TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--1.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Մառնեուլում վարորդներն ուղևորներին բաժանել են օգտագործված դիմակներ

17:17 30.05.2020

Վրաստանի Մառնեուլ քաղաքում բացահայտվել են վարորդների կողմից կարանտինային կանոների կոպիտ խախտումներ. նրանք ուղևորներին բաժանել են օգտագործված բժշկական դիմակներ: Այդ մասին հայտնել է Radio Marneuli-ն: Մառնեուլում մինչև վերջերս գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: Տեղական ռադիոյի հաղորդմամբ՝ ուղևորներին չկորցնելու նպատակով վարորդները դիմակները բաժանելուց հետո խնդրել էին իջնելիս դրանք վերադարձնել: Դրանից հետո նույն դիմակները վարորդներն առաջարկել են այլ […]

̰
Վրաստանի խանութներում հանդերձարանները կգործեն

21:59 29.05.2020

Վրաստանում առևտրի կենտրոնների և առևտրի կետերի վերաբերյալ առողջապահության նախարարի կողմից հաստատված առաջարկությունների համաձայն՝ հանդերձարանները չեն փակվի, սակայն դրանք 2 ժամը մեկ պետք է ախտահանվեն հատուկ ախտահանիչ լուծույթներով: Իսկ աշխատանքային օրվա վերջում դրանք պետք է ախտահանվեն ամբողջությամբ: Փաստաթղթի համաձայն ՝ առևտրի կենտրոններում առավոտյան պետք է չափվի անձնակազմի ջերմությունը: Պետք է տարածքում պահպանվի հեռավորությունը: Այցելուների մուտքն առանց […]

̰
Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է «Պլակվենիլ»-ի օգտագործումը COVID-19-ի դեմ պայքարում

20:53 29.05.2020

Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է «Պլակվենիլ» դեղամիջոցի կիրառումը COVID-19-ի դեմ պայքարում:Որոշումը կայացվել է Առողջապահության նախարարությունում անցկացվող այսօրվա նիստում: Այդ մասին հայտնել է «ИнтерпресНьюс»-ը` հղում անելով  Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փախստականների նախարարությանը: Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ` Վրաստանը, որպես ուսումնասիրությանը մասնակցող երկրներից մեկը, կիսում է ԱՀԿ-ի առաջարկությունները և, համապատասխանաբար, կասեցնում է «Պլակվենիլ» […]

̰
Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ գտնվում է աղքատության շեմից այն կողմ. «Սաքստատի»

19:57 29.05.2020

Վրաստանի  բնակչության 19,5%-ը գտնվում է աղքատության շեմից այն կողմ: Այդ մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատի») 2019 թվականի տվյալները: Մասնավորապես, հաղորդվում է, որ գյուղական բնակչության 23.7% և քաղաքային բնակչության 16.4%-ը ապրում են կրիտիկական մակարդակից ցածր: Միևնույն ժամանակ, ըստ IPN-ն գործակալության, 2004 թվականից ի վեր 2019-ին աղքատության միջին մակարդակը նվազագույնն է եղել: Այսինքն, ըստ […]

̰
Մեզ պետք է ավելի շատ համերաշխություն տարածաշրջանային մակարդակով. Զուրաբիշվիլի

19:00 29.05.2020

«Մեզ պետք է ավելի շատ համերաշխություն տարածաշրջանային մակարդակով, քանի որ Վրաստանը միշտ էլ ձգտել է ավելի ուժեղ Եվրոպային»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի՝ բարձր մակարդակի առցանց համաժողովի ժամանակ: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակը մարտահրավերի առաջ է կանգնեցրել բոլորին՝ բացահայտելով նրանց ուժեղ և թույլ կողմերը: «Համաճարակն ընդգծել է պրոֆեսիոնալիզմի և ուժեղ կառավարման կարևորությունը, ինչպես ճգնաժամի […]

̰
Հարավային Օսիայի տարածք գոյություն չունի. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

18:07 29.05.2020

«Հարավային Օսիայի տարածք գոյություն չունի, այն Վրաստանի բռնազավթված մասն է»,- այդ մասին ԵԱՀԿ ​​խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը՝ Մոսկվային մեղադրելով Վրաստանի տարածքը գրավելու մեջ: «Մենք պահանջում ենք դադարեցնել կառույցների, ցանկապատների, ցուցանակների կամ արգելապատնեշների կառուցումը, որոնք ուղղված են վարչական  սահմանների ամրապնդմանը կամ ընդլայնմանը: Այս գործողությունները Մոսկվայի կողմից Վրաստանի տարածքը գրավելու փորձ են»,- […]

