16:10 23.06.2020
Վրաստանի խորհրդարանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին: Սահմանադրական փոփոխությունները ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 113 ձայն: Նիստին գրանցվել էր 119 պատգամավոր: 115 պատգամավոր կողմ է քվեարկել փոփոխությունների նախագծին, ըստ որի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համընդհանուր համամասնական ընտրակարգին առավելագույնս մոտ կարգով: Դեմ է քվեարկել 3 պատգամավոր, ձեռնապահ է […]
18:45 22.06.2020
«Վրաստանի այսօրվա համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս անցկացնել ընտրություններ, վերսկսել ուսումնական գործընթացը և ընդլայնել այլ միջոցառումների անցկացման ցանկը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կանխատեսում կլինի ապագայում»,- Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Տարբեր երկրներ համաճարակի պայմաններում ընտրությունների անցկացման հարցի շուրջ տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին, ոմանք հետաձգեցին, ոմանք՝ անցկացրեցին: Երեկ, օրինակ՝ […]
20:52 20.06.2020
Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում, ընթանում է բողոքի ակցիա՝ «Միասին ընդդեմ օկուպացիայի» կարգախոսի ներքո` կապված մեկ տարի վաղեմությամբ հենց այս օրը` 2019-ի հունիսի 20-ին Թբիլիսիում ծավալված արյունոտ իրադարձությունների կապակցությամբ: Մարդկանց միջև հեռավորությունն ապահովելու համար ակտիվիստները ճանապարհին Պուտինին պատկերող պիտակներով գծանշումներ են կատարել: Ակցիայի մասնակիցներին միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Ամեն ինչ սկսվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (MAP) շրջանակում […]
19:13 20.06.2020
«Հունիսի 20-ին լրանում է այն իրադարձությունների մեկ տարին, երբ Ռուսթավելի պողոտայում հազարավոր մարդիկ հայտնեցին իրենց բողոքը Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթման դեմ: Միանում ենք մեր վրացի բարեկամներին և գործընկերներին Վրաստանի ժողովրդավարական զարգացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության գործում: Վրացական կառավարությունը կարող է ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին՝ անցկացնելով ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ: Մենք […]
19:06 20.06.2020
Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում. այս մասին ասվում է հունիսի 20-ի իրադարձությունների վերաբերյալ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Վրացական երազանքը» կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա […]
17:13 20.06.2020
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հույս է հայտնել, որ Վրաստանում սահմանադրական փոփոխություններին կաջակցեն քաղաքական բոլոր ուժերը: «Մարտի 8-ի համաձայնագիրը պատմական ձեռքբերում է: Հուսով ենք, որ նոր ընտրական համակարգով սահմանադրական փոփոխություններին կաջակցեն բոլոր քաղաքական ուժերը: ԵՄ-ն ուշադիր հետևելու է ընտրությունների հետ կապված մարտի 8-ի համաձայնագրի դրույթների կատարմանը»,- գրել է […]
10:39 20.06.2020
Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը լարվում է: Երկրում մեկնարկել են ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները: Մինչդեռ ընդդիմությունը չի շտապում միանալ գործընթացին` մեղադրելով իշխանություններին խնդրի շուրջ միջազգային հանրության միջամտությամբ 2020թ մարտի 8-ին ստորագրված պայմանագրի խախտման մեջ, ըստ որի՝ նախատեսվում էր բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Գեորգի Ռուրուային, ով պատիժ է կրում ապօրինի […]
16:35 19.06.2020
