TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանի վարչապետը չի բացառել Քութայիսի խորհրդարանի շենքի վաճառքը

20:52 06.06.2020

Վրացական իշխանությունները կուսումնասիրեն Քութայիսում խորհրդարանի շենքը առևտրային նպատակներով օգտագործելու հնարավորությունը, որից հետո օբյեկտը կարող է վաճառքի հանվել: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։ «Մենք կփորձենք հաջորդ քայլերը ձեռնարկել այս շենքն օգտագործելու համար, եթե բացահայտվի որևէ տեսակի առևտրային հետաքրքրություն: Համաճարակից առաջ առևտրային մի շարք առաջարկներ եղան»,- ասել է վարչապետը: Ոչ վաղ անցյալում նրանք նախատեսում էին […]

̰
Մենք պետք է դիմակներ կրենք, քանի դեռ գոյություն ունի կորոնավիրուսը. Իմնաձե

20:28 06.06.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալի Պաատա Իմնաձեի խոսքերով` կորոնավիրուսը փոխել է քաղաքացիների կենսակերպը, առաջացրել է շատ անհարմարություններ, իսկ դիմակ կրելը կապված է որոշակի անհարմարության հետ: Իմնաձեն ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիմակ կրելը կտրուկ նվազեցնում է կորոնավիրուսով վարակման վտանգը: «Քանի դեռ մենք բացարձակ երաշխիք չենք ունենա, որ մեր […]

̰
Վրաստանում թանգարանային ցուցանմուշներն այսուհետ կլինեն 3D ձևաչափով

19:45 05.06.2020

Վրաստանում Վանի, Դմանիսիի և Սիղնախիի թանգարանների ցուցանմուշներն այժմ հնարավոր կլինի տեսնել 3D ձևաչափով։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ Վրաստանի Ազգային թանգարանի և Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) համագործակցության: Տեղեկացնում է newsgeorgia.ge-ն: AR-ի և 3D ձևաչափով թվայնացված նմուշների շարքում են Վանի անտիկ ծիսական բրոնզե լամպերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. III-II դարերին: Նիկո Փիրոսմանաշվիլիի/Փիրոսմանի/ «Ռթվելի» գործի տեխնոլոգիական […]

̰
Վրաստանի բնակչության մեկ հինգերորդը կարող է համարվել բարձր կամ միջին ռիսկի կրող COVID-19-ի տեսակետից. Վրաստանի կառավարություն

19:30 05.06.2020

«Վերջին մարդահամարի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,716 658 մարդ, որից 20,5%-ը՝ 762.621 մարդ, կենսաթոշակային տարիքի է: Համապատասխանաբար, երկրի բնակչության մեկ հինգերորդը կարող է համարվել բարձր կամ միջին ռիսկի կրող COVID-19 համավարակի առումով»,- ասվում է Վրաստանի կառավարության զեկույցում: Զեկույցի համաձայն՝ համաճարակաբանական իրավիճակի կառավարման գործընթացում կարևոր է երկրի բնակչության կառուցվածքի վերլուծությունը: «Պետք է հաշվի առնել նաև […]

̰
Վրացիներին պետք է սովորեցնենք հանգստանալ Վրաստանում. Գախարիա

18:45 05.06.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Իմերեթի շրջանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով ոլորտի վերաբացման մասին, առաջին փուլում կարևոր է համարել ներքին տուրիզմի զարգացումը: «Առաջին փուլում կբացվի ներքին տուրիզմը, և ես վստահ եմ, որ ներքին տուրիզմը բավական լուրջ պահանջարկ կունենա: Այսօր փաստ է, որ վրացիները չեն կարողանա արձակուրդին մեկնել արտերկիր: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք […]

̰
Վրաստանում քաղաքացին փակվել է բնակարանում և անկանոն կրակում է

15:29 05.06.2020

Վրաստանի ՆԳՆ պարեկապահակային ծառայության պետ Վաժա Սիրաձեի հայտարարությամբ՝ իրավապահները բանակցություններ են վարում զինված անձի հետ, ով փակել է Թբիլիսիի Վարկետիլի շրջանի բնակելի շենքում գտնվող բնակարանում: Ինչպես նա նշել է, զինված տղամարդը, ենթադրաբար, հարբած է և փակված է իր բնակարանում՝ շենքի առաջին հարկում: Տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա: Ոստիկանները բանակցում են օրինախախտի հետ: «Նա մի քանի […]