̰
Վրաստանում այսօրվանից վերսկսվել է քաղաքային բոլոր տրանսպորտային միջոցների աշխատանքը

15:29 29.05.2020

Այսօրվանից վերսկսվել են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակների աշխատանքը, այդ թվում` մետրոյի: Ուղևորության համար անհրաժեշտ կլինի պաշտպանել կոնկրետ նորմեր. պարտադիր է նաև դիմակ կրելը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով՝ խիստ վերահսկվելու է, որ ուղևորները մետրոյում, ավտոբուսներում և երթուղային տաքսիներում չլինեն առանց դիմակի: Նրա հայտարարությամբ՝ պարեկային ոստիկանության աշխատակիցները դիմակ չկրող անձանց թույլ չեն տա մուտք գործել մետրո: […]

̰
Ես ժամանակ չունեմ հոգ տանելու Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. Սաակաշվիլի

15:20 29.05.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին BBC-ի լրագրողի Սթիվեն Սեքրեթի հետ մասնակցել է Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված հեռուստատեսային խորհրդաժողովին, որում խոսել է Ուկրաինայում իր հետագա անելիքների մասին: «Ամերիկայի ձայն»-ի լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է ակտիվորեն մասնակցել Վրաստանում կայանալիք նախընտրական քարոզարշավին, երբ պաշտոն է զբաղեցնում Ուկրաինայում, Սաակաշվիլին պատասխանել է, թե ֆիզիկապես ժամանակ չունի «հոգ տանելու այն […]

̰
Ադրբեջանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 191 դեպք

14:11 29.05.2020

Ադրբեջանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 191 դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Ադրբեջանի օպերատիվ շտաբը: Բաքվում ասում են, որ վերջին 24 ժամում առողջացել է 125 մարդ, երկուսը մահացել են: Համավարակի սկսվելուց առ այսօր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4700 դեպք, 3000 մարդ արդեն առողջացել է: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում վարակից մահացել է 56 մարդ: […]

̰
Պուտինի դեմ դատական հայց ներկայացրած Չուվաշիայի նախկին ղեկավարը հոսպիտալացվել է

19:47 28.05.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց ներկայացրած Չուվաշիայի նախկին ղեկավար Միխայիլ Իգնատևը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով: «Նա գտնվում է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում`միացված է սիրտ-անոթային արհեստական շրջանցիկ սարքին (ինչը նշանակում է, որ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի մեջ)»,- հայտնել է«Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: «Mash» հրատարակությունը հայտնել է, որ պաշտոնյան գտնվում է հիվանդանոցում մայիսի […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ

18:49 28.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել էր Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։   2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի […]

̰
Ասիական զարգացման բանկը 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ է հաստատել Վրաստանին

18:25 28.05.2020

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է հաստատել Վրաստանին: Այն կօգնի Վրաստանի կառավարությանը դադարեցնել նոր կորոնավիրուսի տարածումը (COVID-19), մեղմացնել դրա բացասական հետևանքները բիզնեսի վրա և պահպանել խոցելի խմբերին: «COVID-19-ը մեծ ռիսկի առջև է կանգնեցրել Վրաստանի առողջապահությունն և տնտեսությունը՝ որպես նշանակալի առևտրային և տուրիստական ​​հանգույց: Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում համաճարակին Վրաստանի պատասխան […]

̰
Վրաստանը Գերմանիայի կառավարությունից մինչև 90 մլն եվրո օգնություն կստանա

17:51 28.05.2020

Վրաստանը պայմանագիր է ստորագրել մեկ այլ դոնորի՝ KfW-ի հետ ֆինանսական օգնություն ստանալու համար: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ֆինանսների նախարարությունը: «Այսօր գերմանական Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) հետ կնքվեց վարկային պայմանագիր 90 միլիոն եվրո օգնություն ստանալու համար: Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և ՎԶԵԲ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Կլաուս Ֆայգելը: Նշված […]

̰
Վրաստանը չի դիտարկում ռուս մասնագետների միակողմանի այցերի հնարավորությունը Լուգարի լաբորատորիա. Աբաշիձե 

17:45 28.05.2020

ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանից պահանջել է մուտքի թույլտվություն Լուգարի լաբորատորիայի բոլոր մասնաշենքեր, հնարավորություն՝ տեսնել բոլոր փաստաթղթերը: Նրանց դիրքորոշման համաձայն՝ միայն այս դեպքում կլինի վրացական լաբորատորիայի ամբողջական ստուգման հնարավորություն: Բացի դրանից՝ Ռուսաստանը պահանջում է կազմակերպել ռուս փորձագետների այցը Լուգարի ​​լաբորատորիա՝ առանց որևէ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի […]

