Զուրաբիշվիլիի համաներման քայլը: «Նախագահի կողմից Գիգի Ուգուլավայի և Իրակլի Օքրուաշվիլիի համաներումը շատ դրական քայլ […]
18:51 20.05.2020
Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության բոլոր անդամները ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ նրանց գործընկերը՝ Օլեգ Մեյդիչը, հիվանդացել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկը խորհրդարանում: Այդ մասին հայտնել է «Ուկրինֆորմ»-ը: «Դժբախտաբար, մեր գործընկերներից Օլեգ Մեյդիչը հիվանդացել է: Նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Եվ, որպես պատասխանատու խմբակցություն, այսօր «Բատկիվշչինայի» բոլոր անդամները բացակայում են […]
17:57 20.05.2020
Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պարզվել է, որ նա բեռնատարի վարորդ է և ժամանել էր Հայաստանից: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել էր: Ախտորոշումը հաստատվելուց հետո նրան տեղափոխել են Քութայիսի կլինիկա: Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքերով՝ ճշտվել է կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտային շրջանակը: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 713 […]
16:00 20.05.2020
Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին: «Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրել է դպրոցի տնօրենը: «Այս […]
15:15 20.05.2020
Համաշխարհային բանկի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակներում Վրաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել արագ թեստեր: Գործակալության տվյալներով՝ 30.000 հակամարմինների թեստերի մատակարարը Չինաստանի կառավարության կողմից արտոնագրված ընկերություն է, որն այդ թեստերը մատակարարում է եվրոպական երկրներին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին: «Այս արագ թեստերը լիցենզավորված են Չինաստանի կառավարության կողմից: Մեր արտադրանքն անցել է բազմաթիվ ստուգումներ […]
20:09 19.05.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում է, որ նախապես տեղեկացրել է գործադիրին, «Վրացական երազանքի» առաջնորդներին ընդդիմության 2 անդամներին`Օքրուաշվիլիին ու Ուգուլավային համաներում շնորհելու մտադրության մասին, քանի որ «նման որոշումը չպետք է անսպասելի լիներ իշխող քաղաքական ուժի համար: Տեղեկացրել է Բիձինա Իվանիշվիլիին, Արչիլ Տալկվաձեին և Գիորգի Գախարիային`բոլոր նրանց, ովքեր, նախագահի հայտարարությամբ, «հիստերիա են» բարձրացրել հարցի կապակցությամբ: Զուրաբիշվիլին այս […]
19:22 19.05.2020
«Շատ լավ հասկանում եմ մեր հասարակ քաղաքացիներին, որոնք զայրանում են, երբ տեսնում են, թե ինչպես են արտոնյալ քաղաքական գործիչներին համաներում շնորհում ծանր քրեական հանցագործություններից հետո»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ մեկնաբանելով Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի՝ համաներումով ազատ արձակումը: «Ինչ վերաբերում է այս համաներմանը, դուք պետք է իմանաք, […]
19:14 19.05.2020
Վրաստանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների, որոնք կառավարությանը թույլ կտան սահմանափակումներ կիրառել առանց արտակարգ դրություն հայտարարելու: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի բյուրոյում կքննարկվի այսօր, հայտնում է Спутник-Грузия-ն: Խորհրդարանական ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ Գուրամ Մաչարարաշվիլիի խոսքերով` նման որոշում կայացվել է համակարգող խորհրդում՝ առողջապահության նախարարության, խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո: «Որպեսզի արտակարգ դրության հայտարարումը չդառնա պարտադիր […]