̰
Ամերիկյան բողոքի ակցիաները հասել են Թբիլիսի

21:16 04.06.2020

Ամերիկայում բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարներին աջակցել են Վրաստանում բնակվող նրանց հայրենակիցները: Բողոքող ամերիկացիների հետ Թբիլիսիի կենտրոնում համերաշխության հավաք են անցկացրել Վրաստանում բնակվող նրանց հայրենակիցները: Ակցիային են միացել նաև Թբիլիսիի բնակիչները: Այն կազմակերպվել էր` ի նշան բողոքի Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ: Թբիլիսիում աջակցության ակցիան անցել է լռւթյան պայմաններում՝ հեռավորություն պահպանելով և […]

̰
Սկսում ենք ուսումնասիրություններ մեր կյանքի տարբեր ոլորտների վրա COVID-19-ի ազդեցության մասին. Գախարիա

19:21 04.06.2020

«COVID-19-ի դեմ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերն ակնհայտ ցույց տվեցին, որ սա շատ լավ հնարավորություն է` բացահայտելու թույլ կողմերը, որոնք, բնականաբար, ունեցել ենք»,- ասել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին արդյունավետ նախապատրաստվելու համար կառավարության զեկույցը կօգտագործվի կյանքի տարբեր ոլորտների վրա համավարակի ազդեցության լայնածավալ ուսումնասիրություն իրականացնելու համար: «Որպեսզի մենք […]

̰
Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա

19:00 04.06.2020

Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները: Այս մասին հայտնում է «Ալիք […]

̰
Վրաստանի վարչապետը ներկայացրել է կառավարության հիմնական խնդիրները

17:44 04.06.2020

«Մեր հիմնական խնդիրն ու ռազմավարությունն է հնարավորինս արագ հայտնաբերել կորոնավիրուսի դեպքերը, արդյունավետորեն և արագ բուժել քաղաքացիներին և նրանց արագ վերադարձնել բնականոն տնտեսական կյանքին: Սա վիրուսի հետ ապրելու պայմաններում հարմարվելու և կառավարելու միակ հնարավորությունն է»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստում: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ չնայած այն փաստին, որ հունիսի 4-ին ախտորոշվել է կորոնավիրուսային […]

̰
Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում. Ղաուրմայի բնակչի թեստը դրական է

16:00 04.06.2020

Հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44-ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշեց, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել: «Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել որ վարակիչ […]

̰
Վրաստանի վարչապետի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը հերքվել են

15:30 04.06.2020

Երեկ վրացական մի քանի լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ, թե վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկայում պաշտոնը լքելու է: Վրաստանի «Առաջին ալիքի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ Գախարիայի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են, և որ վարչապետի հեռանալուն քիչ ժամանակ է մնացել:

̰
Ընթացիկ տարում Վրաստանի կառավարությունը 7,1 մլրդ լարի արտաքին պարտք կվերցնի

19:30 03.06.2020

2020 թվականին Վրաստանի կառավարությունը 7,1 միլիարդ լարիի չափով արտաքին պարտք կվերցնի: Ընթացիկ տարում արտաքին պարտքը մարելու ուղղությամբ երկրի կառավարությունը ծախսել է 1,1 միլիարդ լարի: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչ վերաբերում է հետագա տարիների կանխատեսմանը, ապա 2021թ. Վրաստանի կառավարությունը 3,4 միլիարդ լարի կվերցնի՝ որպես արտաքին պարտք, իսկ 2022-ին՝ 2.1 միլիարդ լարի: Նշվում է, որ […]

̰
Համավարակը կարող է վերադառնալ, դրան պետք է պատրաստվել. Գամկրելիձե

18:40 03.06.2020

Վրաստանի գլխավոր համաճարակաբան, Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ համավարակի վերադառնալու սպառնալիքն իրական է, սակայն գխավորը վարակվածների և առողջացածների հարաբերակցությունը պահպանելն է: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում: Նրա խոսքերով՝ բոլոր երկրներում սահմանափակումների թուլացումը բերել է վարակի դեպքերի բռնկման: Ըստ նրա՝ մի կողմից պետք […]

̰
Գախարիան լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը. «Մթավարի արխի»

18:21 03.06.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է իր պաշտոնից. Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են: Այս մասին հաղորդել է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ Իվանիշվիլին պահանջել է վարչապետի հրաժարականը, ինչը Գախարիան մերժել է: Այնուամենայնիվ, ըստ հեռուստաալիքի աղբյուրի, վերջնականապես կայացվել է որոշում, որ Գախարիան այլևս չի լինի վարչապետ հունիսի 20-ից հետո: Նոր վարչապետի պաշտոնի համար […]