̰
Շինարարությունը ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնի. Վրաստանի վարչապետ

17:30 28.05.2020

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի շինարարությունը երկրում շարունակվի: Շինարարությունը ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնի»,- ասել է Վրաստանի վարչապետ Գախարիան շինարարների և կապալառուների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով՝ երկրի հաջողությունները, կորոնավիրուսի կառավարման առումով, կկորցնեն իրենց արժեքը, եթե տնտեսությունը չվերաբացվի: Ըստ նրա՝ մինչև ճգնաժամն ու համավարակը շինարարությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 9%-ը: «Դա ամենաարագ […]

̰
Վրաստանը հաջողությամբ բանակցություններ է վարում «Գազպրոմի» և գազի այլ մատակարարների հետ. Թուրնավա

15:30 28.05.2020

Վրացական կողմի բանակցությունները գազի բոլոր մատակարարների՝ ներառյալ ռուսական «Գազպրոմի» հետ, հաջող էին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները վերանայել են «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը: Նաթիա Թուրնավան ասել էր, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

14:42 28.05.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել Twitter սոցիալական ցանցում: «Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարեկեցություն և հաջողություններ մեր հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի […]

̰
Մոսկվան անհանգստանում է Թբիլիսիի մերձակայքում Լուգարի կենսաբանական լաբորատորիայի գործունեությամբ․ Կարասին

09:38 28.05.2020

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անհանգստանալ Թբիլիսիի մերձակայքում Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիայի գործունեությամբ, մասնավորապես դրա աշխատանքներում և փորձարկումներում ԱՄՆ ցամաքային զորքերի մասնակցությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «ՌԴ դիրքորշումը Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ մնում է անփոփոխ: Դրա գործունեությունը մեզ լրջորեն մտահոգում է. Լուգարի ​​լաբորատորիայի իրական նպատակների վերաբերյալ կասկածները միայն աճում են: Հատկապես, երբ […]

̰
Կարող ենք ասել՝ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. Գախարիա

19:15 27.05.2020

«Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից: Մեզ համար սա նաև ամենամեծ մարտահրավերն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի խորհրդարանում: Վրաստանի վարչապետի խոսքերով ՝ այս փուլում երկրում համաճարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է: «Համաշխարհային այս համավարակի ամենամեծ մարտահրավերն այն է, որ աշխարհում չկա բուժման ոչ միայն […]

̰
Հասարակական տրանսպորտը Վրաստանում վերսկսում է իր աշխատանքը

18:30 27.05.2020

Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի նիստից հետո: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ: «Վիրուսի տարածումը վերահսկվում է: Երկրում ներքին վարակի տարածվածությունը քիչ է: Չնայած վիրուսը շարունակում է մնալ մեզ հետ […]

̰
Բնակչության տուգանքների դուրսգրումը կվերածվի աղետի. «Վրացական երազանք»

18:10 27.05.2020

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն գտնում է, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար շատ դժվար կլինի արտակարգ դրության և պարետային ռեժիմը խախտելու համար տուգանքները վճարելը, սակայն «դրանց դուրսգրումը կլիներ աղետ»: «Կանխարգելիչ տեսանկյունից այն սկզբում շատ լավ աշխատեց: Մենք խնդիր ունենք երկու ուղղությամբ՝  տուգանք վճարելը շատ դժվար կլինի, պետք է ինչ-որ բան մտածել: Երկրորդ խնդիրն այն է, […]

̰
Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը

18:00 27.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր խորհրդարանում հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Ըստ նրա` հիփոթեքային վարկերի սուբսիդավորումը կշարունակվի մինչև տարեվերջ և նախատեսված է նրանց համար, որոնք որոշում են ընդունել հիփոթեքային վարկ վերցնել և բարելավել բնակարանային պայմանները: Որոշումը վերաբերում է ոչ միայն շինարարության ոլորտում կորուստներ կրած ընկերություններին, այլև այն քաղաքացիներին, որոնք որոշել են բնակարան […]

̰
Գամկրելիձեն Մարիա Զախարովային դարձյալ հրավիրել է Լուգարի ​​լաբորատորիա

16:20 27.05.2020

Վրացական իշխանությունները բազմիցս հրավիրել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնագետների Թբիլիսի՝ ծանոթանալու Ռիչարդ Լուգարի ​​անվան հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնի աշխատանքներին: Այս մասին Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքերով՝ իրենք արդեն երկրորդ անգամ Վրաստան են հրավիրում Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ  Մարիա Զախարովային: Գամկրելիձեն հիշեցրել է՝ 2018-ին […]