Դատախազությունը լրագրող Գեորգի Գաբունիային, նրա դեմ նախապատրաստվող սպանության գործով, պետական պաշտպանություն է առաջարկել: Այդ մասին հայտարարել է դատախազ Մայա Սիլագաձեն լրագրողին հարցաքննելուց հետո: Նա չի պարզաբանել՝ արդյոք սպառնալիք կա՞ այս պահին լրագրողի կյանքի նկատմամբ: «Մենք չենք կարող գնահատականներ տալ: Հաստատում ենք կոնկրետ փաստեր: Փաստ է, որ մենք առաջարկել ենք Գաբունիային պաշտպանություն պետության հաշվին: Հետաքննության ընթացքի […]
16:00 19.06.2020
Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: «Ինտերպրեսնյուզի» տեղեկությունը հաստատել են Վրաստանի ԱԳՆ-ում: Գործակալության տվյալներով՝ այժմ Աբաշիձեն բուժում է անցնում Ղազախստանում: «Նա բուժում է անցնում ղազախ մասնագետների հսկողության ներքո, որոնց հետ վրացի բժիշկները նույնպես մշտական կապի մեջ են»,- հայտարարել են նախարարությունից:
15:45 19.06.2020
Եվրամիության կողմից ֆինանսավորված հանրային կարծիքի հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 69 տոկոսը վստահում է Եվրամիությանը, իսկ 77 տոկոսը գտնում է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունի: Միաժամանակ, Վրաստանի բնակչության 49 տոկոսը ԵՄ-ի մասին դրական կարծիք ունի և միայն 7 տոկոսն է բացասական տրամադրված ԵՄ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի բնակչության 71 տոկոսը […]
14:44 19.06.2020
Կորոնավիրուսի սկզբնական հաջողությունը հնարավոր է Վրաստանին բերի երկարաժամկետ շահ: Տնտեսական ակտիվությունների աստիճանաբար բացման գործընթացում երկրին տրվում է բացառիկ հնարավորություն նոր փուլ սկսելու համար, որը կլինի առավել բազմազան և ինկլյուզիվ,- այս մասին գրում է Ասիայի զարգացման բանկի (ADB) Վրաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենտալը: Այս մասին փոխանցում է 1.Tv.ge-ն։ «ADB»-ի ներկայացուցիչն Ասիայի զարգացման բանկի պաշտոնական կայքէջում […]
15:55 18.06.2020
«Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք, և բոլորն էլ բերովի են»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Ըստ նրա՝ հինգ դեպքից չորսը կապված է բեռնափոխադրողների հետ, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ութ հիվանդ է բուժվել: «Ներկայումս, այսպես կոչված, COVID կենտրոններում 140 […]
15:40 18.06.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն 2019թ. աշխատանքի վերաբերյալ իր զեկույցի շնորհանդեսին ներկայացել է ռոբոտ Պեպերին, որը ներկաներին ողջունել է վրացերենով: «Այսօր մենք ունենք մի քանի անակնկալ, և առաջինը իմ օգնական Պեպերն է, որը նախօրեին ժամանել է Վրաստան Ֆրանսիայից: Նա վերջերս է սկսել ուսումնասիրել վրացերենը: Պեպերը ապագայում կօգնի մեզ հաղթահարել COVID-19-ը»,- ասել է Տիկարաձեն: Անցած տարի […]
23:23 17.06.2020
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել կորոնավիրուսին առնչվող հավելվածը: Համակարգող խորհրդի գնահատմամբ՝ Stop covid հավելվածը կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր բաղադրիչներից մեկն է: «Այն տեղեկացնում է մարդկանց`արդյո՞ք ունեցել են շփում կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն կիրառել stop covid-ը, որպեսզի խուսափեն վարակված անձանց հետ շփումներից և […]
17:10 17.06.2020
«Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ցանկացած կասկած, կապված վրացի լրագրող Գիորգի Գաբունիայի նկատմամբ մահափորձ կատարելու մասին, անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամ-ալիքում հերքել էր մեղադրանքները, թե ինքը ցանկանում է ոչնչացնել Գեորգի Գաբունիային, որը «Ռուսթավի-2» հեռուստաալիքով 2019թ. անպարկեշտ վիրավորանքներ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահ […]
16:30 17.06.2020