̰
Վրաստանը մտադիր է գնել մի քանի հարյուր հատուկ տեխնիկա. Ղարիբաշվիլի

16:46 03.06.2020

«Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող մի քանի հարյուր նոր հատուկ տեխնիկա և փոխարինել ունեցածը»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածումից հետ երկրի ՊՆ-ն մեծ ներդրումներ է ունեցել կանխարգելման աշխատանքներում, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: «Այս տարվա առաջին խնդիրներից մեկը […]

̰
Անհրաժեշտ է լիակատար վերահսկողություն հաստատել պետական ​​սահմանին. Աբխազիայից միլիարդավոր ռուբլու ապրանք է տեղափոխվում Վրաստան․ Բժանիա

15:23 03.06.2020

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան անհրաժեշտ է համարում վրաց-աբխազական սահմանի լիակատար վերահսկողությունը, քանի որ «Աբխազիայից Վրաստան արտահանվում է միլիարդավոր ռուբլու արժողությամբ ապրանք, հետևաբար` անհրաժեշտ է լիակատար վերահսկողություն հաստատել պետական ​​սահմանին»,- հայտարարել է Աբխազիայի նախագահը Sputnik- ին: «Աբխազիայից միլիարդավոր ռուբլու ապրանք է տեղափոխվում Վրաստան: Հանրապետության մաքսային կոմիտեի և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ տարեկան ընկույզի մթերման ծավալը կազմում է […]

̰
Վրաստանում ծայրահեղ ազգայնականները որոշել են կուսակցություն ստեղծել

11:58 03.06.2020

Վրացական «Грузинский марш» ծայրահեղ ազգայնական շարժումը որոշել է ստեղծել կուսակցություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին «Pirveli» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն: «Մենք ստիպված ենք քաղաքականություն մտնել, «Грузинский марш» շարժման հիման վրա ստեղծել ուժեղ ազգային, ազգայնական, քաղաքական ուժ»,-ասել է ծայրահեղ ազգայնական Բրեգաձեն: Նրա հայտարարությամբ՝ միավորման շուրջ բանակցություններ են ընթանում գաղափարապես մոտ […]

̰
Թբիլիսիում ագռավը հարձակվել է մարդկանց վրա

11:46 03.06.2020

Թբիլիսիի Կստավա փողոցում ագռավը հարձակվել է մի քանի մարդու վրա: Համացանցում միջադեպից կադրեր են հայտնվել։ Հարձակման ենթարկված 5 անձինք թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել էին «Նյու հոսպիտալ» հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ տւժածներն օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ինչն է եղել ագռավի ագրեսիվության պատճառը, հայտնի չէ:  

̰
Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրություններում պարտադիր կլինի 2 մետր հեռավորության պահպանումը

16:44 02.06.2020

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացը կիրականացվի կորոնավիրուսի տարածումը կանխելու մեխանիզմների կիրառմամբ: Դիմակների կրումը պարտադիր կլինի, մուտքերի մոտ ընտրողները կանցնեն ջերմաչափում: Հերթերում կապահովվի 2 մետր հեռավորությունը: Ընտրատեղամասերում կլինեն ախտահանիչ նյութեր, սեղանները, գրիչները, դռները կախտահանվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: «Իշխանություններն արդեն աշխատում են անվտանգության կանոնների և խորհրդատվությունների վրա, որոնք կտրվեն 2020-ի […]

̰
Վրաստանում մասնավոր մանկապարտեզները կսկսեն գործել աշնանը

16:00 02.06.2020

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Վրաստանում մասնավոր մանկապարտեզները դադարել են գործել մարտ ամսից, իսկ գործունեությունը, ինչպես դպրոցներն ու պետական ​​մանկապարտեզները, կարող են սկսել սեպտեմբերից ոչ շուտ: Վրաստանի մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայից հայտարարել են, որ  մասնավոր մանկապարտեզների 6-ամսյա դադարեցման հետևանքով իրենց բիզնեսը զգալի կորուստ կունենա: «Մենք դիմել ենք ԿԳՆ-ին՝ խնդրելով թույլատրել աշխատել հունիսի 8-ից, բայց դեռ պատասխան չենք […]

̰
Բաթումում Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

15:40 02.06.2020

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության և ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված համատեղ որոնողական միջոցառումների արդյունքում Բաթումում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ: Ինչպես նշվում է Պետական ​​անվտանգության ծառայությունում, ձերբակալվածների տների խուզարկության ընթացքում առգրավվել է չորս միավոր հրազեն, ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի, որոնք Վրաստանում գտնվել են ապօրինի կարգով: Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը […]