̰
Վրացական բանակը մեծ ներդրում է ունեցել COVID-19-ի դեմ պայքարում. Գախարիա

19:30 26.05.2020

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել երկրի զինված ուժերին երկրի զարգացման գործում ունեցած ավանդի համար: «Վրացական բանակը մեծ ներդրում է ունեցել COVID-19-ի դեմ պայքարում, դա չպետք է մոռացվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Վազիանի» ռազմաբազայում, որտեղ այսօր տոնվել է Անկախության օրը: Վրացական բանակն արտակարգ դրության պայմաններում ընդգրկվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու գործընթացում: Զինվորականները հսկողություն […]

̰
Մեր վաղվա տեղը եվրոպական դաշինքում է. Սալոմե Զուրաբիշվիլի

18:13 26.05.2020

«Այսօր, ինչպես երբևէ, մենք պետք է հավատ ունենանք մեր սեփական կարողությունների և ապագայի նկատմամբ, որով էլ պետք է մտնենք նոր աշխարհ և դիմագրավենք բոլոր մարտահրավերներին»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է interpressnews.ge-ն: Ըստ նրա՝ Եվրոպայի հետ սերտ համագործակցությունն այլընտրանք չունի: «Մեր վաղվա տեղը, անկասկած, եվրոպական դաշինքում է, անկախ նրանից, թե ինչպես է այն […]

̰
Վրաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ գազի գինը 15%-ով իջեցնելու շուրջ

18:08 26.05.2020

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այս մասին հայտնել է Грузия Online-ը: «Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն փաստը, որ աշխարհում նավթամթերքի համաշխարհային գներն անկում են ապրում, ներկայիս վերանայումը, որը տեղի է ունենում «Գազպրոմի» […]

̰
Վրացական ավիաընկերությունները կփոխհատուցեն կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների արժեքը

18:00 26.05.2020

Ավիաընկերությունները պետք է փոխհատուցեն կորոնավիրուսով պայմանավորված չեղարկված չվերթների արժեքը  կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումից երկու ամիս անց: Այդ մասին ասված է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ: Հաղորդվում է՝ այն ուղևորները, որոնց թռիչքները հետաձգվել են Վրաստանի կամ օտարերկրյա պետության կողմից համավարակի տարածումը կանխելուն միտված սահմանափակումների պատճառով, իրավունք ունեն ցանկացած պահի փոխել տոմսում նշված ուղևորության ամսաթիվն առանց լրացուցիչ […]

̰
Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝  հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնելու համար. Գախարիա

17:15 26.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ կայացած Միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվել է արտակարգ դրության պայմաններում կառավարության կիրառած և դեռևս պահպանվող մի շարք սահմանափակումների համաճարակաբանական իրավիճակին համապատասխան մեղմացման հնարավորությունը: «Կառավարությունը տեղյակ է առկա սահմանափակումների, հատկապես հասարակական տրանսպորտի երթևեկության կասեցման և բնակչության առաջ ծառացած դժվարությունների մասին, մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ այս քայլերը […]

̰
Սաակաշվիլիի նշանակումը կշռադատված քայլ չէր. Զուրաբիշվիլի 

16:10 26.05.2020

Ռուսական «ФАКТЫ» հրատարակչությունը թարգմանաբար հետաքրքիր հատվածներ է ներկայացրել մայիսի 26-ին «The Financial Times»-ում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցից: Ըստ այդմ՝ դիվանագիտական մեծ ճանապարհ անցած Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի իշխանության գալուց մեկ տարի առաջ Վրաստանում զբաղեցնում էր Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: «Վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Միխեիլ Սաակաշվիլին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համաձայնեցրել էր Զուրաբիշվիլիին Վրաստանի արտգործնախարար […]

̰
«Պատերազմը չի ավարտվել». Զուրաբիշվիլին կոչ է արել չթուլանալ

15:27 26.05.2020

Վրաստանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ համավարակի պատճառով Վրաստանը չի կարող պատշաճ կերպով նշել Անկախության օրը: «Այսօր անսովոր է մայիսի 26-ը: Հանրությունը ճգնաժամի պատճառով հնարավորություն չունի միասին լիարժեք նշելու ազգային տոնը… Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք շարունակում ենք պայքարել անտեսանելի թշնամու դեմ… Այս դեպքում առճակատումը և բևեռացումը ամենամեծ սպառնալիքն են […]

̰
BACK_TO_TOP