Ամերիկացի գեներալը Բեն Հոջեսը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անակլիայի նավահանգստի շինարարության նախագիծը չի իրականացվել Կրեմլի պատճառով: Միաժամանակ վստահեցրել է, որ եթե Վրաստանի կառավարությունը ցանկանա նավահանգիստ կառուցելու նպատակով ավելի շատ արևմտյան ներդրումներ ներգրավել, Արևմուտքը շահագրգիռ կլինի պաշտպանել Վրաստանը: «Իրականում խոշոր ներդրողները այժմ զգուշավոր են, քանի որ տարածաշրջանում կառավարությունը թափանցիկ չէ, նրանք հիմքեր չունեն […]
15:15 17.06.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խոսելով Թբիլիսիում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, ասել է, որ երկրում կանխվել է լուրջ հանցագործություն: Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է՝ նախորդ շաբաթ պատվիրված սպանության շրջանակներում ձերբակալել է ՌԴ մի քաղաքացու`ս պանության նախապատրաստման և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքով: ՊԱԾ-ը չի նշել կալանավորման հանգամանքներն ու տվյալները: Վրացական ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրենի հաղորդմամբ՝ ձերբակալվածը […]
18:30 16.06.2020
Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը, հավանաբար, շուտ չի վերականգնվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ, միջազգային թռիչքները կվերսկսվեն տարբեր կոնվենցիաներին միացած երկրների մեծ մասի համաձայնությամբ: «Վրաստանի հետ մենք թռիչքներ չունենք, և դժվար թե մոտ ապագայում դրանք վերսկսվեն»,- մեջբերել է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը:
17:43 16.06.2020
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանը կրել է ավելի քան 1 միլիարդ 800 միլիոն լարիի կորուստ. այս մասին ասել է երկրի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն խորհրդարանական հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նրա խոսքերով՝ ամենամեծ վնասը կապված է հարկային եկամուտների հետ՝ շուրջ 1 միլիարդ 545 միլիոն լարի: «Համավարակի պատճառով այս տարվա պետական բյուջեն կրճատվել է […]
19:23 15.06.2020
«Նայելով մեր որոշ քաղաքացիների պահվածքին` թվում է, որ իրավիճակը կարող է վատթարանալ ավելի շուտ, քան մենք սպասում ենք»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: Ըստ նրա՝ «եթե մենք մեզ լավ պահենք և մեծ խնդիրներ չառաջանան», երկիրը ավելի հեշտությամբ կհաղթահարի համավարակը: Խոսելով տրանսպորտային միջոցների անվտանգության մասին՝ Իմնաձեն համեմատաբար անվտանգ […]
18:33 15.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօրվանից Վրաստանում վերաբացվում է ներքին զբոսաշրջությունը: Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հորդորել է իր համաքաղաքացիներին այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր՝ կարևորելով նաև զգուշավորության պահպանումը: Վրաստանի նախագահն անձամբ այցելել է Ջամբակուր-Օրբելիանիների պալատ: «Բացահայտենք մեզ համար Վրաստանը: Մեկ բան, սակայն, պարտադիր է՝ պետք է ճանապարհորդել՝ պահպանելով զգուշավորությունը»,- ասել է Զուրաբիշվիլին:
16:50 15.06.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային դեպքերի թվի աճը անակնկալ չի եղել: Նրա խոսքերով՝ տնտեսության վերաբացման և շարժունակության աճի պայմաններում երկրում վարակների թվի աճը բնական է, և այս փուլում խուճապի պատճառ չկա, սակայն կարևոր է, որ քաղաքացիները լինեն զգույշ, քանի որ «հիվանդության, այսպես կոչված, մեղմ դեպքերի թվի աճի […]
16:30 15.06.2020
Վրաստանի ընդդիմադիր «Հակաահաբեկչական շարժման» անդամները պնդում են, որ Մցխեթա-Մթիանեթ տարածաշրջանի մենաստաններից մեկի տարածքում ռուսները առաջ են շարժվել ու բռնազավթել նոր՝ մոտ 42 հա տարածք: «Բռնազավթման գիծը, որը մինչ այժմ ամրագրված էր վանքից 500-600 մետր հեռավորության վրա, իրականում արդեն գտնվում է վանքից 50-60 մետր հեռավորության վրա, որտեղ ռուս զինվորները պարեկություն են անցկացնում: Մեր կոպիտ հաշվարկներով, բռնազավթվել […]
15:12 15.06.2020