̰
Վրաստանում 29,8 հազար երեխա կարող է վարակվել կորոնավիրուսով. UNICEF

19:15 01.06.2020

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել է այն ​​փաստի վրա, որ երկրում բազմաթիվ երեխաներ չունեն ձեռքերը ջրով և օճառով լվանալու հնարավորություն: «Վրաստանում 29.8 հազար երեխաներ պայմաններ չունեն ձեռքերը ջրով և օճառով լվանալու համար: Ըստ այդմ, այս երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի մեծ է»,- ասված է UNICEF-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Մանկական հիմնադրամը Վրաստանի […]

̰
Մենք չենք հաղթել վիրուսը, անհնար է հաղթել կորոնավիրուսը մեկ երկրում. Գախարիա

18:58 01.06.2020

«Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ մենք չենք հաղթել վիրուսը, և ոչ մի առանձին վերցրած պետություն չի կարող հաղթել: Դա գլոբալ մարտահրավեր է: Նրա դեմ տարած հաղթանակն աշխարհը պետք է տոնի միասին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին: Նրա խոսքերով՝ Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է վերահսկել վարակի տարածումը: Վրաստանի […]

̰
Պատժամիջոցներ Իվանիշվիլիի համար. ևս մեկ կոնգրեսական է միանում գործընթացին

18:44 01.06.2020

Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի ազդեցիկ անդամների դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը ԱՄՆ Կոնգրեսում նոր աջակիցներ ունի: Պատժամիջոցների փաթեթն արդեն ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը: Հանրապետականներից հետո օրինագծին միացել է Տեխասի դեմոկրատ կոնգրեսական Լիզ Ֆլետչերը: Նախաձեռնությունը մշակվել է 2019 թվականին, Մարքվեյն Մալինի կողմից: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել օլիգարխ Իվանիշվիլիի և նրա թիմի՝ «Վրացական երազանք»-ի […]

̰
Լատվիայում փակում են հեռուստատեսային ռուսալեզու նորությունների միակ լրատվական թողարկումը

22:55 30.05.2020

2021-ից Լատվիայում չի հեռարձակվի LTV-7-ի պատրաստած՝ երկրում միակ ռուսալեզու լրատվական թողարկումը: Այդ մասին հայտարարել է  Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի ղեկավար Իվար Աբոլինսը: Ըստ նրա՝ 2021 թվականի հունվարից ռուսական LTV ծառայությունը կանցնի համացանցային հեռարձակման: Փորձագետների կողմից այն արդեն գնահատվել է որպես ժողովրդավարության սպառնալիք, համաճարակի ֆոնին` նաև հանրության անվտանգության  սպառնալիք: Այնուամենայնիվ, վերահսկիչ օրգանը պնդում է, որ […]

̰
Զանգվածային ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ

21:58 30.05.2020

Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամանակ գործի էին դրվել դանակներ ու ձողեր: Այս մասին ասված է Վրաստանի  ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տաք հետքերով ոստիկանությունը հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել է 24 և 29-ամյա երիտասարդների: Հետաքննությամբ պարզվել է, որ Ակակի Ծերեթելի պողոտայի պուրակում երիտասարդների միջև ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել են […]

̰
Տարեվերջին սպասվում է տնտեսության լուրջ անկում. Թուրնավա

19:47 30.05.2020

Ե՛վ մայիսը կլինի շատ դժվար, և՛ հունիսը, և՛ տարեվերջին է սպասվում տնտեսության լուրջ անկում: Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ արձագանքելով «Gruzstat»-ի տվյալներին, ըստ որի՝ Վրաստանի տնտեսությունը ապրիլին կրճատվել է 16.6 տոկոսով: Թուրնավայի խոսքով՝ Վրաստանն ունի բոլոր տվյալները 2021 թվականը տնտեսական աճի տարի դարձնելու համար: «Ապրիլին  տնտեսության 16,6 տոկոսով […]

̰
Վրաստանում հազալու և փռշտալու կանոններ են սահմանվել

18:47 30.05.2020

Վրաստանում շուկա գնացողների համար վարքագծի կանոններ է մշակել երկրի առողջապահության նախարարությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Միջոցառումները մշակվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Գնորդներին հրահանգվել է շուկայում մինյանցից պահպանել 2 մետր հեռավորություն: Մթերքին ձեռք տալը թույլատրվում է միայն մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով: Նաև կանոներ են սահմանվել՝ ինչպես հազալ և փռշտալ: Այս դեպքում անհրաժեշտ է ծածկել բերանը և […]

̰
Վրաստանը Հայաստանին է նվիրել 4 հազար բժշկական դիմակ

17:34 30.05.2020

Վրաստանը ՀՀ-ին է  նվիրել տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ: Այս մասին ասված է Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրության մեջ: Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքն է: Ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշել են կազմակերպությունում, «որպես նշան երկարամյա բարեկամության և համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել  են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, […]

̰
BACK_TO_TOP