Այսօրվանից սկսած՝ Թբիլիսիի տրանսպորտային 15 ուղղություններով լրացուցիչ 30 ավտոբուսներ գործի կդրվեն. այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում: «Արտակարգ դրության ավարտից և հասարակական տրանսպորտի երթևեկության վերսկսումից հետո ուղևորահոսքը մշտական մոնիթորինգի տակ էր, ինչպես մետրոյում, այնպես էլ ավտոբուսներում»,- ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից՝ նշելով, որ ուղևորների հոսքի մոնիթորինգը հետագայում ևս կշարունակվի, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները նրանց […]
19:32 13.06.2020
Սեպտեմբերին Վրաստանում կանցկացվեն հինգերորդ բազմազգ հրամանատարաշտաբային Noble Partner 2020 զորավաժությունները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին իր գերատեսչության աշխատանքի վերաբերյալ զեկույցի ժամանակ: Նրա հայտարարությամբ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերների հետ համագործակցությունը ուղղված է Վրաստանի պաշտպանության ուժերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար համատեղելիության մակարդակի բարձրացմանը: Արժանի գործընկեր վարժանքներն անցկացվում են Վրաստանի և […]
18:37 13.06.2020
Ուկրաինան ՆԱՏՕ-ից ստացել է ընդլայնված լիազորություններ ունեցող գործընկերոջ կարգավիճակ: Այս մասին այսօր ՝ հունիսի 12-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Բեն Ուոլեսը: Այդ կարգավիճակից այսօր օգտվում է միայն հինգ երկիր,այդ թվում` Վրաստանը: Նոր կարգավիճակը ենթադրում է, որ Ուկրաինան կկարողանա օգտվել համատեղելիության ծրագրերի ընդլայնված հասանելիությունից, մասնակցել համատեղ վարժանքների, ունենալ տեղեկատվության ավելի լայն փոխանակման հնարավորություն: «Միացյալ […]
18:00 13.06.2020
«Ես ուզում եմ արտահայտել իմ դիրքորոշումը գալիք ընտրությունների հետ կապված, որի դեպքում վրացիների հաղթանակը ավազակախմբերի և գլխավոր ավազակախմբի նկատմամբ այլընտրանք չունի: Մարտահրավերը շատ մեծ է, և, իհարկե, Իվանիշվիլին ոչինչ չի զիջի: Հետևաբար, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որոնք համակարգում են ընդդիմադիր խմբերի գործողությունները: Քանի որ առանց ուժերի միանալու դժվար է նման ռեժիմների դեմ գործել… այժմ […]
10:20 13.06.2020
Վրաստանում պլանավորվում է պաշտպանության ուժերի բոլոր կանոնավոր ստորաբաժանումները զինել Մ-4 ինքնաձիգներով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Խորհրդարանում «նախարարական ժամ» լսումների շրջանակներում նա ուշադրություն է հրավիրել ՊՆ ուժերի արդիականացման գործընթացի վրա`նշելով, որ արդեն իսկ իրականացվել են բարեփոխումներ և ձեռնարկվել են արդյունավետ քայլեր: «Նշանակալի նորամուծություններից մեկը, որը շուտով կդառնա իրականություն, վերաբերում է պաշտպանության […]
10:12 13.06.2020
«Երկրում ավարտվել է ֆրանսիական ՀՕՊ համակարգերի օբյեկտների տեղադրումը։ Այժմ ներդրվում են վերահսկողության ու կառավարման համակարգերը։ Աշխատանքները կավարտվեն մինչև 2021 թվականը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում հաշվետվություն ներկայացնելու ժամանակ: Նախարարն ընդգծել է, որ ռազմական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական ավիացիայի զարգացմանը, հանրապետության գործարաններում պարբերաբար վերականգնվում և արդիականացվում են ինքնաթիռները: Վրաստանի […]
18:20 12.06.2020
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանական լսումների ժամանակ գնահատական է տվել երկրի բանակի ներկայիս ու նախկին պատրաստվածության մակարդակին: Հայտարարել է, որ կմշակվի ազգային պաշտպանական ռազմավարության տասնամյա պլան պաշտպանական ուժերի երկարաժամկետ զարգացման համար: «Մեր հնարավորությունների առավել արդյունավետ և հետևողական ամրապնդման համար մեր պաշտպանական ուժերը մշակում են տասնամյա ազգային պաշտպանական ռազմավարություն: Դա կլինի ԶՈՒ զարգացման երկարաժամկետ ծրագիր: […]